Լրահոս

2022-12-29
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զգացողությունները հակասական են, ասելիքը` շատ․ պատգամավորները հանդիպել են սահմանի զինվորներին
    «Հայաստան»խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․ «Ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար 600 մետրի վրա մեր 18_20 տարեկան տղերքը` Նորիկը, Սարգիսը, Աշոտը, Աղվանը, Նարեկը, Գարեգինը, Ալեքսանդրը, Բաբկենը, մյուս_մյուս տղերքը, իրենց հրամանատարների հետ մեկտեղ նույնիսկ ցրտաշունչ ձմռանը, շատ հաճախ թշնամու դիրքերից տասնյակ մետրեր հեռավորության վրա, հսկում են մեր սահմանները։ Մեր խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի, Արման Ղազարյանի, Արփինե Վարդանյանի եւ Իրինա Գասպարյանի հետ հանդիպեցինք, զրուցեցինք, քննարկեցինք մեր սահմանը պահող քաջերի հետ։ Զգացողությունները հակասական են, ասելիքը` շատ, բայց հիմա ընդամենը մի բան. սահմանների, դիրքերի, իրավիճակի մասին համակարգչի կամ սմարթֆոնների հետեւում նստած կամ պառկած դատողություններ անելուց առաջ գոնե մի անգամ մտածեք սահմանումում կանգնած տղերքի մասին, գոնե մի անգամ մոտեցեք սահմանին։ Մեր բոլորիս պարտքն է անդադար ճնշում գործադրել կառավարության վրա, որ առաջնահերթ ուշադրությունը լինի բանակին ու սահմանը պաշտպանող զինվորականին։ Մնացածը աստիճանաբար»։
    20:04
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենայի բախման հետևանքով առաջացած հրդեհը մեկ մարդու կյանք է խլել, 17-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց
    Դեկտեմբերի 28-ին, ժամը 03.23-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Դեռևս ինքնությունը չպարզված անձը մահացել է, իսկ 17-ամյա պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:00
    29.12.22
    Ավելին
  • Արցախ
    Հարցը վաղը չի լուծվելու. Արցախի պետնախարարի հարցազրույցը՝ «Հայլուրին»
    «Չկա զգացողություն, որ կարող է պատմական սխալ գործենք, եթե 100 տոկոսով չպայքարենք Արցախի համար»,- հայտարարել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ «Հայլուրին» տված հարցազրույցի ժամանակ:
    19:50
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ինձնից երբեք չեք լսի, թե Մեսսին պատմության լավագույն խաղացողն է. Անչելոտի
    Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին անվանել պատմության լավագույն խաղացողը. «Մեսսին պատմության լավագույն խաղացո՞ղ. դժվար է ասել: Ես չգիտեմ՝ արդյոք նա լավագույնն է: Ես կարծում եմ, որ դա արդարացի չէ, քանի որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում եղել են ու կան շատ լավ խաղացողներ: Ինձնից դուք երբեք չեք լսի, որ Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Շատ լավ խաղացողներ կան, որոնք ինձ դուր են գալիս: Ես ամեն օր մարզում եմ «Ոսկե գնդակի» դափնեկրի»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն: Անչելոտին «Ռեալում» աշխատում է ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ, որը «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է:
    19:40
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Երևանյան հիվանդություն կամ միջերկրածովյան տենդ. հիվանդության առանձնահատկությունները
    Ընտանեկան միջերկրածովյան տենդը ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը դրսևորվում է կրկնվող տենդի դրվագներով և որովայնի, կրծքավանդակի և հոդերի ցավերով: Հիվանդությունն ունի տարբեր անվանումներ: Հայաստանում տարածված է պարբերական հիվանդություն անվանումը (նախկինում՝ երևանյան հիվանդություն): Հիվանդության միջազգային անվանման մեջ «ընտանեկան» բառը պատահական չի ներառվել. այս հիվանդությունը ժառանգական բնույթի է (աուտոսոմ-ռեցեսիվ տիպ), բայց սա չի նշանակում, որ եթե ծնողներից մեկի մոտ առկա է ՊՀ, ապա այն պետք է կրկնվի նաև երեխայի մոտ։ Հիվանդության անվանման մեկ այլ բառը՝ «միջերկրածովյանը» նույնպես ունի իր բացատրությունը. ՊՀ ավելի հաճախ հանդիպում է միջերկրածովյան տարածաշրջանի բնակիչների մոտ՝ հյուսիսաֆրիկյան ժողովուրդներ, հրեաներ, արաբներ, հայեր, թուրքեր, ադրբեջանցիներ, քրդեր, հույներ, իտալացիներ և այլն: ՊՀ գլխավորապես ախտորոշվում է մանկապատանեկան տարիքում. 10-ից 9 հիվանդների մոտ առաջին նոպան լինում է մինչև 18 տարին լրանալը և արտահայտվում պարբերաբար կրկնվող տենդի դրվագներով, որոնք զուգակցվում են որովայնի, կրծքավանդակի շրջանի ցավերով, հոդացավերով կամ հոդաբորբերով։ ՊՀ վերջնական բուժում չունի, սակայն հիվանդը կարող է ստանալ դեղեր, որոնք կօգնեն գանգատների մեղմացմանը և նույնիսկ կկանխարգելեն կամ կհետաձգեն նոր սիմպտոմների առաջացումը։ Պարբերական հիվանդության սրացմանը կարող են նպաստել ընդհանուր մրսածությունը և գրիպը, սթրեսը, կլիմայի փոփոխությունը, սննդային գործոնը և աղիքային վարակները: Նախկինում տարանջատում էին ՊՀ որովայնային, հոդային կամ կրծքային ձևերը։ Ներկա բժշկագիտության մեջ նման տարբերակմանն այլևս առաջնային տեղ չի հատկացվում, քանի որ բոլոր դեպքերում էլ հիմնականում ախտահարվում են շճային թաղանթները և ընդգրկվում մի շարք օրգան-համակարգեր: Տարբերում են ՊՀ տիպիկ և ատիպիկ ընթացքներ: Տիպիկ ընթացքին բնորոշ է կրկնվող տենդը և վերոնշյալ ախտահարումները: Ատիպիկ ընթացքի դեպքում լինում են ոչ հստակ կրկնվող տենդի դրվագներ, գերակշռում է մյուս օրգան-համակարգերի ընդգրկումը, այսինքն՝ որովայնային կրկնվող ցավեր, կրծքային ցավեր, կայուն հոդային համախտանիշ, հոդամկանային ցավեր: Տարբեր հիվանդների մոտ կարող են տարբերվել նաև հիվանդության նոպաների հաճախականությունը և միջնոպայական տևողությունը: Հաճախ հանդիպող, սակայն ոչ մշտական ախտանիշներն են կրկնվող մկանացավը, միգրենանման գլխացավը, օրխիտը և փայծաղի մեծացումը: Կախված հիվանդության ընթացքից և բուժման արդյունավետությունից, հիվանդության շրջանները կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի:
    19:30
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հարժիս գյուղի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը
    Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։
    19:25
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանում կորոնավիրուսի տարածումն իր ազդեցությունը կունենա մնացած աշխարհի վրա. վիրուսաբան
    Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է և իր ազդեցությունը կունենա մնացած աշխարհի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել իսպանացի վիրուսաբան, Կենսատեխնոլոգիայի ազգային կենտրոնի կորոնավիրուսային լաբորատորիայի տնօրեն Լուիս Էնխուանեսն El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։ «Վարակումները շատ են, իսկ դա նշանակում է, որ կլինեն շատ ավելի մուտացիաներ, և կհայտնվեն նոր տարբերակներ: Դա կասկադային ազդեցություն կունենա մնացած աշխարհի վրա: Ավելի մեծ թվով վարակման դեպքերը միշտ հանգեցնում են ավելի լուրջ դեպքերի և ավելի շատ մահերի, ինչը ենթադրում է ավելի շատ ռիսկերե, - ասել է վիրուսաբանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ նոր տարբերակները, որպես կանոն, վիրուսի ավելի թուլացած ձևեր են ներկայացնում: Լուիս Էնխուանեսի խոսքով՝ թեև ներկայիս իրավիճակն անհանգստության առիթ է տալիս, սակայն աշխարհը «շատ ավելի լավ Է պատրաստված»: Մասնագետը շեշտել է նաև պատվաստանյութերի դերն այս հարցում: Չինաստանը դեկտեմբերի սկզբին մեղմացրել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, ինչից հետո երկրում ամենուրեք կորոնավիրուսի տարածում Է արձանագրվել: Ինչպես կարծում են մասնագետները, դրանք թուլացած շտամներ են, ուստի հիվանդությունը սովորաբար ընթանում է մեղմ ձևով, իսկ մահվան հավանականությունը չափազանց ցածր է: Այնուամենայնիվ, ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կպահանջեն Չինաստանից ժամանող ուղևորներից, ինչը պայմանավորված է այդ երկրում կորոնավիրուսի դեպքերի աճով:
    19:20
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը, ժամը 17։00։ Հանձնուքների ընդունում չի իրականացվի 2023 թվականի հունվարի 1,2 և 6-ին։
    19:10
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հոլանդական թոփ ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
    ՊՍՎ-ն ակտիվորեն հետևում է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթներին: Ինչպես հայտնում է РБ Спорт-ը, հոլանդական ակումբի ներկայացուցիչներն արդեն շփվել են Հայաստանի հավաքականի 22-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ։ Սպասվում է, որ կողմերը կհանդիպեն հունվարին՝ քննարկելու Սպերցյանի հնարավոր տրանսֆերը, սակայն ինքը՝ խաղացողը, մտադիր չէ ձմռանը լքել ներկայիս ակումբը։ Սպերցյանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը, Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։
    19:00
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 19-24-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում դեկտեմբերի 22-ին, 24-ին, Գյումրիում՝ 19-ին և 24-ին, Հրազդանում՝ դեկտեմբերի 19-ին, 21-24-ը, Վանաձորում՝ դեկտեմբերի 20-ին»։
    18:40
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասերը կվերսկսեն աշխատանքը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետների ցանցի երեք մասնաճյուղերում գործող երեք հացի արտադրամասերի (Նորագավիթ, Նոր Նորքի 5-րդ և 9-րդ զանգվածներ) արտադրական գործունեության կասեցումը: Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգումը ցույց է տվել, որ տնտեսավարողի կողմից վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները: Возможно, это изображение в помещении
    18:30
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Արևմտյան երկրները թալիբներին կոչ են արել չեղարկել ՀԿ-ներում կանանց աշխատանքի արգելքը
    G7-ի երկրները, ինչպես նաև Շվեյցարիան, Նիդերլանդները, Դանիան և ԵՄ-ն Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժմանը կոչ են արել չեղարկել հասարակական կազմակերպություններում կանանց աշխատանքի արգելքը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունից: «Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ԱԳ նախարարները, ինչպես նաև Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչը խորապես մտահոգված են, որ ազգային և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններում կանանց աշխատելու արգելքի վերաբերյալ թալիբների անխոհեմ և վտանգավոր կարգադրությունը սպառնալիքի տակ կդնի միլիոնավոր աֆղանցիների կյանքը, որոնց գոյատևումը կախված է մարդասիրական օգնությունից», - նշված է երկրների համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ եթե կանայք չմասնակցեն Աֆղանստանում օգնության մատակարարումներին, ապա ՀԿ-ները չեն կարողանա հասնել երկրի ամենախոցելի խավերին՝ տրամադրելու սննդամթերք, դեղորայք և այլ կենսական անհրաժեշտության ապրանքներ: «Մենք «Թալիբան»-ին կոչ ենք անում հարգել Աֆղանստանի կանանց և աղջիկների քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներըե, - նշվում է փաստաթղթում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս դատապարտել է թալիբների կառավարության քաղաքականությունը, որը թիրախավորում է Աֆղանստանի կանանց և աղջիկներին: 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ,խորապես անհանգստացած էե կանանց կրթության նկատմամբ աճող սահմանափակումներից: Թալիբները վերջին շաբաթվա ընթացքում կանանց արգելել են հաճախել համալսարան և աշխատել հասարակական կազմակերպություններում: Անցյալ տարի երկրի վերահսկողությունը վերադարձնելուց հետո թալիբները սահմանափակել են կանանց իրավունքները՝ չնայած խոստացել էին, որ այս անգամ ավելի մեղմ քաղաքականություն կվարեն, քան 1990-ականներին: Աղջիկներին արգելվել է հաճախել միջին և ավագ դպրոցներ, ստանալ մի շարք մասնագիտություններ: Բացի այդ, արգելվել է կանանց մուտքը զբոսայգիներ և մարզասրահներ։
    18:20
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության նախկին տեսուչը մեղադրվում է հրազենների հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պ. Օ.-ն, 2013-2020 թթ. զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչի պաշտոնը, ոստիկանության հիշյալ բաժնին ի պահ հանձնված՝ Կ. Ղ.-ին և վերջինիս հորը՝ Գ. Ղ.-ին պատկանող որսորդական հրազենները հափշտակել և կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հաշվառել է այլ անձանց անուններով: Մասնավորապես՝ պարզվել է, որ Պ. Օ.-ն, ի պաշտոնե հասանելիություն ունենալով ոստիկանության Աշտարակի բաժնին ի պահ հանձնված վերը նշված հրազեններին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է Կ. Ղ.-ին պատկանող «ԻԺ 12» մոդելի հրազենը և այն նվիրել իր բարեկամ Կ. Խ.-ին: Այնուհետև, վերոհիշյալ հրազենն իբրև օրինական հիմքով Կ. Խ.-ին հատկացված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով, Պ. Օ.-ն ձեռնամուխ է եղել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու և դրանք շրջանառության մեջ դնելու գործընթացին. 2019 թվականի մարտի 26-ին կազմել է ակնհայտ կեղծ դիմումներ այն մասին, թե իբր Կ.Ղ.-ն իր «ԻԺ 12» մոդելի հրազենը ցանկանում է նվիրել Կ. Խ.-ին: Արդյունքում՝ կեղծ փաստաթղթերի միջոցով նշված հրազենը հաշվառվել է վերջինիս անունով: Բացի այդ, Պ. Օ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015 թվականի մայիսի 12-ին իր Ս. Ա.-ին առաջարկել է 200.000 ՀՀ դրամով ձեռք բերել Գ. Ղ.-ի կողմից ոստիկանության Աշտարակի բաժնին ի պահ հանձնված «Մոնսբերգ» մոդելի հրազենը: Ս. Ա.-ն ընդունել է Պ. Օ.-ի առաջարկը, ինչից հետո, հրազենն իբրև օրինական հիմքով Ս. Ա.-ին հատկացված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով, ոստիկանության տեսուչը վերը նկարագրված նույն եղանակով հափշտակել ու ձեռնամուխ է եղել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու և դրանք շրջանառության մեջ դնելու գործընթացին: Արդյունքում «Մոնսբերգ» մոդելի հրազենը վերը նշված գումարով վաճառվել է Ս. Ա.-ին: Պ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Ներկայացված մեղադրանքում Պ. Օ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:10
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել են Երևան քաղաքի 37-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և առևանգելու դեպքերի հանգամանքները
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են խուլիգանություն կատարելու, Երևան քաղաքի 37-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և առևանգելու դեպքերի հանգամանքները։ Քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի վերաբերյալ, ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 36-ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ 37-ամյա տղամարդու և Երևանի մեկ այլ 37-ամյա բնակչի միջև նախկինում եղած ընկերական հարաբերություններն օգտագործելով, վերջինիս օժանդակությամբ, 2019 թվականի մարտի 31-ին տուժողին խաբեությամբ կանչել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող շենքերից մեկի բակ և մի խումբ անձանց հետ 32 և 33-ամյա տղամարդկանց վարած «Օպել Աստրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներով ուղևորվել է նշված շենքի բակ: Նշված վայրում ժամը 01:20-ի սահմաններում, 36-ամյա տղամարդը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, խախտելով բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչների անդորրը, հայհոյանքեր է հնչեցրել 37-ամյա տղամարդու հասցեին, մահակներով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, գցել գետնին և շարունակել ծեծի ենթարկել նրան: Այնուհետև վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, հարկադրաբար նստեցրել են նրան «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան և առևանգել՝ տեղափոխելով Էրեբունի վարչական շրջան՝ ճանապարհին, ավտոմեքենայի սրահում, շարունակելով բութ առարկաներով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերին, 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին, 297-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանաբար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի հետ համակցված կիրառվել է նաև բացակայելու արգելքը: 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին, իսկ 33 և 37-ամյա տղամարդկանց՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Քրեական վարույթից անջատվել է նշված 4 մեղադրյալների վերաբերյալ մասը, որի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:00
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները` դեկտեմբերի 29-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 29-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 392.97 դրամ է, վաճառքը՝ 402.53 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.97 դրամ է, վաճառքը՝ 427.72 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.15 դրամ է, վաճառքը՝ 5.69 դրամ:
    17:50
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վուչիչը Սերբիայում չեղյալ Է հայտարարել մարտական բարձր պատրաստության վիճակը
    Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր հրաման Է տվել չեղարկել երկրի զինված ուժերի մարտական բարձր պատրաստության վիճակը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: Սերբիայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի էին բերվել դեկտեմբերի 26-ին Կոսովո և Մետոքիայի հյուսիսում իրադրության սրման պատճառով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, Կոսովո և Մետոքիայի հյուսիսում սերբերն այսօր առավոտյան սկսել են ապամոնտաժել արգելապատնեշները: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովո և Մետոքիայի ներկայացուցիչների հետ Ռաշկա քաղաքում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկրամասի հյուսիսում արգելապատնեշների ապամոնտաժումը կսկսվի դեկտեմբերի 29-ին, դա կտևի 24-ից 48 ժամ։ Իրադրությունը Կոսովո և Մետոքիայում կտրուկ սրվել էր դեկտեմբերի 6-ին, երբ հատուկ ջոկատայինները Կոսովոյում Եվրամիության առաքելության պարեկների ուղեկցությամբ սկսել էին Կոսովո և Մետոքիայի հյուսիսում գրավել ընտրական հանձնաժողովների շենքերը: Իսկ դեկտեմբերի 10-ից սերբերն արգելապատնեշներով փակել էին մայրուղիները մի քանի բնակավայրերում՝ բողոք հայտնելով սերբ նախկին ոստիկանի ձերբակալության դեմ:
    17:49
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չավուշօղլուն օգտակար է համարել Թուրքիա-Ռուսաստան-Սիրիա եռակողմ հանդիպումը
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը օգտակար է եղել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Չավուշօղլուն նշել է նաև Սիրիայի իշխանությունների հետ հարաբերությունների կարևորությունը՝ կայուն խաղաղության, կայունության և քաղաքական կարգավորման հասնելու հարցում: Միևնույն ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում կշարունակի ռազմական գործողությունները, ինչպես ցամաքում, այնպես էլ օդից:
    17:40
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հորդանան պատրաստ է հակամարտության, եթե Իսրայելը փոխի Երուսաղեմի սրբավայրերի կարգավիճակը. Աբդալլահ II
    Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հակամարտության, եթե Իսրայելի նոր կառավարության անդամները ձգտեն փոխել Երուսաղեմի սրբավայրերի կարգավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Աբդալլահ II-ը հայտնել է CNN հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում: Հորդանանի թագավորը հայտարարել է, որ իր երկրում ,մտահոգությունե կա այն հարցի շուրջ, որ Իսրայելում որոշ մարդիկ փորձում են փոփոխություններ մտցնել Արևելյան Երուսաղեմում Հորդանանի խնամակալության տակ գտնվող մուսուլմանական և քրիստոնեական սրբավայրերի հարցում: «Եթե նրանք ցանկանում են հակամարտության մեջ մտնել մեզ հետ, մենք միանգամայն պատրաստ ենք: Ես միշտ ցանկանում եմ հավատալ, որ բաժակը կիսով չափ լիքն է, բայց մենք ունենք հստակ կարմիր գծեր... Եվ եթե մարդիկ ցանկանան հատել այդ կարմիր գծերը, մենք դրանով կզբաղվենք», - ասել է Հորդանանի թագավորը։ Պաղեստինաիսրայելական հակամարտության հնարավոր սրման, ինչպես նաև արաբ հարևանների և արևմտյան դաշնակիցների հետ Իսրայելի ապագա հարաբերությունների առնչությամբ մտահոգություններն ի հայտ են եկել այն պատճառով, որ այսօր Իսրայելում տեղի է ունենալու Բենյամին Նեթանյահուի կառավարության երդմնակալությունը: Բենյամին Նեթանյահուի կոալիցիոն կառավարության մեջ ընգրկված են ծայրահեղ աջ հայացքների տեր գործիչներ: Աբդալլահ II-ը նշել է, որ շատ մտահոգված է պաղեստինական «հերթական ապստամբության» առնչությամբ: «Եթե դա տեղի ունենա, ապա դա կլինի օրենքի և կարգուկանոնի լիակատար խախտում, որից օգուտ չեն ստանա ո՛չ իսրայելցիները, ո՛չ պաղեստինցիները», - ասել է Հորդանանի թագավորը: Իսրայելը Հորդանանից նվաճել է Արևելյան Երուսաղեմը 1967 թվականի պատերազմում, բայց 1994 թ.-ին կողմերը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի Իսրայելը ճանաչում է Ամմանի հատուկ դերը քաղաքի սրբավայրերում: Հորդանանի Հաշեմիտների արքայատոհմը 1924 թ.-ից ի վեր հանդիսանում է Երուսաղեմի սրբավայրերի խնամակալը և իրեն համարում է քաղաքի մուսուլմանների ու քրիստոնյաների կրոնական իրավունքների երաշխավոր: Սակայն վերջերս Հորդանանը հաճախ է մեղադրում Իսրայելին համաձայնագիրը խախտելու մեջ: Իրավիճակն առավել սուր է ալ-Աքսա մզկիթի շուրջ, որը գտնվում է Արևելյան Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարաց լեռան վրա: Այն իսլամի երրորդ սրբավայրն է: Այն նաև սրբազան վայր է հուդայականների համար: Իսրայելի աջ քաղաքական գործիչները հաճախ հայտարարում են, որ հրեաները նույնպես պետք է այնտեղ աղոթելու իրավունք ունենան:
    17:30
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել Միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին. Զախարովա
    Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը միանալու հարցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասին լուրերը փաստերով հիմնավորված չեն և չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դիվանագետը հայտնել է, որ եթե նման հայտարարություններ արվում են առանց փաստերի, և միևնույն ժամանակ նշում են երկիրը և պահանջներ են ներկայացնում նրան, ապա դա պետք է հիմնավորել փաստերով։ «Կա՞ն փաստեր: Ինչպե՞ս է հարկադրվել: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել… Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին։ Այս կարգի բոլոր հայտարարություններին գնահատականներ տրվել են», - ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ նույնը կարելի է ասել այն լուրերի համատեքստում, թե Մոսկվան Երևանին պարտադրում է միջանցք տրամադրել Ադրբեջանին: «Սա կեղծիք է, որի մասին նույնպես բազմիցս խոսվել է։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ, այդ թվում՝ Հայաստանի հարավում երկաթուղային գծով երթևեկության վերականգնման հետ կապված հարցեր։ Այս աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չի վիճարկվում ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից, այն է, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով դրանք անցնում են», - ընդգծել է Զախարովան։
    17:22
    29.12.22
    Ավելին