Լրահոս

2022-12-29
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան
    Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Twitter-ում հայտնել է, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան։ «Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով», – ասվում է Կիրակոսյանի գրառման մեջ:
    22:32
    29.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինական հրթիռը մտել է Բելառուս. ռուսները չեն շտապում ավարտել պատերազմը
    Ուկրաինական հրթիռի իր տարածքում ընկնելու փաստը արդյոք Բելառուսը որպես պատճառ կօգտագործի միանալու ռուսական բանակին Ուկրաինայի դեմ պատերազմում: Այսօր առավոտյան տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին սպասվում է, որ ժամեր հետո հատուկ ուղերձով հանդես կգա Ալեքսանդր Լուկաշենկոն: Զոհերի, վիրավորների, ավերածությունների մասին դեռ որևէ պաշտոնական տեղեկություն չկա: Ուկրաինական հրթիռի ընկելուց ժամեր առաջ Կիևը մեղադրել էր «ռուսական աշխարհին» ավելի քան 120 հրթիռ արձակելու համար:
    22:30
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հեռացրել են Ջերմուկ տանող ավտոճանապարհի եզրին թափված քարերը
    Դեկտեմբերի 29-ին` ժամը 18:54-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ թափվել են մոտ 2 խմ քարեր, որից մոտ 0․5 խմ-ն՝ ճամփեզրին։ Փրկարարները հեռացրել են ճամփեզրին թափված քարերը։
    22:20
    29.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանն ապացույցներ է պահանջում Հայաստանի իշխանությունից և մեղադրում ֆեյք լուրեր տարածելու համար
    Փաշինյանի հայտարարություններին արագ արձագանքել է Պուտինի մամուլի խոսնակը: Արցախում ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տալու համար պետք է լինի ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համաձայնությունը: Իսկ պաշտոնական Մոսկվան այսօր Երևանից ապացույցներ է պահանջել, որ Ռուսաստանը ստիպել է հայ գործընկերներին Հայաստանի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին ու միանալ միութենական պետությանը:
    22:10
    29.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պուտինի հետ ողջագուրվելուց 2 օր անց Փաշինյանը նորից մեղադրում է Ռուսաստանին
    Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է կա՛մ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Արցախում խաղաղապահ առաքելության միջազգային մանդատ ստանալ, կա՛մ բազմազգ խաղաղապահներ տեղակայել Արցախում: Սա գրված է եղել Հայաստանի վարչապետի ելույթում: Այն Նիկոլ Փաշինյանը ընթերցել է այսօր կառավարության տարեվերջյան նիստում և նոր պատերազմ է կանխատեսել:
    22:00
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքը․ Սեյրան Օհանյան
    Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ամանորի նախաշեմին "Հայաստան" խմբակցության պատգամավորները հինգ ուղղություններով այցելել են Հայաստանի սահմանային առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին։ Օբյեկտիվորեն գնահատելով այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է մեր Բանակը 2020 թ. պատերազմից, պարտադրված պարտությունից, անհաջողություններից հետո և սակայն շարունակում է մաքառել` արհամարհելով ամեն վտանգ, ես նորից պնդում եմ, որ Բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու վերականգնել հաղթանակած լինելու իր փառքը, հեղինակությունը։ Ամանորի կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր հղելով առաջին գծում կանգնած մեր զինվորներին, հրամանատարներին` առողջություն, տոկունություն ենք մաղթել նրանց ու հայտնել մեր զորակցությունը, պատրաստակամությունը` ամեն վայրկյան նրանց թիկունքում կանգնելու, նրանց շարքերը համալրելու։ Այն խորին համոզմունքն ունենք, որ Հայկական բանակը հայոց ավանդական մարտական ոգով, պայքարը շարունակելու անկոտրում վճռականությամբ դեռ նոր հաղթանակներ է կերտելու։
    21:55
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը պարտվում է ընդդիմադիրներին․ տարեվերջյան ամփոփիչ հարցում
    Թուրքական «Yöneylem» վիճակագրական-հետազոտական ընկերությունը 2022-ի տարեվերջյան սոցհարցում է անցկացրել գալիք տարվա ընտրությունների վերաբերյալ: Ուսումնասիրությունն արվել է սույն տարվա դեկտեմբերի 22-27-ը, մասնակցել է 2400 մարդ երկրի 27 նահանգներից: Գրում է Ermenihaber. am-ը։ Հարցին, թե «Առաջիկա ընտրություններին գործող նախագահ Էրդողանի օգտին կքվեարկե՞ք», մասնակիցների 51. 9%-ն ասել է, որ երբեք չի քվեարկի նրա օգտին: Իսկ ընդդիմադիր թեկնածուի և Էրդողանի միջև ընտրություն կատարելիս մասնակիցների 50.7%-ը նշել է, որ ձայն կտա ընդդիմադիր թեկնածուի օգտին, իսկ 37.2%-ը՝ Էրդողանին, չկողմնորոշվածները կազմել են 8.7%: Եթե ընտրություններն անցկացվեն երկու փուլով, և ընդդիմադիր թեկնածուն լինի Քեմալ Քըլըչդարօղլուն («Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ), ապա մասնակիցների 45.2%-ը նշել է, որ կքվեարկի նրա օգտին և միայն 42.5%-ն է ասել, որ իր ձայնը կտա Էրդողանին: Էրդողանի ու Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Էրդողանի ու Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ ունեցած ձայների հարաբերակցությունը համապատասխանաբար կազմել է 40.5% – 50.1% և 55.9% – 36.4%: Այն հարցին, թե արդյոք երկիրը լավ է կառավարվում, մասնակիցների միայն 26.7%-ն է պատասխանել «այո», իսկ 56․6%-ը՝ «ոչ»։ Հիշեցնենք, որ 2023-ին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։
    21:50
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա իրականում ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու. Ռուբեն Վարդանյան
    Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին. Ստորև ներկայացվում է հարցազրույցն ամբողջությամբ. France 24 -Պարոն Վարդանյան, շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։ Նախ և առաջ կուզենայի Ձեզ տալ հետևյալ հարցը՝ կներկայացնե՞ք, թե այս շրջափակման պայմաններում ինչ վիճակ է ստեղծվել Արցախի Հանրապետության ժողովրդի համար։ Ռուբեն Վարդանյան-Նախ ուզում եմ ողջունել բոլորին և շնորհակալություն հայտնել բոլոր ֆրանսիացիներին, ովքեր աջակցում են մեզ, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը: Իրականությունն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունեն վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանված ընտանիքներ, ունենք մի քանի հարյուր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների։ Մենք ունենք բազմաթիվ ոչ արցախցիներ, ովքեր այցելել են Արցախ, և հիմա նրանք նույնպես արգելափակված են այստեղ։ Իրավիճակը բավականին ծանր է, բայց այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, և դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին՝ մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք և դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում։ France 24 - Իսկ մարդիկ, ովքեր իրականացնում են այս բողոքի ակցիաները, նրանք ակտիվիստնե՞ր են, որոնք բողոքում են տարածաշրջանում ապօրինի հանքարդյունաբերության դեմ, ի՞նչ եք կարծում այս մասին: Ռուբեն Վարդանյան - Մենք այսօր կառավարության և հանքարդյունաբերող ընկերության ղեկավարության հետ համատեղ հայտարարություն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական փորձագետների, որպեսզի գան և ստուգեն մեր հանքարդյունաբերությունը: Կարծում ենք, որ այն աշխատում է լավագույն չափանիշներով, և մենք նաև ցանկանում ենք, որ ստուգեն ոչ միայն մեր, այլև ամբողջ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը, և ստուգեն մասնագետները, ոչ թե ինչ-որ այսպես կոչված «էկոակտիվիստներ», որոնք մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չեն։ Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում հատուկ ծառայություններում։ Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։ Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ։ France 24 - Կցանկանայի այժմ խոսել Ձեր անձնական պատմության մասին: Մինչև 2022 թվականի նոյեմբերին Արցախի պետնախարար դառնալը, Դուք Ռուսաստանի քաղաքացիություն ունեիք և ՌԴ քաղաքացիությամբ գործարար էիք Ռուսաստանում։ Ուզում եմ Ձեզ հարցնել, թե ի՞նչն է Ձեզ ստիպել Արցախում քաղաքականությամբ զբաղվել և վերադառնալ, տեղափոխվել Ստեփանակերտ։ Ռուբեն Վարդանյան - Հայերն ապրում են աշխարհով մեկ։ Մենք ունենք մեծ սփյուռք Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, շատ այլ երկրներում, և մենք բոլորս կապված ենք Արցախի հետ։ Արցախը տուն է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ հայոց այբուբենի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը, հայերեն տառերի ուսուցանումն սկսել է Արցախում, որը խորհրդանիշն է հայկական ժառանգության, հայկական մշակույթի, հայկական ԴՆԹ-ի։ Դրա համար էլ բազմաթիվ նախագծեր ենք արել վերջին 20 տարվա ընթացքում։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ես զգացի, որ սա Արցախում բնակվողների համար ամենադժվար ժամանակներից է և հասկացա, որ ուզում եմ լինել այն մարդկանց հետ, ովքեր իսկապես մեծ ճնշման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Նրանք պետք է զգան, որ իրենք մենակ չեն։ Մենք նույնպես Արցախում արմատներ ունենք, սակայն այլ վայրերում ենք ապրում, և ես հասկացա, որ սա է հենց ժամանակը պատասխանատու լինել ազգիդ, սեփական հայրենիքի համար և փորձել օգնել մարդկանց, ովքեր իսկապես տառապում են ստեղծված իրավիճակում: France 24 - Վերջերս մեղադրանքներ են հնչել, օրինակ՝ Հայաստանի որոշ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, թե Ռուսաստանն իր խաղաղապահի դերը Լաչինի այս շրջանում բավարար կերպով չի իրականացնում, չի կարողանում կատարել իր պարտականություններն այս տարածաշրջանի հանդեպ, արդյոք համաձա՞յն եք այդ մտքի հետ։ Ռուբեն Վարդանյան - Գիտեք, ես շատ երկրներում հետևել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիները, որոնք շատ անգամներ ուղարկվել են Աֆրիկա, և մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թվով զինվորներ, սահմանափակ մանդատ և զենք գործածելու սահմանափակ իրավունքներ։ Ուստի մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափությունը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ առանց ավելի լայն մանդատի, առանց ավելի մեծ թվով զինվորներ, առանց իրենց տանն ապրող և 35 տարի իրենց անկախության համար պայքարող հայերին պաշտպանելու ավելի հստակ իրավունքների ապագա չի լինի։ Ուստի կարծում եմ, որ շրջափակումը ցույց տվեց, որ թե որտեղից պետք է ավելի մեծ և ուժեղ մանդատ ստանալ՝ նաև ՄԱԿ-ից։ France 24 - Մենք խոսում էինք Արցախի Հանրապետության պետնախարարի հետ։ Շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։
    21:47
    29.12.22
    Ավելին
  • Արցախ
    Խնայել բոլոր ռեսուրսները, Կաշենի հանքում միջազգային փորձաքննություն անցկացնել. 2 որոշում՝ Արցախում
    18-րդ օրն է՝ փակ է Լաչինի միջանցքը: Երկու շաբաթից ավելի ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված Արցախը որոշել է դադարեցնել Կաշենի հանքավայրի շահագործումը և պաշտոնապես դիմել է միջազգային կազմակերպություններին՝ հանքավայրում էկոլոգիական փորձաքննություն անելու համար:
    21:40
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սևանա լճի մակարդակը բարձրանալու փոխարեն կրկին իջել է
    «Էկոլուր» ՀԿ-ն վերլուծել է Սևանա լճի հետ կապված խնդիրները՝ ընդգծելով՝ արդեն 2 տարի շարունակ լիճը գրանցում է բացասական հաշվեկշիռ: «2021թ. լճի մակարդակը 1900.52 մ-ից իջել էր 9 սմ-ով և կազմել 1900.43 մ: 2022թ. տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ի դրությամբ, լճի մակարդակը կազմում է 1900․28 մ, ինչը 15 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․43 մ-ից։ Ստացվում է, որ 2020թ-ի համեմատ երկու տարում լճի մակարդակն իջել է 24 սմ-ով: Ուշագրավ է, որ 2021թ. լճի մակարդակի անկումն ի թիվս տարբեր գործոնների պայմանավորված էր նաև հավելյալ ջրառով. լճից իրականացվել է 227.651 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 57,651 միլիոն խմ: Մինչդեռ 2022թ. լճից բաց է թողնվել օրենքով սահմանված առավելագույն 170 միլիոն խմ չափաքանակից քիչ՝ 165․063 միլիոն խմ ջրառ, ինչպես նաև տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 162.576 միլիոն խմ ջուր, սակայն լճի մակարդակը չի բարձրացել: Լճի մակարդակի անկումն ուղեկցվում է լճի ջրի որակի վատթարացմամբ, որի ցուցանիշը լճի ծաղկումն է կապտականաչ ջրիմուռներով: Լճի մակարդակի նվազումը պայմանավորված է ինչպես ջրառով, այնպես էլ տեղումների բացակայությամբ, Սևանա լիճ թափվող գետերի սակավաջրությամբ: Հիշեցնենք, որ, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն, Սևանա լիճը պետք է տարեկան բարձրանա 21.6 սմ-ով: 2030թ-ին լճի մակարդակը պետք է հատի 1903 մ նիշը: Սակայն տարեցտարի լճի մակարդակն ավելի խոշոր բացասական հաշվեկշիռ է գրանցում»,- նշված է «Էկոլուրի» ուսումնասիրությունում։
    21:30
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն ուղղել են ձորակը կախված կցորդիչով բեռնատարը․ երթևեկությունը վերականգնվել է
    Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ ճանապարհը բեռնատարների համար դարձել է փակ, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ միակողմանի երթևեկելի։ Փրկարարները ուղղել են բեռնատարը․ երթևեկությունը վերականգնվել է։
    21:20
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայկ Մարտիրոսյանը կայծակնային ԱԱ-ի առաջատարին զիջում է մեկ միավոր
    Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվում է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայծակնային շախմատի առաջնության 10 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը Հիկարու Նակամուրան է: Նա ունի 10 միավոր: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Դանիիլ Դուբովը և Հայաստանից Հայկ Մարտիրոսյանը ունեն 9 միավոր: Կայծակնային շախմատի առաջնությունը բաղկացած է 21 տուրից և կեզրափակվի դեկտեմբերի 30-ին:
    21:10
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոնղոլիայի նախագահը կարգադրել է վերականգնել երբեմնի մայրաքաղաք Կարակորումը
    Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հրամանագիր է ստորագրել, որով կառավարությանը հանձնարարել է վերականգնել երբեմնի մայրաքաղաք Կարակորումը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Կարակորումը Մոնղոլական կայսրության մայրաքաղաքն է եղել 1235-1260 թվականներին կայսրության ծաղկման դարաշրջանում, երբ դրա մեջ մտնում Էին Ճապոնական ծովից մինչև Արևելյան Եվրոպա ընկած տարածքներ: Ներկայումս քաղաքի տեղում գտնվում է Կարակորումի պատմության թանգարանը, որը բացվել է 2011 թվականին։ Քաղաքը շրջապատող Օրխոն գետի հովտի մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մշակութային օբյեկտ է: Վերջին տասնամյակների ընթացքում նույնիսկ առաջարկներ են եղել Մոնղոլիայի մայրաքաղաքը Ուլան Բատորից Կարակորում տեղափոխելու մասին։ «Հրամանագրի նպատակն է քաղաքացիների համար ստեղծել առողջ և անվտանգ միջավայրում ապրելու պայմաններ, ընդլայնել հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը, ապակենտրոնացնել բնակչությանը, ապահովել շրջանների համաչափ զարգացումը, ամրապնդել պետության արժեքավոր ժառանգությունը, վերականգնել դրա պատմությունն ու մշակույթը», - նշվում է Մոնղոլիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Համաձայն հրամանագրի՝ կառավարությունը պետք է ուսումնասիրի Օրխոնի հովտի պատմական հուշարձանի տարածքում Խարա-Խորին քաղաքի կառուցման հարցը, նախագիծ պատրաստի և այն ներկայացնի խորհրդարանին, մշակի քաղաքի զարգացման գլխավոր պլան և իրավական բազա: Հրամանագրում չի նշվում վերականգնումից հետո մայրաքաղաքը Կարակորում տեղափոխելու հնարավորության մասին։
    21:00
    29.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ադրբեջանին Հաագայի դատարան տանելու գործընթաց է սկսվել
    Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ այլ պետության ագրեսիայի դեպքերը Հաագայի միջազգային քրեական դատարանում քննելու համար Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն է տվել միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու մասին օրինագծին։ Եթե սահմանադրական դատարանը որոշի, որ այն համապատասխանում է մայր օրենքին, Հայաստանը հնարավորություն կստանա մեր երկրի դեմ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների համար դիմել Հաագայի դատարան:
    20:50
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կամո Հովհաննիսյանը երկարաձգել է պայմանագիրը ղազախական «Աստանա» ակումբի հետ
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը երկարաձգել է պայմանագիրը «Աստանա»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Աստանա»-ի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: 30-ամյա Կամո Հովհաննիսյանն անցած առաջնությունում ակումբի կազմում մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
    20:40
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սոցիալական մեդիան և քնի խանգարումները
    Սոցիալական մեդիայի օգտագործումն առողջության վրա ունենում է մի շարք բացասական հետևանքներ: Օրինակ, ապացուցված է, որ սոցիալական մեդիայի օգտագործումը կապված է քնի խանգարումների հետ, ընդ որում, այն ոչ միայն կրճատում է քնի տևողությունը (գիշերային քնի ժամեր), այլև՝ վատթարացնում քնի որակը: Սոցիալական մեդիայից օգտվելը սովորաբար ենթադրում է սմարթֆոնի կամ այլ տեխնիկայի էկրանի ինտերակտիվ օգտագործում, որը կարող է ավելի մեծ ազդեցություն թողնել քնի խանգարման վրա, քան ավելի «պասիվ» ձևերը, օրինակ՝ հեռուստացույց դիտելը: Այլ մեխանիզմների հետ մեկտեղ, սոցիալական մեդիայի օգտագործումը կարող է ոչ միայն ուղղակիորեն ազդել քնի վրա՝ կրճատելով գիշերային քնին հատկացվող ժամանակը, այլև անուղղակիորեն խանգարել քունը՝ նպաստելով մարդու հուզական, ճանաչողական և հոգեբանական վիճակի գրգռմանը, հետևաբար՝ չթողնելով, որ ուղեղը հանգստանա և պատրաստվի քուն մտնելուն: Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ օրական ավելի քան 2 ժամ սոցիալական մեդիային տրամադրելը գրեթե 2 անգամ բարձրացնում է քնի խանգարման հավանականությունը։ Սոցիալական մեդիայից «կախվածությունը» խաթարում է նորմալ քունը՝ անկախ օգտագործման ժամից: Քնած վիճակում մարդու ուղեղն անցնում է որոշակի ցիկլեր (գիշերվա ընթացքում՝ 4-6 անգամ), որոնք կազմված են միմյանց փոխարինող արագ և դանդաղ փուլերից։ Ուղեղը և մարմինը հանգստանում են գլխավորապես դանդաղ քնի փուլում, երբ գրանցվում է նաև անոթազարկի դանդաղում, արյան ճնշման նվազում և նյութափոխանակության դանդաղում։ Իսկ երազներ տեսնում եք քնի արագ փուլի շրջանում։ Օրգանիզմի «ներքին մեխանիզմները» հսկում և կարգավորում են, թե մենք երբ քնենք և արթնանանք: Երբ այս մեխանիզմները խափանվում են, օրինակ՝ սոցիալական մեդիայի գերօգտագործման, գիշերային հերթապահության կամ այլ պատճառներով, առաջ են գալիս քնի խանգարումներ: Քնի խանգարումը բացասաբար է անդրադառնում է ցերեկային առօրյա կյանքի վրա՝ առաջացնելով քնկոտություն, ընդհանուր հոգնածության զգացում, մտավոր և ֆիզիկական գործունեության թուլացում, ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն և այլն։ Առողջ քունն այնքան կարևոր է, որքան կանոնավար ֆիզիկական ակտիվությունը, առողջ սննդակարգը և առողջության պահպանման մյուս բաղադրիչները: Բավարար քնի բացակայությունը կարող է լրջորեն ազդել առողջության վրա: Մտավոր նորմալ գործունեությունը խաթարելուց բացի, քնի պակասը կարող է առաջացնել նաև տարբեր խնդիրներ, այդ թվում բարձրացնել այնպիսի լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) կամ շաքարախտը (շաքարային դիաբետ): Մարդիկ, ովքեր քնի մշտական պակաս ունեն, ավելի մեծ հավանականությամբ են դառնում ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների կամ զոհ կամ մեղավոր: Քնի մշտական պակասը կարող է դառնալ նաև վաղաժամ մահվան բերող անբարենպաստ գործոններից մեկը:
    20:30
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն
    Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զ. Սարկավագի-Է. Հասրաթյան և Զ. Սարկավագի-Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկներում: Վերոգրյալով պայմանավորված՝ նշված խաչմերուկներում երթևեկության կազմակերպումը կկարգավորվի լուսացույցներով»:
    20:20
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փայլանը ԼՂ շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ է արել Էրդողանին
    Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել՝ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ՝ ընդգծելով, որ ժամ առաջ պետք է վերջ տրվի այդ շրջափակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Լաչինի միջանցքը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող հաղորդակցության միակ ճանապարհն է, իրենք իրենց «բնապահպան» համարող ադրբեջանցիների մի խմբի և Ադրբեջանի պաշտպանության պաշտոնյաների կողմից փակ է պահվում ավելի քան երկու շաբաթ։ Լաչինի միջանցքի փակ լինելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում սննդի, դեղի, հիմնական կարիքները ապահովելու տագնապը հետզհետե աճում է։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությունը շրջափակման մեջ է։ Մարդկային տագնապի վերածվող այս շրջափակմանը ժամ առաջ պետք է վերջ տրվի»: Նա շեշտել է՝ Թուրքիան չպետք է անտարբեր մնա Լեռնային Ղարաբաղի հետզհետե աճող այս մարդկային տագնապի հանդեպ։ Քաղաքական ուժերը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկեն։ «Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ եմ ուղղում նախագահ Էրդողանին»,- նշել է Փայլանը: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորն ընդգծել է, որ Կովկասում խաղաղության հաստատումը Թուրքիայի օգտին է։ «Եթե Լեռնային Ղարաբաղում մարդկային տագնապին վերջ տալու համար բոլորս պատասխանատվություն ստանձնենք՝ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և թե՛ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, կկարողանանք վերադառնալ դրական օրակարգի»,- եզրափակել է Փայլանը:
    20:10
    29.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայրենիքը սկսվում է առաջնագծից և յուրաքանչյուրիս պարտքն է լինել զինվորի կողքին․ Աննա Գրիգորյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր է Սյունիքի մարզում ենք: Իմ գործընկերների` Սեյրան Օհանյանի, Աղվան Վարդանյանի, Արթուր Սարգսյանի, Ագնեսա Խամոյանի, Գեղամ Մանուկյանի, Արթուր Խաչատրյանի և Մհեր Սահակյանի հետ այցելել ենք Սիսիանի և Ներքին Հանդի մարտական դիրքեր: Հայրենիքը սկսվում է առաջնագծից և յուրաքանչյուրիս պարտքն է լինել զինվորի կողքին»:
    20:06
    29.12.22
    Ավելին