Լրահոս
Սպորտ
23:10
06.01.23
189

Չելսին հերթական նորեկն ունի. պաշտոնական

Img default alt hy

ArmSport.am-ի փոխանցմամբ՝ «Վասկո դա Գաման» իր պաշտոնական կայքում հայտնել է պաշտպան Անդրե Սանտուշի՝ «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու մասին:

Երիտասարդ ֆուտբոլիստը բրազիլական ակումբում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։

2021 թվականին, Կարիոկայի առաջնության խաղում իր դեբյուտը նշելուց հետո, Անդրե Սանտուշը դարձավ 21-րդ դարում «Վասկո դա Գամայի» կազմում երբևէ խաղացած ամենաերիտասարդ խաղացողը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները 18-ամյա բրազիլացու համար կվճարեն 12,5 մլն եվրո։ Բոնուսները ներառյալ՝ ապագայում գործարքը կարող է աճել մինչև 20 միլիոն եվրո։

Ավելի վաղ լոնդոնյան ակումբը ևս երկու տրանսֆեր էր ձևակերպել՝ «Մոնակոյի» պաշտպան Բադիաշիլի ու «Մյոլդեի» հարձակվող Ֆոֆանայի։