Լրահոս

2022-12-29
  • Img default alt hy
    Իրավական
    Կապան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կապան համայնքի նախկին ղեկավար Ա. Հ.-ն, 2012 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով նշված պաշտոնը, հաստատապես տեղյակ լինելով, որ նույն համայնքի բնակիչներից մեկը, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Քաջարանյան մայրուղու վրա գործող ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա շարունակում է ինքնակամ կառուցել դեռևս 2008թ.-ից սկսված 64 ք/մ շինությունը, որը նրա մահից հետո՝ 2016թ.-ին, շարունակել է որդին, պաշտոնավարման ընթացքում նշված շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չի ձեռնարկել: Բացի այդ, Ա.Հ.-ն ապօրինի կառուցված վերոնշյալ շինությունում անխափան ջրամատակարարումն ապահովելու անձնական դրդումներով, 2017թ. հոկտեմբերի 2-ին կազմել և Կապան համայնքի վերոնշյալ բնակչի որդուն է հանձնել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, թե իբր ք. Կապան Քաջարանյան մայրուղու՝ ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա կառույցի օրինականացման գործընթացն ընթացքի մեջ է, որն էլ այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ վերջինս ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն և 21.01.2019թ. տվյալ ընկերության հետ կնքել ջրամատակարարման պայմանագիր: Քննությամբ պարզվել է նաև, որ Կապան համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ հիշյալ համայնքի Բարաբաթում թաղամասի վարչական տարածքում գտնվող հողատարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը պատրաստվում է տեղադրել բջջային հիմնական կայան և վճարել այդ հողակտորն օգտագործելու դիմաց, վճարվելիք գումարները համայնքի բյուջե մուտքագրելու փոխարեն, համաքաղաքացուն օգտակար լինելու և նրա կողմից գումար վաստակելու նպատակով, .2014թ. սեպտեմբերի 30-ին կայացրած որոշմամբ՝ նշված թաղամասում գտնվող, գյուղատնտեսական նշանակության արոտ հանդիսացող, 0,015 հա մակերեսով հողատարածքը տրամադրել է համաքաղաքացուն։ Ապա 2014թ. հոկտեմբերի 6-ին տարեկան 1000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագրով հողամասը հանձնել է վերջինիս: Այնուհետև Ա.Հ.-ն, գիտակցելով, որ նշված հողամասը ենթավարձակալության է տրամադրվելու հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող վերոնշյալ ընկերությանը, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն, չի առարկել ապօրինի ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ: Ավելին, 2014թ. հոկտեմբերի 29-ին նշված քաղաքացու և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության նոր պայմանագիր, որով թույլատրվել է հողամասը երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը՝ առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության։ Ընդ որում, տվյալ պայմանագրի գործողության սկիզբ է նշվել 2014թ. հոկտեմբերի 6-ը: Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված լիազորությունները չկատարելու պատճառով հողակտորը վարձակալվել է անհամեմատ ցածր գնով՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով էական վնաս, մասնավորապես՝ համայնքին չի վճարվել ընդհանուր 1.316.500 ՀՀ դրամ։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2022թ. դեկտեմբերի 28-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ Ա.Հ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից Կապան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել արարքների կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-ր հոդվածով և 315․2-րդ հոդվածով, որոնք համապատասխանում են գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 441-րդ հոդվածի 1-ին մասին, 445-րդ հոդվածի 1-ին մասին, 447-րդ հոդվածի 1-ին մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:07
    29.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պուտինին սպանելու մասին արևմտյան պաշտոնյանների հայտարարությունները Լավրովն ուռճացրել է
    Սերգեյ Լավրովը Ռուսաստանի Առաջին ալիքի ուղիղ եթերում խոսոտվանել է, որ հատուկ ուռճացրել է Վլադիմիր Պուտինի ֆիզիկական ոչնչացման մասին արևմտյան պաշտոնյաների հայտարարությունները: Լավրովն ասել է, որ Կրեմլի գլխատման մասին հնչել են ագրեսիվ հայտարարություններ, բայց Ռուսաստանի նախագահի անձի շուրջ սպառնալիքներ չեն եղել:
    15:03
    29.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսական հրթիռակիրները Սև ծով են մտել. Ուկրաինայում օդային տագնապ է
    Առավոտից Ուկրաինայի կենտրոնական ու արևելյան շրջաններում օդային տագնապ է հայտարարվել: Տեղեկություններ կան, որ օդ են բարձրացել ռուսական ռազմական ինքնաթիռներ։ Ուկրաինայի զինուժի հրամանատարությունը հայտնում է, որ Սև ծով են մտել ռուսական երկու վերգետնյա հրթիռակիրներ: Վերջին մեկ օրում Ռուսաստանը 30 ավիացիոն և 7 հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին:
    15:00
    29.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Եվրամիության նոր, ավելի երկարաժամկետ առաքելություն կարող է տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին
    Հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում Եվրամիության նոր ավելի երկարաժամկետ առաքելություն տեղակայելու համար Բրույսելը աշխատանքային խումբ է ձևավորել, որը պետք է նոր առաքելության ժամանումից առաջ նախապատրասական աշխատանքներ կատարի: Սա ենք հասկանում Հայաստանի արտգործնախարարության պատասխանից «Հայլուրի» գրավոր հարցմանը: Պատասխանում մեր արտգործնախարարությունը նշել է, որ հոկտեմբերին Հայաստան եկած Եվրամիության դիտորդները դեկտեմբերի 19-ին ավարտել են իրենց առաքելությունը:
    14:52
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ-ի երկրները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան. Զախարովա
    Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ-ի երկրները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ այժմ հնարավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանի Դաշնությունը կանգնի Հայաստանի կողքին և պաշտպանի նրա ինքնիշխանությունը, և Երևանը սպասում է համապատասխան քայլերի։ «Գիտեք, ես չեմ ուզում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր նշած քաղաքական գործիչը։ Եթե ​​խոսքը վերաբերում էր ռուսական աջակցությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի վրա, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: Հենց դրանք էլ հուսալի հիմք են հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար», - ասել է Զախարովան։ Դիվանագետը շեշտել է, որ այդ գործընթացում հաշվի են առնվում երկու երկրների հետ դաշնակցային հարաբերությունները: «Անշուշտ, մենք հաշվի ենք առնում, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ մենք կապված ենք դաշնակցային պարտավորություններով, հետևաբար, որպես միջնորդ, մենք մշտապես հանդես ենք գալիս այնպիսի դիրքորոշումից, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանում գիտեն այդ մասին: Իսկ եթե ​​խոսքը ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասին է, ապա եթե Երևանը շահագրգռված լիներ, կազմակերպության անդամ մյուս բոլոր երկրները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան», - ասել է Զախարովան։
    14:45
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել են որպես անհետ կորած որոնվող Գևորգ Նանյանը և Արմեն Զախարյանը
    Դեկտեմբերի 26-ին հաղորդվել էր 1991 թ. ծնված Գևորգ Նանյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 28-ին նա հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին: *** Դեկտեմբերի 27-ին հաղորդվել էր 1994 թ. Արմեն Զախարյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Արարատի և Տարոնի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:37
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը. «News.am»
    Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանից։ Նա հայտնեց, որ իրենք կրկին նախկին նախարարին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։ Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ գրավ էր դրվել Տոնոյանի բնակարանը։ Պաշտպանը նշեց, որ դատարանի որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել։ Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին։
    14:30
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում ատրճանակ է հայտնաբերվել
    Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում չթույլատրվող իր կա: Օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները նշված չվերթի ուղևոր 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ: Երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:
    14:22
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կարո Փայլանը Լաչինի միջանցքի վերաբերյալ կոչով դիմել է Էրդողանին
    Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր հայ պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ (ԺԴԿ-HDP) Կարո Փայլանն անդրադարձել է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի՝ Լաչինի միջանցքի հարցին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի արգելափակումը դադարեցնելու հարցում»։ «Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի օգտին է։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա թե Ադրբեջան – Հայաստան խաղաղության գործընթացում և թե Թուրքիա – Հայաստան կարգավորման գործընթացում կարող ենք վերադառնալ դրական օրակարգի»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ արդեն 18 օր է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
    14:15
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՌԴ-ն անընդունելի է համարում իր խաղաղապահների հասցեին քննադատությունը
    ՌԴ խաղաղապահ զորակազմի հասցեին քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում անընդունելի է, Մոսկվան աշխատում է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի, ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող քննադատությանը, ապա կարծում եմ, որ այս իրավիճակում դա անընդունելի է: Մենք բազմիցս ասել ենք, որ ռուսաստանցի խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան՝ իրավիճակը տեղում կարգավորելու համար: Ոչ մի հանրային հարձակում գործին չի օգնում, ավելի վատ իրավիճակներ էլ են եղել: Մենք աշխատում ենք այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը։
    14:07
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Իշխանության թեկնածուի պարտությամբ պետական ապարատը սկսեց տոտալ ճնշումներ. Բրյուսովի ռեկտորի խորհրդական
    Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։ «Հարգելի՛ հայրենակիցներ, այն պահից սկսած, երբ մենք՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի վարչական և ակադեմիական կազմն ու ողջ ուսանողությունը, ձայն բարձրացրեցինք և սկսեցինք պայքարը մեր հարազատ բուհի փաստացի լուծարման դեմ, և վերջացրած համալսարանի ռեկտորի ընտրություններում իշխանության թեկնածուի ջախջախիչ պարտությամբ, պետական ապարատը սկսեց գործադրել տոտալ ճնշումներ՝ սկզբից տեղեկատվական տեռորի, իսկ հետո նաև կեղծ և շինծու քրեական գործերի, հորինված մեղադրանքի տեսքով: Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Իմ սկզբունքայնության, պայքարի և անցած ուղու մասին ավելի լավ, քան այս իշխանությունները, ոչ ոք չգիտի: Սակայն կարծում եմ նաև, որ նրանք քաջ պետք է գիտակցեն, որ պայքարելու այն կամքը, որն ունեցել եմ, ունեմ և կունենամ մինչև կյանքիս վերջը, այն միշտ բերել և բերելու է հաղթանակներ: Վստահ եղեք, որ իմ պայքարը հանուն արդարության շարունակվելու է անկախ իմ կարգավիճակից՝ որտեղ էլ, որ լինեմ: Պարզապես, հաշվի առնելով այն ծանր իրավիճակը, որն այսօր ծառացել է պետության և ազգի առջև, առայժմ կսահմանափակվեմ այսքանով, որովհետև մենք բոլորս միասին այս պահին շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»,-գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել Թամրազյանին մեղադրանք ներկայացնելու մասին:
    14:00
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 27-ամյա Գուրգեն Արսենյանը։ Ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկից նշված արարքի հիմնավոր կասկածանքով Գ․ Արսենյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։ Գ․ Արսենյանը նախապատրաստված նյութերով տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ Գ․ Արսենյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
    13:57
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    13:52
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
    Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Արդարադատության նախարարությունում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արմենուհի Հարությունյանը նշանակվեց որպես արդարադատության նախարարի տեղակալ Մասնագիտական գործունեության մանրամասներն՝ այստեղ։
    13:45
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մենք հիացած ենք, թե որքան համեստ է նա․ Գվարդիոլա
    «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)՝ առանձին նշելով դուբլի հեղինակ դարձած հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը։ «Աշխարհի առաջնությունից հետո ոչ ոք չգիտեր, թե մենք ինչպես կանցկացնենք հանդիպումը: Այսօր գնդակով մենք հիանալի էինք: Մենք շատ լավ խաղացինք մրցակցի դեմ՝ հիանալի ելույթ ունենալով երկրորդ խաղակեսում, երբ մրցակիցը ստիպված եղավ բացվել։ Հոլա՞նդ․․․ Նա արդեն շատ գոլեր է խփել, բայց կարող է ավելի շատ գոլեր խփել։ Մենք հիացած ենք, թե որքան համեստ է նա: Նա աշխատանքային էթիկայի և պրոֆեսիոնալիզմի բացառիկ դրսևորում է։ Հոլանդը մեծ սպառնալիք է մեր բոլոր մրցակիցների համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
    13:37
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Քաթարում Մեսսիի թանգարան չի բացվի․ հայտնի են պատճառները
    Կատարի համալսարանը հերքել է Լիոնել Մեսսիի սենյակը թանգարանի վերածելու մասին տեղեկությունը։ «Համալսարանի ներկայացուցչի խոսքերը սխալ են մեկնաբանվել, համալսարանը չի նախատեսում նման թանգարան բացել»,- մեջբերում է համալսարանի աղբյուրին РИА Новости-ն։ Համալսարանի ներկայացուցիչը բացատրել է նաև, որ սենյակը գտնվում է տղամարդկանց հանրակացարանի տարածքում, ուր մուտքն արգելված է դրսի մարդկանց, մասնավորապես՝ կանանց, ուստի դժվար կլինի թանգարանն այս վայրում բացել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն սենյակը, որում ապրել է Արգենտինայի հավաքականի ավագը ԱԱ-2022-ի ժամանակ, կվերածվի թանգարանի։
    13:30
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Սելենա Գոմեսը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի առանց դիմահարդարման
    Սելենա Գոմեսը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի առանց դիմահարդարման։ Երգչուհին մեզ հրավիրել է իրեն հյուր և խոսել իր բյութի-առօրյայի մասին։ Տեսանյութի սկզբում նա հայտնվել է առանց դիմահարդարման և խալաթով, իսկ հետո քսել է տոնային կրեմ (քողարկիչ), հոնքերի գել, բրոնզեր, կարմրաներկ, հայլայթեր և դիմափոշի։ Աստղը փայլուն տեսքն ամբողջացրել է շուրթերի մատիտով և շրթներկով։
    13:22
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է մառախուղ. երբ օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-31-ին, հունվարի 1-3-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի հունվարի 1-2-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
    13:15
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է հանցագործության 30 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք։ Մասնավորապես՝ ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու ջրային կենդանիների արդյունահանման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, խարդախության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր ներկայացման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:07
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշում Սուրեն Արմավիրի Գալստյանին ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրը նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Սուրեն Գալստյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Կամոյի Սաֆարյանը՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար: Հրանտ Սաֆարյանն զբաղեցնում էր ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը:
    13:00
    29.12.22
    Ավելին