Լրահոս
Արցախ
10:35
11.02.23
80

Ավտոճանապարհներն Արցախում. «Ցեխ- ձոր» տեղանքի ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Img default alt hy

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության ավտոճանապարհների որոշ հավտածներում առկա է ձյուն և մերկասառույց։

Դժվարանցանելի է Մարտակերտի շրջանի «Ցեխ- ձոր» տեղանքի ճանապարհահատվածը, Ականաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները։ Տեղ-տեղ մերկասառույց է Մարտունու շրջանի Բերդաշենի ճանապարհին և շրջանի բարձրադիր գոտիներում, ինչպես նաև Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքում։

ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։