Լրահոս
Միջազգային
17:40
29.12.22
114

Չավուշօղլուն օգտակար է համարել Թուրքիա-Ռուսաստան-Սիրիա եռակողմ հանդիպումը

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը օգտակար է եղել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Չավուշօղլուն նշել է նաև  Սիրիայի իշխանությունների հետ հարաբերությունների կարևորությունը՝ կայուն խաղաղության, կայունության և քաղաքական կարգավորման հասնելու հարցում:

Միևնույն ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում կշարունակի ռազմական գործողությունները, ինչպես ցամաքում, այնպես էլ օդից: