Լրահոս
2022-12-20
-
Արտաքին քաղաքականությունՌուս-ուկրաինական պատերազմ. Զելենսկին չի հասկանում՝ հանուն ինչի՞ են զոհվում ռուսներըՌուսաստանը պատերազմում, ըստ Զելենսկիի, արդեն 99 հազար զոհ ունի: Նա վստահ է, որ մի քանի օրից ռուսական կողմի զոհերի թիվը կդառնա 100 հազար: «Հանուն ինչի՞: Մոսկվայում ոչ-ոք պատասխան չունի. և չեն էլ ունենա»,- կարծում է Ուկրաինայի ղեկավարը: Ըստ նախագահի՝ այս պահին ռազմաճակատի ամենաթեժ կետը շարունակում է մնալ Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքը: Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 300-րդ օրն է:Ավելին15:2620.12.22 -
Արտաքին քաղաքականությունԽանութների ապակիներ են կոտրել. լարվածությունը չի թուլանում Սերբիայի ու Կոսովոյի միջևԵրկրորդ շաբաթն է լարվածությունը չի թուլանում Սերբիայի ու Կոսովոյի միջև: Կոսովոյի հյուսիսում գտնվող Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում գիշերը կոտրել են սերբերին պատկանող խանութների ապակիները: Կոսովոյի կառավարությունը քաղաքում ուժեղացրել է ոստիկանական հսկողությունը այն բանից հետո, երբ երկու պայթուցիկ սարք են նետել ընտրական հանձնաժողովի շենքի վրա:Ավելին15:2220.12.22 -
ՀասարակականՇտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել․ կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 133 շենքի դիմաց բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու Nissan March մակնիշի ավտոմեքենան։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/20/1229102/Ավելին15:1720.12.22 -
ՏարածաշրջանՊուտինը Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում իրավիճակն անվանել է «բարդ»ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանին միացած նոր շրջաններում իրավիճակը չափազանց բարդ է։ Նա միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ ՌԴ նոր սուբյեկտների բնակիչների, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը երկրի անվտանգության մարմինների պարտականությունն է։ Այս հասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։ Անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ իր ուղերձում Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել անվտանգության մարմինների ստորաբաժանումների վրա, որոնք սկսել են աշխատել Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտներում։ «Այո՛, հիմա ձեզ համար դժվար է. իրավիճակը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում չափազանց բարդ է», - ասել է Պուտինը: ՌԴ ղեկավարը շեշտել է, որ այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելու համար պետք է արվի ամեն ինչ։ «Սակայն այնտեղ ապրող մարդիկ՝ Ռուսաստանի քաղաքացիները, հույսը դնում են ձեզ վրա, ձեր պաշտպանության վրա: Եվ ձեր պարտքն է անել ամեն ինչ՝ առավելագույնս ապահովելու նրանց անվտանգությունը, նրանց իրավունքների և ազատությունների պահպանումը», - ասել է Պուտինը անվտանգության ծառայությունների աշխատակիցներին։ ՌԴ նախագահի խոսքով՝ երկրի իշխանությունները նոր ստորաբաժանումները կուժեղացնեն փորձառու անձնակազմով, ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ։ Հիշեցնենք՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ՌԴ-ի կազմ մտնելու հարցով հանրաքվեներ էին անցկացվել սեպտեմբերին։ Դրանց արդյունքների համաձայն՝ նշված չորս շրջանները միացել են Ռուսաստանին։ Ուկրաինան չի ճանաչել քվեարկության արդյունքները։ Հանրաքվեները դատապարտվել են ՄԱԿ-ի և բազմաթիվ երկրների կողմից, որոնք նշել են, որ դրանց անցկացումը խախտում է միջազգային իրավունքը։Ավելին15:1520.12.22 -
ԱրցախԱրցախի պետնախարարն ընդգծել է հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունըԱրցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ և արդեն իններորդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Պետնախարարն ընդգծել է նաև հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու կարևորությունը: Առաջնային համարելով բնակչության բնականոն կենսագործունեության ապահովման հարցերը՝ պատնախարարը կարևորել է ի հայտ եկող նոր խնդիրների արագ արձագանքումը, դրանց լուծումների օպերատիվ քննարկումը: Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակը: Մասնավորապես տեղեկություններ են ներկայացվել պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում վիճակի մասին: Նշվել է, որ մշտապես դիտարկումներ են իրականացվում, խնդիրներն արձանագրվում են և փորձ է արվում դրանց արագ ու արդյունավետ լուծումներ գտնել: Մասնավորապես զեկուցվել է, որ հանրապետությունում ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա պաշարներից նաև որոշ տեսակի ապրանքատեսակներ են տրամադրվել խանութներին: Կարևորելով խնայողությունների իրականացումը՝ պետնախարարը հանձնարարել է պետական մարմիններին նվազագույնի հասցնել բենզինով շահագործվող ավտոմեքենաների թիվը՝ նախապատվությունը տալով գազով շահագործվող ավտոմեքենաներին: Նիստի ընթացքում ներկայացվել է նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և այլ ենթակառուցվածքների ոլորտներում ընթացիկ իրավիճակն ու խնայողություններին ուղղված միջոցառումների իրականացումը:Ավելին15:1020.12.22 -
ՔաղաքականՀայաստան-Արցախ կյանքի ճանապարհի փակման պատճառները պետք է փնտրել Պրահայում. Անդրանիկ Թևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Միջանցքի փակման բուն պատճառների մասին․ Փաշինյանի պրահյան ուրացումը Ադրբեջանը թշնամական պետություն է և իրեն պահում է այնպես, ինչպես պահում են թշնամիները։ Այսօր այդ թշնամությունը դրսևորվում է Հայաստան–Արցախ միջանցքը փակելու ձևով։ Բայց սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմն էլ պետք է դիտարկել, որպեսզի պատկերն ամբողջական դառնա և մարդիկ հասկանան, թե ինչու Ադրբեջանը սկզբում դեկտեմբերի 3–ին, ապա 12–ից մինչև օրս փակել է ճանապարհը։։ Հայաստան–Արցախի կյանքի ճանապարհի փակման պատճառները պետք է փնտրել Պրահայում, որտեղ տեղի է ունեցած քառակողմ հանդիպում Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ։ Պրահայում Փաշինյանն Արցախը համարել է ադրբեջանական։ Այս մասին հրապարակավ ասաց Ալիևն Աստանայում ու հակադարձում չստացավ․ Փաշինյանը լուռ համաձայնություն տվեց Ալիևի ասածներին։ Ճիշտ է, Փաշինյանը հետո փորձեց հետ պտտեցնել Պրահայում տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ ինքը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Մոսկովյան տարբերակի կողմնակիցն է, բայց Ալիևը Սոչիում Փաշինյան–Ալիև–Պուտին բանակցության շրջանակներում մեկ միլիմենտր անգամ չնահանջեց Պրահայում Փաշինյանից ստացածից։ Դա էր պատճառը, որ հոկտեմբերի 31–ի համատեղ հայտարարության նախնական տեքստից դուրս էին բերվել Արցախին վերաբերող և մեզ ձեռնտու կետերը։ Ալիևը Փաշինյանից ստացել է Արցախը և եկել «իր» Արցախի հետևից։ Ասել է թե՝ միջանցքի փակման համար մեղավոր է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հ․Գ․։ Հիմա Ալիևն ու Փաշինյանը համատեղ թիրախավորում են ռուսական խաղաղապահներին, որպեսզի վարկաբեկեն նրանց առաքելությունը և Փաշինյանի համար կրկին հնարավորություն ստեղծվի վերադառնալ պրահյան պայմանավորվածություններին, այսինքն՝ տխրահռչակ Վաշինգտոնյան տարբերակին»։Ավելին15:0720.12.22 -
Արտաքին քաղաքականությունՊաշտպանը Լաչինի միջանցքը վերաբացելու համար միջազգային դերակատարներին դիմել է կոչովՀայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» սույն թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակված արտահերթ համատեղ զեկույցը, ինչպես նաև բովանդակային տեղեկատվություն առանձին խումբ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատն ունեցող երկու տասնյակ միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էյմոն Գիլմորին և այլոց։ Ի թիվս այլնի, թեմատիկ հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին են ներկայացվել անձանց կյանքի, առողջության պահպանման, սննդի իրավունքների կոպիտ խախտումները և կոչ արվել ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու, Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։ Հատկանշական է, որ միջազգային դերակատարների առանձնակի ուշադրությանն է ներկայացվել առավել խոցելի խմբերի խնդիրները, այդ թվում՝ տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ դեկտեմբերի 12-ից արդեն 9 օր շարունակ կատարյալ շրջափակման պայմաններում տեղի ունեցող իրադարձությունների հանգամանալից վերլուծության հիման վրա: Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տեղեկատվություն ու փաստեր տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների տևական խախտումների և հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։Ավելին15:0020.12.22 -
ԱշխարհՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը ժխտել է ՌԴ-ին ԱԹՍ-ներ մատակարարելու մասին մեղադրանքներըԻրանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտմամբ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին մեղադրանքներն անհիմն են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։ Նրա խոսքով՝ «Իրանը Ռուսաստանին չի մատակարարել միջոցներ, որոնք ենթարկվում են ՄԱԿ ԱԽ թիվ 2231 բանաձևի Բ հավելվածի 4-րդ կետում նշված սահմանափակումներին։ «Մենք ժխտում ենք բոլոր հակառակ հայտարարությունները՝ դրանք համարելով անհիմն», - ընդգծել է դիվանագետը՝ հանդես գալով Անվտանգության խորհրդի նիստում։ Իր հերթին, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել Է, որ այն մեղադրանքները, թե Ռուսաստանն Ուկրաինայում օգտագործում է իրանական անօդաչու թռչող սարքեր, մտացածին բնույթ են կրում: Նեբենզյայի խոսքով՝ ,Ուկրաինայում օգտագործման համար Իրանի կողմից, իբր, Ռուսաստանին անօդաչուների մատակարարումների թեման ոչ մի կապ չունիե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման հետ, բայց արևմտյան գործընկերներն ակտիվորեն «փորձում են առաջ տանել այն»: «Այդ մեղադրանքները բացարձակապես մտացածին, շինծու բնույթ են կրում։ ՄԱԿ-ի քարտուղարությունը չպետք է տրվի արևմտյան երկրների ճնշմանը և խախտի ՄԱԿ-ի կանոնադրությունը », - ասել Է ՌԴ մշտական ներկայացուցիչը:Ավելին14:5220.12.22 -
Վթար՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհին. կա տուժածԴեկտեմբերի 20-ին, ժամը 10։48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1985 թ.) ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ։Ավելին14:4720.12.22 -
ՔաղաքականՊՆ-ում խառն են ու անհանգիստ. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի ԶՈւ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանի հանկարծակի կալանավորումը իրարանցում է առաջացրել ՊՆ-ում: Շատերը, շունչները պահած, զարգացումներին են սպասում, հատկապես Հարությունյանի ենթակայության տակ ծառայող սպաները: ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, մինչեւ տարեվերջ չի բացառվում, որ նոր աղմկահարույց ձերբակալություններ լինեն»:Ավելին14:4520.12.22 -
Շոու բիզնեսՖիլիպ Կիրկորովը նշել է իր իրավահաջորդի անունըՌուսական բեմի արքան պատմել է, թե ով կարող է իրեն արժանի փոխարինող դառնալ։ Պարզվում է Սերգեյ Լազարևը թագավորության գահի թեկնածու է։ «Ո՞ւմ կտայի գահը: Այո նրան: Նրա համար էլ թագ։ Միանգամայն արժանի է։ Միգուցե ճաշակի հարց է՝ ինչ-որ մեկին դա դուր է գալիս, մեկին՝ ոչ»,- ասել է արտիստը: Տեսանյութը հրապարակել է «NOT Oprah» Տելեգրամ ալիքը։ Գլխավորն այն է, որ ինքը՝ Ֆիլիպը, գոհ է իրավահաջորդից՝ անհնար է բոլորին գոհացնել։ Լազարևը դրել է թագը՝ չսպասելով հավանությանը՝ կատակելով Ֆիլիպի հետ «Новогодняя Маска + Аватар» հեռուստաշոուի նկարահանման հրապարակում։ Կիրկորովը նկարահանումներին եկել է թագով. «Իհարկե, միայն մեկ թագավոր կա, բայց կա նաև արքայազն»: – կատակել է Սերգեյը և նույնպես փորձել արքայական աքսեսուարը, բայց այնուամենայնիվ շտապել հանել այն, չնայած աստղային գործընկերոջ հավանությանը: «Թող մեկ թագավոր լինի»,- եզրափակել է Սերգեյը։Ավելին14:3720.12.22 -
Հասարակական«Գլոբբինգ»-ը տուգանվել է 61 մլն դրամով. քաղաքացիների դժգոհությունները չեն դադարում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբբինգ» ընկերությունից վերջին շրջանում քաղաքացիները սկսել են շատ դժգոհել, եւ խաբեության մակարդակն այնքան է բարձրացել, որ նրանցով զբաղվում են պետական մարմինները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն արդեն հասցրել է տուգանվել ավելի քան 61 մլն դրամի չափով: Տեղեկացանք, որ քաղաքացիներից մեկը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ հայտնել է, որ ընկերությունն ԱՄՆ-ից ՀՀ օդային առաքման ժամկետ է սահմանել 3-6 աշխատանքային օր եւ չի տրամադրել որեւէ հղում, որ առաքման ժամկետները կարող են զգալի տարբերվել: Մեկ այլ քաղաքացի էլ ներկայացրել է, որ ընկերությունն իր կայքում ԱՄՆ-ից ՀՀ օդային առաքման ժամկետ նշել է 3-4 աշխատանքային օր, որը հետագայում զանգվածային ուշացումների արդյունքում փոխել է 3-9 աշխատանքային օր առաքման ժամկետով: Քաղաքացին պնդում է, որ նույնիսկ այդ պարագայում, ըստ տրամադրած նախնական տեղեկության, ծանրոցը հասանելի է եղել 25 օրում: Ու պարզվում է, այս դեպքը եզակի չէ եւ կրում է զանգավածային բնույթ, իսկ ընկերությունը հրաժարվում է որեւէ կերպով հատուցումից՝ ծանրոցների վերաբերյալ տալով իրարամերժ պատասխաններ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացիներից մեկն էլ հաղորդում է ներկայացրել հետեւյալի մասին. ընկերությունը կայքում նշում է, որ ԱՄՆ-ից ՀՀ «Էքսպրես» առաքումը կատարում է 3-9 աշխատանքային օրում, մինչդեռ տվյալ քաղաքացու ծանրոցը, որը 2022 թվականի հուլիսի 16-ին առաքվել է ընկերության ԱՄՆ պահեստ, մինչեւ օգոստոսի 10-ը դեռ չի հասել ՀՀ: Նշենք, որ Հանձնաժողովը վարույթը հարուցել է ընկերության կողմից ԱՄՆ-ից ՀՀ օդային եւ ծովային առաքումների ծառայությունների համար գործնականից տարբերվող ժամկետ հայտարարելու միջոցով հասարակության մոլորեցման դրսեւորումներով անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերեւույթ առկայության հիմքով: Ըստ ընկերության հիմնավորման՝ իրենցից անկախ պատճառներով առանձին դեպքերում այդ ժամկետները չեն պահպանվում»:Ավելին14:3020.12.22 -
Կրթություն և գիտությունՀայաստանի ներկայացուցիչները Ստրասբուրգում մասնակցել են «Եվրիմաժի» կառավարման խորհրդի համաժողովինՍտրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, երկօրյա համաժողովի մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող կառավարման բարեփոխումների նախնական արդյունքները, կառույցի «կանաչ քաղաքականության» նոր հայեցակարգը, «Եվրիմաժի» 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչպես նաև հիմնադրամի գործունեությանն առնչվող կարևոր այլ հարցեր։ «Եվրիմաժի» համաժողովի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերը: ԵԽ «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովին մասնակցել են 39 անդամ երկրների ներկայացուցիչներ և պատվիրակություններ:Ավելին14:2220.12.22 -
ՀասարակականՏաթև-Լծեն ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներԴեկտեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ից հետո, Տաթև-Լծեն ավտոճանապարհին, շինարարական աշխատանքներով պայմանավորված, կիրականացվեն պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:Ավելին14:0720.12.22 -
ԻրավականՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ դեկտեմբերի 19-ից 20-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության՝ 5, անձնական ունեցվածքի գողության և յուրացենլու կամ վատնելու՝ 4-ական, ընտանեկան բռնության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, ապօրինի ծառահատման և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, իրացնելու նպատակով կեղծ արժույթ պատրաստելու, պահելու կամ դրանք իրացնելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման ու սեփականության կամ այլ իրավունքների դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0020.12.22 -
ՔաղաքականԻնչի՞ շուրջ են ընթանում բանակցությունները․ «Հրապարակ»Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ճանապարհի բացման հետ կապված բանակցությունները ձախողվել են, եւ ռուսների մասնակցությամբ ընթացող պրոցեսը հաջողություն չի արձանագրել, ու անորոշ ժամանակով հետաձգվել է ճանապարհի բացումը: Բանն այն է, որ ադրբեջանական կողմը չի համաձայնել հայկական կողմի առաջարկին, իսկ հայկական կողմն էլ մերժել է ադրբեջանականի առաջարկը: Ո՞րն է այդ առաջարկների տարբերությունը: Լավատեղյակ աղբյուրը ներկայացրեց խնդիրը․ հայկական կողմն առաջարկել է, որ ադրբեջանցիները բացեն ճանապարհը՝ խոստանալով, որ դրանից հետո թույլ կտա, որ «բնապահպանների» մի փոքր խումբ մտնի հանքեր եւ «մոնիթորինգ անի»: Ադրբեջանական կողմը հրաժարվել է` պահանջելով նախ թույլ տալ, որ իրենց խումբը մտնի հանքեր` «մոնիթորինգ անի», որից հետո իրենք կբացեն ճանապարհը: Արցախի իշխանությունները որոշել են առայժմ դիմադրել` չհամաձայնել այս պահանջներին, երկու պատճառով: Նախ, որ մեկ անգամ զիջելուց հետո ադրբեջանցիները կարող են հետագայում էլ այս մեթոդը կիրառել եւ նոր զիջումներ պարտադրել, եւ երկրորդ` հասարակական կարծիքը կարող է շատ խիստ լինել, եւ մարդիկ կարող են ուղղակի փողոց դուրս գալ ու իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: Այս իրավիճակի լուծումը կարող է լինել կա՛մ հանրային ճնշման ներքո Ադրբեջանի հոժարակամ նահանջը եւ ճանապարհը բացելը: Կամ` բլոկադան այնքան երկարի, որ մարդիկ համաձայնեն, որ մի 4 հոգանոց կեղծ-բնապահպանների խմբին թույլ տան՝ մտնել Դրմբոն»:Ավելին13:5220.12.22 -
ՀասարակականՓողոցային առևտուրն անթույլատրելի էՍույն թվականի դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում կմեկնարկի բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի գործընթացը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և Տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը սահմանում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությամբ համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ՝ միայն մի քանի հատուկ ապրանքների դեպքում, օրինակ` ծառատեսակներ: Նույն օրենքով՝ սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանք կարող է վաճառվել միայն օրենքով նախատեսված համապատասխան վայրերում՝ Իրացման ցանցում: Փոշին, կեղտը, մեքենաների արտանետումները բազմաշերտ աղտոտվածության աղբյուր են և, սննդամթերքի անվտանգության տեսակետից, ռիսկայնության բարձր աստիճան ունեցող՝ կենդանական ծագման, սննդամթերքի (ձուկ, հավ, միս, մսամթերք, կաթնամթերք և այլն) վաճառքը փողոցում լրջագույն վտանգ է մարդու առողջության և կյանքի համար: Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել և մեկնարկվող գործընթացը խիստ կարևոր է հանրային առողջության ապահովման տեսակետից։ Խստացված վերահսկողություն է իրականացվում նաև կենդանիների մորթից գոյացած մթերքի սպանդանոցային ծագման նկատմամբ: Առանց Ձև 5 անասնաբուժական փաստաթղթի տեղափոխվող և վաճառվող միս-մսեղիքը ենթակա է առգրավման և ոչնչացման:Ավելին13:4520.12.22 -
ՀասարակականՈ՞ր հանցագործն է իր մեղքն ընդունում. Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրը խոսել է դեպքի մասինMediaHub.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով նոր կասկածյալ կա։ Համագյուղացիների մոտ նման կարծիք է ձևավորվել, քանի որ գյուղացիներից մեկին հաճախ են հարցաքննության կանչում։ MediaHub.am-ը տեղեկությունը ճշտեց ընտանիքի հայր Սևակ Մելիքսեթյանից, ով հերքեց այդ տեղեկությունը: - Ամեն դեպքում, տեղյա՞կ եք, որ գյուղից բնակիչներ են հարցաքննվում։ -Ամեն օր էլ մարդիկ հարցաքննվում են, բայց սա դեռ չի նշանակում, որ իրենք կասկածյալ են։ -Տեղեկություններ կային նաև, որ արտաշիրիմում է եղել։ -Նման բան չկա։ Շատ եմ լսում այդ մասին, բայց ոչ մի արտաշիրիմում չի եղել։ -Տեղյա՞կ եք, թե գործն ինչ փուլում է։ Նաև Արկադի Բարսեղյանը պնդում է, որ իր մեղքը չի ընդունում։ -Ո՞ր հանցագործն է իր մեղքն ընդունում։ Վրույրն էլ սկզբում ասում էր, որ մեղավոր չէ, բայց հետո մեղքն ընդունեց։ -Ձեզ հետ առերեսում եղե՞լ է, հանդիպե՞լ եք Արկադիին կամ Վրույրին։ -Չէ, չի եղել, բայց կուզեի, գուցե հետագայում լինի. հիմա ոչինչ ասել չեմ կարող։Ավելին13:3720.12.22 -
ՔաղաքականԹալինի քաղաքապետը պետական միջոցների հաշվին մոտ 10 մլն դրամանոց ավտոմեքենա է գնել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թալինի քաղաքապետը պետական միջոցների հաշվին մոտ 10 մլն դրամանոց ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված պաշտոնական փաստաթղթից հայտնի դարձավ, որ ավտոմեքենան գնվել է ֆիզիկական անձ Տարոն Կարապետյանից 9 մլն 700 հազար դրամով: Թալինի համայնքապետարանի աշխատակազմը գնումների փաստաթղթում «մոռացել է» նշել գնված ավտոմեքենայի մոդելը: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ: «Այդ ավտոմեքենան համայնքի ղեկավարի համար է, նախկին մեքենաների «մատոռները» թափված էին, հին մեքենաներ էին՝ անմխիթար վիճակում գտնվող: Շահագործել եմ իմ անձնական մեքենան, առանց ոչ մի բանի. գիտեք՝ համայնքը ինչ վիճակում էր»,- ներկայացրեց Սափեյանը՝ միաժամանակ նշելով ավտոմեքենայի մոդելը՝ Mercedes: «Ժողովուրդ» օրաթերթը երիտասարդ քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչու է որոշվել գնել շուրջ 24 հազար դոլարանոց մեքենա այն դեպքում, երբ համայնքի բյուջեն այնքան էլ լավ վիճակում չէ: Մեր հարցին ի պատասխան՝ Սափեյանն ասաց. «Նորմալ գին է: Ի՞նչն է խնդիրը, ես ուզում եմ հասկանալ: Մենք այնպիսի մեքենա ենք ձեռք բերել, որ հինգ տարվա ընթացքում նույն մեքենան ծառայի համայնքին եւ գործերը թեթեւացնի»: Հավելենք, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին Տավրոս Սափեյանը վթարի էր ենթարկվել Երեւանի Հրազդանի կիրճում: Ըստ ամենայնի, համայնքի ղեկավարը նոր մեքենայի կարիք ունի, քանի որ իր մեքենան դիմացի ավտոմեքենայի ուժգին հարվածից լուրջ վնասներ է կրել:Ավելին13:3020.12.22