Լրահոս
Հասարակական
10:15
20.12.22
145

Ավտովթար՝ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Դեկտեմբերի 20-ին, ժամը 06։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) բախվել է կայանած «GAZ-53» մակնիշի բեռնատարին։

Փրկարարները «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա․ Ա․-ին (ծնված 1982 թ․), Ս․ Պ․-ին (ծնված 1963 թ․) և Ա․ Բ․-ին (ծնված 1977 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ա․-ի և Ա․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս․Պ․-ինը՝ ծանր, վերջինս տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ։