Լրահոս
Հասարակական
20:25
06.01.23
198

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել ։ Ժամը 10։30-ի սահմաններում 33-ամյա Անդրանիկ Ս-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» ԲԿ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Անդրանիկ Ս-ն աշխատում է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։