Լրահոս
Սպորտ
20:15
06.01.23
176

L’Equipe-ը հրապարակել է 2022 թվականի 10 լավագույն մարզիկների անունները

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական L’Equipe-ը քվեարկություն է անցկացրել և որոշել 2022 թվականի լավագույն մարզիկին: Լավագույնն է ճանաչվել Լիոնել Մեսսին:

Նրա ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, ով 2022 թվականին «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երկուսում հաղթել էր:

Տարվա 10 լավագույն մարզիկները՝ ըստ L’Equipe-ի

1. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ, ՊՍԺ, Արգենտինա 808 միավոր)

2. Կիլիան Մբապե (ֆուտբոլ, ՊՍԺ, Ֆրանսիա 381)

3. Ռաֆայել Նադալ (թենիս, Իսպանիա 285)

4. Ռեմկո Էվենեպուլ (հեծանվասպորտ, Բելգիա 252)

5. Մաքս Ֆերստապեն (Ֆորմուլա-1, «Ռեդ Բուլ», Նիդերլանդներ, 196)

6. Կարիմ Բենզեմա (ֆուտբոլ, «Ռեալ», Ֆրանսիա 195)

7. Արման Դյուպլանտիս (աթլետիկա, Շվեդիա 185)

8. Ստեֆեն Քարի (բասկետբոլ, «Գոլդեն Սթեյթ», ԱՄՆ 139)

9. Անտուան ​​Դյուպոն (ռեգբի, «Թուլուզ», Ֆրանսիա, 105)

10. Դավիդ Պոպովիչ (լող, Ռումինիա, 98)