Լրահոս
2023-02-10
-
ՔաղաքականՀՀ խաբված քաղաքացիները մի օր գլխի չընկնեն, որ այսօրվա ողբերգության միակ հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանն է․ Արտակ ԶաքարյանԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արցախի և Հայաստանի հսկայական տարածքները թշնամուն թողնելու և պետության ինքնապաշտպանությունը ձախողելու խնդիրը մնացել ու մնալու է այս իշխանությունների պատասխանատվության վրա և դա նրանք շատ լավ են գիտակցում: Ինչո՞ւ եմ վստահ, որ գործող կապիտուլյանտները դա լավ են գիտակցում: Ցավալի կորուստներով խայտառակ պատերազմից հետո, նրանց կողմից՝ քրեաիրավական շինծու գործիքակազմով և կեղծ տեղեկատվական ուղղեկցությամբ իրականացվող քաղաքակական բռնաճնշումներն ուղղված են բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր առընչություն են ունեցել ԶՈւ հետ: Այսինքն՝ բոլոր նրանց դեմ, ովքեր հայկական բանակի կազմավորման և կայացման հարցում ունեցել են մեծ կամ փոքր ներդրում, ինչպես նաև Արցախյան առաջին և ապրիլյան պատերազմներում արձանագրել են հաղթական արդյունքներ: Այդ ֆոնի վրա գործող ինքնակապիտուլյացված ռեժիմը, հայ հասարակությանը պետք է “հետևողականորեն համոզի”, որ պատերազմում և քաղաքական դաշտում պարտված “իշխանությունները” մեղավոր չեն: Իսկ բոլոր նրանք, ովքեր բավարար չափով տեղեկացված են և ապագայում կարող են հիմնավոր կերպով ապացուցել այս իշխանությունների ռազմա-քաղաքական դավադրություններն ու պարտության պատճառները՝ այսօրվանից նշանակվում են որպես անուղակի “ մեղավորներ”: Ստեղծված իրավիճակում, գործող բանակը միակ կառույցն է, որի վրա հենված է Հայաստանի անկախ պետականությունը: 26 տարի շարունակ հայկական բանակն իրական պաշտպան է եղել մեր ժողովրդի համար, և հիմա էլ եթե թշնամին ինչ-որ հարցերում զգուշանում է Հայաստանից՝ դա ոչ թե ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների, այլ բացառապես ազգային բանակի և ազգային շահերը գիտակցող քաղաքացիների շնորհիվ է: Ալիևը մեծ հաճույքով հաշվեհարդար կտեսներ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատերազմի դաշտում և քաղաքական պայքարում անընդհատ ճնշած վիճակում են պահել Ադրբեջանի նվաճողական ախորժակը: Տարբեր շինծու պատրվակներով քրեաիրավական հետապնդման ենթարկելով Արցախյան շարժման և Բանակի կայացման հետ կապ ունեցող մարդկանց՝ Նիկոլը և Իլհամն անում են գրեթե նույն բանը: Պատահական չէ, որ նրանց պայքարը ոչ թե սոցիալական, տնտեսական կամ այլ ոլորտների նախկին պատասխանատուների դեմ է, այլ հենց ռազմա-քաղաքական ոլորտի՝ որտեղ նախկին բոլոր իշխանության տարիներին Հայաստանը եղել է ուժեղ և անխոցելի: Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև տասնյակ պաշտոնաթող գեներալների դեմ հարուցված տարատեսակ “գործերն” ուղիղ հարված են ՀՀ ռազմա-քաղաքական հաջողված անցյալին, ինչպես նաև անհաջող փորձեր են՝ ներկա ապաշնորհ և դավադիր կապիտուլյացիան փարատելու համար: Նիկոլի համար սեփական կոմֆորտից կարևոր՝ այլ “արժեքներ” գոյություն չունեն: Ես գրեթե համոզված եմ, որ անհրաժեշտության դեպքում, իր սեփական պատասխանատվությունը շրջանցելով՝ նա պատասխանատվություն է բարդելու նաև տարածքային կորուստներ տված Վաղարշակ Հարությունյանի, Արշակ Կարապետյանի և Սուրեն Պապիկյանի վրա: Գրեթե նույն կերպ, ինչպես արվել է Դավիթ Տոնոյանի պարագայում: Մեղավորափնտրության գործում Նիկոլը կարող է հասնել ընդհուպ մինչև առաջին հանրապետության ռազմական նախարարներ Դրաստամատ Կանայան, Ռուբեն Տեր-Մինասյան, Քրիստափոր Արարատյան և Հովհանես Հախվերդյան: Միայն թե ՀՀ խաբված քաղաքացիները մի օր գլխի չընկնեն, որ այսօրվա ողբերգության միակ հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանն է: Հայտնի խոսք է՝ հաղթողներին չեն դատում, իսկ պարտվողները միշտ կանգնում են պատասխանատվության առաջ: Վստահ եմ, որ հարուցված բոլոր շինծու գործերը վաղ թե ուշ փլվելու են, կարճվելով ու արդարացվելով: Ժամանակը բուժում է բոլոր վերքերը, իսկ ժամանակը ոչ միայն լավ բժիշկ է, այլ նաև ամենալավ ուսուցիչն է: Հ. Գ. Ինչ վերաբերում է Սեյրանի Օահնյանի և Վիգեն Սարգսյանի դեմ հարուցված գործերին, ապա որքան տեղեկացված եմ գործի հանգամանքներից, երկու նախարարներն էլ գործել են բացառապես իրենց իրավասության շրջանակներում և չեն կատարել գործողություններ, որոնք հակասեն ՀՀ ԶՈւ շահերին և պետության պաշտպանական քաղաքականությանը: Առավել ծանոթ լինելով Վիգեն Սարգսյանի գործողությունների մոտիվներին, կարող եմ ասել, որ իր փոխարեն ես էլ լինեի՝ կանեի նույնը և երբեք չէի զղջա, որ իմ իրավասության շրջանակներում բնակարան եմ հատկացրել նրանց, ովքեր վաստակ են ունեցել պետության առջև և գնահատելի ծառայություններ են մատուցել ՀՀ Զինված ուժերին:Ավելին19:5010.02.23 -
ԻրավականԷրեբունիում ու Արաբկիրում ծառայություն իրականացրած պարեկները թմրամիջոցներ են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն Արաբկիրում և Էրեբունիում իրականացրած ծառայության ժամանակ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։ Փետրվարի 4-ին, կեսգիշերն անց, 1-ին գումարտակի պարեկները մայրաքաղաքի Գաջեգործների փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 20-ամյա մի երիտասարդի: Նրա մոտ մարիխուանա կար։ Ժամեր անց 1-ին գումարտակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Նրանք Վաղարշյան փողոցում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 4 գրամ մարիխուանա և կաթուցիչ։ Ապօրինի թմրաշրջանառության հաջորդ դեպքը բացահայտել են պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները։ Նրանք փետրվարի լույս 6-ի գիշերը Հրաչյա Ներսիսյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում հայտնաբերել ու ձերբակալել են 29 և 31 տարեկան 2 տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Արարատի բնակիչ։ Արաբկիրի բաժնում 31-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 3 գրամ քաշով մարիխուանա և կաթուցիչ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին19:3710.02.23 -
ԻրավականԱնչափահասներից մեկի նկատմամբ բռնությունները շարունակվում են. ահազանգ՝ փաստաբանիցՔիչ առաջ ինձ է ահազանգել անչափահաս Գևորգ Մարտիկյանի փաստաբանը՝ հայտնելով, որ ՀՀ քննչական կոմիտեում անչափահասի հարցաքննության ընթացքում քննչական ծառայության տարբեր աշխատակիցներ, տարբեր բաժնի պետեր, վարչության պետեր ներս են մտել հարցաքննության սենյակ: Փաստաբանը պահանջել է դուրս գալ, քանի որ անչափահասի քննություն է, և որևէ կողմնակի անձ իրավունք չունի ներկա գտնվել: Ներկաները գոռացել են փաստաբանի վրա՝ ասելով, որ դադարեցնում են հարցաքննությունը: Խառնաշփոթ է ստեղծվել, փորձել են տարբեր կերպ ճնշել փաստաբանին և անչափահասին: Արդյունքում դադարեցվել է հարցաքննությունը և փաստաբանը պահանջել անչափահասին տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Պետք է արձանագրեմ, որ անչափահասի նկատմամբ ցանկացած ոտնձգություն նշանակում է, որ ուղիղ պատասխանատու են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, քանի որ նրաք տեղյակ են տեղի ունեցած ապօրինությունների մասին, և եթե շարունակվում են դրանք, նշանակում է վերջիններս հովանավորում են, որ անչափահաս տղաները ցուցմունք չտան իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործողությունների վերաբերյալ: Ահազանգի հետքերով շտապ հանձնարարել եմ հանձնաժողովի քարտուղարության փորձագետներին ուսումնասիրել իրավիճակը և ահազանգել իրավասու մարմնին։ Կապ է հաստատվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ, որոշակիորեն ներկայացվել է ստեղծված իրավիճակը, այդ թվում նշվել է Գևորգ Մարտիկյանի փաստաբանի մտահոգությունը անչափահասին ձերբակալվածներին պահելու վայր տեղափոխելու վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի կողմից վստահեցվեց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կտեղեկացվի իրավասու անձանց։ Ուշադրությամբ հետևում եմ այս խայտառակ բռնությունների շղթային:Ավելին19:2510.02.23 -
Ապարանում ձյունը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված՝ առաջացնելով խցանումՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է, որ Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարան քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում ձնամաքրման աշխատանքներ կատարելիս ձյունը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այդպիսով խոչընդոտելով երթևեկությանը և առաջացնելով խցանում։Ավելին19:1510.02.23 -
Իրավական«Սևան» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է արգելված իրերով ներնետված փաթեթըՓետրվարի 9-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները արգելված իրերի հնարավոր ներնետման մասին տեղեկությունը ստուգելու համար իրականացրել են տեղազննություն և պատժախցերի մասնաշենքի հետնամասում՝ ձնածածկույթի վրա, հայտնաբերել են դեղին, կպչուն ժապավենով փաթեթավորված, կասկածելի պարունակությամբ փաթեթ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, սահմանված կարգով փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ծխախոտի տուփի մեջ լցված «Լիրիկա 300մգ» գրառմամբ 10 դեղապատիճ, սպիտակ, փոշենման և դեղնականաչավուն, չոր զանգվածներով երկուական փաթեթ, ինչպես նաև՝ պլաստմասե տարայով հեղուկ։ Нет описания фото. Нет описания фото.Ավելին19:0010.02.23 -
ՀասարակականԲեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքըՓետրվարի 10-ին, ժամը 13։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 500 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան․ վերջինս շարունակել է ընթացքը:Ավելին18:4510.02.23 -
ԱրցախԱրցախում կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել էԱռաջին անհրաժեշտության մի շարք պարենային ապրանքներ կշարունակեն սպառողներին տրամադրվել կտրոնային համակարգով: Հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է: Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Нет описания фото.Ավելին18:2510.02.23 -
ԻրավականՈստիկանության Էրեբունի բաժնում ծեծի ենթարկված փաստաբանները տուժող են ճանաչվելՈստիկանության Էրեբունու բաժնում երկու փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։ Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաքձեռնվել է քրեական վարույթ»,- գրել է Աբրահամյանը։ ՔԿ մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ «Սկսված նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ քննությամբ պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- եզրափակել է Աբրահամյանը։Ավելին18:1610.02.23 -
ԻրավականՏղամարդը մեղադրվում է 14 տարի շարունակ մի կնոջ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու մեջԿոտայքի մարզի 66-ամյա բնակչուհուց 2023 թ. փետրվարի 6-ին հաղորդում է ստացվել՝ նույն մարզի բնակչի կողմից իրեն մուրացկանության դրդելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 66-ամյա կինը, դեռևս 2009 թվականին վարձակալական հիմունքներով բնակվելով Երևան քաղաքում, ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ, ով նյութական կախվածության մեջ է գցել նրան և օգտվելով վերջինիս միայնակ և անօգնական վիճակից՝ ենթարկել շահագործման՝ տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ: Քննության տվյալներով՝ 66-ամյա կինը 43-ամյա տղամարդուն խնդրել է շինարարական աշխատանքներ կատարել, ինչի դիմաց տղամարդը պահանջել է 3000 ԱՄՆ դոլար: Տեսնելով, որ կինը չի կարողանում վճարել պահանջված գումարը՝ տղամարդը նրան դրդել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում մուրացկանությամբ գումար հավաքել, օրվա ընթացքում հավաքաված ողջ գումարը՝ մոտ 35-40.000 ՀՀ դրամ, տալ իրեն, իսկ երբ կինը չի համաձայնել, կամ փոխանցված գումարը քիչ է եղել, ծեծի է ենթարկել նրան: Բացի այդ, ըստ նախնական տվյալների, տղամարդը, նպատակ ունենալով տիրանալու 66-ամյա կնոջ կենսաթոշակի գումարներին, նրան հաշվառել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գտնվող իր տանը, կնոջ անվամբ ձևակերպել տարիքային կենսաթոշակ, որը, քննության տվյալներով, յուրացրել է: Մի քանի անգամ կինը փորձել է փախչել, սակայն տղամարդն ամեն անգամ պարզել է նրա գտնվելու վայրը, ստիպելով տարել է իր տուն, փախուստի դիմելու համար ծեծի ենթարկել ու կրկին հարկադրել զբաղվել մուրացկանությամբ: Վերջին անգամ կինը փախել է 2023 թ. հունվարի 31-ին, մի քանի օր մնացել է փողոցում, որից հետո ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների շնորհիվ տեղափոխվել է անօթևանների համար նախատեսված կացարան: ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով Կոտայքի մարզի հիշյալ բնակիչը ձերբակալվել է։ Օրենքով սահմանված կարգով խուզարկություն է կատարվել վերջիններիս բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է տուժողի կենսաթոշակի բանկային քարտը, 70.200 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ տեսակավորված և առանձին պարկերում հավաքված 1.299.750 ՀՀ դրամ մետաղադրամներ: Նախնական տվյալներով՝ առգրավված մետաղադրամները հանդիսացել են մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում հավաքված գումարը: Տվյալ անձի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նաև տուժող կնոջ անձնագիրը, սոցիալական քարտը։ Վարույթ իրականացնող մարմնի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին18:1310.02.23 -
ԻրավականՈստիկանության կողմից ցուցաբերվող վարքագիծը՝ վախի մթնոլորտ ստեղծելու քաղաքական հրահանգի տպավորություն է թողնում․ ՎարոսյանՓաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․ Ամենացավալին այն է, որ զարմացած չեմ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած աննախադեպ ոտնձգության փաստով։ Վերջին շրջանում ոստիկանության կողմից ցուցաբերվող վարքագիծը վախի մթնոլորտ ստեղծելու քաղաքական հրահանգի տպավորություն է թողնում։ Արդյունք է նաև այդ համակարգը մեկ անձի իշխանության պահպանման, քաղաքական, տնտեսական, անձնական հարցերով հրահանգներ կատարող գործիքի վերածելու։ Փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած խայտառակ ոտնձգությունն ընդհանուր իրավիճակի անխուսափելի հետևանքներից է։ Ոտնձգության հեղինակները պետք է հանրության համար տեսանելի ու հստակ պատիժ ստանան, այլապես երևույթը կդառնա ամենօրյա սովորություն։ Պետք է բոլոր միջոցները ձեռնարկել նաև հարցը հրապարակային ու բացահայտ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ, թույլ չտալով նրանց շարունակելու արդեն գրեթե 5 տարի ձգվող «խորհրդավոր» լռությունը։Ավելին18:0010.02.23 -
ԻրավականԿոտայքի պարեկները հայտնաբերել են մեքենան փախցրած տղամարդունՓետրվարի 8-ին, ժամը 20.45-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ մոտ 40 րոպե առաջ փախցրել են Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ կայանված «Ռենոն»: Կոտայքի պարեկները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, հաղորդումից 1 ժամ էլ չանցած՝ Աբովյան քաղաքում հայտնաբերեցին առևանգված մեքենան ու տեղափոխեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 34-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Կոտայքի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին17:4510.02.23 -
ՍպորտՖԻՖԱ-ն ներկայացրել է լավագույն գոլի հավակնորդներինՖուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է 2022 թվականի տարվա լավագույն գոլի հավակնորդներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՖԻՖԱ-ի անցնող տարվա լավագույն գոլի մրցանակի համար կմրցեն` «Վարտա»-ի հաշմանդամություն ունեցողների թիմի լեհ ֆուտբոլիստ Մարցին Օլեքսին, Բրազիլիայի ընտրանու և Լոնդոնի «Տոտենհեմ»-ի անդամ Ռիշարլիսոնն և «Մարսելի» կիսապաշտպան Դմիտրի Պայետը: Մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին: Իսկ ընդլայնված ցուցակի ընտրությունը կայացել է հունվարի 12-ից փետրվարի 3-ը: Ընտրության հնարավորություն ունեն ազգային թիմերի գլխավոր մարզիչները և հավաքականների ավագները:Ավելին17:3210.02.23 -
ԻրավականԵՄ դիտորդներ պետք է տեղակայել ոստիկանական բաժանմունքների մոտ․ իրավապաշտպանԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ԱՆՆԱԽԱԴԵՊ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅՈւՆ» Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, դեռևս չի եղել որևէ դեպք, որ ոստիկանները բացահայտ հայհոյեն և բռնություն կիրառեն իրենց մասնագիտական գործն անող փաստաբանների նկատմամբ, այն էլ հենց ոստիկանական բաժանմունքում։ Փաստաբանի նկատմամբ բռնության մեկ դեպք եմ հիշում, երբ 90-ականներին «անհայտ անձանց» կողմից բռնության ենթարկվեց Ռուբեն Սահակյանը, ով հայտնի էր որպես քաղաքական հետապնդվող գործիչների փաստաբան։ Իհարկե, հանցագործները չհայտնաբերվեցին։ Իսկ այսօր ոստիկանների ցինիզմը չափ ու սահման չունի, քանի որ դավաճան իշխանության միակ «պահապան հրեշտակները» նրանք են։ Եվ ի՞նչ եք կարծում , բռնություն գործադրած ոստիկանները կպատժվե՞ն։ Վստահաբար եմ ասում՝ ոչ։ ՆԳ կոչվող նախարարությունը կհայտարարի ծառայողական քննության մասին, կանցնի որոշ ժամանակ և ամեն ինչ կմոռացվի, ինչպես բազմաթիվ այլ դեպքեր։ Հ․Գ․ Առաջարկում եմ ԵՄ-ին, ոչ թե դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, այլ որպես ժողովրդավարության նվիրյալ կառույց, Հայաստանի ոստիկանական բաժանմունքների մոտ»։Ավելին17:2010.02.23 -
Արտաքին քաղաքականությունԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին են խոսել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Մեր արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ Միրզոյանը երեկ է ընդունել Խովաևին: Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:Ավելին17:1010.02.23 -
ՏարածաշրջանԷրդողանը երկրաշարժի զոհերի նոր թիվ է ներկայացրելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18,991-ի, ավելի քան 75,000-ը վիրավորվել են՝ դառնալով ամենաավերիչ երկրաշարժը 1939 թվականի աղետից ի վեր։ «Վերջին տվյալների համաձայն՝ աղետից տուժած տասը նահանգներում զոհվել է 18991 մարդ, տուժել է 75523 մարդ»,- ճեպազրույցում ասել է Էրդողանը։Ավելին17:0410.02.23 -
ՔաղաքականՎաշինգտոնում ում հետ խոսում եմ Արցախի շրջափակման մասին, նույն բանն են ասում. Սուրեն ՍարգսյանՄիջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաշինգտոնում ում հետ խոսում եմ Արցախի շրջափակման մասին, նույն բանն են ասում. Ձեր իշխանությունն ասում է, որ ռուսների պատասխանատվության գոտին է, թող իրենք զբաղվեն: Ձեր իշխանությունները չեն խառնվում: Ձեր դեսպանը ստեղ ընդամենը մեկումեջ հանդիպում «բրիֆ» է անում իրավիճակի վերաբերյալ, որն իրենից լավ գիտենք: Տեսնում ենք, որ Ձեր պետությանը առանձնապես իրավիճակը չի հետաքրքրում: Մեզնից ի՞նչ եք ուզում»:Ավելին17:0010.02.23 -
ՔաղաքականՀայաստան. «ժողովրդավարության բաստիո՞ն» թե՞ բռնապետություն. Միքայել ՀամբարձումյանԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆ. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅԱՆ ԲԱՍՏԻՈ՞Ն» ԹԵ՞ ԲՌՆԱՊԵՏՈւԹՅՈւՆ Մինչև 2018 թվականի հեղափոխությունը բոլորս հասկանում էինք, որ Հայաստանում կան խնդիրներ, որոնց պարագայում մենք ինքներս չենք կարող համարել, որ ապրում ենք կայացած ժողովրդավարական երկրում, հեռու ենք դրանից, ընդ որում պետության ղեկավարները ևս նման պնդում իրենց երբեք թույլ չէին տալիս հրապարակային անել, չէին փորձում համոզել, ներշնչել, պարտադրել մարդկանց, որ նրանք, իբր, ապրում են ժողովրդավարական երկրում: Այդ իմաստով հասարակության և իշխանության հարաբերությունները եղել են պարզ ու ազնիվ, այսինքն՝ ունեինք այն, ինչ ունեինք, և որևէ մեկը իրականությունը չէր փորձում խեղել։ ժողովրդավարական երկիր ունենալը նպատակ էր, երազանք, որին մարդիկ ձգտում էին հասնել, այն համարում էին դեպի բարեկեցիկ կյանք տանող հիմնական ճանապարհն ու, ըստ էության, դրա համար էլ 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխությունը։ Այսօր իրավիճակը բացարձակապես այլ է. հեղափոխություն իրականացրած անձինք գալով իշխանության` առաջադեմ աշխարհին և հենց իրենք իրենց համոզել են, թե Հայաստանն, իբր, դարձել է ժողովրդավարական երկիր, ավելին՝ «ժողովրդավարության բաստիոն», ընդ որում այդ ներշնչանքն ուզում են պարտադրել նաև քաղաքացիներին, ինքնախաբեությամբ ընդունել, որ ապրում ենք ժողովրդավարական երկրում։ Բայց արդյո՞ք ժողովրդավարական երկիրը փաստացի լինում է այնպիսին, ինչպես Հայաստանում է, թե՞ այստեղ իրականում բռնապետություն է՝ իրեն բնորոշ բոլոր ատրիբուտներով։ Ժողովրդավարական երկրում մեր ապրելու փաստարկի կողմնակիցները, իշխանության համակիրները, հիմնականում մատնացույց են անում 2021 թվականին կայացած ԱԺ ընտրությունները` նշելով, որ գործող իշխանությունները հաղթել են բացարձակ արդյունքով, արդար ու թափանցիկ ընտրությունների պայմաններում, սակայն իրենց մի պարզ հարց չեն ուղղում` արդյո՞ք այդ ընտրություններում կհաղթեր Նիկոլ Փաշինյանը, եթե չշարունակեր զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, հրաժարական տված լիներ ու իշխանության ղեկին գտնվեր ընդդիմադիր կամ առնվազն չեզոք որևէ քաղաքական գործիչ։ Անձամբ ես խիստ կասկածում եմ (վարչական ռեսուրսի օգտագործումը որոշիչ է)։ Ցավոք մեր երկրում ընտրություններով իշխանափոփոխություն չի եղել ու կարծես չի էլ լինելու։ Ընդհանրապես ընտրությունների մասին դատողություններ անելիս պետք է հիշել ՏԻՄ ընտրությունները, հատկապես այն իմաստով, թե ի՞նչ ճակատագրերի են արժանացել ՔՊ-ին տեղերում հաղթած ուժերն, անձինք։ Բռնապետությունում մեր ապրելու փաստարկի կողմնակիցները, ՔՊ-ին դեմ մարդիկ, հիմնականում մատնացույց են անում հետևյալը. երկրի Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, ՔՊ պատգամավորները, Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և անդամները, գլխավոր դատախազը, ուժային կառույցների (ՊՆ, ԱԱԾ, ՆԳՆ, Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե) բոլոր ղեկավարները, Մարդու իրավունքների պաշտպանը (վերջին), Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախարարները, տարբեր գերատեսչությունների ղեկավարները վարչապետի ու նրա հետ կապ ունեցող քաղաքական-օլիգարխիկ շրջանակների կցորդն են, ինքնուրույնությունից զուրկ պաշտոնյաներ։ Այսինքն՝ իշխանությունն ուզուրպացված է մեկ անձի՝ վարչապետի կողմից, խախտվել է իշխանության թևերի բալանսավորման սկզբունքը, երկրում չկա ոլորտ, պաշտոնյա, որն ունի քիչ թե շատ ինքնուրույնություն, անկախություն, փաստացի նրանք բոլորը վարչապետի կամակատարներն են, ովքեր երկրին, պետության ծառայելու փոխարեն ծառայում են իշխանավորին, բանակը թուլացնելով (քանդելով) խիստ ուժեղացվում են ոստիկանությունը, քննչական, դատախազական, դատական մարմինները, այսինքն՝ բռնաճնշման գործիքները, երկրի ֆինանսական ռեսուրսները տնօրինվում են կամայական և աննպատակ, ահռելի միջոցներ ուղղվում են իշխանությունում գտնվող անձանց համար նախատեսված ճոխություններին, ստանում են խիստ բարձր աշխատավարձ, պարգևավճար, գնում են թանկարժեք ծառայողական ավտոմեքենաներ, աշխատում են շքեղ վերանորոգված աշխատասենյակներում, կատարում են անհասկանալի ներկայացուցչական և այլ ծախսեր, հովանավորում են իրենց հետ փոխկապակցված անձանց, իշխանությունում գտնվողները, նրանց մերձավորները և փոխկապված անձինք ակնհայտորեն հարստանում են հանրության համար ոչ թափանցիկ եղանակով ու աղբյուրներից, վարչապետի, նրա քաղաքական մերձավոր թիմի անդամներից որևէ մեկն առ այսօր ոչ մի առիթով հրաժարական չի ներկայացրել, ինչպես նրանք, այնպես էլ նրանց ընտանիքի որևէ անդամ քրեական կամ այլ պատասխանտվության չի ենթարկվել` կարծես բոլորը երկնքից իջած հրեշտակներ են։ Եթե նույնիսկ ինչ-ինչ դեպքերով հարուցվել են քրեական գործեր, ընդամենը տարիներ շարունակ նախաքննություն է իրականացվել և ոչ ավելին, ապօրինի գույքի ձեռքբերման տեսանկյունից չի ստուգվել գործող որևէ պաշտոնյա, զինվորական, իշխանություններին մոտ կանգնած քաղաքական գործիչ, տնտեսվարող, քրեական հեղինակություն և այլն։ Ստուգվում են միայն նրանք ովքեր խնդիր են հանդիսանում այս իշխանությունների համար, Հայաստանի և Արցախի վերաբերյալ կարևորագույն հարցերը իշխանությունների կողմից որոշվում են միանձնյա, առանց հանրային քննարկումների և հասարակական կարծիքը հաշվի առնելու, հետապնդվում են ընդդիմադիրները, ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին հաղթած ուժերը, նրանց սատարողները, այս վերջին 5 տարիների ընթացքում երկրում չի զարգացել և ոչ մի ոլորտ` կամ նահանջ ենք արձանագրել, կամ դոփում ենք տեղում, սփյուռքը և եկեղեցին թուլացրել են, խաթարվել է պետության հետ կապը։ Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված` վերը նշված երկու իրարամերժ, ծայրաստիճան հակասող կարծիքները ճիշտ գնահատելու, հետևության հանգելու համար, կարծում եմ, առաջին հերթին պետք է հասկանալ, թե աշխարհում, հատկապես ժողովրդավարական երկրներում, ղեկավարներն ու նրանց կառավարության անդամները ո՞ր դեպքերում են պատասխանատվություն ստանձնում և առանց կաշկանդվելու հեռանում իշխանությունից։ Վստահ եմ, որ այդ վարքագիծն առաջին ցուցիչներից է երկրում ժողովրդավարության մակարդակը հասկանալու համար։ Անկաշկանդ հեռացող ղեկավարը և նրա կառավարությունը նշանակում է վախենալու, թաքցնելու ոչինչ չունեն և հեռանալով՝ գործում են ի շահ երկրի հեղինակության, ներքաղաքական անդորրի։ Այսպիսով, աշխարհում տեղի ունեցած հրաժարականների դեպքերն ուսումնասիրելով` ունենում ենք հետևյալ պատկերը՝ 2018-2023թթ. ընթացքում ընդհանուր առմամբ հրաժարական է տվել պետությունների առնվազն 4 տասնյակից ավելի ղեկավար (պատճառները և ղեկավարների տվյալները ստորև ներկայացված է առանձին ցուցակով)։ Այդ երկրների ղեկավարների վարքագիծը, հրաժարականների պատճառները, երբ համադրում ես մեր երկրի ղեկավարության վարքագծի ու երկում առկա իրավիճակի հետ, ակնհայտ է դառնում, թե մեր իշխանություններն իրականում ինչպիսինն են, որտեղ ենք մենք ապրում, ինչպես և ինչ արժեքների հիման վրա է Հայաստանում կառուցվում «ժողովրդավարության բաստիոնը», ինչ ուժերով է այն պահպանվում և ուր են տանում։ Այս մոտեցումներով և արժեհամակարգով մենք Իսրայել երբեք դառնալ չենք կարող, նման պետություն, անվտանգային համակարգ ունենալն այդպես էլ մնալու է երազանք (վերջին հինգ տարում միայն այստեղ փոխվել է 3 ղեկավար, ընդ որում՝ զուտ բարոյական և ընտրական պատճառներով): Ցավոք, 2018 թվականի հեղափոխությունից հետո էլ պատշաճ հետևություններ չարվեց և այդպես էլ չընտրվեց՝ զարգացման ճիշտ ու հեռանկարային ուղի, որի պատճառով էլ հայտնվել ենք փակուղում։ Նշվածը փաստեր են, ստատիկ տվյալներ, որոնք պարզապես անհնարին է ժխտել։ Հրաժարական տված տասնյակ երկրների ղեկավարների օրինակներ (որևէ այլ կարգի բարձրաստիճան պաշտոնյաններ ցանկում ընդգրկված չեն). ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ Վարչապետ Ջասինդա Արդեռնը վեցամյա կառավարումից հետո 2023-ի հունվարին հայտարարեց պոստը լքելու մասին։ Նրա խոսքերով երկիրը կառավարելու ուժ չէր մնացել։ Նա պլանավորել է հեռանալ ոչ ուշ, քան փետրվարի սկիզբը։ «Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարողանում ենք, քանի դեռ անում ենք, իսկ հետո գալիս է ժամանակը ու այն ինձ համար անցել է», -ասել է նա։ Ըստ Արդեռնի, չի հեռանում այն պատճառով, որ աշխատանքը դժվար է, այլ նրա համար, որ այլոք այդ պոստում կարող են հասնել ավելիին։ Հեռանալու նրա որոշումը անակնկալ է եղել երկրի բնակչության համար։ Համաձայն հարցումների, բնակչության մեծ մասը նախկինի պես նրան էին տեսնում վարչապետի պաշտոնում, թեպետ 2020-ի ընտրություններից հետ նրա հանրաճանաչությունն ընկել էր։ ԲՈւԼՂԱՐԻԱ Վարչապետ Կիրիլ Պետկովը 2022-ի հունիսին հրաժարական է տվել։ Կառավարությանը դեռևս հունիսի 22-ին անվստահություն էր հայտնել երկրի խորհրդարանը։ Նախաձեռնողը եղել է երկրի ամենամեծ ընդդիմադիր ԳԵՐԲ կուսակցությունը։ Անվստահության հիմք է ծառայել տնտեսության ոլորտում կառավարության ձախողումները։ ՍԼՈՎԱԿԻԱ Վարչապետ Իգոր Մատովիչը 2021-ի մարտին հրաժարական է տվել ռուսականը «Սպուտնիկ V» վակցինայի շուրջ առաջացած սկանդալի պատճառով։ Նա պրեպարատը ձեռք բերելու կառավարությանը տված հանձնարարականը չէր համաձայնեցրել իշխող կուսակցության մաս կազմած իրենց գործընկերների հետ՝ առաջ բերելով վերջիններիս դժգոհությունը։ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ . Թերեզա Մեյը վարչապետի պաշտոնից 2019 թվականի հուլիսին հրաժարական է տվել Եվրոպայից տարանջատվելու հարցերում պառլամենտի հետ տարաձայնություններ ունենալու պատճառներով։ . Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնից 2022 թվականի սեպտեմբերին հրաժարական է ներկայացրել համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում իր աշխատավայրում երեկույթներ կազմակերպելու, ինչպես նաև նմանօրինակ այլ պատճառներով, ինչը հասարակության մոտ լուրջ դժգոհության առիթ էր տվել։ . Լիզ Թրասը ընդամենը 45 օր պաշտոնավարելուց հետո 2022-ի մարտին հրաժարական տվեց միջազգային լարված իրավիճակի և երկրի տնտեսության ու ֆինանսների ոլորտում եղած ցնցումների պատճառով։ ԱՎՍՏՐԱԼԻԱ . Վարչապետ Մալկոլմ Տերնբուլը 2018 թվականի օգոստոսին հրաժարական է տվել առաջնորդության հարցում քաղաքական տարաձայնությունների և վստահության նվազման պատճառով։ . Վարչապետ Սկոտ Մորրիսոնը 2022 թվականի մայիսին հրաժարական է տվել քաղաքական ճգնաժամի և կառավարման ընթացքում թույլ տված սխալների պատճառով։ . Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի պրեմիեր մինիստր Գլեդիս Բերեջիկլյանը կոռուպցիայի մեջ կասկածվելու պատճառով 2021 թվականի հոկտեմբերին հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին։ ԻՌԼԱՆԴԻԱ Վարչապետ Միխոլ Մարտինը 2022 թվականի դեկտեմբերին հրաժարական է տվել` հենք նախապատրաստելով վարչապետի պաշտոնն այլ անձի կողմից ստանձնելու համար։ ՖԻՆԼԱՆԴԻԱ Վարչապետ Անտտի Ռիննեն 2019 թվականի դեկտեմբերին հրաժարական է տվել կոալիցիայում գտնվող իր գործընկեր կուսակցության կողմից անվտահության արժանանալու պատճառով։ ԷՍՏՈՆԻԱ Վարչապետ Կայա Կալլասը 2022 թվականի հուլիսին հրաժարական է տվել օրենսդրական նախաձեռնության շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով։ ԴԱՆԻԱ Վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը 2022 թվականի նոյեմբերին հրաժարական է տվել՝ չկարողանալով ձևավորել նոր կառավարություն, չնայած որ հաղթանակ է տարել պառլամենտական ընտրություններում։ ԲԵԼԳԻԱ Վարչապետ Շարլ Միշելը 2019 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել կառավարական ճգնաժամի պատճառով, որն առաջացել է միգրացիոն օրենսդրական փաթեթի ընդունման հետևանքով։ ՖՐԱՆՍԻԱ .Վարչապետ Էդուար Ֆիլիպը 2020 թվականի հուլիսին հրաժարական է տվել երկրում սոցիալական, տնտեսական խնդիրների սրման պատճառով։ .Վարչապետ Ժան Կատեքսը 2022 թվականի մայիսին հրաժարական է տվել ընտրություններից հետո նոր կառավարություն ձևավորվելու պատճառով, քանի որ չի ցանկացել շարունակել աշխատել երկրի նախագահի ղեկավարությամբ։ ՇՎԵԴԻԱ Վարչապետ Մագդալենա Անդերսոնը 2022 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել պառլամենտական ընտրություններում բավարար արդյունք չարձանագրելու պատճառով։ ԱՎՍՏՐԻԱ Վարչապետ Սեբաստիան Կուրցը 2021 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել երկրում ստեղծված կառավարման ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԻՏԱԼԻԱ .Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն 2021 թվականի փետրվարին հրաժարական է տվել երկրում ձևավորված քաղաքական ճգնաժամի պատճառով։ .Վարչապետ Մարիո Դրագան 2022 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել ժողովրդական ցանկալի աջակցություն չստանալու պատճառով։ ԻՍՐԱՅԵԼ .Վարչապետ Բենիամին Նաթանյահուն 2021 թվականի հունիսին հրաժարական էր տվել խաթարված քաղաքական հեղինակության պատճառով: Առիթը նրա կնոջ կողմից բյուջեի հաշվին տարբեր ռեստորաններից գնումներ կատարելն էր, ինչպես նաև պետական գործերին առանձին դեպքերում միջամտելը։ .Վարչապետ Նաֆտալի Բենետը 2022 թվականի հուլիսին հրաժարական է տվել ժողովրդական ցանկալի աջակցություն չստանալու պատճառով։ .Վարչապետ Յաիր Լապիդը 2022 թվականի դեկտեմբերին հրաժարական է տվել ընտրություններում ձախողվելու, ժողովրդական ցանկալի աջակցություն չստանալու պատճառով։ ՃԱՊՈՆԻԱ Վարչապետ Սինդձո Աբեն 2020 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել առողջական խնդիրներ ունենալու պատճառով։ ՊԵՐՈւ Վարչապետ Էկտոր Պինտոն 2022 թվականի փետրվարին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա վերաբերյալ վարկաբեկող նյութեր են հրապարակվել մամուլում, այդ թվում՝ իր կնոջ նկատմամբ ընտանեկան բռնություն գործադրելու վերաբերյալ: Երկրի նախագահը հայտարարել է կառավարության կազմը փոփոխելու անհրաժեշտության մասին։ ՎԻԵՏՆԱՄ Նախագահ Նգուեն Սուան Ֆուկը 2023 թվականի հունվարին հրաժարական է տվել կառավարությունում կոռուպցիոն դեպքերի արձանագրման պատճառով։ ԿՈԼՈւՄԲԻԱ Վարչապետ Ալբերտո Կարասկիլյան 2021 թվականի մայիսին հրաժարական է տվել հարկային փոփոխությունների հետևանքով երկրում սկսված ժողովրդական հուզումների պատճառով։ ԼԻԲԱՆԱՆ Վարչապետ Լիվան Սաադ Հարիրին 2020 թվականի հունվարին հրաժարական է տվել երկրում խորը ճգնաժամի պայմաններում կառավարություն ձևավորել չկարողանալու պատճառով։ ԼԻՎԻԱ . Վարչապետ Ֆայիզ Սարադժն 2021 թվականի մարտին հրաժարական է տվել երկրում նոր իշխանություններ ձևավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ . Վարչապետ Աբդել Խամիդ Դբեյբան 2022 թվականի մարտին հրաժարական է տվել օրենսդիր և գործադիր մարմինների միջև ծագած քաղաքականան հակասությունների ու ճգնաժամի պատճառով։ ՊԱԿԻՍՏԱՆ Վարչապետ Իմրան Խանը 2022 թվականի ապրիլին հրաժարական է տվել երկրի պառլամնետի կողմից պաշտոնազրկվելու արդյունքում։ ՇՐԻ ԼԱՆԿԱ Նախագահ Գոտաբաի Րադջապակսին և վարչապետ Րանիլ Վիկրամասինգխեն 2022 թվականի հուլիսին հրաժարական են տվել, երբ խորհրդարանի խոսնակ Մախինդա Յապա Աբեյվարդենան երկրի նախագահին պաշտոնապես տեղեկացրել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման մասին, որի ժամանակ որոշվել է, որ երկրի ղեկավարը պետք է հրաժարական է տա։ Տնտեսական ճգնաժամ ապրող երկրի բնակչությունն, ի նշան բողոքի, մինչ այդ հեղեղել է Կոլոմբոյի փողոցները, ներխուժել երկրի նախագահի ու վարչապետի նստավայրեր ՌՈւՍԱՍՏԱՆ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաժարական է տվել 2020 թվականի հունվարին՝ քաղաքական բավարար վարկանիշ չունենալու պատճառով: ՂՐՂԶՍՏԱՆ .Վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը 2020 թվականի հունիսի հրաժարական է տվել ռադիոհաճախականությունների բաշխման շուրջ իր անձի վերաբերյալ կոռուպցիոն կասկածների, քննադատությունների պատճառով։ .Նախագահ Սորոնբայ Ժենբեկովը 2020 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել՝ ընդդիմության պահանջով, ժողովրդական հուզումների արդյունքում։ .Վարչապետ Կուբատբեկ Բորոնովը 2020 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել ընդդիմության կոորդինացիոն խորհրդի պահանջով, որը կազմավորվել էր երկրում բռնկված անկարգությունների հետևանքով: Վարչապետի հրաժարականին ժամեր անց հետևել է նաև խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովի հրաժարականը: ՂԱԶԱԽՍՏԱՆ . Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2019 թվականի մարտին հրաժարական է տվել՝ երկրում ներսում կայունությունը պահպանելու նպատակով։ . Վարչապետ Բակիտջան Սագինտաևը 2019 թվականի հունվարին հրաժարական է տվել՝ այլ աշխտակնքի անցնելու կապակցությամբ։ . Վարչապետ Ասկար Մամինը 2022 թվականի հունվարին հրաժարական է տվել՝ կառավարության ողջ կազմի հրաժարականի կապակցությամբ։ ՄՈԼԴՈՎԱ Վարչապետ Իոն Կիկունը 2020 թվի դեկտեմբերին հրաժարական է տվել: Նա մեղադրվել է կորոնավիրուսի համաճարակի դեմ ընտրված պայքարի սխալ ստրատեգիայի, պետբյուջեի ձևավորման ու հարկային քաղաքականության իրականացման մեջ թույլ տրված ոչ թափանցիկ գործունեության համար: ՎՐԱՍՏԱՆ .Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին 2018 թվականի հունիսին հրաժարական է տվել կառավերող կուսակցության վարկը բարձրացնելու նպատակով։ .Վարչապետ Մամուկա Բախտաձեն 2019 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել քաղաքական վիճակը կայունացնելու և քաղաքականություն նոր մարդկանց մուտքը խթանելու նպատակով։ .Վարչապետ Գեորգի Գախարիան 2021 թվականի փետրվարին հրաժարական է տվել: Պատճառը հասարակության հետագա բևեռացման դեմն առնելն է` պայմանավորված ընդդիմության առաջնորդ Նիկի Մելիայի վերաբերյալ կալանավորելու դատարանի ընդունած որոշմամբ: ՀԱՅԱՍՏԱՆ Վարչապետ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին հրաժարական է տվել ժողովրդական հուզումների ճնշման ներքո։ Նախագահ Արմեն Սարգսյանը 2022 թվականի հունվարին հրաժարական է տվել ներքաղաքական զարգացումների և այլ պատճառներով։Ավելին16:4810.02.23 -
Արտաքին քաղաքականությունՖրանսիան ու ԱՄՆ-ն անհրաժեշտ են համարում Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումըՖրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն «անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով», որն արդեն շուրջ երկու ամիս է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությանն ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի մասին Կոլոնան և Բլինքենը խոսել են հեռախոսազրույցի ընթացքում։ «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ի հայտ եկած լրջագույն հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ շփումների միջոցով, համատեղում են ջանքերը՝ վերջ տալու այս իրադրությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։Ավելին16:4010.02.23