Լրահոս

2023-01-06
  • Img default alt hy
    Առողջապահական
    Քաղցկեղը հաղթահարած հայ ամուսինները զույգ են ունեցել
    «Շենգավիթ» ԲԿ-ն տարին սկսում է բարի և անչափ հուզիչ լուրով․ «Այս գեղեցիկ զույգը միմյանց հետ ծանոթացել է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիոթերապիայի ընթացքում։ Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին: Այնուհետև դիմել են «Շենգավիթ» ԲԿ` ընտանիքը համալրելու նպատակով։ Երկար ու համառ պայքարի և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել է զույգ բալիկների ծննդով` Մարգարի և Նարեի: Возможно, это изображение 2 человека и ребенок Փոքրիկներին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ «Վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանը, ովքեր ամեն հնարավորն ու անհնարինն արել են այս հրաշքների ծնունդի համար: Երջանիկ ծնողները երեխաների հետ արդեն տանն են և վայելում են իրենց ընտանեկան երջանկությունը։ Իսկ մենք մաղթում ենք, որ դժվար ճանապարհ անցած յուրաքանչյուր անձ նման հրաշքով փոխհատուցում գտնի»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
    17:38
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վերջին 3 խաղում 31 դեղին և 4 կարմիր քարտ ցույց տված հայտնի մրցավարին ուղարկում են «թոշակի»
    Իսպանացի մրցավարի Մատեո Լաոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան: Վերջին երեք խաղերում, որոնց թվում է նաև ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչի՝ Նիդերլանդներ – Արգենտինա հանդիպումը, նա ցույց է տվել 31 դեղին և 4 կարմիր քարտ: Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ Լաոսը չի սպասարկելու Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրի ոչ մի հանդիպում, քանի որ այլև չի վայելում նախկին վստահությունը: Մատեո Լաոսը սպասարկել է 2021 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, ինչպես նաև աշխատել ԱԱ-2018-ի և ԱԱ-2022-ի ժամանակ:
    17:30
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ապագան նորից դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը․ Արցախի թեմի առաջնորդ
    Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «ՓԱ՜ՌՔ ԱՍՏԾՈՒՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ, ԵՒ ԵՐԿՐԻ ՎՐԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈ՜ՒՆ, ԵՒ ՀԱՃՈՒԹՅՈՒ՜ՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ»: (ՂՈՒԿ. 2:1) ​Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, ​Ահա այս գեղեցիկ փառաբանությունն էին երգում հրեշտակները մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան գիշերը, և այս փոքրիկ երգը իր մեջ ամփոփում է Աստծո փրկագործ տնօրինության ամբողջ իմաստն ու էությունը։ Աստված այնքան է սիրում մարդկանց, որ նույնիսկ իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի Նրան հավատալու շնորհիվ մարդկանց մեջ տիրի սեր և հաճություն, երկրի վրա խաղաղություն, և հենց սա է Աստծո համար ամենացանկալի փառաբանությունը։ ​Այսօր, ազգային մեր կյանքում տեղ գտած փորձությունների և Արցախի արհեստական մեկուսացման պայմաններում, մեր ականջներին քաղցր է հնչում Սուրբծննդյան խաղաղության ավետիսը, բայց և՛ փոթորկում է բոլորիս միտքն ու հոգին։ Ինչո՞ւ չեն դադարում պատերազմները, ինչու՞ Փրկչի աշխարհ գալով չտիրեց հարատև խաղաղություն։ Այս մտահոգությունները բնական են, բայց արդյունք են քրիստոնեության թերի ընկալման։ Քրիստոս աշխարհ չեկավ մոգական մի զորությամբ վերացնելու ամեն ցավ ու վիշտ, որովհետև այդ պարագային ոչ մի արժեք չէր ունենա մարդու ազատությունը, չէր լինի իր ընտանիքով, իր կառուցած ու պահպանած հայրենիքով ուրախանալու երջանիկ զգացողությունը, այլ կնմանվեինք արհեստական խաղաղության մեջ ապրող ռոբոտների։ Ուրեմն ո՞րն է Քրիստոսի բերած խաղաղությունը։ Քրիստոսով Աստված բացեց մեզ համար Երկնքի Արքայության ճանապարհը և հրավիրեց բոլորին ազատորեն քայլելու այդ ճանապարհով։ Սա նշանակում է, որ Աստված մեզ տվեց խաղաղության համար անհրաժեշտ բոլոր գործիքները, ցույց տվեց դրանց կիրառության եղանականերն ու արդյունքը և մշտապես սպասում է մեր պատասխան քայլերին։ Այս ճշմարտությունները մեր ազգը հասկացել է երկու հազարամյակ առաջ, և քանի որ այն հարազատ էր նաև իր ծագման, կազմավորման ակունքներին և կյանքի փիլիսոփայությանը, ուստի ընդառաջ է գնացել Քրիստոսին։ Շատ հաճախ իր ընտրած ճանապարհին հավատարիմ մնալու համար մեր ազգը Փրկչի նման հանձն է առել փառաց պսակների փոխարեն փշե պսակներ կրել իր գլխին, որովհետև հավատացել է նաև հարությանը։ Բայց շատ հաճախ էլ հենց այդ ճանապարհից շեղումը առիթ է դարձել կորուստների ու պարտությունների, որովհետև ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի։ Այսօր կարծես թե երկու իրականությունն էլ առկա է Արցախում․ մենք մեր ոչ-քրիստոնեական ապրելակերպի արդյունքում ունեցանք պարտություն և կորուստ, և վճարեցինք մեր սխալների համար, իսկ այսօր տառապած մեր երկրում տիրում է միասնություն և համերաշխության մթնոլորտ և այստեղից հնչում է արդարության ձայնը, բայց մարդկությունը խլացնում է իր ականջները՝ չլսելու այդ ձայնը, ինչպես չլսեց Քրիստոսի արդարության քարոզը։ Եվ այս վիճակում մեր ականջներին կրկին հնչում է Հիսուս Քրիստոսի կենարար ձայնը․ «Քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։ Քրիստոսի անսուտ խոսքերը երաշխիքն են մեր արդար պայքարի ու համբերության, որ այս դժվար օրերին առավել միասնական է դարձրել մեզ բոլորիս։ Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը, և որպեսզի այդ քննությունը ստանա պատվաբեր գնահատական, պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք։ Նայելով այսօրվա տիրող անտարբերության և թմրածության մթնոլորտին, երբ մեր ազգի մի մասը քնի մեջ սուզված լուսնոտի նման գնում է դեպի անդունդ, ու ոչինչ չի տեսնում և չի զգում։ Արցախը և ձեզանից յուրաքանչյուրը պիտի դառնա մեր ազգի Հոգու և Խղճի Զարթուցիչը։ Մեր ազգը հոգևոր ազգ է, և մեր ուժը հենց դրա մեջ է, հոգևորից դուրս մենք թուլանում ենք ու տկարանում։ Սա աստվածատուր շնորհ է, և սրանով ենք մենք տարբերվում ուրիշներից։ Օգտագործելով այդ շնորհը՝ մենք լուսավորվում ենք, վերափոխվում և դառնում անխոցելի, անպարտելի։ Սրանք ուղղակի գեղեցիկ խոսքեր չեն, այլ մեր նախնիների կողմից ապրված ճշմարտություններ, և եթե այսօր մենք աղոթքով միանանք մեր սրբազան նախնիների, մեր նահատակ քաջորդիների հետ, ապա կլսենք նաև նրանց ձայնը․«Քաջալերվեցեք, որովհետև մենք հաղթեցինք աշխարհին և մի դադարեք պայքարել և արդարության ձայնը հնչեցնել»։ Սուրբ Գրքի հրաշքը կայանում է նրանում, որ այն միշտ ներկա ժամանակով է գործում և այսօր էլ Նրա բազմաթիվ պատգամներ կարծես թե հենց Արցախի համար լինեն գրված։ Երբ այսօր մեզ մտահոգում է նաև պարենային անվտանգության խնդիրը, մեր ականջներին հնչում է ավետարանական այն խոսքը, թե միայն հացով չէ, որ մարդը կապրի, այլ ամեն մի խոսքով, որ դուրս է գալիս Աստուծո բերանից։ Սա նշանակում է, որ մենք չպետք է տրտմենք սննդի որոշակի տեսակների բացակայության պատճառով, այլ որոշ ժամանակ բավարարվենք եղածով՝ հանուն արդարության և ճշմարտության հաղթանակի։ Հիշենք, թե ինչպես Իսրայելի ժողովուրդը անապատում 40 տարի միատեսակ սնունդ էր օգտագործում։ Մեր բոլոր այս մտորումները, հավաքական անհանգստություններն ու ապագային ուղղված բարի իղձերը այսօր նորից մեզ բերում են և կանգնեցնում Բեթղեհեմյան մսուրի առաջ։ Ինչպես 2023 տարիներ առաջ Բեթղեհմի երկնքում փայլող աստղը աշխարհի երեք իմաստուն թագավորների ուղեկցեց դեպի մի աննշան քարայրի մեջ ծնված Հիսուս Մանկան մոտ` երկրպագելու և Արդարության Արեգակի ծննդյան վկան լինելու, նույն կերպ Սուրբ Ծննդյան այս օրը այդ աստղը ծագում է աշխարհից մերժված ու մոռացված Արցախ անունով մսուրի վրա, և հրավիրում է աշխարհի հզորներին լսելու այնտեղ շարունակ ծնվող արդարության ձայնը։ Բեթղեհեմյան մսուրի մեջ ծնված Մանուկն այս օրերին գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ճշմարտության և արդարության ձայնը հնարավոր չէ խլացնել, և անգամ մի աննշան քարայրում ծնվելով, այն կարող է ազդել ու փոխել ամբողջ աշխարհը։ Նույն կերպ հնչում է նաև Արցախի ազատության և անկախության ձայնը, որ հնարավոր չէ լռեցնել ոչ մի արհեստական տարբերակով։ Բայց ամենից առաջ հիշենք թե ովքեր էին այդ երեք թագավորները։ Սրբազան ավանդությունը մեզ փոխանցում է, որ մոգերը Պարսկաստանի, Հնդկաստանի և Արաբիայի թագավորներն էին, ովքեր այլադավան լինելով հանդերձ՝ ընդունեցին Քրիստոսի Ճշմարիտ և Աստվածային լինելը։ Միգուցե ավետարանական այս գեղեցիկ դրվագը հուշում է մեզ քրիստոնեական Արցախի և Հայաստանի փրկության ճանապարհը․․․ Սուրբ Ծննդյան աստվածապարգև օրվա խորհրդով լուսավորված՝ ողջունում և մեր շնորհավորանքներն ենք բերում Արցախի Հանրապետության նախագահներին, պետական նախարարին ու Արցախի ողջ պաշտոնեությանը, մեր բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին, աղոթում ենք մեր բոլոր նահատակ տղաների հոգիների խաղաղության ու նրանց հարազատների Աստծով մխիթարության համար, իսկ Ձեզ՝ Մայր Հողին կառչած արցախցիներիդ, մաղթում ենք հույս, հավատ, սեր, ոգու ամրություն և ապագայի հանդեպ լավատեսություն։ Թող որ Մանուկ Հիսուսը ծնվի խոնարհության շնորհիվ մսուր դարձած մեր հոգիներում և առաջնորդի մեզ խաղաղության ճանապարհներով։ ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՒ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ»։
    17:21
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սենատոր Պուշկովը Կասեմի ձերբակալությունն անվանել է հարձակում խոսքի ազատության վրա
    «Sputnik Լիտվա»-ի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմի ձերբակալությունը փաստացի մասնագիտության արգելք է հայացքների ու համոզմունքների պատճառով և խոսքի ազատության հանդեպ ոտնձգություն, ինչը բնորոշ է Լիտվայի և Լատվիայի իշխանություններին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին ասել է սենատոր Ալեքսեյ Պուշկովը։ Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է: Նա մի քանի տարի է՝ ապրում և աշխատում է Մոսկվայում՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբում, որը ներառում է նաև «Sputnik Լիտվա»-ն:
    17:10
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսիի հայտնի լուսանկարում աշխարհի գավաթը «կեղծ» է
    Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնի լուսանկարում, որն ամենաշատ հավանումներն է ստացել Ինստագրամի պատմության մեջ, ձեռքում պահում է աշխարհի գավաթի կրկնօրինակը, գրում է Goal.com-ը: Իսպանական պարբերականի տեղեկություններով, այդ ժամանակ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները վերցրել էին աշխարհի գավաթը, որպեսզի կողմնակի անձինք ձեռք չտան դրան: Ըստ կանոնակարգի՝ գավաթին կարող են դիպչել միայն աշխարհի չեմպիոնները և նրանց հարազատները: Աշխարհի գավաթի կրկնօրինակն արգենտինացի խաղացողներին տվել են երկրպագուները, որոնք այն Կատար էին բերել որպես թալիսման: null
    17:00
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
    Հունվարի 6-ին՝ ժամը 11:31-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում այրվում է տուն։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։22-ին, մարվել՝ 15։28-ին։
    16:50
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայում կարծում են, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է հանվի
    ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է մեկընդմիշտ հանվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՏԱՍՍ«-ի հետ զրույցում ասել է Փարիզի Geopragma վերլուծական կենտրոնի ղեկավար, ֆրանսիական բանակի օպերատիվ ռեզերվի գնդապետ Կարոլին Գալակտերոսը։ «Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ միջոցներ է ենթադրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՝ խոսելով հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտության մասին։ Բայց ես կարծում եմ, որ դրանք պետք է լինեն Ուկրաինայի ռազմավարական չեզոքության պահպանման երաշխիքները, այլ կերպ ասած ՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է մեկընդմիշտ հանվի»- ասել է Գալակտերոսը։ Նա նշել է, որ «նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս խոստովանել է, որ ՆԱՏՕ-ում ոչ բոլորն են համաձայն Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հետ»:
    16:40
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գիտնականները վերծանել են Սառցե դարաշրջանի ժայռապատկերներում առկա խորհրդանշանները
    Սառցե դարաշրջանի ժայռապատկերներում տեղ գտած գծերը, կետերը և այլ խորհրդանշանները կարող են լինել նախագրի ամենավաղ օրինակը. դրանք սիմվոլներ են, որոնք փոխանցում են փոքր տեղեկություն, ինչպես էմոջին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ Քեմբրիջի հնագիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող մեր նախնիների՝ 20 000 տարվա հնության ժայռապատկերներում կենդանիների պատկերների կողքին պատկերված նշանները ցույց էին տալիս, թե որքան կարևոր էր կենդանիների վարքը մարդկանց գոյատևման համար։ Եվրոպայում հայտնաբերված Սառցե դարաշրջանի մոտ 600 ժայռապատկերներում և տեղից տեղ տարվող առարկաների վրա պատկերված գծերը, կետերը և «Y» նշանները, ըստ Դարհեմի համալսարանի պալեոլիթյան հնագիտության մասնագետների, ցույց են տվել կենդանիների վարքը, ինչը շատ կարևոր է եղել այդ կենդանիները որսացող մարդկանց համար։ Դարհեմի համալսարանի պրոֆեսոր Փոլ Փեթիթը CNN-ին հայտնել է, որ այդ նշանների միջոցով որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվողները նշում էին կենդանիների զուգավորման և ծննդաբերության ժամանակը. երկու դեպքում էլ մեծ թվով կենդանիների կուտակում էր տեղի ունենում։ Բացահայտումները նաև ցույց են տալիս, որ Սառցե դարաշրջանի Եվրոպայում մարդիկ օգտագործում էին Լուսնի փուլերի վրա հիմնված օրացույց։ Ըստ մասնագետների՝ պալեոլիթյան արվեստում կա ավելի քան 30 նշան, որոնցից ամենատարածվածը երեքն են. խմբի անդամների համոզմամբ՝ «Y» նշանը նշանակել է ծննդաբերություն, իսկ զուգավորման ժամանակահատվածները նշվել են գծերով և կետերով, որտեղ առկա չի եղել «Y» նշանը։ Մասնագետները նշում են, որ ուսումնասիրվել են նշաններից միայն երեքը, սակայն դա լավ սկիզբ է հետագայում ավելի շատ տեղեկություններ բացահայտելու համար։
    16:30
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թբիլիսիի քաղաքապետը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու ծխականներին
    Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու ծխականներին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, փոխանցում է Aliq.ge-ն։ «Նախ շնորհավորում եմ Վրաստանում և Թբիլիսիում բնակվող մեր հայ հայրենակիցներին, եղբայրական հայ ժողովրդին, աշխարհասփյուռ Հայ առաքելական եկեղեցու ծխականներին Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։ Մաղթում եմ ձեզ խաղաղություն և բարգավաճում: Երջանկություն և առաջընթաց ձեզ և ձեր ընտանիքներին», — գրում է քաղաքապետը իր ֆեյբուքյան պաշտոնական էջում։ Նշենք, որ այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը։
    16:20
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Էստոնիան ավելի քան 900 հազար եվրո է հատկացրել խորհրդային հուշարձանների ապամոնտաժման համար
    Էստոնիայի կառավարությունը ավելի քան 900 հազար եվրո կտրամադրի խորհրդային ռազմական հուշարձանների ապամոնտաժման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հունվարի 6-ին հայտնել է նախարարների գրասենյակի մամուլի ծառայությունը: «Կառավարությունը 916,405 եվրո է հատկացրել Էստոնիայի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատություններին հանրային տարածքից անվտանգությանը սպառնացող խորհրդային ռազմական հուշարձանների տեղափոխման հետ կապված գործողությունների համար», - ասել է մամուլի խոսնակ Եվգենիա Վյարյան: 2022-ի օգոստոսի 4-ին Էստոնիայի կառավարությունը հայտարարել է խորհրդային ռազմական հուշարձանների ապամոնտաժման և ամբողջ Հանրապետությունում խորհրդային զինվորների աճյունները վերաթաղելու արշավ սկսելու մասին։ Ստեղծվել է խորհրդային հուշարձանների հանձնաժողով, որի խնդիրն է կազմակերպել հասարակական վայրերում խորհրդային խորհրդանիշներով տապանաքարերի և հուշարձանների ապամոնտաժումը կամ տապանաքարերի փոխարինումը։
    16:10
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մել Գիբսոնը մտադիր է գարնանը սկսել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները
    Հոլիվուդյան դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնը մտադիր է այս գարնանը սկսել իր հանրահայտ «Քրիստոսի չարչարանքները» (2004) ֆիլմի սիքվելի նկարահանումները: Ինչպես գրում է Daily Mail-ը, 67-ամյա ավստրալացին մի քանի տարբեր առիթներով նշել է, որ երկրորդ ֆիլմը կոչվելու է «Քրիստոսի չարչարանքները. Հարություն»: Ըստ Newsmax-ի՝ դերասան Ջիմ Քավիզելը պատրաստվում է վերադառնալ Հիսուս Քրիստոսի դերում, մինչդեռ Մել Գիբսոնը կրկին լինելու է ռեժիսոր: Պարբերականը մանրամասնում է, որ «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 612 միլիոն դոլար՝ համեմատաբար փոքր՝ 30 միլիոն դոլար բյուջե ունենալով հանդերձ: Արդյունքում այն դարձել է ԱՄՆ-ի կինովարձույթում երբևէ ամենաշատ եկամուտ հավաքած R վարկանիշով ֆիլմը: Թեև ֆիլմը, անկասկած, ֆինանսական հաջողություն է ունեցել, սակայն Գիբսոնն ու նրա թիմը ստացել են բացասական քննադատական ակնարկների մեծ բաժին: Որոշները ֆիլմը քննադատել են չափից դուրս շատ բռնության կիրառման համար, իսկ մյուսները պնդել են, որ ֆիլմը չափազանց կտրուկ շեղվում է աստվածաշնչյան պատմությունից, որի վրա հիմնված է: Ֆիլմը նաև քննադատվել է հակասեմականության համար: Take two: Mel Gibson's controversial 2004 film The Passion of the Christ is set to 'begin filming in the next few months'Controversial: The Australian director and actor, 67, has previously mentioned on several occasion that the second film, titled The Passion of the Christ: Resurrection, has been in the works - but now reports reveal the filming could finally commence in spring 2023Guidance: According to Newsmax, Jim Caviezel is set to return in the role of Jesus while Mel will be leading the way as director (Mel is pictured right with Jim as Jesus)
    16:00
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանցիները մարտական դիրքից կրակահերթ են արձակել տրակտորիստի ուղղությամբ
    Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից։ «Հունվարի 6-ին, ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին»,- նշված է հաղորդագրությունում։
    15:50
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բավարիայի պաշտպանը բաց կթողնի մեկ ամսից ավելի
    «Բավարիայի» պաշտպան Նուսաիր Մազրաուին բաց կթողնի 4-6 շաբաթ՝ կորոնավիրուսի և պերիկարդիտի պատճառով։ հայտնում է Bild-ը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում Մազրաուին արյան անալիզ է անցել, որի արդյունքներով որոշվել է հանգիստ տալ «Բավարիայի» խաղացողին, իսկ ֆիկական ակտիվությունը հակացուցված է։ Հանգստանալուց հետո ամեն շաբաթ խաղացողը թեստեր կանցնի, որոնք կօգնեն պարզել մարզումները վերսկսելու նրա պատրաստակամությունը։ Մազրաուիի հիվանդությունն արագացրել է հոլանդացի Դալի Բլինդի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա»: Մինչ այս նախատեսվում էր, որ մարոկկացին Լուկաս Էրնանդեսի վնասվածքից հետո հանդես կգա ձախ պաշտպանի դիրքում։ Երբ պարզ դարձավ, որ Մազրաուին դուրս է մնացել շարքից, մյունխենցիների ղեկավարությունը որոշեց պայմանագիր կնքել Բլինդի հետ։
    15:40
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոսկվայում Լատվիայի դեսպանատան մոտ ակցիա կանցկացվի
    Մոսկվայում Լատվիայի դեսպանատան մոտ ակցիա կանցկացվի՝ ի պաշտպանություն Ռիգայում ձերբակալված Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմի: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին հայտնում է «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի մամուլի ծառայությունը: Նրանք նշել են, որ «Ազատություն Մարատ Կասեմին» ակցիան կսկսվի ժամը 15:00-ին դեսպանատան շենքի մոտ՝ Չապլիգինի փողոց 3 հասցեում: Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է: Նա մի քանի տարի է՝ ապրում և աշխատում է Մոսկվայում՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբում, որը ներառում է նաև «Sputnik Լիտվա»-ն:
    15:30
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն` Սիսիանի քաղաքային պանթեոնում․ կա վիրավոր
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մրազում։ Ժամը 21։40-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ավագ օպեր լիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի քաղաքային պանթեոնում։ Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գրիգոր Ս․-ն է, ով Սիսիանի քաղաքային պանթեոնում նռնակի պայթուցիչի հետ անզգույշ է վարվել, և այն պայթել է, ինչի հետևանքով էլ Գրիգոր Ս․-ն ստացել է մարմնական վնասվածքներ։
    15:20
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեքսիկացի թմրաբարոնի որդու ձերբակալությունը լուրջ բախումների առիթ է դարձել
    Մեքսիկացի թմրաբարոն «Էլ Չապոյի» որդու ձերբակալությունից հետո Սինալոա նահանգում բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով անվտանգության ուժերի 3 աշխատակից է զոհվել։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։ «Մուկ» մականունով Օվիդիո Գուսման-Լոպեսը ձերբակալվել է Կուլիական քաղաքում և տեղափոխվել Մեխիկո։ Ավազակախմբի վրդովված անդամները ճանապարհներ են արգելափակել, վառել մեքենաներ և հարձակվել տեղի օդանավակայանի վրա։ Նրանք կրակ են բացել երկու ինքնաթիռի վրա, որոնցից մեկը պատրաստվում էր թռիչքի։ Սինալոաի օդանավակայաններում ավելի քան 100 թռիչք է չեղարկվել։ Նահանգի ղեկավարը հայտնել է 18 մարդու հոսպիտալացման մասին։ Մեքսիկայի դաշնային զինված ուժերը Կուլիականում գործողություն էին իրականացնում հունվարի 5-ի լուսաբացից։ Քաղաքի տարբեր հատվածներում ճանապարհներ են արգելափակվել։ Քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորել են տնից դուրս չգալ։ Անվտանգության ուժերի և ավազակախմբի անդամների միջև փոխհրաձգությունները շարունակվել են մի քանի ժամ, թալանվել են խանութներ։ Այսօր Սինալոա նահանգում բոլոր դպրոցները փակ են։ Մեքսիկայի պաշտպանության նախարար Լուիս Կրեսոնսիոյի խոսքով՝ Օվիդիո Գուսման-Լոպեսը մեղադրվում է իր հոր նախկին թմրակարտելը ղեկավարելու մեջ, որը համարվում է թմրաշրջանառությամբ զբաղվող աշխարհում ամենախոշոր կազմակերպություններից մեկը։ Նրա հայրը՝ «Էլ Չապո» Գուսմանը, ԱՄՆ-ում դատապարտված է ցմահ ազատազրկման. 2019 թ.-ին նա մեղավոր է ճանաչվել թմրանյութերի մաքսանենգության և փողերի լվացման համար։ Մեքսիկայի պաշտպանության նախարարը հավելել է, որ վեց ամիս տևող հսկողությունից հետո պարզվել է, որ Գուսման-Լոպեսը աջակցություն էր ստանում ԱՄՆ պաշտոնյաներից։ Մեքսիկայի անվտանգության ուժերը Գուսման-Լոպեսին ձերբակալել էին նաև 2019 թ.-ին, սակայն ազատ էին արձակել՝ աջակիցների կողմից բռնության սպառնալիքի պատճառով։ Գուսման-Լոպեսը և նրա եղբայր Ժոակինը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, Սինալոա նահանգում ունեն մետամֆետամինի 11 լաբորատորիա, որտեղ արտադրում են ամսական 1300-2200 կգ թմրանյութ։
    15:10
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն ուրբաթ օրը կհայտարարի Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին
    Կիևին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, ներառյալ «Բրեդլի» զրահամեքենաները, կհայտարարվի ուրբաթ օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերի հայտարարությանը: «Կարող եմ հաստատել, որ Ուկրաինային ռազմական օգնության հաջորդ խմբաքանակի մասին հայտարարությունը սպասվում է ուրբաթ օրը: Ինչպես նշել է Սպիտակ տունը, այդ օգնության շրջանակներում խոսքը վերաբերում է «Բրեդլի» մարտական ​​մեքենաների մատակարարմանը»,- լրագրողներին ասել է նա։
    15:02
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ովքե՞ր են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
    CIES Football Observatory հետազոտական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին: Սահմանված արժեքը հաշվարկվել է հատուկ վիճակագրական մոդելի միջոցով: Ըստ հետազոտական ընկերության՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն Անգլիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է՝ 208,2 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։ Բելինգեմին հաջորդում է հավաքականում նրա թիմակից, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Ֆիլ Ֆոդենը (200,5 միլիոն եվրո): Լավագույն եռյակը եզրափակում է Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն (190,7 միլիոն եվրո)։ Թոփ-10-ում են նաև Վինիսիուսը (190,5 միլիոն եվրո, «Ռեալ», Բրազիլիա), Էրլինգ Հոլանդը (174,9 միլիոն, «Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Պեդրին (170,2 միլիոն, «Բարսելոնա», Իսպանիա), Գավին (147,6 միլիոն, «Բարսելոնա», Իսպանիա), Ջամալ Մուսիալան (145,1 միլիոն, «Բավարիա», Գերմանիա), Յոշկո Գվարդիոլը (125,8 միլիոն, «Լայպցիգ», Խորվաթիա) և Ֆեդերիկո Վալվերդեն (123,5 միլիոն, «Ռեալ», Ուրուգվայ):
    14:53
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, փոխանցում է Aliq.ge-ն։ Նախագահն իր ֆեյբուքյան էջում գրառում է արել: «Շնորհավորում եմ Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա միաբանությանը Վրաստանում և ամբողջ աշխարհում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ: Թող խաղաղությունը, առողջությունը և բարօրությունը ձեզ և ձեր ընտանիքներին բերեն բարության և առաքինության մեծ տոնը, որը դուք նշում եք այսօր», — գրում է նախագահը:
    14:41
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում սպասվում է թույլ ձյուն
    Հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:
    14:28
    06.01.23
    Ավելին