Լրահոս
Սպորտ
19:40
29.12.22
132

Ինձնից երբեք չեք լսի, թե Մեսսին պատմության լավագույն խաղացողն է. Անչելոտի

Img default alt hy

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին անվանել պատմության լավագույն խաղացողը.

«Մեսսին պատմության լավագույն խաղացո՞ղ. դժվար է ասել: Ես չգիտեմ՝ արդյոք նա լավագույնն է: Ես կարծում եմ, որ դա արդարացի չէ, քանի որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում եղել են ու կան շատ լավ խաղացողներ: Ինձնից դուք երբեք չեք լսի, որ Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է:

Շատ լավ խաղացողներ կան, որոնք ինձ դուր են գալիս: Ես ամեն օր մարզում եմ «Ոսկե գնդակի» դափնեկրի»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Անչելոտին «Ռեալում» աշխատում է ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ, որը «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է: