Լրահոս

2023-02-15
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանը Թուրքիա է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը. Հունանյան
    Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ. այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը. մասնավորապես նշել է. «Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են #հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով»
    10:45
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Տոյվո Կլաարը Միրզոյանի այցը Թուրքիա համարել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սպասվող զարգացումների նախանշան
    Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին: Նա մասնավորապես նշել է. «Սա պատմական այց է իր կարիքավոր հարևանին աջակցելու Հայաստանի որոշումից հետո: Հուսով ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սպասվող զարգացումների նախանշան է»:
    10:32
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացին կաշառք-գումարը անձնագրայինի վարչական շենքում տվել է աշխատակցին. ԱԱԾ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարաշի անձնագրային խմբի քաղաքացիական հատուկ ծառայության առաջին կարգի մասնագետ Ա.Ս-ն և նույն խմբի ղեկավար Լ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մի շարք անձանցից, այդ թվում՝ վերջինների կամ նրանց մատնանշած անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, նշված անձնագրային խմբի վարչական շենքում, բազմաթիվ դրվագներով պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ: Դեպքերի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն իրականացնելու նպատակով, քննչական ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Բացի այդ, 2023 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ՀՀ քաղաքացին առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ հայտնել է, որ նույնականացման քարտ ստանալու նպատակով դիմել է Մարաշի անձնագրային խումբ, որտեղ նույն անձնագրային խմբի աշխատակից Ա.Ս-ն այն տրամադրելու դիմաց իրենից պահանջել է կաշառք-գումար: 2023 թվականի փետրվարի 10-ին իրականացված «Կաշառք ստանալու և տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում ՀՀ հիշյալ քաղաքացին, քիմիական համապատասխան միջոցներով նախապես մշակված կաշառք-գումարը, անձնագրային հիշյալ խմբի վարչական շենքում անձամբ տվել է Ա.Ս-ին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել է ստացված կաշառք-գումարը։ Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում Ա.Ս-ն և Լ.Հ-ն բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Դատարանի որոշմամբ Լ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և վարութային գործողություններ՝ բազմադրվագ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:20
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գողություն «Նաիրիտ» գործարանից. պարեկների գիշերային բացահայտումը
    Գիշերային ծառայության հերթական արդյունքն են գրանցել մայրաքաղաքի պարեկները:
    10:10
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում Երևանում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 15-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
    10:00
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
    Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը։
    09:50
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Պիկեն Մեսսիին չի շնորհավորել ԱԱ-2022-ը հաղթելու առթիվ
    Ժերար Պիկեն ասել է, որ չի շնորհավորել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ԱԱ-2022-ը հաղթելու առթիվ։
    09:40
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Պիգմենտով հարուստ մրգերն ու բանջարեղենը կանխում են ուլտրամանուշակագույն ճառագայթման վտանգը
    Պիգմենտով հարուստ մրգերի և բանջարեղենի օգտագործումը օգնում է մաշկին ստեղծել բնական պատնեշ, որը պաշտպանում է վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, գրել է Aysor.am-ը։
    09:30
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Զարեհ Ջոն Սինանյանը պետական բյուջեի հաշվին կես ամսով գործուղվում է ԱՄՆ: «Ժողովուրդ» ՔՊ-ական պատգամավորները երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ դռնփակ քննարկում են անցկացրել: «Հրապարակ» Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ ներառել «Ռազմական դրության մասին» օրենքում։ «Հրապարակ» ՍԴ-ն ևս Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել ՀՅԴ-ից: «Ժողովուրդ» ՄԻՊ թեկնածուի հարցը գլխացավանք է դարձել. ոչ ոք չի ընդունում իշխանության առաջարկը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Կարեն Իգիթյանի հետ:
    09:20
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    NYT-ը ցուցադրել է Ուկրաինայում ամերիկացի նախկին զինծառայողին ոչնչացնելու կադրերը
    The New York Times (NYT) թերթը փետրվարի 14-ին հրապարակել է Ուկրաինայում կառավարվող հրթիռով ամերիկացի նախկին զինծառայող Փիթ Ռիդի ոչնչացման կադրերը:
    00:17
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
    00:07
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փետրվարի 15-ին մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    00:00
    15.02.23
    Ավելին
2023-02-14