Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:10
06.01.23
155

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան

Ադրբեջանը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ երկրորդ բողոքը: 

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ Հաագայի դատարանից պահանջում են դադարեցնել Լաչինի միջանցքով ականների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ: Այն միջանցքով, որն արդեն 26 օր փակ են պահում ադրբեջանցի, այսպես կոչված, էկոակտիվիստները՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով Արցախում: