Լրահոս
Սպորտ
21:20
06.01.23
139

Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակչում

Img default alt hy

Աշխարհի 20-րդ ռակետ, հայազգի Կարեն Խաչանովը, ով ներկայացնում է Ռուսաստանը, դուրս մնաց պայքարից Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:

Քառորդ եզրափակչում երկու սեթում նա  3-6, 3-6 հաշվով պարտվել է ռուս թենիսիստ, աշխարհի 7-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևին: Մրցախաղը տևել է 1 ժամ 18 րոպե:

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Խաչանովն ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ի ներկայացուցիչների դեմ մրցախաղերում 22-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Ընդհանուր առմամբ՝ ռուսաստանցին լավագույն տասնյակի թենիսիստների դեմ անցկացրել է 50 մրցախաղ, տարել 10 հաղթանակ և կրել 40 պարտություն:

Մեդվեդևը կիսաեզրափակչում կմրցի կանադացի Դենիս Շապովալովի և սերբ Նովակ Ջոկովիչի դիմակայության հաղթողի հետ: