Լրահոս

2023-01-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ արագ սննդի կետի մոտ տեղի ունեցած դեպքից. պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը
    Պարզվել է՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ թուլակողային շրջանի կտրած-ծակած վերք, աջ ուսահոդի հոդախախտ» ախտորոշմամբ Երևանի բնակիչ 20-ամյա Սպարտակ Հ․-ն։
    12:45
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։
    12:40
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի արևմտյան ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
    Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 2,5 մլն բնակչություն ունեցող Իզմիր քաղաքից 130 կմ հյուսիս-արևմուտք։
    12:30
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Քևին Մաքքարթին ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ
    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին ընտրվել է Կոնգրեսի խոսնակ ՝ քվեարկության 15-րդ փուլի արդյունքներով: Ինչպես հայտնում է BBC-ին, նա ստացել է 216 ձայն, իսկ նրա հիմնական մրցակիցը ՝ դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսը, ստացել է 212 ձայն։
    12:15
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն, ի հեճուկս տեղի օրենքի, Սաուդյան Արաբիայում կապրի Ջորջինայի հետ
    «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում կապրի իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ, չնայած տեղի օրենքներով դա արգելված է։ Այս մասին հայտնում է EFE-ն։
    12:00
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ն հորդորում է Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը
    ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված լինել Լաչինի միջանցքի` ավելի քան 3 շաբաթ տևող արգելափակմամբ, որը լրջագույն հումանիտար իրադրություն է ստեղծում։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է  ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:
    11:45
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի քանի կոպեկի համար Հայաստանի օդը սրանք բաց են պահում Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապի համար. Գեղամ Մանուկյան
    Մի քանի կոպեկի համար, Արցախի շրջափակման պայմաններում Հայաստանի օդը սրանք բաց են պահում անգամ Նախիջևանի և Ադրբեջանի միջև ինքնաթիռային կապի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
    11:30
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ապարանի, Վայքի, Սիսիանի և Մարտունիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
    11:15
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Սարիգյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
    Հունվարի 6-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարիգյուղ գյուղում այրվում է անասնագոմ։
    11:00
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բեքհեմի որդին տեղափոխվել է անգլիական ակումբ
    «Բրենթֆորդը» վարձակալել է Ռոմեո Բեքհմեին։
    10:45
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանը, ի պատասխան Charlie Hebdo-ի ծաղրանկարների, կփակի ֆրանսիական հետազոտական կենտրոնը
    Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ ի պատասխան ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի ստորացուցիչ գործողությունների՝ փակելու է Իրանում Իրանագիտության ֆրանսիական հետազոտական ինստիտուտը, գրում է IRNA գործակալությունը: «Ֆրանսիայի հետ մշակութային հարաբերությունները դիտարկելիս և Իրանում ֆրանսիական մշակութային գործունեությունը շարունակելու հնարավորությունը ուսումնասիրելիս Իրանը որպես առաջին քայլ փակում է Իրանում ֆրանսիական գիտահետազոտական ինստիտուտը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռոշը կանչվել է Իրանի արտգործնախարարություն՝ ի նշան բողոքի ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի կողմից երկրի բարձրագույն կրոնական առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի տասնյակ ծաղրանկարների հրապարակման վիրավորական քայլի դեմ: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ ընդունում իր սրբություններին, իսլամական, կրոնական և ազգային արժեքներին ուղղված վիրավորանքները», - հանդիպման ընթացքում Ֆրանսիայի դեսպանին ասել է ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, ասվում է հայտարարության մեջ: «Ֆրանսիան իրավունք չունի խոսքի ազատության պատրվակով արդարացնել այլ երկրների և մուսուլմանական ազգերի սրբություններին ուղղված վիրավորանքները», - նշել է նա՝ արտահայտելով Իրանի «խիստ բողոքը» Ֆրանսիայի կառավարությանը։ Ավելի վաղ Charlie Hebdo-ն հայտնել էր, որ պատրաստվում է հատուկ համար թողարկել՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ծաղրանկարներով: Շաբաթաթերթը դեկտեմբերի սկզբին մրցույթ էր հայտարարել համապատասխան ծաղրանկարների ստեղծման համար։ Արդյունքում Charlie Hebdo-ն հրապարակել է տասնյակ ծաղրանկարներ, որոնք ծաղրում են Իսլամական Հանրապետության բարձրագույն կրոնական և քաղաքական գործչին: Հիշեցնելով Charlie Hebdo-ի՝ իսլամը, Մուհամեդ մարգարեին և Սուրբ Ղուրանը վիրավորելու «մութ պատմությանը»՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պատասխանատվություն է կրում այս «ատելի, վիրավորական և չարդարացված» գործողության համար։ «Թեհրանն իրեն իրավունք է վերապահում տալ համաչափ պատասխան», - ասել է նա՝ միաժամանակ Ֆրանսիայի դեսպանին հանձնելով ԱԳՆ բողոքի պաշտոնական նոտան։ Իրանի Իսլամական Հանրապետությունը Ֆրանսիայի կառավարությունից ն ակնկալում է բացատրություններ և համապատասխան քայլեր՝ դատապարտելու հրապարակման «անընդունելի պահվածքը», ընդգծել է նա: Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ Իրանի բողոքը կփոխանցի իր երկրին։
    10:30
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լեգենդար Տոտտին դատարանի առջև կկանգնի
    Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին կկանգնի դատարանի առաջ՝ փողերի լվացման կասկածանքով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Նշվում է, որ 46-ամյա Տոտտիի բանկային հաշիվները կստուգվեն հետաքննողների կողմից, որոնք զբաղվում են վերջին 2,5 տարում բուքմեյքերական ընկերությունների հետ կապված գործառնությունների ուսումնասիրմամբ: Նշված գործարքներից մեկն իրականացվել է 2022 թվականի օգոստոսին: Տոտտին առանց տոկոսի 80 հազար եվրո է տրամադրել իր հարազատներից մեկին: Ի սկզբանե այդ գումարը պետք է փոխանցվեր իր ընկերոջ կնոջ և դստեր ընդհանուր հաշվին, հետո անցներ ամուսինների ընդհանուր հաշվով, և հետո հայտնվեր ընկերոջ անձնական հաշվի վրա: 2020 թվականի հունիսին երկու բանկային հաշիվներից, որոնք պատկանել են Տոտտիին, իրականացվել են կասկածելի գործարքներ Մոնակոյի, Լոնդոնի և Լաս-Վեգասի խաղատներում: «Կասկածներ կան, որ տարբեր միջազգային խաղատների փոխանցվել են իրական գումարներ»,- ասվում է փորձագետներից մեկի ներկայացրած զեկույցում:
    10:15
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի վրա որպես ճնշումը մեծացնելու միջոց Ադրբեջանը կարող է շանտաժի ուղղությունը թեքել դեպի Հայաստան. պատգամավոր
    Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը տարին փակեց զինված ուժերի տարբեր օբյեկտներ այցերով և տարին սկսել է զորամասերում մարտական պատրաստության և սպառազինության վիճակ ստուգելով։
    10:00
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
    Հանրապետության տարածքում hունվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում hունվարի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:
    09:50
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում ավտոմեքենաների արտահանում-ներմուծումն ավելացել է
    2022 թվականին Վրաստանում ավելացել է ավտոմեքենաների արտահանում-ներմուծումը, ավելացել է նաև բյուջեում ավտոմեքենաների մաքսազերծման ժամանակ վճարվող ակցիզային տուրքի չափը, փոխանցում է Aliq.ge-ն։ Պետական ​​գանձապետարանի տվյալների համաձայն՝ 2022 թվականի 11 ամսում ավտոմեքենաների հարկումից բյուջե է մուտքագրվել 202,4 մլն լարի եկամուտ, ինչը 20 տոկոսով 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Վրաստանը 11 ամսում գնել է 1,39 մլրդ դոլարի ավտոմեքենա, աճը կազմում է 66 տոկոս։ Ազգային բանկի գնահատմամբ՝ այս կտրուկ աճն արտացոլում է նաև թեթև մեքենաների կտրուկ բարձրացված գները։ Նույն ժամանակահատվածում Վրաստանից վերաարտահանվել են 762,8 մլն դոլարի ավտոմեքենա՝ 82 տոկոսով ավելի, քան 2021 թվականին: Մեքենաների մի մասը ավելացվել է երկրի ավտոկայանատեղին։ Ավտոմեքենաների արտահանման հիմնական շուկաները հետևյալ երկներին են. Ադրբեջան՝ 270,2 մլն դոլար, Ուկրաինա՝ 118,7 մլն դոլար, Հայաստան՝ 112,5 մլն դոլար, Ղազախստան՝ 73,2 մլն դոլա, Ռուսաստան՝ 65,2 մլն դոլար, Ղրղզստան՝ 51,8 մլն դոլար, Բելգիա՝ 23,7 մլն դոլար Տաջիկստան՝ 13,1 մլն դոլար, Էմիրություններ՝ 9,8 մլն դոլար, Բելառուս՝ 5,8 մլն դոլար:
    09:40
    07.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ Լարսը փակ է բեռնատարների համար․ ԱԻՆ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
    09:30
    07.01.23
    Ավելին
2023-01-06
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանում՝ ոսկու վերամշակման գործարանում, հրդեհ է բռնկվել, տուժածներ կան
    Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում ոսկու և պղնձի վերամշակման գործարանում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով ութ մարդ է թունավորվել։ Հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին։ «Ոսկու և պղնձի վերամշակման գործարանում էլեկտրականության կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել, 8 մարդ թունավորվել է ծխից, տուժածները հոսպիտալացվել են»,-հայտնում է ադրբեջանական «Report» գործակալությունը։ Բրիտանական Anglo-Asian Mining Plc ընկերությունը զբաղվում է Գեդաբեկի շրջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ։
    23:59
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եվրոգոտու գնաճը նվազել է մինչև 9,2 տոկոս
    Եվրոգոտու գնաճը նախորդ տարվա վերջին իջել է երկնիշ թվից, ինչը որոշակի, թեեւ սահմանափակ, թեթեւացում է բերել ապահովելով նրանց, ովքեր պայքարում են կյանքի թանկացման դեմ, գրում է Politico-ն։ Ուրբաթ օրը հրապարակված Եվրոստատի նախնական տվյալների համաձայն, դեկտեմբերին գնաճը նվազել է՝ հասնելով 9,2 տոկոսի, ինչը զգալիորեն ցածր է նոյեմբերի 10,1 տոկոսից: Գազի գների աճը զսպելու կառավարության ծրագրերը, ինչպես նաեւ էներգակիրների գների իջեցումը եւ եվրոյի ուժեղացումը նպաստել են ընդհանուր գնաճի նվազեցմանը: Ըստ ներկայացված տվյալների՝ ընդհանուր գնաճի անկումը պայմանավորված է էներգակիրների գների ավելի դանդաղ աճով, որը դեկտեմբերին կազմել է 25,7%, նոյեմբերի 34,9%-ի համեմատ։ Հիմնական ինֆլյացիայի աճը պետք է հաստատի առաջիկա հանդիպումների ժամանակ տոկոսադրույքների բարձրացումը համարձակ քայլերով՝ 50 բազիսային կետով շարունակելու Եվրոպական կենտրոնական բանկի պլանները, որպեսզի պայքարի եվրոյի պատմության մեջ վատագույն գնաճի դեմ: Բալթյան երկրները շարունակում են ամենաշատը տուժել շիկացած գնաճից՝ Լատվիայում եւ Լիտվայում այն կազմում է մոտ 20 տոկոս: Գնաճի ամենացածր տեմպերը գրանցվել են Իսպանիայում՝ 5,6 տոկոս։
    23:50
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ-ի կողմից չէ. ՀՀ ՊՆ
    Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է։
    23:40
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Վերիշեն գյուղի մոտակա սարին բռնկված հրդեհն ինքնամարվել է
    Հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։ Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացրել է հերթապահություն: Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։ Ժամը 22։33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է։
    23:30
    06.01.23
    Ավելին