Լրահոս
2023-02-11
-
ԱրցախԱրցախից 7 անձ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 11-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Իսկ 1 բուժառու, ով պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ։Ավելին16:4711.02.23 -
ՍփյուռքՍիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդականն այցելել է հայ համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներինՍիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելել է Հալեպի հայ համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին։Ավելին16:3511.02.23 -
ՔաղաքականՓաստորեն, փակ սահմանով Թուրքիա օգնություն հնարավոր է հասցնել, բայց շրջափակված Արցախ՝ ոչ. պատգամավորԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.Ավելին16:2211.02.23 -
ՏարածաշրջանՀայ փրկարարները Թուրքիայում փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 8 տարեկան աղջկաՀայաստանից Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից դուրս բերել ողջ մնացած 8-ամյա աղջկա։Ավելին16:1011.02.23 -
ՏարածաշրջանԻրանում տոնական երթեր են. Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձն էԻրանում այսօր նշում են իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձը: Տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանի փողոցներում Իրանի դրոշները ձեռքներին տոնում են ազգային համախմբվածության, իսլամական հեղափոխության ազատության օրը: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իսլամական հեղափոխությունը վերջ է դրել իրանցիների նվաստացմանը և դարձել է արժանապատիվ կյանքի սկիզբը: Տոնական Իրանում այսօր երթեր են անցկացվելու 1400 քաղաքներում ու 38 հազար գյուղերում։ Միայն Թեհրանում երթերը 12 երթուղի են ունենալու։Ավելին16:0011.02.23 -
Հասարակական«Համմեր»-ի վարորդը նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղից դիմել է փախուստիSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Կառավարության շենքերի դռների մոտ երթևեկող և պարեկների օրինական պահանջներին չենթարկված՝ «Համմերի»-ի 25-ամյա վարորդը Գեղամ Սահրադյանն է:Ավելին15:4911.02.23 -
ՄիջազգայինԲայդենն ընդունել է Բրազիլիա այցելելու հրավերըՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ընդունել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հրավերը՝ այցելել հարավամերիկյան այդ երկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Սպիտակ տանը երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ։Ավելին15:3711.02.23 -
ՔաղաքականԻրանական կողմում լայնորեն արծարծվում է նաև հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի մասին հարցը. իրանագետ«Իրանական կողմում՝ ԶԼՄ-ների մակարդակում, փորձագիտական մակարդակում լայնորեն արծարծվում է նաև հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի մասին հարցը, ուստի հսկայական պոտենցիալ կա, որն անպայմանորեն պետք է օգտագործվի: Այս մասին թելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.Ավելին15:2511.02.23 -
ՄիջազգայինԱՄՆ զինվորականները խոցել են Ալյասկայի երկնքում հայտնված, սահմանախախտ թռչող օբյեկտԱմերիկացի զինվորականները սահմանը հատած և Ալյասկայի երկնքում հայտնված թռչող օբյեկտ են խոցել։ Տեղեկությունը հայտնել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքով` հայտնի չէ, թե սարքը ում է պատկանում ու ինչ նպատակով է հատել Միացյալ Նահանգների սահմանը։ Քիրբին միայն հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը 24 ժամ հետևել է թռչող օբյեկտին, այն գտնվել է 12 կմ բարձրության վրա և որոշակի վտանգ է ներկայացրել քաղաքացիական ավիացիայի համար։Ավելին15:1211.02.23 -
ԻրավականՈստիկանությունը տեսանյութ է հրապարակել «Համեր»-ի վարորդի ձերբակալությունիցՓետրվարի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային՝ 3 և քաղաքացիների՝ 8 մեքենաներ։Ավելին15:0011.02.23 -
Իրավական64-ամյա կնոջը թմրամիջոց իրացրած տղամարդը ձերբակալվել էՈստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Տեղեկության իրացման ակտիվ փուլը սկսվել է փետրվարի 7-ի գիշերը՝ ժամը երեքին: Հենց այդ ժամին նրանք, համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների հետ, Էջմիածնի Արագածի զանգվածում ձերբակալել և բաժին են տեղափոխել 64-ամյա մի կնոջ: Ոստիկաններն արդեն գիտեին, թե նա որտեղից էր ձեռք բերել անձնական խուզարկությամբ մոտից հայտնաբերված մեթամֆետամինի և մարիխուանայի զանգվածներով փաթեթը:Ավելին14:5011.02.23 -
ՄիջազգայինԱզգային անվտանգությանը սպառնացող վտանգները Ռուսաստանը կվերացնի. Լավրով«Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները կվերացվեն»- այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ Դաշնությունն ամեն ինչ անելու է, որ չեզոքացնի Արևմուտքի ստեղծած արտաքին վտանգները, չեզոքացնի հակառուսական կրկեսը: Ինքը վստահ է, որ Ռուսաստանին աշխարհից մեկուսացնելու Արևմուտքի ծրագրերը տապալվելու են:Ավելին14:4011.02.23 -
ԻրավականԹագուհի Թովմասյանի գրառումը իրականությանը չի համապատասխանում. ձեռնպահ մնալ իրավական դաշտի գործընթացին քաղաքական երանգ հաղորդելու անհաջող փորձերից. ՔԿՀՀ քննչական կոմիտեն ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ահազանգի վերաբերյալ պարզաբանում է տարածել:Ավելին14:3511.02.23 -
ՀայաստանԱշխարհաքաղաքական բախման թատերաբեմի առարկայական վտանգը. «Փաստ»Աշխարհում ինտենսիվ մրցակցություն և պայքար է ընթանում այնպիսի խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, ինչպիսիք են հավաքական Արևմուտքը, Ռուսաստանը և Չինաստանը։ Եվ Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ ձգտում է կանխել Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցության ընդլայնումը և զսպել նրանց աշխարհաքաղաքական հավակնությունները։ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերություններում լարվածությունը հիմնականում դեռևս զգացվում է տնտեսական և տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի նկատմամբ սահմանափակումներով։Ավելին14:2211.02.23 -
Հասարակական«Համերի» վարորդի հայրը ոսկու խանութ ունի, զբաղվում է արտարժույթի փոխանակմամբ. «Հրապարակ»Երեկ գիշերը «Համեր» մակնիշի 26֊ամյա վարորդը Հանրապետության Հրապարակում կարգազանցություն է կատարել։ 30 րոպե պարեկները չէին կարողանում նրան բռնել։Ավելին14:1011.02.23 -
ՏարածաշրջանԴաշտը ճեղքվել է 30 մետր խորությամբ. Թուրքիայում ու Սիրիայում զոհերի թիվն անցնում է 24 հազարիցԹուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը: 114 ժամ անց էլ դեռ փրկության պատմություններ են լինում: Թուրքիայի Ադիյամանում 9-ամյա տղայի են հանել փլատակներից։ Միայն Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 20600-ը, ավելի քան 80 հազար մարդ վիրավոր է։ Աղետի գոտուց մոտ 93 հազար մարդ է տարհանվել։ Հաթայում ձիթապտղի դաշտը ճեղքվել է, բացված ճեղքերի խորությունը մոտ 30 մետր է, լայնությունը՝ մոտ 200 մետր։Ավելին14:0511.02.23 -
ՀասարակականԲացվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նպատակով հայտարարված նախագծման մրցույթի ֆինանսական հայտերը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի ֆինանսական առաջարկների բացման նիստը։Ավելին14:0011.02.23 -
ՔաղաքականԱնհատույց տարածք՝ ՔՊ-ական պատգամավորի ՀԿ-ին․ Hraparak.amԴեռևս անցած տարվա հունվարին «Ազգային կամուրջ» ՀԿ-ն 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կառավարության կողմից Երևանի կենտրոնում տարածք ստացավ։ Խոսքն Արշակունյաց պողոտա 4 հասցեում գտնվող տարածքի մասին է։ Տարածքի տրամադրումը հիմնավորվում էր նրանով, որ ՀԿ-ն պիտի զարգացնի ու փորձարկի գիտակրթական ծրագրեր և ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծի Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն՝ շնորհալի երեխաների և երիտասարդների համար։ Այդ որոշումից ուղիղ մեկ տարի անց փորձեցինք պարզել, թե ինչ աշխատանք է կատարել այս կազմակերպությունը շնորհալի երեխաների համար․ Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն ստեղծե՞լ են, գիտական ծրագրեր ու ուսուցման նորարարական մոդելներ փորձարկե՞լ են։Ավելին13:5011.02.23 -
Արտաքին քաղաքականությունԵս միշտ կհիշեմ հայաստանցիների կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը. Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբինյանին և ԿոստանյանինՇնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, հարգելի Ռուբեն Ռուբինյան, ձեր բարի ջանքերի համար, որոնք այս ամենը հնարավոր դարձրեցին: Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:Ավելին13:4611.02.23 -
ՔաղաքականՈ՞ւմ էր ուզում նմանվել Կոնջորյանը նախկինում և ո՞ւմ՝ հիմա․ «Փաստ»Օրերս խորհրդարանում մի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հասցեին նետեց, թե նա Աշոտյան դառնալու ցանկություն ունի... Արմեն Աշոտյանին նկատի ուներ: Դե, քպականների համար սովորական է քաղաքական բանավեճի այսպիսի՝ շրիշակային մակարդակը, որը ոչ մի աղերս չունի երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների հետ: Այստեղ արտառոց բան չկա: Արտառոցն այլ է. թե ով և ում անունն է հիշատակում «նմանվելու» կոնտեքստում:Ավելին13:3811.02.23