Լրահոս
2023-02-11
-
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող վագոն-տնակումՓետրվարի 11-ին, ժամը 07:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 39 հասցեի մոտակայքում գտնվող վագոն-տնակից ծուխ է նկատվում:Ավելին10:5011.02.23 -
ՀասարակականԳուսան Շերամի փողոցում այրվել է ավտոմեքենաՓետրվարի 10-ին, ժամը 22:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի 110/16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։Ավելին10:4011.02.23 -
ԱրցախԱվտոճանապարհներն Արցախում. «Ցեխ- ձոր» տեղանքի ճանապարհահատվածը դժվարանցանելի էՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության ավտոճանապարհների որոշ հավտածներում առկա է ձյուն և մերկասառույց։Ավելին10:3511.02.23 -
ԱրցախՍտեփանակերտի բանկոմատները դատարկվել են ՀՀ իշխանությունների ցուցումով. «Հրապարակ»Լաչինի միջանցքը փակելու դեռ առաջին օրերին արցախցիներից շատերն ահազանգում էին, թե բանկոմատներում փող չկա։ Առաջին տպավորությամբ՝ շարքային քաղաքացիներն էին կանխիկացրել իրենց միջոցները, ինչպես անում էին կորոնավիրուսի տարածման օրերին, երբ խուճապահար՝ մեծ գնումներ էին անում, սակայն ասում են, որ իրականում բանկոմատները դատարկվել են ՀՀ իշխանությունների ցուցումով։Ավելին10:3211.02.23 -
ԱրցախԳիշերը Ստեփանակերտի գրասենյակներից մեկում բռնկված հրդեհից տուժել է մեկ քաղաքացի. վիճակը ծանր էՓետրվարի 11-ին՝ ժամը 3։13-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։Ավելին10:2111.02.23 -
Իրավական«Համեր»-ի վարորդը եղել է թմրանյութի ազդեցության տակ. ՔԿ2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեռ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից։Ավելին10:1611.02.23 -
ԱշխարհԱմերիկացի զինվորականները Ալյասկայի մոտ թռչող սարք են խոցելԱմերիկացի զինվորականները Ալյասկայի մոտ թռչող սարք են խոցելԱվելին10:1011.02.23 -
ԱշխարհՄոլդովայի վարչապետի թեկնածու է առաջադրվել երկրի նախագահի խորհրդականըՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրում անվտանգության և ազգային պաշտպանության ոլորտում իր խորհրդական, ներքին գործերի նախկին նախարար Դորին Ռեչանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոլդովայի նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Այսօր Նատալյա Գավրիլիցայի կառավարությունը հրաժարական է տվել։ Ես հրամանագիր եմ ստորագրել Դորին Ռեչանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին։ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նրան իր աջակցությունն է հայտնել», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սանդուն։ Ավելի վաղ, Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել էր, որ հրաժարական է տալիս Կառավարության ղեկավարի պաշտոնից: Վարչապետի հետ միասին ինքնին հրաժարական է տալիս նաև ամբողջ կառավարությունը։ Իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Իգոր Գրոսուն նոր կառավարություն ձևավորելու պատրաստակամություն է հայտնել:Ավելին10:0011.02.23 -
ԱշխարհԴամասկոսը մարդասիրական օգնություն կհասցնի կառավարության կողմից չվերահսկվող շրջաններՍիրիայի կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել մարդասիրական օգնություն հասցնել երկրաշարժից տուժած բոլոր շրջաններին, այդ թվում՝ Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներին: Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 10-ին, հայտնել է SANA գործակալությունը։ Նշվում է նաև, որ կառավարության նիստում որոշվել է ստեղծել տուժած տարածքների վերականգնման համար ազգային հիմնադրամ՝ «տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու, բոլոր նվիրատվությունների և աջակցության նախաձեռնությունները ամեն կերպ դյուրացնելու նպատակով։ Վերջին տվյալներով՝ Սիրիայում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվել է 1347 մարդ։ Տուժածների թիվը 2295 է։ Թուրքիայում մահացել է ավելի քան 19 հազար մարդ։ Սիրիայի տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի նախարար Հուսեյն Մախլուֆը երախտագիտություն է հայտնել Սիրիային օգնություն ցուցաբերած պետություններին։ Միաժամանակ պաշտոնական Դամասկոսը մատնանշել է, որ ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են Սիրիային մարդասիրական օգնության տրամադրմանը և կոչ է արել անհապաղ վերացնել դրանք։ ՄԱԿ-ը նաև նշել է, որ ոչ մի պատժամիջոցներ չպետք է խոչընդոտեն մարդասիրական գործունեությանը։Ավելին09:5011.02.23 -
ՍպորտՄեսսին ու Մբապեն բաց կթողնեն Մոնակոյի դեմ խաղըՊՍԺ-ն սոցցանցերում հրապարակել է ֆրանսիական Լիգա 1-ի 23-րդ տուրի հանդիպման հայտացուցակը, որից բացակայում են հարձակվողներ Կիլիան Մբապեն ու Լիոնել Մեսսին, ովքեր ավելի վաղ վնասվածք էին ստացել։ Այս մրցաշրջանում 35-ամյա Մեսսին 25 խաղում դարձել է 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա Մբապեն 26 խաղում դարձել է 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Մոնակո-ՊՍԺ հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 11-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին: Փետրվարի 14-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի Մյունխենի «Բավարիայի», իսկ փետրվարի 19-ին «Լիլի» հետ։ Գերմանական ակումբի հետ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին։Ավելին09:4011.02.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով2022 թ-ին, 2017-ի համեմատությամբ, ծանր հանցագործություններն աճել են 86 տոկոսով:Ավելին09:3511.02.23 -
Իրավական«Համմեր»-ի 25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել էՀՀ ՆԳՆ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:Ավելին09:3011.02.23 -
ՀասարակականՀանրապետությունը մոտ մեկ ժամ լարվածության մեջ պահած «Համերը»` հաջողվել է կանգնեցնել. «Հրապարակ»Հանրապետությունը մոտ մեկ ժամ լարվածության մեջ պահած «Համերը», ի վերջո, հաջողվել է կանգնեցնել, սակայն, վարորդը կարողացել է փախուստի դիմել,- պատմում են ականատեսները:Ավելին01:1911.02.23 -
ԻրավականՈստիկանությունը՝ Երևանը ցնցած աննախադեպ միջադեպի մասինՓետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։Ավելին00:3211.02.23 -
ԵրևանԿրակոցներ Կառավարության շենքի մոտ. ոստիկանները դիմել են ծայրահեղ միջոցի, որ կանգնեցնեն վարորդինՈւրբաթ երեկոյան Hummer մակնիշի մեքենայի վարորդը, խախտելով երթևեկության կանոնները, հայտնվել է ՀՀ կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ: Ոստիկանները փորձել են կանգնեցնել օրինազանց վարորդին, սակայն նա չի ենթարկվել իրավապահների պահանջին, մեքենան վարել է իրավապահների ուղղությամբ։ Ոստիկանները դիմել են ծայրահեղ միջոցի` կրակել են մեքենայի անիվների ուղղությամբ: Ոստիկանությունը սկսել է «անորսալի» մեքենայի հետապնդումը:Ավելին00:0511.02.23
2023-02-10
-
ԻրավականՊրինցիպիալ կարևոր է. ի՞նչ ավարտ կունենան սկանդալները Սեդա Սաֆարյանի շուրջՍահմանադրական դատարանի նորաթուխ դատավոր Սեդա Սաֆարյանը հայտնվել է սկանդալների կենտրոնում: Այն, որ Սաֆարյանի ամուսինն է նրա «պադավադի շոֆերը», առանձնապես աղմկոտ փաստ չէ այն աղաղակող օրինախախտումների համեմատ, որոնք իրավական-քաղաքական ընթացք են ստանում: Փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը պատրաստվում են միջնորդություն ներկայացնել խորհրդարան՝ դատավոր Սաֆարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով:Ավելին23:5510.02.23 -
ԻրավականՓաստ է՝ կացարանում կրակմարիչ եղել է. փաստաբանը հերքում է Դատախազությանը15 զինվորի կյանք խլած բանակային աննախադեպ ողբերգության գործով զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը: Այդ մասին «Հայլուր»-ին ասել են Քննչական կոմիտեից: Գլխավոր դատախազությունը հինգշաբթի է Գ.Մ.-ին մեղադրանք առաջադրել, ըստ որի՝ սպան չի կատարել իր պարտականությունները, չի հետևել վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը, չի ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, ինչի պատճառով անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:Ավելին23:5010.02.23 -
ՔաղաքականԻշխանությունների հերթական սուտը․ Անդրանիկ ԹևանյանԱնդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իշխանության առաջին դեմքի կարգավիճակը չփոխեց նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի սկզբունքներն ու գործելաոճը։ Նաև՝ էությունը։ Փաշինյանը հիմա թաքնվում է «Հավաստի Աղբյուրի» անվան տակ և շարունակում իր սիրած գործը, բայց արդեն վարչապետի կարգավիճակով և միջազգային մասշտաբով։ Եթե նրա լրագրողական և «ընդդիմադիր» քաղաքական գործունեության զոհերը համեմատաբար քիչ էին, ապա պետության ղեկավարի դերում նրա բերած զոհերի թիվն ու աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել են։ Երեկ Փաշինյանի «Հայկական ժամանակը» մի անստորագիր նյութ էր հրապարակել, որը վերնագրել էր այսպես․ «Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը․ դեսպան»։ Այս «ֆեյք» վերնագիրը դնելու նպատակն այն էր, որ լուրերին միայն նկարներով ու վերնագրերով հետևողներին կերակրեին այն բանով, թե, իբր, ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման բան է ասել։ Մինչդեռ դա սուտ է։ Դեսպանը նման հայտարարություն չի արել։ Նիկոլ Փաշինյանը պրահյան գործընթացի արդյունքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և Հայաստանը դարձրել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ ԵՄ դիտորդներին հրավիրելն այդ բախման սցենարի մեջ է տեղավորվում, ինչի մասին բացահայտորեն խոսում է Ռուսաստանը։ ՌԴ–ից կոշտ ձևով, իսկ Իրանից՝ դիվանագիտական լեզվով պարբերաբար ցույց են տալիս, որ դեմ են Արևմուտքի ներգրավվածությանը, և որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների միջոցով։ ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան մեր ռազմավարական դաշնակցին ու բարեկամ Իրանին դուր չի գալիս։ Փաշինյանը գիտի այդ մասին, բայց ունի պարտավորություններ և կատարում է դրանք, որպեսզի կարողանա հետագայում իր անձնական անվտանգությունն ապահովել։ Փաշինյանի այս քաղաքականությունը լրջորեն մտահոգում է մեր քաղաքացիների մի ստվար հատվածին։ Եվ ահա փորձելով խաբել նրանց՝ Փաշինյանն իր թերթով ու իր մյուս քարոզչամիջոցներով տարածել է ՀՀ–ում Իրանի դեսպանի խոսքը, որը վերջինս իրականում չի ասել։ Այսօր հրավիրված էի ու մասնակցում էի Իրանի իսլամական հեղափոխության 44–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Իմ այն հարցին, թե արդյոք իրե՞ն են պատկանում «Հայկական ժամանակի» նյութի վերնագրում գրված խոսքերը, ՀՀ–ում ԻԻՀ–ի դեսպանը հերքեց։ Աբբաս Բադախշան Զոհուրին ասաց, որ ինքն էլ է տեսել նման վերնագիր, ինչը չի համապատասխանում իրականությանը։ «Ես ասել եմ, որ տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ լուծվեն։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես, իբր, հայտարարել եմ, թե Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, ապա ես այդպիսի նախադասություն չեմ օգտագործել»,– ինձ հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպանը։ Թյուրընկալումներից խուսափելու համար ես երեք լեզվով (հայերեն, անգլերեն, պարսկերեն (թարգմանչի օգնությամբ)) հստակեցրեցի հարցս ու դեսպանից նույն պատասխանը ստացա, որ ինքն այդպիսի բան չի ասել, այսինքն՝ չի ասել, որ Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, և որ իր անունից «Հայկական ժամանակում» հայտնված ուղիղ խոսքը չի համապատասխանում իրականությանը։ Էթիկայից ելնելով՝ ես դեսպանին տեղյակ պահեցի, որ մեր զրույցի այդ մասը ես՝ իր թույլտվությամբ, կհրապարակայնացնեմ։ Ինքն ասաց, որ խնդիր չկա։ Եվ այսպես, բռնվեց իշխանական քարոզչամիջոցների տարածած հերթական սուտը։ Հ․Գ․։ Ի նշան հայ–իրանական բարեկամության՝ հարգարժան դեսպանի հետ նկարվեցինք տոնական միջոցառման ժամանակ (կից նկարում կա նաև «Հայկական ժամանակի» տարածած նյութի «ֆեյք» վերնագիրը, որը, կրկնեմ, հերքեց դեսպանը)։ Շնորհավորում եմ Իրանի եղբայրական ժողովրդին։Ավելին23:4510.02.23 -
ՏարածաշրջանԱնճոռնիների կրկես. Մոսկվան` Զելենսկու եվրոպական տուրնեի մասինՄոսկվան անճոռնիների կրկես է անվանել Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումները Լոնդոնում, Փարիզում, Բրյուսելում: Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուս ռազմագերիների դաժան սպանությունները Արևմուտքի խղճին են, որ շարունակում է զինել Ուկրաինային:Ավելին23:4010.02.23 -
ՀասարակականԿրակոցներ` Երևանում. կա վիրավորԱյսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։ 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Նա Երևանի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Մ-ն է՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենը։Ավելին23:3510.02.23