Լրահոս
2023-01-06
-
ՏարածաշրջանԽոզերը հավատ չունեն, միայն լափ են պահանջում. Ռուսաստանին զայրացրել է հրադադարի իր առաջարկի մերժումըՌուսաստան-Ուկրաինա փոխադարձ հրթիռակոծության մեղադրանքների տեղատարափ է այն պահին, երբ Մոսկվան հայտարարում է Սուրբ ծննդյան առիթով 36-ժամյա հրադադարի մասին: Ռուս-ուկրաինական ճակատում կատաղի մարտեր են նաև այսօր՝ Սուրբ Ծննդյան տոնին: Եվրոպան «կեղծիք» է անվանել Ռուսաստանի՝ մի քանի ժամով հրադադար հաստատելու նախաձեռնությունը:Ավելին23:2006.01.23 -
ՍպորտՉելսին հերթական նորեկն ունի. պաշտոնական«Վասկո դա Գաման» իր պաշտոնական կայքում հայտնել է պաշտպան Անդրե Սանտուշի՝ «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու մասին: Երիտասարդ ֆուտբոլիստը բրազիլական ակումբում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։ 2021 թվականին, Կարիոկայի առաջնության խաղում իր դեբյուտը նշելուց հետո, Անդրե Սանտուշը դարձավ 21-րդ դարում «Վասկո դա Գամայի» կազմում երբևէ խաղացած ամենաերիտասարդ խաղացողը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները 18-ամյա բրազիլացու համար կվճարեն 12,5 մլն եվրո։ Բոնուսները ներառյալ՝ ապագայում գործարքը կարող է աճել մինչև 20 միլիոն եվրո։ Ավելի վաղ լոնդոնյան ակումբը ևս երկու տրանսֆեր էր ձևակերպել՝ «Մոնակոյի» պաշտպան Բադիաշիլի ու «Մյոլդեի» հարձակվող Ֆոֆանայի։Ավելին23:1006.01.23 -
ԱրցախԹող Աստված այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը. Արտակ ԲեգլարյանԹող Աստված պահապան լինի Հայ ազգին և այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը և նորոգված ու ամրապնդված դուրս գանք այս տևական ճգնաժամից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս: Շնորհավոր Սուրբ Ծննդյան տոնը: Այսօր Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում մասնակցեցի Սուրբ Ծննդյան պատարագին և աղոթքս բարձրացրեցի առ Աստված հանուն Հայ ազգի ու Հայոց Հայրենիքի զարթոնքի ու զորացման, հանուն Արցախում շրջափակված մեր հայրենակիցների տոկունության ու Արցախի հարատևման: Թող Աստված պահապան լինի Հայ ազգին և այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը և նորոգված ու ամրապնդված դուրս գանք այս տևական ճգնաժամից: Սեր, հավատ, ներդաշնակություն ու զորություն բոլորիս...»,- գրել է նա:Ավելին23:0006.01.23 -
ՀասարակականՀայաստանի Սուրբ ծննդյան աղոթքը«Թող խաղաղություն լինի, պատերազմ չլինի, մեր ժողովուրդն էլ հանգիստ պառկի քնելու»: Այսպես են քաղաքացիները պատասխանել «Հայլուրի» թղթակցի հարցին, թե ինչ ցանկություն ունեն Սուրբ ծննդյան տոնին: Արփի Սուքիասյանն այսօր մասնակցել է Սուրբ ծննդյան պատարագին, զրուցել հավատացյալների հետ: Նրանք ասել են, որ Ամանորը նշել են առանց ճոխ սեղանի, քանի որ գերության մեջ են Արցախում ապրող 120 հազար մեր հայրենակիցները:Ավելին22:5006.01.23 -
ԱշխարհՀնդկաստանը ստեղծել է կանանց գումարտակՀնդկաստանը ՄԱԿ-ի Աբյեյի ժամանակավոր անվտանգության ուժերի կազմում տեղակայել է առաջին կին խաղաղապահ գումարտակը: Այս տարածքի սեփականությունը վիճարկվում է Սուդանի և Հարավային Սուդանի կողմից: «Սա վերջին տարիների ամենամեծ խաղաղապահ ստորաբաժանումն է, որն ամբողջությամբ կին է», – թվիթերում գրել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը: ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցչությունը նույնպես հատուկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այդ քայլը վկայում է «Հնդկաստանի մտադրության մասին՝ էապես ավելացնել հնդիկ կանանց թիվը խաղաղապահ զորամասերում»: Հնդկական կանանց զորախումբը, որը բաղկացած է երկու սպաներից և 25 ցածր կոչումներից, մասնագիտանալու է համայնքի իրազեկման գործում, ինչպես նաև կկատարի անվտանգությանն առնչվող լայնածավալ խնդիրներ, ասել է հնդկական առաքելությունը:Ավելին22:4006.01.23 -
Վերիշենի մերձակայքում ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ իրականացնելու է հերթապահությունՍյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացնելու է հերթապահություն: Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։Ավելին22:3006.01.23 -
ՀասարակականԱրարատի մարզում հրդեհ է բռնկվել Toyota մակնիշի ավտոմեքենայումԱյսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ բնակավայրի 1-ին փողոցում ավտոմեքենա է այրվում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղու 1-ին փողոցի սկզբնամասում կայանված Toyota Harrier մակնիշի ավտոմեքենայում, ու մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Ավելին22:2006.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարանԱդրբեջանը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ երկրորդ բողոքը: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ Հաագայի դատարանից պահանջում են դադարեցնել Լաչինի միջանցքով ականների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ: Այն միջանցքով, որն արդեն 26 օր փակ են պահում ադրբեջանցի, այսպես կոչված, էկոակտիվիստները՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով Արցախում:Ավելին22:1006.01.23 -
ՔաղաքականՀայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու նպատակով. ԱԳՆ մամուլի խոսնակՀայաստանը դրական է գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Մենք, բնականաբար, դրական ենք գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական կերպով շարունակելու է բանակցություններն ինչպես հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը շուտափույթ կյանքի կոչելու, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ամբողջական կարգավորելու, այն է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով»,- նկատեց նա։ Ավելի վաղ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը;Ավելին22:0006.01.23 -
Մարալիկ քաղաքում այրվել է անասնակերՀունվարի 6-ին` ժամը 17:03-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բամբակամանվածքային ֆաբրիկայի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 19:20-ին: Այրվել է մոտ 240 հակ անասնակեր։Ավելին21:5006.01.23 -
Սպորտ«Ինտերը» վերհիշել է հայազգի ֆուտբոլիստի ֆանտաստիկ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹԻտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» մամուլի ծառայությունը վերհիշել է Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի՝ 25 տարի առաջ՝ հունվարի 5-ին, «Ռոմայի» դեմ տնային խաղում շրջադարձ հարվածով խփած գոլը: «Իսկական մոգություն՝ Յուրի Ջորկաեֆի կողմից 1997-ի այս օրը»,- տեսանյութի նկարագրությունում գրել է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը: Իտալիայի առաջնության 1996/97 մրցաշրջանում, տնային խաղում «Ինտերը» 3-1 հաշվով հաղթել էր «Ռոմային»: Մրցաշրջանի ավարտին Ջորկաեֆը 14 գոլով դարձել էր թիմի լավագույն ռմբարկուն:Ավելին21:4006.01.23 -
ՀասարակականԱդրբեջանցիները Սև լճի հատվածում հրդեհ են բռնկել, որը հասել է Վերիշենի սարեր. «News.am»Մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սեւ լիճ կոչվող տարածքում հաստատված ադրբեջանցիներն այսօր՝ հունվարի 6-ի առավոտյան հրդեհ են բռնկել այդ տարածքի սարալանջերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերիշեն համայնքի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։ «Հրդեհը տարածվել է «Քաչալսար» կոչվող սարերի փեշերից: Մեր տեղեկություններով՝ իրենք անվադողերը վառել են եւ գլորել այնտեղ: Ուրիշ ո՞վ կարող էր անել դա, եթե ոչ՝ ադրբեջանցին: Հիմա հրդեհն արդեն մեր վարչական տարածք է հասել՝ Վերիշենի սարեր: Գյուղից 3-4 կմ հեռավորության վրա է, լավ տեսանելի: Այս սարերի բարձրադիր հատվածներում խոտը չոր է, չհնձված, դրա համար է հեշտ է տարածվում հրդեհը: Այդտեղ գյուղացիներն անասուններին էին արածացնում, հիմա, բնականաբար, չեն կարող, վնասներ, կարծում եմ՝ ադրբեջանցիների միտումը հենց դա է եղել»,- նշեց Զադայանը: Արտակ Զադայանի խոսքով՝ հրշեջներն աշխատում են դեպքի վայրում, մինչեւ առավոտյան հրդեհը մարած կլինի:Ավելին21:3006.01.23 -
ՍպորտԿարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակչումԱշխարհի 20-րդ ռակետ, հայազգի Կարեն Խաչանովը, ով ներկայացնում է Ռուսաստանը, դուրս մնաց պայքարից Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: Քառորդ եզրափակչում երկու սեթում նա 3-6, 3-6 հաշվով պարտվել է ռուս թենիսիստ, աշխարհի 7-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևին: Մրցախաղը տևել է 1 ժամ 18 րոպե: Խաչանովն ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ի ներկայացուցիչների դեմ մրցախաղերում 22-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Ընդհանուր առմամբ՝ ռուսաստանցին լավագույն տասնյակի թենիսիստների դեմ անցկացրել է 50 մրցախաղ, տարել 10 հաղթանակ և կրել 40 պարտություն: Մեդվեդևը կիսաեզրափակչում կմրցի կանադացի Դենիս Շապովալովի և սերբ Նովակ Ջոկովիչի դիմակայության հաղթողի հետ:Ավելին21:2006.01.23 -
ՔաղաքականԱդրբեջանի հերթական սադրանքը պետք է առավելագույնս պատժվի միջազգային հանրության կողմից․ Թագուհի ԹովմասյանԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար բազում խնդիրներին զուգահեռ, այսօր Ադրբեջանը կրակահերթեր է արձակել հումանիտար արտակարգ իրավիճակում հայտնված խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Հունվարի 6-ին, ժամը 13:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում տեղի բնակչի կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի արդյունքում գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ Ադրբեջանի հերթական սադրանքը, հատկապես Արցախի շրջափակման ծանր պայմաններում, պետք է առավելագույնս պատժվի միջազգային հանրության կողմից, իսկ կանխարգելիչ գործողությունների իրականացումը խիստ անհրաժեշտություն է, քանի որ վտանգված է 120 հազար մարդկային կյանք»:Ավելին21:1006.01.23 -
ՍպորտՌոնալդուն փորձում է իր նոր թիմ բերել նաև Պեպեին«Ալ-Նասրի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրված է, որ ակումբը ձեռք բերի նաև «Պորտուի» պաշտպան Պեպեին: Ինչպես հայտնում է Marca-ն, նա ակումբի ղեկավարության հետ քննարկել է ընկերոջ և հայրենակցի հետ պայմանագիր կնքելու հարցը։ «Ալ-Նասրը» համաձայնել է Ռոնալդուի առաջարկին, և կփորձի ձեռք բերել Պեպեին: Ռոնալդուն և Պեպեն միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում», ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականում։Ավելին21:0006.01.23 -
Երևան«Տեցի կռուգում» Թուրքիայի քաղաքացին խուլիգանություն է արել«Տեցի կռուգի» մոտ Թուրքիայի 31-ամյա քաղաքացին խուլիգանություն է արել: Ըստ Shamshyan.com-ի՝ նա վնասել է պարեկների մեքենան, կոտրել «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակին, ապա ոտքով հարվածել ակումբում գտնվող քաղաքացուն: Այսօր միջադեպի վայր են գնացել «Հայլուրի» թղթակիցները:Ավելին20:5006.01.23 -
ՔաղաքականԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի հետՀունվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում 120 հազար արցախահայությանն էթնիկ զտմանը ենթարկելուն: Ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները` ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հստակ քայլերը` ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը և հումանիտար աղետի կանխարգելմանը:Ավելին20:4006.01.23 -
ՀասարակականԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԳեղարքունիքի մարզում այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել ։ Ժամը 10։30-ի սահմաններում 33-ամյա Անդրանիկ Ս-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» ԲԿ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Անդրանիկ Ս-ն աշխատում է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Ավելին20:2506.01.23 -
ՍպորտL’Equipe-ը հրապարակել է 2022 թվականի 10 լավագույն մարզիկների անուններըՖրանսիական L’Equipe-ը քվեարկություն է անցկացրել և որոշել 2022 թվականի լավագույն մարզիկին: Լավագույնն է ճանաչվել Լիոնել Մեսսին: Նրա ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, ով 2022 թվականին «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երկուսում հաղթել էր: Տարվա 10 լավագույն մարզիկները՝ ըստ L’Equipe-ի 1. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ, ՊՍԺ, Արգենտինա 808 միավոր) 2. Կիլիան Մբապե (ֆուտբոլ, ՊՍԺ, Ֆրանսիա 381) 3. Ռաֆայել Նադալ (թենիս, Իսպանիա 285) 4. Ռեմկո Էվենեպուլ (հեծանվասպորտ, Բելգիա 252) 5. Մաքս Ֆերստապեն (Ֆորմուլա-1, «Ռեդ Բուլ», Նիդերլանդներ, 196) 6. Կարիմ Բենզեմա (ֆուտբոլ, «Ռեալ», Ֆրանսիա 195) 7. Արման Դյուպլանտիս (աթլետիկա, Շվեդիա 185) 8. Ստեֆեն Քարի (բասկետբոլ, «Գոլդեն Սթեյթ», ԱՄՆ 139) 9. Անտուան Դյուպոն (ռեգբի, «Թուլուզ», Ֆրանսիա, 105) 10. Դավիդ Պոպովիչ (լող, Ռումինիա, 98)Ավելին20:1506.01.23