Լրահոս
Հասարակական
21:30
06.01.23
279

Ադրբեջանցիները Սև լճի հատվածում հրդեհ են բռնկել, որը հասել է Վերիշենի սարեր. «News.am»

Img default alt hy

Մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սև լիճ կոչվող տարածքում հաստատված ադրբեջանցիներն այսօր՝ հունվարի 6-ի առավոտյան հրդեհ են բռնկել այդ տարածքի սարալանջերում: Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասաց Վերիշեն համայնքի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։

«Հրդեհը տարածվել է «Քաչալսար» կոչվող սարերի փեշերից: Մեր տեղեկություններով՝ իրենք անվադողերը վառել են և գլորել այնտեղ: Ուրիշ ո՞վ կարող էր անել դա, եթե ոչ՝ ադրբեջանցին: Հիմա հրդեհն արդեն մեր վարչական տարածք է հասել՝ Վերիշենի սարեր: Գյուղից 3-4 կմ հեռավորության վրա է, լավ տեսանելի: Այս սարերի բարձրադիր հատվածներում խոտը չոր է, չհնձված, դրա համար է հեշտ է տարածվում հրդեհը: Այդտեղ գյուղացիներն անասուններին էին արածացնում, հիմա, բնականաբար, չեն կարող, վնասներ, կարծում եմ՝ ադրբեջանցիների միտումը հենց դա է եղել»,- նշեց Զադայանը:

Արտակ Զադայանի խոսքով՝ հրշեջներն աշխատում են դեպքի վայրում, մինչև առավոտյան հրդեհը մարած կլինի: