Լրահոս
Աշխարհ
17:49
29.12.22
94

Վուչիչը Սերբիայում չեղյալ Է հայտարարել մարտական բարձր պատրաստության վիճակը

Img default alt hy

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր հրաման Է տվել չեղարկել երկրի զինված ուժերի մարտական բարձր պատրաստության վիճակը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: Սերբիայի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի էին բերվել դեկտեմբերի 26-ին Կոսովո և Մետոքիայի հյուսիսում իրադրության սրման պատճառով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, Կոսովո և Մետոքիայի հյուսիսում սերբերն այսօր առավոտյան սկսել են ապամոնտաժել արգելապատնեշները: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովո և Մետոքիայի ներկայացուցիչների հետ Ռաշկա քաղաքում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկրամասի հյուսիսում արգելապատնեշների ապամոնտաժումը կսկսվի դեկտեմբերի 29-ին, դա կտևի 24-ից 48 ժամ։

Իրադրությունը Կոսովո և Մետոքիայում կտրուկ սրվել էր դեկտեմբերի 6-ին, երբ հատուկ ջոկատայինները Կոսովոյում Եվրամիության առաքելության պարեկների ուղեկցությամբ սկսել էին Կոսովո և Մետոքիայի հյուսիսում գրավել ընտրական հանձնաժողովների շենքերը: Իսկ դեկտեմբերի 10-ից սերբերն արգելապատնեշներով փակել էին մայրուղիները մի քանի բնակավայրերում՝ բողոք հայտնելով սերբ նախկին ոստիկանի ձերբակալության դեմ: