Լրահոս
Հասարակական
23:35
10.02.23
571

Կրակոցներ` Երևանում. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։ 

1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Նա Երևանի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Մ-ն է՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենը։