Լրահոս

2022-12-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Արաբկիրի մի շարք հասցեների գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի հետևանքով դեկտեմբերի 29-ին ժամը 14։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի «Շրջանցիկ Թունել» թաղամասի «Ձորակ» խնամքի կենտրոնի, սեփականատերեր Ա.Վանթյանին, Ն.Մինասյանին պատկանող հանրային օբյեկտների և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
    17:15
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանի ՊՆ-ն գնահատել է Մոսկվայի և Պեկինի միջև անցկացված ռազմածովային զորավարժությունները
    «Ծովային փոխգործակցություն – 2022» ռազմածովային զորավարժությունները ցույց տվեցին Ռուսաստանի և Չինաստանի վճռականությունը՝ պահպանելու խաղաղությունն ու կայունությունը համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Քեֆեյը ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Երկու երկրների ռազմածովային նավատորմերը ցուցադրեցին Չինաստանի և Ռուսաստանի վճռականությունն ու ունակությունը՝ ուժեղացնելու ծովում անվտանգության սպառնալիքներին համատեղ պատասխանը, ինչպես նաև պահպանելու խաղաղությունն ու կայունությունը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում», - նշել է Թան Քեֆեյը: Նա նաև ընդգծել է, որ զորավարժություններն «է՛լ ավելի խորացրեցին Չինաստանի և Ռուսաստանի միջև համակողմանի ռազմավարական համագործակցությունը նոր դարաշրջանում»։ Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Պեկինը և Մոսկվան 2022 թ.-ի ընթացքում իրականացրել են անվտանգության ոլորտում գլոբալ նախաձեռնություններ, խորացրել են ռուսական և չինական զինված ուժերի միջև պրակտիկ փոխանակումները և համագործակցությունը և բարձր մակարդակով պահպանել են երկու երկրների բանակների միջև ռազմավարական համակարգումը: «Ծովային փոխագործակցություն - 2022» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 21-ից 27-ը Արևելաչինական ծովում:
    17:07
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կոսովո և Մետոքիայի հյուսիսում սերբերն սկսել են հանել արգելապատնեշները
    Կոսովո և Մետոքիայի հյուսիսում սերբերն այսօր առավոտյան սկսել են ապամոնտաժել արգելապատնեշները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Կոսովո և Մետոքիայի մուտքի ամենամեծ «Մերդարե» անցակետի արգելապատնեշն ամբողջությամբ ապամոնտաժվել է։ Սկսվել Է արգելապատնեշների ապամոնտաժումը տարածաշրջանի այլ առանցքային հատվածներում: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովո և Մետոքիայի ներկայացուցիչների հետ Ռաշկա քաղաքում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկրամասի հյուսիսում արգելապատնեշների ապամոնտաժումը կսկսվի դեկտեմբերի 29-ին, դա կտևի 24-ից 48 ժամ։ Հաղորդվում է, որ հանդիպումը տևել է մի քանի ժամ, ցուցարարները համաձայնել են նախագահի առաջարկին՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ, որոնք վերաբերում են սերբ բնակչության անվտանգությանը և Կոսովո և Մետոքիայի՝ Սերբիայի կազմում որպես սերբական ինքնավար երկրամասի կարգավիճակի պահպանմանը։ Պրիշտինայի կողմից հետապնդումների շարունակման դեպքում սերբերն սպառնացել են մշտապես կտրել Կոսովո և Մետոքիայի հյուսիսը հարավային շրջաններից: Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Կարոլինա Զիադեն ողջունել է Կոսովոյի հյուսիսային մասում լարվածության թուլացման միջոցառումները, այդ թվում՝ արգելապատնեշների ապամոնտաժումը, և կողմերին կոչ է արել վերադառնալ երկխոսության։ Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության մամուլի տեղեկագրում նշվում է, որ Զիադեն նաև ընդգծել է «պարտավորությունների կատարման և բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ չկարգավորված հարցերն ամբողջությամբ լուծելու և հարաբերությունները կարգավորելու համար»։ Իրադրությունը Կոսովո և Մետոքիայում կտրուկ սրվել Է դեկտեմբերի 6-ին, երբ հատուկ ջոկատայինները Կոսովոյում Եվրամիության առաքելության պարեկների ուղեկցությամբ սկսել են Կոսովո և Մետոքիայի հյուսիսում գրավել ընտրական հանձնաժողովների շենքերը: Իսկ դեկտեմբերի 10-ից սերբերն արգելապատնեշներով փակել են մայրուղիները մի քանի բնակավայրերում՝ բողոք հայտնելով սերբ նախկին ոստիկանի ձերբակալության դեմ: Սերբիան Կոսովոյի հետ սահմանին գտնվող իր զորքերը բերել էր ,լիակատար մարտական պատրաստության վիճակիե:
    17:00
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թշնամին Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ անխոչընդոտ առաջ է եկել. Արթուր Գրիգորյան
    «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր՝ վաղ առավոտից թշնամին Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ անխոչընդոտ առաջ է եկել՝ իր հետ բերելով բուլդոզերներ և այլ տեխնիկա, որոնք նա գողացել է մեզանից: Ինչպես միշտ, մեր տղաներին հրաման են տվել չկրակելու: ՀՀ պաշտպանության նախարարություն, բան չունե՞ք ասելու»:
    16:52
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    10 տարի տանել չէի կարողանում ամուսնուս. Միշել Օբաման ուշագրավ խոստովանություն է արել
    ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ ամուսնական կյանքում եղել է ժամանակ, երբ «տանել չէր կարողանում» ամուսնուն՝ Բարաք Օբամային. դա, ըստ կնոջ, այն ժամանակաշրջանում էր, երբ զույգի դուստրերը՝ Սաշան և Մալիան, փոքր էին: Ինչպես նշում է Daily Mail-ը, 58-ամյա Միշել Օբամայի խոսքով՝ ամուսինների հարաբերությունները շատ լարված էին, քանի որ երեխաները փոքր էին, իսկ իրենք երկուսը փորձում էին առաջ գնալ իրենց կարիերաներում, մասնավորապես՝ Բարաք Օբաման գնում էր երկրի նախագահ դառնալու ճանապարհով: Michelle claims that having their two daughters, pictured in 2003, put a strain on their relationship, as they were both trying to launch their careers at the same time Աղբյուրը մանրամասնում է, որ 24-ամյա Մալիան և 21-ամյա Սաշան յոթ և 10 տարեկան էին, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Սպիտակ տուն՝ հոր՝ նախագահ դառնալուց հետո: Միշել Օբաման 61-ամյա Բարաք Օբամայի հետ իրենց հարաբերությունների մասին խոսել է՝ իր նոր «Լույսը, որը մենք կրում ենք» գիրքը գովազդեու ժամանակ: «Եղել է 10 տարի, երբ ես տանել չէի կարողանում ամուսնուս: Եվ գուշակեք, թե երբ է դա եղել: Երբ երեխաները փոքր էին: 10 տարի մինչ մենք փորձում էինք կառուցել մեր կարիերան և անհանգստանում էինք դպրոցի համար, թե ով ինչ է անում»,- պատմել է ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը: Michelle added that, despite their differences, she always respected her husband. Pictured with the family in 2022 «Ամուսնությունը երբեք 50/50 չէ, երբե՛ք: Լինում են դեպքեր, երբ ես 70 եմ, նա՝ 30: Լինում են դեպքեր, երբ նա 60 է, 40: Բայց պատկերացրեք՝ տասը տարի: Մենք ամուսնացած ենք 30 տարի: Ես 30 -ից կհանեի 10 վատ տարին: Մարդիկ հանձնվում են և ասում՝ հինգ տարի, ես չեմ կարող դիմանալ»,-հավելել է նա: Միշել Օբաման հավելել է, որ չնայած իրենց տարաձայնություններին, միշտ հարգում է ամուսնուն։ «Այսինքն՝ դու կարող ես կատաղել նրա վրա, բայց դու դեռ նայում ես նրան և ասում՝ ես գոհ չեմ քեզնից, բայց ես հարգում եմ քեզ: Ես համաձայն չեմ քեզ հետ, բայց դու շարունակում ես մնալ բարի, խելացի մարդ: Ժամանակի ընթացքում զգացմունքները փոխվում են»,- եզրափակել է նա: The couple met at a law firm in Chicago in 1989. Their net worth is now reportedly around $70million
    16:37
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի պաշտպանության նախարարը և հետախուզության պետը Մոսկվայում են
    Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը մեկնել են Մոսկվա, փոխանցում է Ermenihaber-ը։ Այնտեղ դեկտեմբերի 28-ին կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայության ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են Սիրիայի ճգնաժամը, փախստականների հարցը, Սիրիայի տարածքներում գտնվող բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի մեխանիզմները։ Սիրիայում և տարածաշրջանում կայունություն հաստատելու համար ձեռք բերվել համաձայնություն շարունակել եռակողմ ձևաչափով հանդիպումները։ Նշենք, որ սա Թուրքիայի և Սիրիայի միջև բարձր մակարդակի առաջին պաշտոնական հանդիպումն էր վերջին 11 տարվա ընթացքում։
    16:30
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն, գյուրզ. պահպանվող տարածքներում 2022թ-ին արված լավագույն կադրերը
    ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է 2022 թվականին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում արված լավագույն կադրերը:
    16:22
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանը հետաքննություն է սկսել դեղագործական ընկերության նկատմամբ Ուզբեկստանում 18 երեխաների մահվանից հետո
    Հնդկաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել Marion Biotech դեղագործական ընկերության նկատմամբ: Պատճառն այն է, որ Ուզբեկստանը հայտնել է, որ երկրում 18 երեխա Է մահացել ընկերության՝ հազի դեմ Doc-1 Max հաբերն ու օշարակն ընդունելուց հետո: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NDTV լրատվամիջոցին։ Նշվում է, որ հազի դեմ դեղամիջոցի արտադրությունը կասեցվել է այնքան ժամանակով, քանի դեռ նմուշները հետազոտվում են: Համատեղ հետաքննություն են իրականացնում Դեղամիջոցների ստանդարտների վերահսկողության կենտրոնական կազմակերպության և Ուտար Պրադեշի նահանգի դեղերի վերահսկման և լիցենզավորման վարչության խմբերը: Հենց Ուտար Պրադեշում է գտնվում Marion Biotech ընկերությունը: Marion Biotech-ի ղեկավար Հասան Ռազան հայտնել է, որ կառավարության հետաքննության արդյունքների հիման վրա իրենք գործողություններ կձեռնարկեն, իսկ առայժմ արտադրությունը դադարեցվել է: Հնդկաստանի իշխանությունները նաև հարցում են ուղարկել Ուզբեկստան՝ տուժածների թունավորման մասին զեկույցն իրենց փոխանցելու խնդրանքով: Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ ըստ Ուզբեկստանի առողջապահության նախարարության՝ սուր շնչառական վիրուսային վարակի դեմ Հնդկաստանի Marion Biotech ընկերության դեղամիջոցը դարձել Է 18 երեխայի մահվան պատճառ, փորձաքննության հաստատված արդյունքներն ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Ուզբեկստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դեղամիջոցի մեջ հայտնաբերվել է թունավոր նյութ՝ էթիլենգլիկոլ։ Ներկայումս Ուզբեկստանի բոլոր դեղատներում վաճառքից հանվել են Doc-1 Max-ի հաբերը և օշարակները։ Սա վերջին շրջանում արդեն երկրորդ սկանդալն է՝ կապված հազի դեմ հնդկական արտադրության մանկական դեղամիջոցների հետ, որոնք երեխաների մահվան պատճառ են դարձել։ Լրատվամիջոցը նշում է, որ ավելի վաղ Գամբիայում 70 երեխայի մահվան պատճառ էր դարձել, ենթադրաբար, հնդկական Maiden Pharmaceuticals Limited դեղագործական ընկերության հազի դեմ օշարակը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել Էր, որ Maiden Pharmaceuticals-ի արտադրության հազի օշարակներում դիէթիլենգլիկոլի և էթիլենգլիկոլի «անընդունելի» քանակություն է հայտնաբերվել, ինչը կարող է հանգեցնել երիկամների սուր ախտահարման:
    16:15
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ի կարծիքով՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ գնահատականները իրավիճակը չեն փոխում
    Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել, սակայն դա բավարար չէ, քանի որ իրավիճակը չի փոխվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել: Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում, անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և իր հետևությունների համար հիմք ունենալու համար», -նշեց Գրիգորյանը: ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանը կեղծում է իրականությունը, ուստի առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է:
    16:08
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ԱԱ-ի եզրափակիչից հետո ես խոսել եմ Լեոյի հետ․ Մբապե
    Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Կատարում կայացած ԱԱ-2022-ի եզրափակչից հետո խոսել է իր թիմակից և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ «Ես խոսել եմ Լեոյի հետ Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո: Ես շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ։ Նրա համար դա իր կյանքի նպատակն էր, ինչպես նաև ինձ համար, բայց ես ձախողեցի։ Ուստի ես պետք է շարունակեմ լավ ֆուտբոլիստ մնալ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Sportkeeda-ն։ Եզրափակչում Արգենտինան 4-2 հաշվով հաղթեց Ֆրանսիային։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 3:3, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին արգենտինացիները։
    16:07
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մբապեն անդրադարձել է Մարտինեսի սկանդալային պահվածքին
    Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի` սկանդալային պահվածքի մասին հարցին: Դարպասապահը Բուենոս Այրեսում աշխարհի առաջնության չեմպիոնությունը տոնելիս ձեռքում Մբապեի դեմքով տիկնիկ էր պահել: «Դա իմ խնդիրը չէ: Ես ավելորդ էներգիա չունեմ, որպեսզի վատնեմ նման անիմաստ բաների վրա»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը: Հիշեցնենք՝ աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջել էր Արգենտինային ընտրանուն:
    16:00
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    15:54
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանն իսկապես մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած լարվածությամբ. Պեսկով
    Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած լարվածությամբ և կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը, վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է հետագայում էլ շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են Լաչինի միջանցքի թեման։ «Լաչինի միջանցքի թեման իսկապես շատ մանրամասն քննարկվել է երեկ չէ առաջին օրը Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Փաշինյանի միջև, այդ թեմայով զրույցները կշարունակվեն: Մենք իսկապես մտահոգված ենք այն լարվածությամբ, որ այժմ առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ», - ընդգծել է նա։ Պեսկովը վստահեցրել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ շփումներում»։ Խոսելով Լեռնային Ղարաբաղ միջազգային խաղաղապահներ ուղարկելու ՀՀ վարչապետ Փաշինյանի գաղափարի մասին՝ Պեսկովը նշել է, որ «միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն դրան»։ «Եվ սա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը: Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից է, Ադրբեջանը մեր շատ արժեքավոր և թանկագին գործընկերն է», - ասել է Կրեմլի խոսնակը։
    15:47
    29.12.22
    Ավելին
  • Հասարակական
    Ընտանեկան նպաստները կավելանան, անապահովության միավորը չի վերանայվի
    Հունվարի 1-ից ընտանեկան նպաստները կավելանան 2000 դրամով՝ դառնալով 20 հազար դրամ: Չի վերանայվի նաև անապահովության միավորը և կպահպանվի 2022 թվականի համար սահմանվածը: Սա նշանակում է, որ հաջորդ տարի էլ կշարունակեն նպաստ ստանալ այն 3000 ընտանիքները, որոնց նպաստը կտրել էին, քանի որ նվազագույն կենսաթոշակը, նաև հաշմանդամության նպաստը կառավարությունը ավելացրել էր 3000 դրամով` դարձնելով 31600 դրամ։
    15:44
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
    Այսօր առավոտյան առնվազն 50 չվերթ Է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում և «Շերեմետևո»-ում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «РИА Новости» գործակալությանը: Մոսկվայի ժամանակով 11:05-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 15 չվերթ, 7-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո» օդանավակայանում 17 չվերթ հետաձգվել է, 4-ը՝ չեղարկվել, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել Է 7 չվերթ: Նախօրեին «Ավիասեյլս» ավիատոմսերի ամրագրման ծառայության մամուլի ծառայությունից «РИА Новости»-ին հաղորդել են, որ Մոսկվայի օդանավակայաններում նախաամանորյա ամենածանրաբեռնված օրը լինելու Է դեկտեմբերի 30-ը, որին բաժին է ընկնում ամրագրումների ամենամեծ թիվը։ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը նույնպես հաղորդել է, որ դեկտեմբերի 30-ը ամենամեծ թվով մեկնումների օրն է լինելու:
    15:40
    29.12.22
    Ավելին
  • Հասարակական
    Արցախից տեղահանված ընտանիքները Սյունիքում և Վայոց ձորում վարկով բնակարան ձեռք բերել կկարողանան
    Արցախից տեղահանված ընտանիքները Սյունիքում և Վայոց Ձորում հնարավորություն կստանան առաջնային շուկայից բնակարան կամ տուն ձեռք բերել հիփոթեքով։ Կառավարությունն այսօր վերանայել է նախկինում ընդունած որոշման չափորոշիչներն ու գումարի չափը։ Ըստ նոր որոշման՝ ծրագրի շահառու է Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված 4176 ընտանիք։
    15:35
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ՌԴ-ն և Չինաստանը ստորագրել են 2023-2027 թթ.-ին տիեզերքում համագործակցության զարգացման ծրագիր
    «Ռոսկոսմոս»-ը և Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը ստորագրել են 2023-2027 թվականներին տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության զարգացման ծրագիր, հայտնել է ՌԴ պետական կորպորացիան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Ռոսկոսմոս»-ի տարածած հաղորդագրությունում նաև նշվում է, որ ՌԴ-ի և ՉԺՀ-ի կառավարությունների միջև տեղի Է ունեցել համաձայնագրի ստորագրում Միջազգային գիտական լուսնային կայանի (ՄԳԼԿ) ստեղծման գործում համագործակցության մասին, ինչը լուրջ քայլ է Երկրի բնական արբանյակի ուսումնասիրության ոլորտում։ Դեկտեմբերի 5-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել Էր, որ ստորագրման է պատրաստվել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև միջկառավարական համաձայնագիրը Միջազգային գիտական լուսնային կայանի ստեղծման մասին։ Դեկտեմբերի 21-ին «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովը հայտարարել Էր, որ Ռուսաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել Լուսնի յուրացման և լուսնային բազայի ստեղծման համատեղ աշխատանքների մասին։ Պետական կորպորացիայի ղեկավարն այլ մանրամասներ չէր հայտնել։ Փետրվարի 23-ին Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Չինաստանը և Ռուսաստանը փոխհամաձայնության են հասել Լուսնի վրա գիտահետազոտական կայանի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագրի պայմանների շուրջ։ Նա նշել էր, որ համաձայնագիրը «կստորագրվի այս տարի հնարավորինս շուտ»։ 2021 թվականի մարտին ՌԴ-ն և Չինաստանը ստորագրել էին փոխըմբռնման միջկառավարական հուշագիր Միջազգային գիտական լուսնային կայանի ստեղծման ոլորտում համագործակցության շուրջ, իսկ լուսնային համատեղ բազայի կառուցման «ճանապարհային քարտեզը» ներկայացվել էր 2021 թվականի հունիսի 16-ին:
    15:29
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերին Խոտանան գյուղում փրկարարները մոտ 800 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար
    Դեկտեմբերի 29-ին, ժամը 11:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է և խոչընդոտում է երթևեկությունը. ավտոմեքենան քարշակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 2 բեռնատար բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում են երթևեկությունը: Փրկարարները մոտ 800 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար ավտոմեքենա:
    15:22
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գնորդի անվամբ գրանցելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել
    2022 թվականի նոյեմբերի 15-ին ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 2 մլն 500 հազար դրամով վաճառված, Արարատի մարզում գտնվող «Երասխ 2» զորամասի 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները 2009 թվականի փետրվարի 2-ին Կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական: Այս գործողությամբ Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը խախտել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը և այն շենքերը կամ շինությունները, որոնք կառուցված են այդ հողամասերում: Նշված պաշտոնատար անձն անտեսել է նաև 1999 թվականի մայիսի 6-ին ուժի մեջ մտած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված՝ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում պետական գրանցման արգելքը: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, դարձյալ Կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, կրկին անտեսելով Հողային օրենսգրքի վերոնշյալ պահանջները, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 4 մլն դրամով վաճառված, Արարատի մարզի Արմաշ համայնքի «Երասխ 1» զորամասի 1,2 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները, 2009 թվականի փետրվարի 16-ին Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական: Վերոգրյալ երկու դեպքում էլ հիշյալ պաշտոնատար անձի արարքն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: 2022 թվականի դեկտեմբերի 28-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ 2 դրվագ՝ 2003 թվականի օգոստոսի մեկին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին: Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրանք ներկայացնելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:15
    29.12.22
    Ավելին