Լրահոս
Երևան
10:22
20.12.22
142

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են մոտ 40 ավտոմեքենա

Img default alt hy

Արդեն 2 ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա ճանապարհի մերկասառուցի պատճառով բախվել են մոտ 40 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշենի կամուրջը երկկողմանի փակվել է, իսկ ավտոմեքենաները տարբեր հատվածներում են։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։