Լրահոս
Աշխարհ
10:00
11.02.23
95

Մոլդովայի վարչապետի թեկնածու է առաջադրվել երկրի նախագահի խորհրդականը

Img default alt hy

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրում անվտանգության և ազգային պաշտպանության ոլորտում իր խորհրդական, ներքին գործերի նախկին նախարար Դորին Ռեչանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոլդովայի նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօր Նատալյա Գավրիլիցայի կառավարությունը հրաժարական է տվել։ Ես հրամանագիր եմ ստորագրել Դորին Ռեչանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին։ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նրան իր աջակցությունն է հայտնել», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սանդուն։ 

Ավելի վաղ, Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել էր, որ հրաժարական է տալիս Կառավարության ղեկավարի պաշտոնից: Վարչապետի հետ միասին ինքնին հրաժարական է տալիս նաև ամբողջ կառավարությունը։ Իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Իգոր Գրոսուն նոր կառավարություն ձևավորելու պատրաստակամություն է հայտնել: