Լրահոս
Քաղաքական
20:04
29.12.22
142

Զգացողությունները հակասական են, ասելիքը` շատ․ պատգամավորները հանդիպել են սահմանի զինվորներին

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում  է․

«Ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար 600 մետրի վրա մեր 18-20 տարեկան տղերքը` Նորիկը, Սարգիսը, Աշոտը, Աղվանը, Նարեկը, Գարեգինը, Ալեքսանդրը, Բաբկենը, մյուս_մյուս տղերքը, իրենց հրամանատարների հետ մեկտեղ նույնիսկ ցրտաշունչ ձմռանը, շատ հաճախ թշնամու դիրքերից տասնյակ մետրեր հեռավորության վրա, հսկում են մեր սահմանները։

Մեր խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի, Արման Ղազարյանի, Արփինե Վարդանյանի և Իրինա Գասպարյանի հետ հանդիպեցինք, զրուցեցինք, քննարկեցինք մեր սահմանը պահող քաջերի հետ։

Զգացողությունները հակասական են, ասելիքը` շատ, բայց հիմա ընդամենը մի բան. սահմանների, դիրքերի, իրավիճակի մասին համակարգչի կամ սմարթֆոնների հետևում նստած կամ պառկած դատողություններ անելուց առաջ գոնե մի անգամ մտածեք սահմանումում կանգնած տղերքի մասին, գոնե մի անգամ մոտեցեք սահմանին։

Մեր բոլորիս պարտքն է անդադար ճնշում գործադրել կառավարության վրա, որ առաջնահերթ ուշադրությունը լինի բանակին ու սահմանը պաշտպանող զինվորականին։

Մնացածը աստիճանաբար»։