Լրահոս
2023-02-15
-
ՀասարակականՈրոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինքՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:3215.02.23 -
ԻրավականՔննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022 թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Մասնավորապես, 2022 թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։ Նշվածներից 122-ն ավարտվել են մեղադրական եզրակացությամբ և 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թ. հունվար ամիս: Դատարան ուղարկված վարույթներից՝ 9-ը եղել է սպանության, 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 25-ը՝ ֆիզիկական ներգործության, 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ: 125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել, կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:Ավելին13:2215.02.23 -
ԱշխարհՏղամարդը վիճել է կնոջ հետ և վնասել յոթ ավտոմեքենաՏղամարդը վիճել է կնոջ հետ, ընկերոջ հետ խմել եւ գնացել «վրեժը լուծելու» մեքենաներից։ Կասկածյալներն ընդհանուր առմամբ վնասել են յոթ մեքենա, տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ Իրկուտսկի մարզի շրջանային վարչությունում։ Կասկածյալները ձերբակալված են, տեղեկացրել է Gazeta.ru-ն։ Գերատեսչության տվյալներով՝ մի քանի օր առաջ հերթապահ բաժանմունքում հայտարարություն էր ստացվել Իրկուտսկի բնակչից, որը տեղեկացրել էր, որ գիշերը անհայտ անձինք վնասել են իր մեքենան։ Ոստիկաններն ուսումնասիրել են տեսախցիկների տեսագրությունները, որոնցով էլ գտել են կասկածյալներին։ Կալանավորվել են տեղի երկու բնակիչներ։ Վնասի չափը հայտնի չէ։Ավելին13:1015.02.23 -
ՔաղաքականՉենք ռմբակոծելու Բաքուն. պիտի գտնեք փոխընդունելի լուծումներ. Վիգեն Խաչատրյան«Իրավունք» թերթը գրում է․ «Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը պարզապես ձեռքերը լվացել Արցախից: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրայնից, ով հակադարձեց. - Մեր գերնպատակն է, որ Արցախի ժողովուրդն իր պատմական հայրենիքում ապրելու հեռանկարներ ունենա: Դուք ասում եք, որ փաստորեն չեք երաշխավորում Արցախի ապագան: Ես ձեզ ասում եմ, որ մենք կարող ենք երաշխավորել, եթե ունենանք գործընկերներ. մենակ չենք կարող, մեր ուժը չի հերիքելու դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Դե հիմա, թե ինչի չունենք, հարցի մյուս կողմն է: Հետեւաբար, մեզ պետք է աջակցություն՝ քաղաքական, նյութական: Այն ուժերը, որոնք կարող են մեզ աջակցել, մեր առաջ խնդիր են դնում, որ մենք չենք ստիպելու Ադրբեջանին, չենք ռմբակոծելու Բաքուն. պիտի գտնեք փոխընդունելի լուծումներ: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք քննարկել, եթե լինեն երաշխիքներ: Երբ որ այդ երաշխիքները կլինեն, որոնք այսօր չեն քննարկվել, ու մենք կասենք՝ բավարար չի, կխոսենք ձեզ հետ: Եթե այդ երաշխիքները կլինեն, եւ Ադրբեջանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը կընդունեն, որ այդ պայմաններն ապահովում են իրենց հարաբերությունները՝ այդ թվում Հայաստանի հետ անմիջական կապով, կքննարկենք. ինչի՞ եք առաջ ընկել: Մենք պետք է մի բան հստակ գիտակցենք, որ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը շատ վտանգավոր է եւ կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան: Այս մասին ես բազմիցս եմ ասել, հիմա էլ կրկնում եմ»:Ավելին12:5215.02.23 -
Արտաքին քաղաքականությունԱնկարայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումըԱնկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը: Ինչպես Անկարայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարություններով: Արարատ Միրզոյանն այնուհետև կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:Ավելին12:4515.02.23 -
ԱրցախԱՀ ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում արցախյան շուկայում թուրքական ծագում ունեցող արտադրանքի հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբԱՀ ԱԱԾ-ից փոխանցում են, որ երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:Ավելին12:4015.02.23 -
ՔաղաքականՎարդապետյանը իր հաղորդման մեջ ավելի շատ ներկայացնելու է նախորդ դատախազի կատարած աշխատանքը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը կրկին գնալու է Ազգային ժողով: Մասնավորապես, նա պետք է ներկայացնի հաղորդում՝ ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ամեն դեպքում, դա է նախատեսում «ԱԺ կանոնակարգ» օրենքի 1828-րդ հոդվածը. «Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ»: Օրենքում նշվում է, որ այդ հարցն Ազգային ժողովում քննարկվում է հետեւյալ կարգով. «Մինչեւ 30 րոպե տեւողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հարցն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր. հարակից զեկուցում չի լինում, եթե Կանոնակարգով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ. մտքերի փոխանակություն. մինչեւ տասնհինգական րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս հարակից եւ հիմնական զեկուցողները»: Այստեղ, սակայն, հետաքրքիր է այն, որ Աննա Վարդապետյանը, ըստ էության, իր հաղորդման մեջ ավելի շատ ներկայացնելու է նախորդ դատախազի՝ Արթուր Դավթյանի կատարած աշխատանքը, քանի որ Վարդապետյանն իր պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերին: Հետաքրքիր է՝ ինչպես իրենց կդրսեւորեն ՔՊ-ականները, կքննադատեն արդյոք, թե էլի հիացմունքով ելույթներ կունենան Արթուր Դավթյանի գործունեության մասին»:Ավելին12:2715.02.23 -
ՔաղաքականԱրցախի «սուպերնախագահական» կառավարման մոդելում, կարծես թե, տարանջատվել են իշխանության թևերը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն էր տարածել․ «Արցախում սահմանադրական ճգնաժամ է»՝ քննադատելով սահմանադրական փոփոխությունների ձգձգումը, որը հանգեցրել է նրան, որ Արցախում «բոլորն իշխանություն են, բայց՝ անմեղսունակ, բոլորն օժտված են լիազորությամբ, բայց՝ ոչ պատասխանատվությամբ»։ «Արցախի «սուպերնախագահական» կառավարման մոդելում, կարծես թե, տարանջատվել են իշխանության թեւերը, բայց ո՛չ հավասարակշռման գործնական մեխանիզմները․ ամեն բան սկսվում է նախագահի ինստիտուտից եւ կրկին հանգում դրան»։ Եվ կոչ է անում․ «Բոլոր հնարավոր ջանքերն ուղղել ճգնաժամի հանգուցալուծմանը, որը կարող է հնարավոր դառնալ բացառապես սահմանադրական փոփոխությունների եղանակով»։Ավելին12:1715.02.23 -
ՔաղաքականՌուբինյանը Միրզոյանի հետ կմեկնի ԹուրքիաԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախարար Արարատ Միրզոյանի հետ կմեկնի Թուրքիա։ «Արարատ Միրզոյանի հետ մեկնում եմ Անկարա և Ադիյաման, հանդիպելու ենք Մևլութ Չավուշօղլուի հետ, տեսակցելու ենք հայկական փրկարարական ջոկատին»,- գրել է Ռուբինյանը:Ավելին12:0715.02.23 -
Արտաքին քաղաքականությունԱրարատ Միրզոյանը ժամանել է ԹուրքիաՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ինչպես Անկարայից փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:Ավելին12:0415.02.23 -
ՔաղաքականՊետբյուջեի հաշվին մեկ ամսով ԱՄՆ է գործուղվում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը պետական բյուջեի հաշվին կես ամսով՝ փետրվարի 17-ից մինչեւ մարտի 2-ը կգործուղվի ԱՄՆ։ Նա կլինի Դալասում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից պարզ է դառնում, որ «Սինանյանն ԱՄՆ կմեկնի պետական եւ համայնքային կառույցների, երիտասարդական, մշակութային, գիտական, կրոնական կազմակերպությունների, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու եւ համագործակցության համար հետագա ուղիները քննարկելու նպատակով»: Ընդ որում՝ նա գործուղվում է միայնակ, կան տեղեկություններ, որ Սինանյանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է եղել կամ գոնե խոստումներ ստանալը, սակայն հիշեցնենք, որ անցած տարի հարազատ Գլենդելում նա անփառունակ ընդունելության արժանացավ․ տեղի մեր հայրենակիցները Սինանյանի հետ հանդիպումը վերածեցին միտինգի եւ նրան մինչեւ անգամ դավաճան անվանեցին»:Ավելին11:5515.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնում նոր հետցնցում է գրանցվելԹուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որը ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնն է, նոր հետցնցում է գրանցվել 4,6 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։ Ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։Ավելին11:4215.02.23 -
ԱշխարհՀռոմի պապը ցանկանում է հանդիպում ունենալ Պուտինի հետՀռոմի Ֆրանցիսկոս պապը կցանկանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Եվրոպայում Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության խաղաղ կարգավորման իր պլանը: Այդ մասին «РИА Новости»-ին ասել է Հնահավատների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը նամակագրություն է պահպանում Հռոմի պապի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։ «Հռոմի պապը Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության խաղաղ կարգավորման առաջարկի պլան ունի, և նա հաստատել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցելու իր ցանկությունը, Մոսկվա գալու իր պատրաստակամությունը», - ասել է Սևաստյանովը։ Նա նաև մեջբերել Է քահանայապետի նամակից մի հատված. «Ինչպես կցանկանայի մեկնել Մոսկվա և Պուտինի հետ խոսել Եվրոպայում խաղաղ կարգավորման պլանի մասին»:Ավելին11:3015.02.23 -
ՔաղաքականՀայ փրկարարներն իրոք «պատանդ» են Թուրքիայում. Գեղամ ՄանուկյանՊարզվեց հայ փրկարարներն իրոք «պատանդ» են Թուրքիայում (նախորդ գրառմանս շարունակություն...) Արարատ Միրզոյանի Թուրքիա մեկնելու առիթով քիչ առաջ գրառմանս մեջ նշել էի՝ …. Ու կարճ ժամանակ հետո տեղեկություն ստացա, որ մեր փրկարարները եւս, այլ օտար պատվիրակությունների նման, պատրաստվել են վերադառնալ Հայրենիք։ Հավաքել են արդեն իրենց բազավորման վայրի վրանները, այլ մոդուլներ Հայաստան գալու համար։ Անակնկալ, նրանց նոր հրաման է տրվել՝ շարունակել մնալ Ադըյամանում, որպեսզի այսօր Արարատ Միրզոյանի հետ լուսանկարվեն ու նոր միայն վերադառնան։ Մեկ լուսանկարի համար նրանք շարունակելու են մնալ Թուրքիայում, ուր անկանկալ տագնապով, առանց հավելյալ պատրաստության ուղարկել էին։Ավելին11:2515.02.23 -
ՔաղաքականՔաղաքացին 25-օրյա աշխատանքի համար ստանում է 250-300 հազար աշխատավարձ, զինված ուժեր հավաքների զորակոչվելու դեպքում՝ 150-170 հազար․ ԱբրահամյանՄարտ ամսվանից մեկնարկում է կառավարության հայտարարած վարժական հավաքները: Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Սրանք առաջին հավաքներն են, որոնք նախատեսված է 25-օրյա ժամկետով: Իշխանության`ավելի վաղ հայտարարված սկզբունքը, թե պահեստազորայինները կարող են ընտրել տարվա կոնկրետ իրենց հարմար ժամանակահատված, փաստացի չի գործում. համենայդեպս այդ մասով համապասխան ցուցումներ և հրամաններ զինկոմիսարիատներին չի իջեցվել: Որքան ես եմ հասկանում թեման քննարկվել է, սակայն եզրակացությունն այն է եղել, որ պահեստազորայինների նախընտրություններն ու վարժական հավաքների կազմակերպչական առանձնահատկությունները համադրելի չեն: Հավաքներին վերաբերվող մեկ այլ խնդիր. այն հոդվածով, որով զորակոչվում են պահեստազորայինները, ենթադրում է գործատուի պարտավորություն վերջիններիս աշխատանքային հաստիքը պահպանելու վերաբերյալ, սակայն դա չի ենթադրում սահմանված 25-օրյա ժամկետում աշխատավարձի պահպանում: Սա նշանակում է, որ եթե, օրինակ, զորակոչված պահեստազորայինը քաղաքացիական կյանքում, 25-օրյա աշխատանքի համար ստանում է 250-300հզ աշխատավարձ, ապա զինված ուժեր հավաքների զորակոչվելու դեպքում 150-170 հզ.: Այսինքն` մարդիկ երկրին ծառայություն են մատուցում, սակայն շատերի դեպքում դա լինելու է սեփական եկամուտների կրճատման հաշվին: Պատերազմի կամ ֆորս-մաժորի պայմաններում իրավիճակը ինչ-որ տեղ կարելի է հասկանալ` այդ պահին կարևորն աշխատավարձային խնդիրները չեն, սակայն համեմատաբար խաղաղ պայմաններում, այն էլ 25-օրյա ժամկետով ծառայության պայմաններում` ոչ: ՊՆ-ում հավաստիացնում են, որ այս ուղղությամբ լուծումներ են փնտրում, բայց փաստ է, որ դրանք դեռ չկան: Փաստորեն իշխանության` ավելի վաղ «սղցրած» ևս մեկ «ռեֆորմ» մինչ այդ հնչեցրած խոստումների շրջանակում չէ»:Ավելին11:1715.02.23 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն ու հայ իշխանավորները մրցակցում են, թե ով ավելի շատ կծառայի Թուրքիային․ ՄանուկյանԳեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳԱՂՏԱԳՈՂԻ ԿԱՄ ՍՈՂԵՍՈՂ ԱՅՑԸ ԹՈւՐՔԻԱ Արցունքախառն ցավակցություններից, Արցախի` 2 ամսից ավելի թուրք-ադրբեջանական շրջափակման պայմաններում մի քանի օր շարունակ Թուրքիա փրկարարներ ու օգնություն ուղարկելու քայլն ամենատարբեր կերպով արդարացնելուց հետո սրանք որոշել են սողալով մեկնել Անկարա։ •Թուրքիա Արարատ Միրզոյանի մեկնելու մասին կա միայն մեկ կիսապաշտոնական գրություն ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի թվիթերյան էջում։ Այլ պաշտոնական գրություն, հաղորդագրություն չկա։ • Փոխարենը Թուրքիան իր ԱԳՆ կայքում մի քանի լեզվով այդ մասին հայտարարել է։ • Սեփական հայրենակիցների մոտ արդարանալու համար սրանք նշում են, թե Արարատն այցելելու է Ադըյամանում աշխատող մեր փրկարարներին, ապա Անկարայում հանդիպելու է իր թուրք գործընկեր Չավուշօղլուի հետ։ Վերջին հանդիպումը շատ իմիջիայլոց է նշել հայկական կողմը։ • Բայց պարզվում է Թուրքիան Արարատին (տա Աստված այս անգամ էլ չսխալվեն ու Արաբատ չկոչեն) որոշել է խոնարհման արարողությամբ ընդունել։ Նրանք ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում շեշտել են, որ մինչեւ հիմա չհերքված Թուրքիայի հետախուզության հետ համագործակցության պատրաստակամություն հայտնած Արարատը գալիս է նախ Անկարա, Թուրքիային, մեջբերում եմ՝ երկրին համերաշխություն արտահայտելու և ցավակցությունները հայտնելու նպատակով։ ( https://www.mfa.gov.tr/no_-44_-ermenistan-disisleri... )։ Դրանից հետո միայն նա կայցելի Ադըյաման՝ հայ փրկարարներին տեսակցության։ • Իսկ Հայաստանի ԱԳՆ խոսնակը հակառակն է փորձել պնդել իր հաաղորդագրությունում՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին ակնարկելով իմիջիայլոց։ • Հատկանշական է՝ Արարատը Թուրքիայում է լինելու ճիշտ այն օրը, երբ, ինչպես երեկ կառավարության նիստում Էրդողանն է հայտարարել, երեկոյան Ադրբեջանում, Թուրքիայում ու ինքնահռչակ թուրքական օկուպացված հյուսիսային կիպրոսում նույն ժամին մեկնարկելու է «Թուրքիա մեկ սիրտ» կարգախոսով համաժողովրդական դրամահավաքը ( https://www.milliyet.com.tr/.../cumhurbaskani-erdogan... ) ։ Արարատին չխաբեն ու դրա մեջ չքաշեն։ • Արարատը պետք է որ անկոչ հյուր լիներ Թուրքիայում, ու իր փոխարեն ուղարկեր նորանշանակ երիտասարդ տեղակալ Վահան Կոստանյանին։ Նրան ու Ռուբեն Ռուբինյանին միայն հայկական օգնության համար շնորհակալություն հայտնեցին։ Կամ էլ Արարատ Միրզոյանն ու հայ իշխանավորները մրցակցում են, թե ով ավելի շատ կծառայի Թուրքիային։ • Վերջապես, կարծես Նիկոլ-Արարատ իշխանական ծառայամտության ու թուրքամոլության համար հայ փրկարարներին պատանդ են պահում Թուրքիայում, որտեղից բազմաթիվ երկրների խմբեր արդեն հեռացել են բնակիչների, թալանչի խմբերի հարձակումների, անապահովության, մեծ մասամբ նաեւ աշխատանքների անիմաստության համար։ Երեկ արդեն դուրս ելան նաեւ առաջինը օգնության շտապած ռուս փրկարարները: • Ու վերջապես, այդ թուրքահաճության ֆոնին, առնվազն մեկ պաշտոնյա (ասենք՝ գլուխը քարը, էն Զարեհ Սինանյանին գործուղեիք Սիրիա, Հալեպ, մեր հայրենակիցներով առնվազն բնակեցված քաղաք), որտեղից, ի դեպ, հայ փրկարարներն արդեն վերադարձել են։Ավելին11:0515.02.23 -
ՏնտեսականԻջևանի գինու, կոնյակի գործարանը ներկայացրել է հայկական արտադրանքը՝ միջազգային ցուցահանդեսումԻջևանի գինու, կոնյակի գործարանը հայկական արտադրանքը ցուցադրել է միջազգային ցուցահանդեսում: «Պրոդէքսպո-2023» սննդամթերքի, խմիչքների և պարենային հումքի խոշորագույն միջազգային ցուցադրությունը տեղի է ունեցել Մոսկվայում:Ավելին11:0015.02.23 -
Հասարակական«Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացրել է հունվարին ծառայությունների մատուցման համար վճարման վերջնաժամկետի մասին«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար ամսին գազ սպառող բաժանորդներին մատակարարված բնական գազի արժեքի, ինչպես նաև բնակիչ-բաժանորդների ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման համար վճարման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 16-ն է: Փետրվարի 16-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:Ավելին10:5515.02.23