Լրահոս
Հասարակական
10:04
20.12.22
115

Դավթաշենի կամրջի վրա բախվել է 27 մեքենա. ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների բախվել է 27 ավտոմեքենա. տուժածներ չկան:

Ավտոճանապարհը երկկողմանի փակ է: