Լրահոս

2023-01-06
  • Հասարակական
    «Անտիբիոտիկ վաբշե գոյություն չունի». երևանցիներն ահազանգում են դեղերի դեֆիցիտի մասին
    Երևանցիներն ահազանգում են դեղերի դեֆիցիտի մասին: Վիրուսների պիկին, երբ առողջապահության նախարարությունը հայտնում է գրիպի ենթատեսակների ակտիվ տարածման մասին, դեղատներում գրեթե անհնար է գտնել հակավիրուսային դեղեր, հակաբիոտիկներ: «Հայլուրի» թղթակիցները այսօր եղել են մայրաքաղաքի տարբեր դեղատներում, զրուցել հաճախորդների հետ, որ հաստատել են՝ դեղ ճարելու համար 7-8 դեղատուն են ոտքի տակ տալիս:
    20:05
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ռեփեր French Montana-ի տեսահոլովակի նկարահանման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. կա 10 վիրավոր
    ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի Գարդենս քաղաքում ռեփ կատարող Ֆրենչ Մոնտանայի (French Montana) տեսահոլովակի նկարահանումների ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով տասը մարդ վիրավորվել է, հայտնում է WSVN-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 5-ին, ժամը 20:00-ի սահմանում՝ The Licking ռեստորանի մոտ։ Քաղաքի ոստիկանական բաժանմունքը հաստատել է կրակոցների փաստը, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել մինչև հետաքննության ավարտը: Տուժածներից չորսը կարողացել են ինքնուրույն հասնել հիվանդանոց, ևս վեցը տեղափոխվել են և նրանց ցուցաբերել բուժօգնություն։ Ֆրենչ Մոնտանա չի մեկնաբանել միջադեպը։
    19:55
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սաուդյան Արաբիայի առաջնությունը շատ, շատ, շատ ուժեղ է և մրցունակ. Ռոնալդու
    Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբ: «Այստեղ հայտնվելը հրաշալի է, մեծ պատիվ է: Անհամբերությամբ եմ սպասում մեկնարկիս, մարդկանց և ինձ երջանկացնելուն: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ցանկանում եմ հաճույք ստանալ ու օգնել ակումբին: Ես այստեղ եմ, որ լինեմ նոր սերնդի մի մասը: Այս առաջնությունը մեծ ներուժ ունի: Այստեղ ելույթ են ունենում հիանալի խաղացողներ: Այն շատ, շատ, շատ ուժեղ ու մրցունակ առաջնություն է: Դրա համար եմ այստեղ»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
    19:45
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց
    Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումների շրջանակում լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում՝ հունվարի 5-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև ոստիկանության և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ: Միջոցառումները կրում են շարունակական բնույթ: Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ»:
    19:35
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճապոնիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել
    Ճապոնիան և Մեծ Բրիտանիան մտադիր են Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի` Լոնդոն այցի ժամանակ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել, որը կսահմանի Ճապոնիայում բրիտանացի զինվորականների և Մեծ Բրիտանիայում` Ճապոնական ինքնապաշտպանության ուժերի մարտիկների գտնվելու իրավական շրջանակները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Yomiuri թերթը։ Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը ենթադրում է երկու երկրների զինվորականների համատեղ զորավարժություններին ներգաղթի հսկողության անցնելու պահանջների վերացում, ինչպես նաև զենք և զինամթերք տեղափոխելու ընթացակարգերի պարզեցում։ Ներկայումս Ճապոնիան նման համաձայնագիր ունի միայն Ավստրալիայի հետ։
    19:28
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դնեպրոպետրովսկում սկսել են ապամոնտաժել Լոմոնոսովի հուշարձանը
    Դնեպրոպետրովսկում սկսվել է ռուս գիտնական Միխայիլ Լոմոնոսովի հուշարձանի ապամոնտաժումը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին գրում է ուկրաինական «Հասարակական. Դնեպր» հրատարակությունը։ Ավելի վաղ Դնեպրոպետրովսկում ապամոնտաժվել են խորհրդային օդաչու Վալերի Չկալովի, գրող Մաքսիմ Գորկու, ռուս դասական Ալեքսանդր Պուշկինի հուշարձանները:
    19:20
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ակնկալում ենք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած մյուս պայմանավորվածությունը նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի․ ՀՀ ԱԳՆ
    Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հաստատել է տեղեկությունը։ «Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»։
    19:15
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իռլանդիայում Սուրբ Ծննդյան տոներին ուկրաինացի փախստականներին տեղավորել են վրաններում
    Ուկրաինայից որոշ փախստականների, որոնք գտնվում են Իռլանդիայում, Սուրբծննդյան տոներին, չնայած ցուրտ եղանակին, տեղավորել են վրաններում։ «Արմենպրես»-ի հաղորմամբ՝այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Newstalk ռադիոկայանին։ Ռադիոկայանի մեկնաբան Ջեյմս Ուիլսոնը հայտնել է, որ փախստականներից մի քանիսին տեղավորել են դպրոցների շենքերում, իսկ մյուսներին ՝ փողոցում ՝ վրաններում։ Նրա խոսքով ՝ 88 ուկրաինացիներ նման պայմաններում ապրում են Նոկալիշին բնակավայրում (Քլեր շրջան) ։ «Մտահոգություններ կան այն մասին, թե ինչպես են նրանք դիմանալու ձմռանը», - ասել է նա: Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Քաթալ Քրոուն խոստովանել է, որ այդ վրանները հարմար չեն մարդկանց ցածր ջերմաստիճանում տեղավորելու համար: «Դրանք չեն դիմանում ձյանը, սառնամանիքին, ինչը մեզ մոտ նկատվել էր դեկտեմբերի սկզբին ։ Դա ոչ պիտանի «բնակարան» է», - հավելել է պատգամավորը։
    19:13
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանում կարծում են, որ երկիրն այս տարի կմնա գազի շուկայի առաջատարներից մեկը
    Ռուսաստանը կմնա գազի համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը ՝ չնայած 2022 թվականին տեղի ունեցած էներգետիկ ոլորտի բոլոր իրադարձություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը: Սակայն, նրա խոսքով, Մոսկվան կորցրել է վառելիքի աշխարհի խոշորագույն արտահանողի դիրքը. ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական տարածքում նվազել է 34 տոկոսից մինչև 8 տոկոս: «Նախկինում մենք միայն Եվրոպա արտահանում էինք 155 մլրդ խմ։ Այդպես էր 2021 թվականին։ Հիմա նման ցուցանիշներ չկան։ Բայց միևնույն է, Ռուսաստանը մոտ 30-40 մլրդ խմ գազ կմատակարարի Եվրոպային», - նշել է Յուշկովը։
    19:05
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության ազատ տեղաշարժը. Եվրահանձնաժողովի պատգամավոր
    Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։ «Այսօր՝ հունվարի 6-ին, հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Սիրտս ցավում է Լեռնային Ղարաբաղում շրջափակված ավելի քան 100 հազար մարդկանց համար։ Նրանք սննդի և դեղորայքի պակաս ունեն։ Ադրբեջանի կառավարությունը և նրանց համախոհները պետք է անհապաղ թույլատրեն Լաչինում խաղաղ բնակչության անխափան տեղաշարժը», - Twitter-ի իր էջում գրել է Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող Լաչինի միջանցը դեկտեմբերի 12-ից փակ է որպես «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է միջանցքը բացելու՝ աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։
    18:57
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում արագ սննդի կետի դիմաց ուշագնաց ընկած 3 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
    Այսօր՝ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները վիրավորներից մեկին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ ահազանգում են 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը այդ երկու վիրավորներին էլ է տեղափոխում «Իզմիրլյան» ԲԿ։ «Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր: Մինչ դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսի կյանքի համար բժիշկները պայքարում են։
    18:48
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է․ Վահան Հունանյան
    Թուրքական կողմն այսօր հայկական կողմին տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է, «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,-ասել է Հունանյանը։
    18:40
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ ՊՆ-ն հայտնել է Պուտինի հրահանգով «լռության ռեժիմ» սահմանելու մասին
    ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում կողմերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել 36 ժամով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հունվարի 6-ի ճեպազրույցի ժամանակ։ «Համաձայն ՌԴ նախագահի հանձնարարականի և ՌԴ պաշտպանության նախարարի ցուցումների՝ հատուկ ռազմական գործողության շրջանում ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումում հրադադար է հայտարարվել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն՝ Ուկրաինայում կողմերի շփման գծի ամբողջ երկայնքով», - հայտնել է Իգոր Կոնաշենկովը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ուկրաինան շարունակել է գնդակոծությունները։ «Չնայած ռուսական զորքերի կողմից այսօր՝ հունվարի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից հրադադարի ռեժիմի պահպանմանը, Կիևի վարչակարգը շարունակել է գնդակոծել բնակավայրերն ու ռուսական զորքերի դիրքերը», - ասել է Կոնաշենկովը։ Նա հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծություններ է իրականացրել Կրասնի Լիմանի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Բելոգորովկա բնակավայրի ուղղությամբ։ Ինչպես հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, «ռուսական զորքերի պատասխան կրակով ճնշվել են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը, որտեղից իրականացվել է հրետակոծությունը»։
    18:30
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուժգին քամիները և տեղատարափ անձրևները Կալիֆորնիայում մանկահասակ երեխայի և երիտասարդ աղջկա կյանք են խլել
    Խաղաղօվկանոսյան փոթորիկի պատճառով Կալիֆորնիայում երկու օր ուժգին քամիներ, տեղատարափ անձրևներ և ձյան տեղումներ են եղել, որոնք առնվազն 2 մարդու կյանք են խլել. նրանցից մեկը 1-2 տարեկան տղա է, մյուսը՝ 19-ամյա աղջիկ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։ Եղանակային պայմանների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրական հոսանքից, խաթարվել է երթևեկությունը, տեղի են ունեցել քարաթափումներ, ծառեր են տապալվել։ Օդերևութաբանները կանխատեսել են, որ հունվարի 6-ին և առաջիկա օրերին ևս փոթորիկը կշարունակվի։ XS5LSKANERI7RGIHHCZHPDZYAY.jpg (80 KB) 2OSZMC4APZPQPJWFQPHVYX5KQ4.jpg (148 KB) CMGSLXKXPJLBLDZ2SDZS53BMR4.jpg (156 KB) 5ZICFJEXLJPH3LMNVNEB4NKE2Y.jpg (120 KB)
    18:23
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուի շնորհանդեսը դիտել է ավելի շատ մարդ, քան ԱԱ-2022-ի եզրափակիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում դիտել է ավելի քան 3 միլիարդ մարդ: Իսկ Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ Արգենտինա – Ֆրանսիա հանդիպումը դիտել է 2 միլիարդ մարդ: 37-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը ուղիղ եթերում ցուցադրել է ավելի քան 40 հեռուստաալիք: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Ալ Նասր», որի հետ կնքել է 2,5 տարվա պայմանագիր: Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կկազմի 200 միլիոն եվրո։
    18:15
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ․ Արցախի ՄԻՊ
    Երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իրենց հայտարարություններում ասել են «Այլևս երբեք», Twitter-ում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հորդորելով այդ երկրներին ճանաչել Արցախի անկախությունը և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: «Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ, պատասխանատվություն ստանձնեք արցախահայության կյանքի և իրավունքների պաշտպանության համար և ապացուցեք ձեր հավատարմությունը «Այլևս երբեք»-ին»,- գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
    18:08
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բեռլինը մտադիր է Կիևին Marder տեսակի հետևակի մարտական ​​մեքենաներ մատակարարել
    Բեռլինը մտադիր է Կիևին մատակարարել մոտ 40 Marder տեսակի հետևակի մարտական ​​մեքենա: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը։ Ավելի վաղ Գերմանիայում ՌԴ դեսպանատունը դատապարտել է Marder հետևակի մարտական ​​մեքենաներ և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Կիև ուղարկելու Բեռլինի որոշումը: Ռուսական կողմը դա համարում է ուկրաինական հակամարտության սրման քայլ։
    18:00
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լապորտան այլևս չի ուզում խոսել Մեսսիի մասին
    «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հերթական անգամ խոսել է Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբը լքելու պատճառների մասին: «Ես պետք է «Բարսելոնան» վեր դասեի պատմության ցանկացած ֆուտբոլիստից: Տնտեսական ճգնաժամի պայմաններում ես չէի կարող նրան պահել: Կարծում եմ՝ ակումբի համար լավագույն որոշումն էր: Հիմա նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, և ես գերադասում եմ այլևս չխոսել նրա մասին: Մենք կենտրոնացած ենք մեր ծրագրերի վրա: Լիոնելը միշտ կլինի մեր ակումբի մի մասը, սակայն ես կցանկանայի, որ ամեն բան այլ կերպ ավարտվեր: Մի քանի տարբերակներ կային, սակայն արդար չէ խոսել դրանց մասին: Մենք կապ պահպանում ենք»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը:
    17:54
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Կապանում բռնկված հրդեհից
    Հունվարի 6-ին, ժամը 11:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (յուրաքանչյուր հարկը 120 քմ)․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։22-ին, մարվել՝ 15։28-ին։ Այրվել են տան առաջին հարկը, երկրորդ հարկից 100 քմ հատված և տանիքի փայտե կառուցատարրերը։
    17:48
    06.01.23
    Ավելին