Լրահոս
Սպորտ
19:00
29.12.22
149

Հոլանդական թոփ ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

Img default alt hy

Armsport.am-ի փոխանցմամբ՝ ՊՍՎ-ն ակտիվորեն հետևում է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթներին:

Ինչպես հայտնում է РБ Спорт-ը, հոլանդական ակումբի ներկայացուցիչներն արդեն շփվել են Հայաստանի հավաքականի 22-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ։

Սպասվում է, որ կողմերը կհանդիպեն հունվարին՝ քննարկելու Սպերցյանի հնարավոր տրանսֆերը, սակայն ինքը՝ խաղացողը, մտադիր չէ ձմռանը լքել ներկայիս ակումբը։

Սպերցյանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը, Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։