Լրահոս

2023-02-15
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին. Սերդար Քըլըչ
    Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով», - Թվիթերում գրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: «Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»,- գրել է Քըլըչը։
    15:52
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողին Ադրբեջանի կողմից հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
    Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից փետրվարի 14-ին մարտական հենակետում ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ «ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 14.02.2023թ.՝ ժամը 18։05-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ազգային, էթնիկ ծագումով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի՝ Նորաբակ բնակավայրի հատվածում մարտական հենակետի ուղղությամբ: Կրակոցի հետևանքով նույն հենակետում մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող Դ․ Պ․-ն ձախ ուսի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ պարզվում են դեպքի ամբողջական հանգամանքները»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում։
    15:37
    15.02.23
    Ավելին
  • Իրավական
    Պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր գործով դատարանը որոշումը կհայտնի մարտի 7-ին
    Եռաբլուրի գործով՝ սեպտեմբերի 21-ին ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատական նիստն է եղել այսօր։ Անցած տարի նոյեմբերին Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար դատարան էր դիմել ոստիկանությունը: Ինքը՝ Գալեյանը պնդում է, որ որևէ օրինական պահանջ չի եղել ոստիկանների կողմից։
    15:27
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ինչո՞ւ Պիկեն չի շնորհավորել Մեսսիին ԱԱ-2022-ը հաղթելու առթիվ
    Ժերար Պիկեն ասել է, որ չի շնորհավորել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ԱԱ-2022-ը հաղթելու առթիվ։ «Ոչ, չեմ շնորհավորել։ Խենթություն է, բայց ես ավարտել եմ կարիերաս ու անջատվել աշխարհի առաջնությունից։ Ոչ մի խաղ չեմ դիտել, միայն եզրափակիչը, բայց ոչ մինչև վերջ։ Փորձում էի անջատվել, մի քանի օրով արձակուրդ էի գնացել։ Կարիերայիս վերջին մի քանի ամիսները ծանր էին, և ես ֆուտբոլից անջատվելու կարիք ունեի»,- ասել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանը։
    15:22
    15.02.23
    Ավելին
  • Միջազգային
    ՆԱՏՕ-ի երկրների ՊՆ ղեկավարները որոշել են շարունակել աջակցել Ուկրաինային
    Արդեն երկրորդ օրն է՝ Բելգիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկում են անվտանգային խնդիրները և ռուս-ուկրաինական պատերազմը: «Ռուսաստանը որևէ նշան ցույց չի տալիս, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է շուտափույթ ավարտվել»: Այս մասին լրագրողներին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ։
    15:16
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թուրքիան չի օգնում երկրաշարժից տուժած քրդաբնակ շրջաններին․ Հայաստանի քրդական համայնքի բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
    Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի թուրքական իշխանությունները ազատ արձակեն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համահիմնադիր, քաղբանտարկյալ Աբդուլլահ Օջալանին և օգնություն ցուցաբերեն ավերիչ երկրաշարժից տուժած քրդերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցարարները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին նամակ, որում ներկայացված են իրենց պահանջները միջազգային հանրությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը տուժել են ավերիչ երկրաշարժից՝ տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, վիրավորվել և բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան։ «Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների շուրջ 90 տոկոսը քրդեր են։ Եկել ենք զորակցություն հայտնելու երկրաշարժից տուժած քուրդ ժողովրդին և հարգել զոհերի հիշատակը և ասել, որ թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին, չեն շտապում օգնել և դուրս բերել մարդկանց փլատակներից և չեն վերացնում երկրաշարժի հետևանքները։ Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների անգործությունը։ Այս ֆոնին նաև խնդրում ենք միջազգային հանրությունից, որպեսզի օգտագործեն իրենց հնարավորությունները և ազատեն մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին»,- ասաց Հասանովը։ «Քուրդիստան» կոմիտեի համանախագահ Սլո Դրբոյանի խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը միայն լրատվամիջոցների տեսախցիկների դեմ է ներկայացնում, թե ամեն ինչ անում է երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, բայց իրականում ոչինչ չի անում։ «Իրականում մի քանի փրկարարական խմբեր են ուղարկում, թե, իբր, օգնում են, բայց ժողովուրդն է օգնություն ցուցաբերում։ Այստեղ ևս թուրքական իշխանությունները խոչընդոտում են քրդերին, ասում են՝ եթե մարդասիրական օգնություն եք ուզում տրամադրել, փոխանցեք մեզ, իսկ մենք արդեն կորոշենք, թե որտեղ այդ օգնությունն ուղարկել, բայց իրականում որևէ մեկին չեն օգնում։ Թուրքիայի իշխանության օգնությունը մենք չենք տեսնում»,- ընդգծեց Սլո Դրբոյանը։ Աբդուլլահ Օջալանը եղել է քրդական ազատագրական շարժման ղեկավար։ Հանդիսանում է նաև Քրդական բանվորական կուսակցության նախագահը, այժմ դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում։
    15:12
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել է 6 ամսական աղջնակի դի
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիետի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 6 ամսական Ռոմեալա Ա․-ն է, ով նույն օրը, ըստ հարազատների՝ տանը հանկարծամահ է եղել։ Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    15:07
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկկողմանի շրջափակումը վերաճելու է եռակողմի․ Թադևոս Ավետիսյան
    ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է․ Հայաստանին պարտադրվող «ապաշրջափակման» իրական հետևանքները 1․ Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր կողմերի ազգային շահերի փոխհամաձայնեցման հիմքով, այլ ոչ թե մեկի պարտադրանքով։ 2․ Պատմական փաստ է․ Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։ Մինչև 44-օրյա պատերազմը․ Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական շրջափակման միջոցով էին նաև փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։ 4․ Հիմա, երբ ունեն ռազմական դոմինանտություն․ թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է «ապաշրջափակում»՝ որպես իրենց ազգային շահերի միակողմանի առաջ մղման հաջորդ փուլ։ 5․ Թուրքիան այլ երկրների նկատմամբ ևս ակտիվորեն իրականացնում է տնտեսական ներխուժման (էկսպանսիայի) քաղաքականություն։ 6․ Առկա են անկառավարելի ռիսկեր և իրական սպառնալիքներ․ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական կապիտալով ամբողջապես կլանելու և տնտեսական կցորդ դարձնելու առումով։ 7․ Երկկողմանի շրջափակումը վերաճելու է եռակողմի․ Հայաստանը կորցնելու է տարածաշրջանում իր գրավչությունը՝ համեմատական առավելություններն ու աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։ 8․ Տեղական արտադրանքը փոխարինվելու է թուրքականով․ առաջնային և կործանարար հարված է լինելու գյուղատնտեսության, հատկապես՝ ջերմոցային տնտեսության, տեքստիլ և մշակող արդյունաբերության ճյուղերի համար, որոնք ունեն նաև արտահանման մեծ ներուժ։ 9․ Թուրքիայից Հայաստանի ներմուծումը տարեկան միջինը շուրջ 150 անգամ գերազանցում է արտահանմանը և այս բացասական ցուցանիշն ունի և ունենալու է էական աճի միտում։ 10․ Նախկինում եղած տրանսպորտային ենթակառուցվածքներն այլևս գոյություն չունեն։ Նոր ենթակառուցվածքների ձևավորումը պահանջելու է ֆինանսական ահռելի ներդրումներ, որին Հայաստանի մասնակցությունը և հետագա կառավարման վրա իրական ազդեցությունը լինելու են աննշան։
    15:02
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվում զորավարժություններից․ մեկնաբանում է ռազմական փորձագետը
    Ինչպես հայտնի է՝Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կկայանան Ղրղզստանում, որի մասին երեկ՝ փետրվարի 14-ինհայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:Ղրղզստանում անցկացնելու պատճառն այն է, որ Հայաստանը հրաժարվել է մեր երկրում անցկացնելուց։ Մինչ այս պահը, Հայստանը պաշտոնապես որևէ հայտարարություն չի արել՝ Ղրղզստանում անցկացվելիք զորավարժությանը մասնակցելու մասին։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, Yerevan.Today-ի հետ զրույցում, մեկնաբանելով իշխանության այս պահվածքը, վերահաստատեց պնդումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է աշխարհաքաղաքական բախում հրահրել Հայաստանի տարածքում՝ փորձելով պահել իր իշխանությունընույն աշխարհաքաղաքական խաղացողների միջոցով։ «2021 թվականի հունիսին Կարեն Բեքարյանը շատ հստակ ձևակեպեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է աշխարհաքաղաքական բախում հրահրել Հայաստանի տարածքում ՝ աշխարհաքաղաքական խաղացողների բախումով փորձել պահել իշխանությունը․ ես նույն կարծիքի եմ , շատ ճիշտ էր կանխատեսել ու նկարագրել երևույթը։ Այո՛, Փաշինյանը հրահրում է աշխարահաքաղաքական բախում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, Արևմուտքի և Իրանի միջև, քաոս է ստեղծում՝ իր իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար։ Զուգահեռ կարելի է նաև ասել, որ Փաշինյանի ռեժիմը, ըստ էության, հիմա զբաղված էԹուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմամբ։ Ֆորմալ առումով, իհարկե, իրենք Հայաստանի իշխանություն են, իրենց կաբինետների դռներին գրված է՝ ՀՀ նախարար, ՀՀ վարչապետ և այլն, բայց իրենց բոլոր գործողությունները բխում են՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու երրորդ երկրների շահերից, բայց ոչ երբեք՝ Հայաստանի ու հայ ազգի շահերից»,-ասաց մեր զրուցակիցը։ Մեր այն դիտարկմանը, որ իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացնում և հնարավո՞ր է, որ, նա այդպես էլ իր դիրքորոշումը չի փոխել, Կարեն Վրթանեսյանն ասաց․ «Փաշինյանը, նախևառաջ, պոպուլիստ է։ Պոպուլիզմն իշխանությունը պահելու ռազմավարություն է։ Ոչ թե գաղափարախոսություն է, այլ՝ իշխանությունը պահելու ռազմավարություն։ Փաշինյանը որ պահին իր շահերից բխում է, առանց վարանելու կարող է դառնալ գերռուսամետ, այդ թվում՝ ի վնաս Հայաստանի շահերի։ Եթե իր իշխանությունը պահելու համար ռուսամետ լինելն ինչ -որ պահի շահավետ է, առանց վարանելու դառնալու է Կրեմլի ամենամեծ բարեկամը։ Իսկ հիմա նա տեսնում է, որ Ռուսաստանի գործերը, այսպես ասած, վատ են, և Ուկրաինայաում ծանր է վիճակը, Փաշինյանն իր խաղը կառուցում է այնպես, որ ՌԴ-ին խփելով բոնուսներ շահի իր համար։ Բայց, կրկնում եմ, եթե իրավճակը փոխվի, ինքը մի գիշերում դառնալու է աշխարհի ամենամեծ ռուսամետ գործիչը։ Պատկերավոր ասած՝ նրա գործողույթուները թելադրված են սեփական շահերով, շատ հաճախ կարճաժամկետ շահերվ՝ ի վնաս Հայաստանի երկարաժամկետ շահերի։ Այն երկրները, որոնց ղեկավարներն իսկապես իրենց երկրների շահեն են պաշտպանում, այդ երկրների ղեկավարները չափազանց զգույշ են, կողմեր չեն զբաղեցնում այս կոնֆլիկտում, փորձում են հավասարապես չնյարդայնացնել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արևմուտիքին և այն»։ Հարցին, թե՝ 2018 թվականից ի վեր Հայաստանը վերջին անգամ ե՞րբ է արել մասշտաբային զորվարժություն կամ մասնակցել որևէ զորվարաժության, Վրթանեսյանն ասաց․ «Մինչև 2020 թվականը, թեպետ քիչ, թեպետ ավելի շատ զուտ ցուցադրական, պտիչկայի համար զորավարժություններ արել է։ Բայց 2020 թվականի պարտությունից հետո Հայաստանում նորմալ զորավարժություն չի անցկացվել, նույնիսկ՝ փոքր մասշտաբի, այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը օր ու գիշեր հակահայաստանյան, հակաարցախյան սցենարներով զորավարժություններ են անցկացնում։ Սա, ըստ էության,Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արտացոլումն է, ըստ որի, կրկնում եմ, բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից միայն։ Ըստ այդ քաղաքականության, Հայաստանն ընդհանրապես չպետք է ունենա որևէ պաշտպանվելու պոտենցիալ, դա հնարավորություն կտա ցանկացածհակահայկական, Հայաստանի համար նույնիսկ մահացու վտանգ ներկայացնող քայլեր ձեռնարկել՝ առաց ոևէ լուրջ դիմադրության՝ ասելով, թե բանակ չունենք։ Բայց բանակն ինչպե՞ս է ստեղծվում։ Բանակը ստեղծվում է բանակաշինական աշխատանքով, որի կարևորագույն կոմպոնենտները զորավարժություններն են, ինչպես նաև դաշնակիցների հետ աշխատանքը»։
    14:58
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻՊ պաշտոնում թեկնածու ընտրելու արդեն երկրորդ տասնօրյակն է լրանում. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՄԻՊ պաշտոնը դարձել է իսկական պատուհաս գործող իշխանության գլխին: Անհասկանալի պատճառներով որեւէ մեկը չի ցանկանում ստանձնել այս բարձր հեղինակություն ունեցող կառույցի ղեկավարումը: Քրիստիննե Գրիգորյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 24-ին ընդունել էր նրա հրաժարականը: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: Արդեն լրանում է ՄԻՊ առաջադրման երկրորդ ժամկետը, բայց ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը թեկնածու դեռ չի առաջադրել: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է նաեւ, որ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի. դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում, եւ այսպես մինչեւ 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենը նշանակված լինի: Իշխող ֆրակցիայի համար ՄԻՊ թեկնածուի հարցը իսկական գլխացավանք է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իշխող ՔՊ խմբակցությունն այս ընթացքում ՄԻՊ թեկնածուի տարբեր անուններ է քննարկել, սակայն այդպես էլ չի գտել թեկնածու, որը կհամապատասխանի պահանջներին՝ կլինի պրոֆեսիոնալ եւ, ամենակարեւորը, հանրության կողմից վստահություն վայելող կերպար: ՔՊ-ականները պարբերաբար նեղսրտում են, որ ում իրենք առաջարկում են, բոլորը հրաժարվում են առաջադրվել ՄԻՊ պաշտոնում: Մեր ունեցած տեղեկություններով՝ պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը պահանջ է դրել գտնել հեշտ «կառավարելի» մեկին, որը կդառնա բացառապես «ՔՊ-ի իրավունքների պաշտպանը», դուրս չի գա վերահսկողությունից եւ չի համարձակվի ձայն հանել, երբ, օրինակ, ընդդիմադիր հայացքներ ունեցող որեւէ մեկի իրավունքները ոտնահարվեն: ՔՊ-ի սրտի ՄԻՊ թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, չի ցանկացել առաջադրվել ՔՊ-ի կողմից: Նա մտերիմ շրջապատում դժգոհել է, որ չի ցանկանում առաջադրվել, քանի որ մեկ անգամ արդեն ՔՊ-ականներն իրեն խաբել են. առաջադրել են ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում, սակայն այդպես էլ չեն ընտրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմությունը թեկնածուներ ունեցել է, սակայն որոշել է թեկնածու չառաջադրել՝ վստահ լինելով, որ Փաշինյանը ՔՊ-ին թույլ չի տա ընդդիմության թեկնածուին ընտրել: Ստացվում է՝ ՄԻՊ պաշտոնում թեկնածու ընտրելու արդեն երկրորդ տասնօրյակն է լրանում, սակայն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւը դեռ թեկնածու չունեն»:
    14:52
    15.02.23
    Ավելին
  • Միջազգային
    Ամերիկացիներն ԱԹՍ են խոցել Սիրիայում, ենթադրում են՝ իրանական
    Միացյալ Նահանգների զինուժի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, թե ամերիկացի զինվորականները Սիրիայում անօդաչու թռչող սարք են խոցել: Ամերիկյան կողմը ենթադրում է, թե դրոնը իրանական արտադրության է: Նշվում է, որ թռչող սարքն իբր հետախուզություն է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի մոտ:
    14:46
    15.02.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի պաշտոնյաների հետ ԱՄՆ պետքարտուղարը խոսում է ԼՂ-ի, մարդու իրավունքների մասին
    ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի պաշտոնյաների հետ զրույցներում քննարկում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին լրագրողներին ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Երբ պետքարտուղարը խոսում է Ադրբեջանի գործընկերների հետ, նրանք քննարկում են հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը, տարածաշրջանային հարցեր, բայց կա նաև ավելի լայն խոսակցություն մարդու իրավունքների շուրջ»,- ասել է Փրայսը:
    14:37
    15.02.23
    Ավելին
  • Արցախ
    Ծայրահեղ ծանր վիճակում Հայաստան տեղափոխված 3 արցախցի ապաքինվել է, վերադարձել Արցախ
    Արցախից ծայրահեղ ծանր վիճակում Հայաստան տեղափոխված 3 հիվանդ ապաքինվել է և Կարմիր խաչի մեքենաներով վերադարձել Արցախ: Մինչև այսօր Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից 97 հիվանդ է տեղափոխվել Հայաստան: Հայկական երկրորդ հանրապետությունում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները:
    14:22
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Վճռական քայլեր ձեռնարկելով՝ կնպաստենք Հարավային Կովկասի խաղաղությանը. Չավուշօղլու
    Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում նշել է, որ քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ քայլերը։ Չավուշօղլուն նշել է, որ պայմանավորվել են արագացնել դրանք: «Հայ գործընկերը խոսել է նաև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին։ Եթե ​​երեք երկրները վճռական քայլեր ձեռնարկեն, դա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, և դա կարևոր է նաև տնտեսական բարգավաճման համար»,- ասել է նա։
    14:12
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՀԿ-ն Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերը համարել Է հարյուրամյակի աղետ
    Հզոր երկրաշարժերը, որոնք մեկ շաբաթ առաջ տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի տարածքներում, դարձել են Եվրոպայում վերջին հարյուրամյակի ընթացքում ամենասարսափելի բնական աղետը: Նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել Է. «Մենք դեռ տեղեկանում ենք աղետի չափերի մասին, դրա իրական վնասը հաշվարկված չէ»: Կլյուգեի խոսքով՝ ավելի քան 35 հազար մահ է հաստատվել Թուրքիայում, իսկ շուրջ 5 հազարը՝ Սիրիայում. այդ թիվը շարունակում է աճել։ Երկու երկրներում առնվազն 26 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի։ ԱՀԿ-ն կոչ Է արել 43 միլիոն դոլար հատկացնել երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար և, հավանաբար, կխնդրի ավելացնել այդ գումարը: «Ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին, երբ մենք ավելի լավ կհասկանանք ճգնաժամի մասշտաբները և հումանիտար կարիքները, այդ գումարը կաճի՝ առնվազն կրկնակի», - ասել Է Կլյուգեն։ Ջրամատակարարման խաթարման և աղետի վայրերում տիրող հակասանիտարական պայմանների պատճառով աճում է անհանգստությունը վարակիչ հիվանդությունների տարածման առնչությամբ, նշում է ԱՀԿ-ն։ Թուրքական իշխանությունների տվյալների համաձայն, որոնք ներկայացնում Է կազմակերպությունը, շուրջ 80 հազար մարդ գտնվում են հիվանդանոցներում, ինչը հսկայական ծանրաբեռնվածություն Է առողջապահական համակարգի վրա, որն ինքնին մեծապես տուժել է տարերային աղետի հետևանքով։ «Մեր 75-ամյա պատմության ընթացքում մենք նախաձեռնել ենք շտապ օգնության բրիգադների խոշորագույն տեղակայումը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում: Նրանց նպատակն է փոխարինել ավերված հիվանդանոցները՝ հատուկ ուշադրություն հատկացնելով ծանր վնասվածքներ ստացած հիվանդներին», - ամփոփել Է Հանս Կլյուգեն: 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում: Երկրաշարժից մեծապես տուժել են Թուրքիան և Սիրիան։
    14:07
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Թուրքիա. Միրզոյան
    Մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա։ Խորհրդանշական եմ համարում, որ շաբաթ օրը շուրջ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար։ Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան», - ասաց Արարատ Միրզոյանը։ Նա նշեց, որ ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման։
    14:03
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Միրզոյանը շնորհակալ է Չավուշօղլուին՝ փրկարարների հասցեին արտահայտած գնահատանքի խոսքերի համար
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնության ուղարկմանը: «Ես շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և ընդհանուր առմամբ հայկական ներկայության և աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար: Շատ ուրախ եմ, որ հայ փրկարարներին իրենց գործընկերների օգնությամբ հաջողվել է անել ամենակարևորն այս իրավիճակում՝ փրկել մարդկային կյանքեր: Խորհրդանշական եմ համարում նաև, որ շաբաթ օրը շուրջ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան և ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման», - ասել է Միրզոյանը: «Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով»,– տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը:
    13:56
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Զախարյանի գործակալը՝ թուրքական «Գալաթասարայ» տեղափոխվելու մասին
    Գործակալ Պավել Անդրեևը, ով ներկայացնում է «Դինամոյի» 19-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի շահերը, RB Sport-ին տված հարցազրույցում հերքել է, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։ «Ես ոչինչ չգիտեմ այս մասին»,– ասել է Պավել Անդրեևը: Gezen Dokuz հրատարակությունը հայտնել էր, որ ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել, և տրանսֆերային գումարը կկազմի 11 միլիոն եվրո ու ևս 2 միլիոն եվրո՝ որպես բոնուս։ Ավելի ուշ նաև տեղեկություն էր տարածվել, որ Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ։
    13:55
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Գտնվելով Թուրքիայում՝ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը. Միրզոյան
    «Վերահաստատում եմ տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը»: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
    13:47
    15.02.23
    Ավելին