Լրահոս
Հասարակական
10:40
11.02.23
89

Գուսան Շերամի փողոցում այրվել է ավտոմեքենա

Img default alt hy

Փետրվարի 10-ին, ժամը 22:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի 110/16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։21-ին: Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան: