Լրահոս

2022-12-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կա տուժած
    Դեկտեմբերի 20-ին, ժամը 01։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին, բախվել են «Toyota RAV4» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1998 թ.) և «Audi A4» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Audi A4» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Ս., (ծնված 1987 թ.) տեղում ստացել է առաջին բուժօգնություն: Փրկարարնրը սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:
    10:00
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքը բաց լինելու մասին խոսակցություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը տեսակապով դարձյալ ներկայացրել է իրավիճակն Արցախում, անդրադարձել է ճանապարհի բաց լինելու մասին զանգերին, հայտնել է, որ դա այդպես չէ. «Ճանապարհի կողքերին մեկ է՝ մնացել են ադրբեջանցիները, մենք գտնում ենք, որ դա անընդունելի է, իրենք լրիվ պետք է դուրս գան և չխանգարեն մեքենաների շարժին»,-ասել է Վարդանյանը: Նա նաև խոսել է տարբեր անձանց դժգոհություններին իշխանությունների քաղաքականության վերաբերյալ: Մանրամսները՝ տեսանյութում:
    09:55
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Թշնամին կրակ է բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
    Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 20-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
    09:52
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Ադրբեջանական կողմը չի համաձայնել հայկական կողմի առաջարկին, իսկ հայկական կողմն էլ մերժել է ադրբեջանականի առաջարկը: «Հրապարակ» Արտերկրում հավատարմագրված ՀՀ բոլոր դեսպաններն այսօր հավաքվելու են Ջերմուկում։ «Ժողովուրդ» Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը հսկող դատախազը նոր պաշտոն է ստացել: «Փաստ» Ընդդիմադիր հատվածը այս օրերին նամակներ է ուղարկում միջազգային կառույցներին: Առաջիկա օրերին մի շարք եվրոպական խորհրդարաններ Արցախի հետ կապված հայտարարություններ ու բանաձևեր կընդունեն: Իրավիճակն ավելի մանրամասն ներկայացնելու նպատակով ընդդիմադիրների այց կկազմակերպվի Բրյուսել: «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մերձավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանը հրապարակումներ է արել, որ ԶՊՄԿ-ն աջակցելու է որոշ հարցերի ֆինանսավորմանը, մինչդեռ կոմբինատի տնօրենի տեղակալները նման խոստումներ չեն տվել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ:
    09:40
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է ձյուն և մառախուղ
    Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:
    00:10
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ԱԱ-2022-ի վատագույն ֆուտբոլիստները՝ ըստ L’Equipe-ի
    Ֆրանսիական L’Equipe պարբերականը հրապարակել է ԱԱ-2022-ի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։
    00:05
    20.12.22
    Ավելին
2022-12-19