Լրահոս
Սպորտ
21:00
06.01.23
166

Ռոնալդուն փորձում է իր նոր թիմ բերել նաև Պեպեին

Img default alt hy

«Ալ-Նասրի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրված է, որ ակումբը ձեռք բերի նաև «Պորտուի» պաշտպան Պեպեին:

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Marca-ն, նա ակումբի ղեկավարության հետ քննարկել է ընկերոջ և հայրենակցի հետ պայմանագիր կնքելու հարցը։ «Ալ-Նասրը» համաձայնել է Ռոնալդուի առաջարկին, և կփորձի ձեռք բերել Պեպեին:

Ռոնալդուն և Պեպեն միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում», ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականում։