Լրահոս
21:50
06.01.23
178

Մարալիկ քաղաքում այրվել է անասնակեր

Img default alt hy

Հունվարի 6-ին` ժամը 17:03-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բամբակամանվածքային ֆաբրիկայի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 19:20-ին: Այրվել է մոտ 240 հակ անասնակեր։