Լրահոս
2023-02-16
-
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4016.02.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱրայիկ Հարությունյանը փորձելու է օգտագործել իր հրաժարականի թեման Ռուբեն Վարդանյանի վրա ճնշում գործադրելու եւ վերջինիս պաշտոնանկությանը հասնելու համար:Ավելին09:3516.02.23 -
ԱշխարհՖիլիպիններում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀինգշաբթի Ֆիլիպիններում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լեգազպի քաղաքից 89 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 179 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 40 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։Ավելին09:3016.02.23 -
ՀասարակականՄարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՄարտ ամսին 1 տոնական օր կա։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն։ Այն ոչ աշխատանքային օր է: Նշենք, որ այս տարի մարտի 8-ը չորեքշաբթի է: Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Այսինքն՝ մարտի 7-ին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:Ավելին00:0016.02.23
2023-02-15
-
ՏարածաշրջանԵրկրաշարժից հետո Թուրքիային սպառնում է խոլերայի, սիբիրյան խոցի համաճարակ. դարի ամենասարսափելի աղետըԹուրքիայում ու Սիրիայում աղետալի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 41 հազարը: Ավելի քան 36 հազարը Թուրքիայից են: Երկրաշարժից ավելի քան 230 ժամ անց փլատակներից դեռ ողջ մարդկանց են գտնում: Թուրքական իշխանությունը զոհվածների ընտանիքներին 100-հազարական լիրա օգնություն է խոստացել: Ի դեպ, մասնագետները զգուշացնում են, որ Թուրքիայի հարավ-արևելքը կարող է դառնալ խոլերայի ու սիբիրյան խոցի տարածման էպիկենտրոն։Ավելին23:5015.02.23 -
Արտաքին քաղաքականությունՀնդկական կործանիչներ, ՀՕՊ համակարգեր, հրթիռներ. հայ-հնդկական «արդյունավետ հանդիպում»Հայաստանն ու Հնդկաստանը մինչև այս պահը չեն քննարկել համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը: Այս մասին այսօր «Հայլուր»-ի թղթակցին ասել է մեր երկրում առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանը: Նա ընդգծել է, որ դեսպանատան աջակցությամբ է կազմակերպվել Հայաստանի պաշտպանության փոխնախարարի այցը Հնդկաստան, որտեղ տեղի է ունենում պաշտպանական ավիացիայի ցուցահանդես: Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ հայ պաշտոնյայի հանդիպումը դեսպանն անվանում է «արդյունավետ»՝ չմանրամասներով, թե ինչ է դա նշանակում:Ավելին23:4715.02.23 -
ՏարածաշրջանԱնտերություն է Թուրքիայում. «արյան փող» է տալու Էրդողանը, որ ծպտուն չհանենԹուրքիայի երկրաշարժը հողին է հավասարեցրել Էրդողանի նախընտրական պլանները: Աղետի գոտում բողոքի ցունամի է բարձրանում: Ըստ թուրքական որոշ աղբյուրների՝ հարյուր հազարավոր մարդիկ դեռ փլատակներում են: Մահացածների մարմինները օրերով մնում են փողոցներում: Իսկ, ըստ Սահմանադրության, Էրդողանը չի կարող հետաձգել մոտ 3 ամսից նախատեսված նախագահական ընտրությունները: «Հայլուր»-ը զրուցել է թուրք փորձագետի հետ, որը կարծում է՝ իշխանության փլուզվող վարկանիշի ֆոնին՝ ընդդիմությունը լավ շանսեր ունի՝ վերջ տալու Էրդողանի քառորդդարյա իշխանությանը:Ավելին23:4015.02.23 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն պլան է մշակում, Ուկրաինան «երկինք է նայում». հավաք Բրյուսելում՝ առանց ԹուրքիայիԲելգիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները շարունակում են քննարկել անվտանգային խնդիրները և ռուս-ուկրաինական պատերազմը, ավելի ճիշտ՝ թե ինչպես ավելի արդյունավետ կարող են օգնել Կիևին: Կիևից գնացած Ուկրաինայի պաշտպանության նախարարը բավականին ինքնավստահ է իրեն պահել ու աչքի ընկել բարձր տրամադրությամբ:Ավելին23:3415.02.23 -
Արտաքին քաղաքականությունՏիրոջ և ծառայի հարաբերություն. հայ-թուրքական սեյսմիկ դիվանագիտության ցնցումներըՀայաստան-Թուրքիա սահմանային Մարգարա գյուղում ակտիվացել են խոսակցությունները, թե Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելուց հետո Մարգարայի կամուրջը կարող է մշտական բացվել: Գյուղում, ինչպես ամբողջ երկրում, կիսված են կարծիքները՝ լինել, թե չլինել հավերժական թշնամիներ: Փորձագետները պնդում են, թե միամտություն է կարծելը, որ Հայաստանի ջերմ վերաբերմունքը կհալեցնի Թուրքիայի սիրտը: Պատահական չեն համարում, որ թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հրապարակում է կադրեր հայկական բեռնատարներից հենց այն պահին, երբ դրանք անցնում են Իգդիրի՝ իբրև թե հայերի կողմից թուրքերի ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կողքով:Ավելին23:2515.02.23 -
ԻրավականԿապիտանին հարցաքննել են՝ կացարանում հրդեհի գործով. ծնողները կասկածելի նոր դրվագներ են գտել15 զինծառայողի կյանք խլած բանակային աննախադեպ ողբերգության զոհերի ծնողների փաստաբանը դիմել է Պաշտպանության նախարարին և զինդատախազին, պահանջել, որ նրանք հանդիպեն մահացած տղաների հարազատների հետ ու պատասխանեն նրանց օրեցօր բազմապատկվող հարցերին: Ծնողները փաստաբանի հետ երեկ այցելել են դեպքի վայր:Ավելին23:1715.02.23 -
ԱշխարհԱվտոբուսն ընկել է ձորը. 39 ուղևորի չի հաջողվել փրկվելԱռնվազն 39 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Պանամայի արևմտյան Չիրիկի նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով։ Այս մասին ասվում է հանրապետության միգրացիոն ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Նախնական տվյալներով <…> զոհվել է 39 մարդ, տուժածները բուժվում են տարբեր հիվանդանոցներում ու բուժհաստատություններում»,- ասվում է տեքստում։ Ձորն ընկած մեքենայում եղել է 66 օտարերկրյա միգրանտ։ Իշխանությունները ողբերգության հետաքննություն են սկսել։ Վթարի հնարավոր պատճառների ու մահացածների ու վիրավորների քաղաքացիության մասին տեղեկություն չի հրապարակվում։Ավելին23:1015.02.23 -
ՀասարակականՈղբերգական դեպք` Կոտայքի մարզում. հայտնաբերվել է 72-ամյա տղամարդու դիԱյսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանած ոստիկաններն ու քննիչները Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում հայտնաբերել են նշված գործարանի աշխատակից՝ 72-ամյա Վ. Ա-ի դին՝ խառատի հաստոցի մոտ ընկած վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով։ Ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ մահացածը խառատի հաստոցի վրա աշխատելիս խախտել է աշխատանքային անվտանգության կանոնները, ինչի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին22:5515.02.23 -
ՄիջազգայինՊենտագոնի ղեկավարը կոչ է արել մեծացնել ՀՕՊ համակարգերի մատակարարումներն ՈւկրաինայինԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ ներկայում Արևմուտքի կենսականորեն կարևոր խնդիրը Կիևին հակաօդային պաշտպանության միջոցներով ապահովելն Է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Մենք գիտենք, որ Ռուսաստանի սպառազինությունն զգալի թվով ինքնաթիռներ և մեծ ներուժ ունի, - ասել Է նա լրագրողներին: - Այդ իսկ պատճառով մենք ընդգծել ենք, որ անհրաժեշտ Է ամեն բան անել՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության հնարավորինս մեծ կարողություններով ապահովելու համար»: Օսթինը հավելել է, որ առայժմ Ուկրաինային մատակարարվող հակաօդային պաշտպանության համակարգերը բավարար չեն, և ԱՄՆ-ը պնդելու Է, որպեսզի դրանք ավելացվեն։ Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ Օսթինն ակնկալում է, որ գարնանն ուկրաինական ուժերը հարձակողական գործողությունների են դիմելու, և Կիևի դաշնակիցներն աշխատում են՝ ապահովելու, որ ուկրաինական ուժերն ունենան դա արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ սպառազինությունը և լոգիստիկան: Երեքշաբթի օրը Իտալիան և Ֆրանսիան պարտավորվել են Ուկրաինային տրամադրել SAMP-T զենիթային համակարգեր։ ԱՄՆ-ն, ի հավելումն Patriot զենիթահրթիռային համակարգերի, արդեն խոստացել Է «երկիր-օդ» դասի NASAMS կատարելագործված հրթիռային համակարգեր, հիշեցնում են լրատվամիջոցները։Ավելին22:4015.02.23 -
ԱռողջապահականԱղիքային վարակները հնարավոր է կանխարգելել՝ հետևելով հիգիենայի պարզ կանոններինԱղիքային վարակները կարող են ցանկացած ժամանակ ախտահարել յուրաքանչյուր մարդու, առաջացնել մեծ անհարմարավետություն և տարբեր գանգատներ, իսկ երբեմն էլ՝առողջական լուրջ խնդիրներ։ Եթե հիվանդն ունի աղիքային վարակ, նշանակում է, որ ախտածին` հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմները (մանրէներ կամ միկրոբներ) կարողացել են թափանցել ստամոքս-աղիքային խողովակ, որը հանդիսանում է մարսողական համակարգի մի մասը։ Աղիքային վարակը երբեմն անվանում են «ստամոքս-աղիքային վարակ» կամ գաստրոէնտերիտ։ Մարդիկ սովորաբար վարակվում են հետևյալ ուղիներով՝ ուտելով կամ խմելով աղտոտված (վարակի հարուցիչ պարունակող) մթերք կամ ջուր (սննդային թունավորում), շփման մեջ գտնվելով վարակված մարդկանց կամ աղտոտված առարկաների և իրերի հետ՝ սեղանի սպասք, ծորակներ, խաղալիքներ, մանկական տակաշորեր և այլն։ Հիվանդության ախտորոշման մեջ առանցքային նշանակություն ունեն առանձնահատուկ ախտանիշները և կղանքի բակտերիոլոգիական հետազոտությունը։ Աղիքային վարակի բուժումը հիմնված է առկա գանգատների ու հիվանդության ընթացքի, ինչպես նաև հավանական կամ հայտնաբերված հարուցիչի տեսակի վրա։ Աղիքային վարակները սովորաբար տարածված են այն երկրներում կամ տարածաշրջաններում, որտեղ պատշաճ մակարդակով չեն պահպանվում ընդհանուր հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ կանոնները և չեն իրականացվում կանխարգելման համապատասխան միջոցառումներ։ Ախտանիշները կախված են հարուցիչի տեսակից և դրա առաջացրած հիվանդությունից։ Հարուցիչի տեսակից անկախ աղիքային վարակները բնորոշվում են որոշ ընդհանրական ախտանիշների զարգացմամբ, որոնցից են՝ փորլուծություն, սրտխառնոցի զգացում, փսխում, կծկանքային բնույթի որովայնի ցավեր, ջերմության բարձրացում և տենդ, գլխացավ։ Աղիքային որոշ վարակների ժամանակ (դիզենտերիա) փորլուծությունը կարող է ուղեկցվել կղանքում կամ ջրային արտաթորանքներում արյան և լորձի տեսքով։ Անհրաժեշտ է այցելել բժշկի, եթե՝ գանգատներն արտահայտված և անհանգստացնող են, առկա է բարձր ջերմություն, կղանքում առկա է արյուն կամ լորձ, վիճակը շարունակվում է ավելի քան 2-3 օր, զարգացել են ջրազրկման նշաններ, օրինակ՝ ծարավի մշտական զգացում և մեզի ծավալի նվազում։ Նորածինների մոտ աղիքային վարակի նշաններ զարգանալիս անհապաղ դիմել բժշկի, եթե՝ 24 ժամվա ընթացքում լուծը կրկնվել է 6 անգամ կամ ավելի հաճախ, 24 ժամվա ընթացքում փսխումը կրկնվել է 3 անգամ կամ ավելի հաճախ, առկա են ինքնազգացողության վատացման նշաններ՝ թույլ են արձագանքում, բարձր ջերմում են կամ քիչ են միզում, փսխումները շարունակվում են ավելի քան 1 օր, միաժամանակ առկա են փորլուծություն և փսխում, արտաթորանքները կիսաջրիկ են և ավելի քան 2-3 օր պարունակում են արյուն, ունեն սուր կամ կայուն ցավեր՝ ստամոքսի շրջանում։Ավելին22:2515.02.23 -
ԱրցախԱդրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքըԱդրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։ Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։Ավելին22:1015.02.23 -
ԱռողջապահականԵրկրորդ տիպի դիաբետ․ ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս հիվանդության ժամանակ2-րդ տիպի դիաբետը օրգանիզմի կողմից կարգավորվող և որպես էներգիայի աղբյուր օգտագործվող շաքարի (գլյուկոզ) կուտակման խանգարումն է: Այն կարելի է բնորոշել որպես երկարաժամկետ (քրոնիկ) հիվանդություն, որի արդյունքում արյան հունում շրջանառում է մեծ քանակով շաքար: Ի վերջո, բարձր շաքարի մակարդակը կարող է բերել արյան շրջանառության, նյարդային և իմունային համակարգի ախտահարումների: 2-րդ տիպի դիաբետի ժամանակ առկա են երկու առաջնային, փոխկապակցված խնդիրներ: Ենթաստամոքսային գեղձը (պանկրեաս) չի արտադրում բավարար ինսուլին հորմոն, որը կարգավորում է շաքարի մուտքը բջիջներ, և բջիջները ճիշտ ձևով չեն արձագանքում ինսուլինին և արյունից ավելի քիչ շաքար են վերցնում։ 2-րդ տիպի դիաբետը նախկինում հայտնի էր որպես չափահաս տարիքում սկսված դիաբետ, սակայն ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ տիպի դիաբետները կարող են սկսվել մանկական և արդեն չափահաս տարիքում: 2-րդ տիպի դիաբետն ավելի տարածված է ավագ տարիքի չափահասների շրջանում, սակայն գեր երեխաների թվի աճը հանգեցրել է հիվանդության երիտասարդացման։ Որպես այդպիսին, 2-րդ տիպի դիաբետը բուժում չունի, սակայն մարմնի քաշի նվազեցումը, առողջ սնվելը և ֆիզիկական վարժությունները կարող են օգնել կառավարել հիվանդությունը: Եթե սննդակարգն ու վարժությունները արյան շաքարը վերահսկելու համար բավարար չեն, բժիշկը կարող է նշանակել դիաբետի դեղեր կամ ինսուլինային բուժում: 2-րդ տիպի դիաբետի գանգատները և ախտանշանները հաճախ դանդաղ են զարգանում: Մարդը կարող է տարիներ շարունակ ապրել 2-րդ տիպի դիաբետով և չիմանալ այդ մասին: Գանգատներն ու ախտանշաններն են՝ անհագուրդ ծարավի զգացում, հաճախամիզություն քաղցի զգացում կամ շատակերություն, քաշի չնախատեսված կորուստ, թուլություն և հոգնածություն, մշուշոտ տեսողություն, դանդաղ ապաքինվող վերքեր կամ խոցեր, հաճախակի կրկնվող վարակներ, դաստակների կամ ոտնաթաթերի թմրածություն կամ ծակծկոցներ, մաշկի մգացած հատվածներ, սովորաբար՝ թևատակերում և պարանոցի վրա: Վերը թվարկված գանգատներից կամ ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետին և անցնել անհրաժեշտ հետազոտություն:Ավելին21:5515.02.23 -
Արտաքին քաղաքականությունՉավուշօղլուն երջանկություն է ապրում. Հայաստանը բարեկամության ձեռք է մեկնել ԹուրքիայինՀայաստանն ու Թուրքիան հետցնցումային, պայմանական ասած՝ սեյսմիկ դիվանագիտություն են սկսում: «Հայաստանը գործում է որպես եղբայրական երկիր». սրանք Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի բառերն են հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո: Թուրք պաշտոնյաները, ավանդաբար, Ադրբեջանի մասին խոսելիս են օգտագործում «եղբայրական» բառը: Հայաստանի արտգործնախարարի հետ Չավուշօղլուն պայմանավորվել է համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը: Նա Միրզոյանին հյուրընկալելը «երջանկություն» է անվանել: Ի դեպ, Հայաստանի գլխավոր դիվանագետի այցից առաջ դեպի Թուրքիա ճամփա էր ընկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը:Ավելին21:4015.02.23 -
ՀասարակականԱրմավիրում այրվել է «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենաՓետրվարի 15-ին, ժամը 19։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել է «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենան:Ավելին21:2515.02.23 -
Արտաքին քաղաքականությունՇարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով - խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ «Իրականացվել է մարդասիրական բեռով ՌԲԿ ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,7 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 2 պայթյունավտանգ առարկա: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին21:1015.02.23 -
ՏարածաշրջանՍերգեյ Լավրովը կայցելի ԱդրբեջանՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան։ Այս մասին АПА-ի մոսկովյան թղթակցին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։Ավելին20:5515.02.23