Լրահոս
10:54
20.12.22
163

Բարձրադիր գոտիներում մառախուղ է. կան փակ ճանապարհներ

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և Մալիշկա-Չիվա ավտոճանապարհին մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։