Լրահոս
2022-12-30
-
ՍպորտՀՖՖ-ն ցավակցել է Պելեի մահվան կապակցությամբՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,- ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ:Ավելին10:0030.12.22 -
ՀասարակականԿոտայքի և Արարատի մարզերի որոշ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզի՝ 11։00-12։40 Արտաշատ քաղաք` Կիրովի փողոց մասնակի, Բարձրաշեն գյուղ մասնակի, 11։00-15։00 Բուրաստան գյուղ մասնակի, 13։00-15։40 Արևշատ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-13։00 Ջրվեժ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14։00 Աբովյան քաղաք՝ 6, 7, 8 միկռոշրջաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քաղաքապետարան, Ոստիկանություն, «Հայփոստ» ՓԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայք գյուղ մասնակի, Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր, Բագրևանդ թաղամաս մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին09:5030.12.22 -
ՏարածաշրջանՎրաստանում տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունն ամսական 21,4 տոկոս էՎրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2021 թվականին գենդերային ժամային աշխատավարձի ճշտված տարբերությունը կազմել է 15,7 տոկոս, աշխատավարձի ամսական տարբերության դեպքում նշված ցուցանիշը կազմում է 21,4 տոկոս: Հաղորդում է aliq. ge-ն։ Ըստ Geostat-ի՝ նախորդ տարվա համեմատ գենդերային ժամային աշխատավարձի տարբերությունը նվազել է 0,2 տոկոսային կետով, մինչդեռ ամսական աշխատավարձի տարբերությունը մնացել է անփոփոխ։ Geostat-ի փոխանցմամբ, ըստ գործունեության հիմնական տեսակների՝ 2021 թվականին ամենաբարձր ճշգրտված գենդերային ժամային աշխատավարձի տարբերությունն արձանագրվել է արդյունաբերությունում և կազմել 30.6 տոկոս: Ծառայությունների ոլորտում նշված ցուցանիշը 14,1 տոկոս է, գյուղատնտեսությունում՝ 9,3 տոկոս։ Շինարարության ոլորտում գենդերային աշխատավարձի ճշտված տարբերությունը բացասական է և կազմում է -4,6 տոկոս, ինչը նշանակում է, որ տղամարդկանց միջին ժամային աշխատավարձը ցածր է կանանց միջին ժամային աշխատավարձից: Ըստ զբաղեցրած պաշտոնների՝ ժամային գենդերային աշխատավարձի ամենամեծ ճշտված տարբերությունը դիտվել է արհեստավորների և հարակից աշխատողների պաշտոններում և կազմել է 46.4 տոկոս, որին հաջորդում են ղեկավար պաշտոնները՝ 40.4 տոկոս և այլն:Ավելին09:4030.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովՄակրոնն ու Էնթոնի Բլինքենը զգուշացրել են Հայաստանին դուրս չգալ ՀԱՊԿ- ից` իրենք չեն կարող ստանձնել ՀՀ երաշխավորի դերը:Ավելին09:3530.12.22 -
ՍպորտՈչ ոք չգիտի՝ ինչերի միջով ես անցա վերջին 5 տարիների ընթացքում. Էրիկ ՎարդանյանԷրիկ Վարդանյանը կարիերան ավարտեց 24 տարեկանում, բայց այդ ընթացքում ֆուտբոլիստը բազում խնդիրների բախվեց՝ չկարողանալով շարունակել ֆուտբոլիստի կարիերան։ Ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում մեկնաբանել է կայացրած որոշումը․ «Ոչ ոք չգիտի՝ ինչերի միջով ես անցա վերջին 5 տարիների ընթացքում. 4 վիրահատություն, անվերջ մարզումներ ու վերականգնում, ցավ ու հիասթափություն։ Ամեն օր ես պայքարել եմ ու աշխատել ինքս ինձ վրա, որպեսզի հաղթահարեմ վնասվածքներն ու նորից խաղամ իմ սիրելի խաղը։ Ես արել եմ դա ինձ ու այն մարդկանց համար, որոնք անկեղծորեն հավատացել են ինձ։ Ցավոք, չկարողացա լուրջ վնասվածքների պատճառով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք իմ կողքին էին ու աջակցում էին ինձ՝ չնայած կարիերայումս ունեցած անկումներին։ Այժմ հրաժեշտի ժամանակն է։ Դա հեշտ ընտրություն չէր, ու խոսքեր էլ չունեմ նկարագրելու այն, ինչ զգում եմ հիմա։ Երբեք չեմ կարողանա բացատրել այն, քանի որ ամենախոր զգացմունքները բառերով չես արտահայտի։ Միայն կարող եմ ասել, որ երբեմն ճիշտ է փոխել ճանապարհը, դեմ հանդիման կանգնել նոր մարտահրավերներին ու ավելի կատարելագործվել։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր կողքիս էին ու հավատում էին»։Էրիկ Վարդանյանը կարիերան ավարտեց 24 տարեկանում, բայց այդ ընթացքում ֆուտբոլիստը բազում խնդիրների բախվեց՝ չկարողանալով շարունակել ֆուտբոլիստի կարիերան։ Ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում մեկնաբանել է կայացրած որոշումը․ «Ոչ ոք չգիտի՝ ինչերի միջով ես անցա վերջին 5 տարիների ընթացքում. 4 վիրահատություն, անվերջ մարզումներ ու վերականգնում, ցավ ու հիասթափություն։ Ամեն օր ես պայքարել եմ ու աշխատել ինքս ինձ վրա, որպեսզի հաղթահարեմ վնասվածքներն ու նորից խաղամ իմ սիրելի խաղը։ Ես արել եմ դա ինձ ու այն մարդկանց համար, որոնք անկեղծորեն հավատացել են ինձ։ Ցավոք, չկարողացա լուրջ վնասվածքների պատճառով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք իմ կողքին էին ու աջակցում էին ինձ՝ չնայած կարիերայումս ունեցած անկումներին։ Այժմ հրաժեշտի ժամանակն է։ Դա հեշտ ընտրություն չէր, ու խոսքեր էլ չունեմ նկարագրելու այն, ինչ զգում եմ հիմա։ Երբեք չեմ կարողանա բացատրել այն, քանի որ ամենախոր զգացմունքները բառերով չես արտահայտի։ Միայն կարող եմ ասել, որ երբեմն ճիշտ է փոխել ճանապարհը, դեմ հանդիման կանգնել նոր մարտահրավերներին ու ավելի կատարելագործվել։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր կողքիս էին ու հավատում էին»։Ավելին09:3030.12.22 -
ԱշխարհՀնդկաստանը Covid-19-ի թեստի պատասխան կպահանջի Չինաստանից և ասիական ևս 4 երկրից ժամանողներիցՉինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Սինգապուրից և Թայլանդից Հնդկաստան մուտքի համար ժամանողներն այսուհետ ստիպված կլինեն ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը: Հնդկաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ այդ երկրներից ճանապարհորդները նախքան ժամանումը պետք է թեստի արդյունքները ներբեռնեն Հնդկաստանի կառավարության կայքէջում: «Սա արվում է՝ հաշվի առնելով Covid-19-ի իրավիճակը ողջ աշխարհում, մասնավորապես, վերը նշված երկրներում», - հայտնել են Հնդկաստանի առողջապահության նախարարությունից:Ավելին00:0030.12.22
2022-12-29
-
ՀասարակականԵրևանի որոշ հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ճնշման կարգավորիչ կետի խափանման պատճառով դեկտեմբերի 29-ին ժամը 20։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան փողոցի թիվ 82 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։Ավելին23:5029.12.22 -
ԱռողջապահականՄանկական արթրիտ. հոդաբորբի առաջացման հիմնական պատճառներըՀոդաբորբ երևույթը կարող է զարգանալ ոչ միայն մեծահասակ անձանց, այլև երեխաների մոտ: Մանկական տարիքի արթրիտը կամ հոդաբորբը հայտնի է նաև որպես պատանեկան, դեռահասների կամ յուվենիլ արթրիտ: Շատ կարևոր է, որպեսզի երեխաների մոտ հոդաբորբի ախտանիշները հայտնաբերվեն և բուժվեն հնարավորինս վաղ փուլում: Արթրիտը ախտահարում է հոդերը՝ առաջացնելով ցավ, այտուց և տվյալ հոդում շարժունակության սահմանափակում: Մանկական տարիքում հոդաբորբը կարող է ստանալ մեղմ կամ ծանր ընթացք և տևել ամիսներ կամ տարիներ: Երեխաների մոտ հոդաբորբը կարող է իր ախտանիշներով և ընթացքով նմանվել չափահաս մարդկանց արթրիտներին: Տարբերում են պատանեկան կամ դեռահասների արթրիտի մի քանի տարբեր տեսակներ: Հիմնական տեսակներն են՝ սակավահոդային (օլիգոարտիկուլյար կամ պաուցիարտիկուլյար), որն ամենահաճախ հանդիպող տեսակն է, սովորաբար զարգանում է 2-4 տարեկանում և ախտահարում մինչև 4 հոդ, բազմահոդային (պոլիարտիկուլյար), որը զարգանում է 1-12 տարեկան երեխաների մոտ և ընթանում 5 և ավելի մեծ թվով հոդերի ախտահարմամբ: Ավելի հազվադեպ հանդիպող պատանեկան արթրիտի տեսակներից են՝ համակարգային (սիստեմիկ), որն ընթանում է այլ՝ արտահոդային ախտանիշների զարգացմամբ, օրինակ՝ մարմնի ջերմության բարձրացում և ցանավորում, էնթեզիտ, երբ ախտահարվում են կապանների և ջլերի՝ ոսկրերին կպչելու կետերը, փսորիատիկ, որի ժամանակ հոդերից բացի ախտահարվում է նաև երեխայի մաշկը: Սովորաբար պատանեկան արթրիտի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում են մանկական ռևմատոլոգները: Պատանեկան կամ դեռահասների արթրիտի ախտանիշները բազմազան են և ժամանակի տարբեր շրջաններում կամ տարբեր երեխաների մոտ կարող են ստանալ կլինիկական տարբեր դրսևորումներ: Ամենահաճախ հանդիպող նշաններն են՝ մեկ կամ ավելի շատ հոդերի այտուցվածություն, ցավ և կարկամվածություն, հատկապես՝ հանգստից հետո սաստկացող, որը տևում է առնվազն 6 շաբաթ և ավելի երկար, ախտահարված հոդերը ծածկող մաշկի տեղային տաքություն (որը զգացվում է հպվելիս) կամ կարմրություն: Ավելի հազվադեպ հանդիպող ախտանիշերից են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն, հոգնածության զգացում և մանկական աշխուժության կորուստ, մաշկի ցանավորում, ախորժակի վատացում և մարմնի կշռի կորուստ, աչքերի, երբեմն նաև այլ օրգանների բորբոքում: Բուժումը կարող է ներառել՝ ցավազրկող և հակաբորբոքային դեղեր, որոնք օգնում են հոդացավի և այտուցվածության մեղմացմանը, այլ դեղեր, օրինակ՝ ստերոիդներ կամ հիվանդությունը ձևափոխող հակառևմատիկ դեղեր, հոդերի շարժունակությանը, մկանների ամրությանը և ցավերի մեղմացմանն ուղղված վարժություններ, հոդերի շարժունակությանն օժանդակող միջոցներ: Արթրիտի վաղ բուժումը թույլ է տալիս հնարավորինս խուսափել հոդերի երկարաժամկետ անդառնալի վնասումից և հաշմանդամությունից: Պատանեկան կամ դեռահասների արթրիտի բուժումը սովորաբար կազմակերպվում է որպես տարբեր ոլորտի բժիշկ-մասնագետների թիմային աշխատանք, այդ թվում՝ ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի, ռևմատոլոգի, ֆիզիոթերապևտի, պոդիատրիստի, սոցիալական աշխատողի, հոգեբանի և այլն:Ավելին23:4029.12.22 -
ԻրավականԵրևանի պարեկները ձերբակալել են տերմինալից գողության փորձ կատարած անձինԵրևանի պարեկները ձերբակալեցին տերմինալից գողության փորձ կատարած անձին: Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին23:3529.12.22 -
ՍպորտՀՖՖ-ն ցավակցել է Պելեի մահվան կապակցությամբԻնչպես արդեն տեղեկացրել էինք՝ երկար ժամանակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական խոսք է հղել ֆուտբոլային հանրությանը․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբ»։Ավելին23:3329.12.22 -
ԱշխարհԿոսովոն վերաբացել է Սերբիայի հետ սահմանային անցակետըԿոսովոն վերաբացել է Սերբիայի հետ իր ամենամեծ սահմանային անցակետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ն ճնշում են գործադրում Կոսովոյի և Սերբիայի վրա՝ հետ կանգնելու աճող առճակատումից, որի արդյունքում Սերբիան իր բանակը մարտական ամենաբարձր պատրաստության է բերել: Հյուսիսային Կոսովոյում սերբերը, ովքեր դեկտեմբերի 10-ից ճանապարհին արգելապատնեշներ էին կանգնեցնում՝ ի նշան սերբ նախկին ոստիկանի ձերբակալության դեմ բողոքի, համաձայնել են դրանք հեռացնել, երբ նրան տեղափոխել են տնային կալանքի:Ավելին23:3029.12.22 -
ԱշխարհԻրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, մահացել է 5 քաղաքացիԻրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5 նոր դեպք, երկրում վիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 144 հազար 682-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, հիվանդներից 28-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 560 հազար 998 հիվանդներից 7 մլն 336 հազար 71-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 83 բուժառու ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:Ավելին23:2029.12.22 -
ՏնտեսականՕդում փոշու պարունակությունը Երևանում և որոշ քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՕդում փոշու պարունակությունը Երևանում և որոշ քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱվելին23:1529.12.22 -
ՍպորտԿյանքից հեռացել է լեգենդար ՊելենՖուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 83 տարեկանում: Այս մասին հինգշաբթի հայտնել է բրազիլացու դուստրը՝ Քելլի Նասիմենտուն, Instagram-ի իր էջում։ «Մենք քեզ անվերջ սիրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին23:1429.12.22 -
ՍպորտԷրիկ Վարդանյանը 24 տարեկանում ավարտում է կարիերան«Ուրարտուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: 24-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել՝ ծնկի լուրջ վնասվածքից երկարատև ապաքինվելուց հետո: Հիշեցնենք, որ Վարդանյանն իր ֆուտբոլային առաջին քայլերն արել է «Ուրարտուի» ակադեմիայում (նախկինում՝ «Բանանց»), ապա որպես ֆուտբոլիստ շարունակել աճել իսպանական գրանդի՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Նա հանդես է եկել նաև «Փյունիկ» և «Սոչի» ֆուտբոլային ակումբների կազմում: Վերադառնալով հարազատ «Ուրարտու»՝ կիսապաշտպանը հասցրել է մասնակցել 7 հանդիպման։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և Էրիկ Վարդանյանի ճանապարհներն այսքանով չեն բաժանվում․ ֆուտբոլիստը շարունակելու է աշխատանքն ակումբի սպորտային բաժնում՝ որպես սկաուտ-վերլուծաբան, և կօգնի թիմին հասնելու բարձր նվաճումների։Ավելին23:1029.12.22 -
ԻրավականՓորձել էին բանկոմատ գողանալ․ ոստիկանության բացահայտումըՓորձել էին բանկոմատ գողանալ․ ոստիկանության բացահայտումը: Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին23:0529.12.22 -
ԱրցախՇուկայականից բարձր գնով ցանկացած ապրանքի իրացումը դիտարկվելու է տնտեսավարողների ու սպառողների միջև բարեխղճության խախտում․ Արցախի ՏՄՊ վարչությունԱրցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ քաղաքացիների ահազանգերի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում վերջին ժամանակաշրջանում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքների անհիմն բարձր իրացման գներ: «Հանձնաժողովը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ շուկայականից բարձր գնով (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի) ցանկացած ապրանքի իրացումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն դիտարկվելու է տնտեսավարողների ու սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում: Նման երևույթներին ականատես լինելու դեպքում քաղաքացիներին խնդրում ենք անմիջապես ահազանգել՝ Հանձնաժողովի թեժ գիծ՝ 047 95 95 55 Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝ 119»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին23:0029.12.22 -
ՀասարակականԶինծառայողների մարմինները դուրս բերել չի հաջողվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով. Արման ԹաթոյանԱյսօր այցելել ենք Գեղարքունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզեր` Ադրբեջանի սանձազերծած 2022թ. սեպտեմբերի 13-14-ի, 2020թ. 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ զոհված կին զինծառայողի ընտանիքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: «Եղել ենք Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արեգունի, Փոքր Մասրիկ, Արփունք գյուղերում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Բազմաղբյուր, Սասունիկ, Գիտավան բնակավայրերում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, քննարկել ենք մարդկանց խնդիրները, որոնք էլ ավելի են խորացել պատերազմի հետևանքով։ Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով կան ՀՀ զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքի այն հատվածներում են, որտեղ նեխուժել են ադրբեջանական զինված ուժերը և գտնվում են նրանց վերահսկողության ներքո: Զինծառայողների մարմինները դուրս բերել չի հաջողվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով։ Այս հանգամանքը, բնականաբար, ավելի մեծ ցավ ու տառապանք է պատճառում ընտանիքներին։ Սա ադրբեջանական իշխանությունները հատուկ են անում և դա կազմում է տարիների հայատյաց քաղաքականության մասը, որ կիրառում են բոլոր ոլորտներում: Տեղում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման կամ դրանց նպաստելու ուղղությամբ հիմնադրամը քայլեր կձեռնարկի, ըստ անհրաժեշտության տրվել են իրավաբանական խորհրդատվություն և ուղղորդումներ։ Հ․Գ․ Ընտանիքների համար Fortuna Home & Country House խանութ սրահը համագործակցության շրջանակում տրամադրել էր որոշակի իրեր, որոնք այցերի ընթացքում փոխանցվել են նրանց»,-գրել է Թաթոյանը։Ավելին22:5029.12.22 -
ՏարածաշրջանԹուրքերը հաց չունեն, Էրդողանը թեյ է խմում. սուպեր թանկացումներ՝ ԹուրքիայումԹուրքիայում պատմական գնաճի ֆոնին՝ սպառվել են ռեկորդային թվով վիճակախաղի տոմսեր: Շահումը արտասահմանում մշտական բնակության իրավունք կարող է տալ թուրքերին, որոնք, իրենց խոսքով, ուզում են փախչել Թուրքիայից:Ավելին22:4829.12.22 -
ՍպորտԵղիշե Մելիքյանի ուղերձը՝ Փյունիկից հեռացած ֆուտբոլիստներին«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շնորհակալություն է հայտնել թիմի ֆուտբոլիստներին, նաև նրանց, ովքեր հեռացել են երևանյան ակումբից։ «Հուսով ենք, որ նրանք, ովքեր հեռացել են մեզնից, ինչ-որ բան սովորել են այստեղ և կկարողանան դա օգտագործել իրենց կարիերայում ու հաջողության հասնել»,- ասել է մարզիչը։ Մանրամասները՝ ակումբի պատրաստած տեսանյութում։Ավելին22:4029.12.22