Լրահոս

2023-02-15
  • Հասարակական
    Լուսանկար դարձած հաղթանակը. հադրութցիները ցույց են տալիս միակ ճանապարհը
    Երևանում բացված, արցախյան շարժմանը նվիրված ցուցահանդեսին ներկայացվել են այն լուսանկարները, որոնք հադրութցիները 44-օրյա պատերազմի ժամանակ կարողացել են փրկել ու իրենց հետ բերել Հայաստան: Կազմակերպիչները լրագրողների հետ զրույցում փորձել են բացատրել, թե ինչու այսօր Արցախի շուրջ չկա այն միասնականությունը, որը կար 88-ի այս օրերին:
    19:55
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժից տուժած Ադիյամանում Արարատ Միրզոյանին ներկայացրել են հայ փրկարարների կատարած աշխատանքները
    Փետրվարի 15-ին Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև ծանոթացել ՀՀ-ի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին: ՀՀ որոնողափրկարարական խմբի հրամանատարը նախարար Միրզոյանին է ներկայացրել աղետից տուժած քաղաքում հայկական փրկարարարների կողմից կատարած աշխատանքները՝ նշելով, որ գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է փլատակներից դուրս բերել երեք մարդու:
    19:40
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար
    Մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար, որը հավաքագրվում է Գորիս քաղաքում և հնարավորության դեպքում Արցախ հասցվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ, տեղեկացնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից: ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից այն տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների (4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) և նախարարություն դիմած սոցիալապես անապահով ընտանիքներին: Մարդասիրական օգնությունն առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս:
    19:25
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Փորձագետը խոսել է Ստամբուլում հնարավոր երկրաշարժերի մասին
    Ստամբուլը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում, որտեղ տեղի են ունեցել և տեղի կունենան երկրաշարժեր, բայց ոչ այնպիսի ավերիչ ուժի, ինչպիսին տեղի ունեցավ փետրվարի սկզբին Թուրքիայի հարավ-արևելքում։ ՌԻԱ Նովոստիին ասել է տեխնիկական գիտությունների դոկտոր Յուրի Վինոգրադովը: «Ստամբուլը սեյսմիկ վտանգավոր գոտի է, ուստի այնտեղ ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել և դեռ տեղի կունենան, դրանք ոչ մի տեղ չեն գնա: Ստամբուլն իրականում կանգնած է նույն Անատոլիայի ափսեի սահմանին: Բայց ես չեմ կարող մեկնաբանել, թե որքան շուտ տեղի կունենան այս երկրաշարժերը,-ասել թ ասաց Յուրի Վինոգրադովը: Փորձագետը նշել է, որ դա լրիվ նորմալ երևույթ է, այնտեղ երկրաշարժեր կլինեն, բայց նման ավերիչ ուժ, ինչպիսին երկու երկրաշարժն էր, չի սպասվում, դրանք ուղղակի շատ ուժեղ եկրաշարժեր էին, որոնք իրենց ողջ էներգիան արդեն իրացրել են երկրի սահմանին։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Վերջին տվյալներով՝ մահացել է 31 974 մարդ։
    19:10
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյան-Մարության կապը չի կտրվել անգամ 2020-ից հետո․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու երեկվա նիստը նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, ավելի ճիշտ՝ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի դեմ արշավ, ում ռեյտինգը, ըստ «Գելափի» հարցումների, ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ռեյտինգից բարձր է։ Ուշագրավ է, որ ընդդիմության հետ արշավին տեղ-տեղ միանում էր նաեւ ՔՊ-ն՝ թերեւս փորձելով փոխել հարցումների պատկերը։ Նշենք, որ կային տեղեկություններ, որ այս ամիս Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտա, որ մայիսին արտահերթ ընտրություններ անեն, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ հարցումների արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, ուստի որոշել են ոտքները կախ գցել։ ՔՊ-ի ստորին էշելոններում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, նրա առավելությունն են համարում այն, որ նա չի տեղավորվում ո՛չ սեւերի, ո՛չ սպիտակների դաշտում, էկրանից հայտնի դեմք է եւ պատերազմից հետո երես է թեքել «դավաճան» թիմից ու թիրախավորվել։ Սակայն ՔՊ վերին էշելոններում անհանգստացած չեն Հայկոյի առաջադրմամբ, կարծում են, որ Փաշինյան-Մարության կապը չի կտրվել անգամ 2020-ից հետո, եւ նրան Փաշինյանը պահում է պահեստային նստարանին, եթե Ավինյանը ձախողվի։ Ի դեպ, իր «Քաղաքապետ» մոնոներկայացմանը նրանք շունչները պահած սպասում էին, քանի որ տեղեկություններ կային, թե նա հրապարակելու է Փաշինյանի եւ այլոց հետ հեռախոսային զրույցներ, որոնք պայթեցնելու են այս իշխանությունը։ Սակայն դա չեղավ»:
    18:55
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման մասով կասկածներ կա՞ն
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունն այս օրերին ստուգումներ է անում Սյունիքի եւ Վայոց ձորի բանակային կորպուսներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՆ-ում շունչը պահած սպասում են ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքներին եւ կանխատեսում, որ նշված երկու մարզերի կորպուսների գործունեության մասով քրեական գործեր են հարուցվելու: Իսկ ինչո՞ւ են ընտրվել հենց այդ մարզերը: Հունվարի 26-ին Դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում եւ կացարաններում, որտեղ 2020 թվականին եւ 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը: Եվ, ահա, ստուգումներին զուգահեռ, ՊՆ-ն սկսեց ազատումների շքերթ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ազատումներն ու որին այս փուլում, երկրի անվտանգությունից ելնելով, չենք անդրադառնում»:
    18:40
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականները փորձել են «նեղը գցել» ԱԽ քարտուղարին ու բացատրություններ են պահանջել նրանից․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավորները երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ դռնփակ քննարկում են անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ ԱԽ քարտուղարի փակ քննարկումից: Տեղեկացանք, որ քննարկումը տեւել է մոտ 4 ժամ. սկզբում քննարկվել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ ռազմական դրության ժամանակ նախատեսվում են հեռուստատեսությամբ, ինտերնետով եւ սոցիալական կայքերով հրապարակվող տեղեկատվության մի շարք սահմանափակումներ: Հանդիպման այս հատվածին մասնակցել են նաեւ փորձագետներ եւ փոխնախարարներ: Արդեն հանդիպման կեսից քննարկումն ավելի փակ ռեժիմի է անցել, փոխնախարարները եւ փորձագետները հեռացել են, ՔՊ-ականները եւ Արմեն Գրիգորյանը մնացել են դեմ առ դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականներն իրենք են պահանջել, որ Արմեն Գրիգորյանն անձամբ գա ԱԺ ու ներկայացնի, թե հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ինչ փուլում են: ՔՊ-ականները ԱԽ քարտուղարին անհանգստություն են հայտնել, թե, իրենց տպավորությամբ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, կարծես թե, առաջընթաց չկա, համենայնդեպս, իրենք ոչնչից տեղեկացված չեն: Արմեն Գրիգորյանը հանգստացրել է պատգամավորներին, որ բանակցություններն իրենց հունով ընթանում են: ԱԽ քարտուղարը ՔՊ-ականներին մանրամասն ներկայացրել է՝ այս պահի դրությամբ հայկական կողմն ինչի շուրջ է բանակցում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Գրիգորյանը, մասնավորապես, հայտարարել է, որ աշխատանքները հիմնականում տարվում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, ուսումնասիրում են Բաքվի փոխանցած նոր առաջարկները խաղաղության պայմանագրի տեքստի մասով, որպեսզի հասկանան՝ որ կետին համաձայնեն, որին՝ ոչ: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ հանդիպումը թեժ է եղել հատկապես այն առումով, որ ՔՊ-ական հ/կ թեւը Արմեն Գրիգորյանին մեղադրել է, թե նա տապալել է իր առջեւ դրած «առաքելությունը», այն է՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը: Այսպիսով, ՔՊ-ականները փորձել են «նեղը գցել» ԱԽ քարտուղարին ու բացատրություններ են պահանջել նրանից»:
    18:22
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նոր Զելանդիայում ցիկլոնի պատճառով կա առնվազն 4 զոհ, տանիքների վրայից հաջողվել է փրկել հարյուրավոր մարդկանց
    Նոր Զելանդիայի պաշտոնյաները հայտնում են, որ առնվազն 4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա է մահացել «Գաբրիել» ցիկլոնի ավերածությունների հետևանքով. ցիկլոնը լուրջ ջրհեղեղների և սողանքների պատճառ է դարձել Հյուսիսային կղզում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին: Չորեքշաբթի օրը նորզելանդացի պաշտոնյաները հաստատել են, որ ամենաշատ տուժած շրջաններից մեկում՝ Հոքս Բեյում, երեխայի դի է հայտնաբերվել: Սողանքի զոհ դարձած հրշեջի մարմինը ևս հայտնաբերվել է: Միևնույն ժամանակ, փրկարարական ուղղաթիռները փրկել են տանիքներ բարձրացած գրեթե 300 մարդու։ Ցիկլոնը հեռացել է Նոր Զելանդիայից, սակայն այսօրվա դրությամբ շուրջ 10 500 մարդ դեռ տեղահանված է: Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտարարել է, որ կան նաև «մի քանի անհետ կորածներ, որոնց առնչությամբ ոստիկանությունը լուրջ մտահոգություններ ունի»: Չնայած անձրևը հիմնականում դադարել է, սակայն հեռավոր շատ քաղաքներ և տարածքներ հեղեղումների և էլեկտրական հոսանքի բացակայության պատճառով կտրված են արտաքին աշխարհից: Երկրի վարչապետը «Գաբրիել» ցիկլոնն անվանել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ամենամեծ եղանակային իրադարձությունը վերջին 100 տարիների ընթացքում:
    18:07
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Թուրքիայի Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը կարճատև զրույց է ունեցել փրկարարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ադըյամանում աշխատող Հայաստանի փրկարարական ջոկատի ղեկավար, կապիտան Վահե Գևորգյանն ընդգծեց, որ բոլորը գոհ են հայ փրկարարների կատարած աշխատանքից: «Բոլորը մոտենում են մեզ, շնորհակալություն են հայտնում: Նաև զարմանում են, որ Հայաստանից ենք եկել, այդ դեպքում շնորհակալությունը կրկնապատկվում է: Կարելի է ասել, որ մենք անթերի աշխատանք ենք կատարել, որովհետև կարողացել ենք մյուս պետությունների փրկարար ծառայողների հետ արդյունավետ աշխատել»,- ասել է Գևորգյանը: Նա հավելել է, որ կարողացել են մարդկային կյանքեր փրկել, եղել են դեպքեր, երբ փլատակներից դիեր են դուրս բերել: Կապիտան Գևորգյանը հայտնել է, որ եղել են դեպքեր, երբ իրենց Ադըյամանի հայ բնակիչներ են մոտեցել և շնորհակալություն հայտնել:
    17:52
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
    Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին: Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը: «Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
    17:44
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը և հայերն արդարացված պահանջ ունեն թուրքական կառավարությունից․ Սասունյան
    Հզոր երկրաշարժից հետո հսկայական մարդասիրական օգնություն և մի քանի տասնյակ փրկարարներ Թուրքիա ուղարկելու Հայաստանի կառավարության որոշումը բազմաթիվ վեճեր է առաջացրել հայկական շրջանակներում: Թուրքիայի կառավարությունը Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը չէ։ Թուրքիան ոխերիմ թշնամի է, որը 1915 թվականին իրագործել է Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս շարունակում է իր ժխտողականությունը։ Ավելի վերջերս թուրքական զինուժը և վարձկան իսլամական ահաբեկիչներն աջակցել են Ադրբեջանին 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ՝ պատճառ դառնալով հազարավոր հայ զինվորների մահվան։ Անցյալ շաբաթ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանեց, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցության համար փոխհատուցում է՝ մի քանի հարյուր փրկարարներ ուղարկելով երկրաշարժի գոտի։ Էրդողանն այնուհետև հավելեց իր հաճախակի կրկնվող կարգախոսը՝ «Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն»: Ավելին, մեկ շաբաթ առաջ, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն էր տրամադրում Թուրքիային, թուրքական կառավարությունը, աղետալի երկրաշարժի պայմաններում, ժամանակ գտավ դատապարտելու Մեքսիկայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Հայաստանի կողմից 27 փրկարարների և 100 տոննա սննդամթերքի, դեղորայքի և օգնության այլ պարագաների ուղարկումը Թուրքիա վիճահարույց էր, քանի որ օգնությունը տրամադրվել է ոչ միայն չզղջացող թշնամուն և 2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի պատճառած հայկական կորուստներից հետո, այլև ներկայումս Արցախում հումանիտար ճգնաժամի ընթացքում, երբ ադրբեջանական կողմը շրջափակել է Լաչինի միջանցքը, որին աջակցում է Թուրքիան։ Մինչ Արցախում 120 հազար հայեր դանդաղորեն սովամահ են լինում, ավելի քան 60 օր զրկված լինելով սննդից ու դեղորայքից, Հայաստանի վարչապետը, նախագահը և խորհրդարանի նախագահը, անտեսելով հայկական զգայունությունը, հայտարարեցին Թուրքիա օգնություն ուղարկելու մասին։ Նրանք միամտորեն շեշտում էին, որ իրենց մարդասիրական գործողությունը կօգնի խաղաղություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև։ Բնականաբար, երբ խոշոր աղետ է տեղի ունենում աշխարհի ցանկացած կետում, երկրների մեծ մասը շտապում է փրկել տուժածներին: Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ։ Այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարները կարող էին մեղմել հանրության հակազդեցությունը, եթե ավելի նուրբ ձևակերպված հայտարարություն տարածեին Թուրքիային տրամադրվող օգնության վերաբերյալ՝ միաժամանակ ընդունելով, որ գիտակցում են արցախահայության ծանր վիճակը Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով: Կարևոր է, որ հայերը տարբերություն դնեն թուրքական կառավարության և թուրք ժողովրդի միջև: Հայաստանը և հայերն արդարացված պահանջ ունեն թուրքական կառավարությունից Ցեղասպանության ժամանակ հայերի կրած կորուստների համար, սակայն նրանք չպետք է թշնամացնեն թուրք անհատներին, որոնք որևէ դեր չեն խաղացել Ցեղասպանության մեջ, քանի որ նրանք նույնիսկ ծնված չեն եղել այդ ժամանակ։ Սակայն եթե որևէ թուրք ժխտում է ցեղասպանությունը և վիրավորում հայ նահատակների հիշատակը, ապա նա պետք է դատապարտվի ճիշտ այնպես, ինչպես ուրացող թուրքական կառավարությունը: Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքներից մեկը Էրդողանի առանց այն էլ ցածր քաղաքական վարկանիշի անկումն է։ Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ Էրդողանը թուրք փրկարարների մեծ մասին անարդարացիորեն ուղարկել է երկրաշարժի այն շրջանները, որոնք բնակեցված են նախկինում իր օգտին քվեարկած կողմնակիցներով։ Նա ենթարկվել է կոշտ քննադատությունների՝ երկրաշարժի մեծ թվով տուժածներին փրկելու թուրքական կառավարության դանդաղ գործողությունների պատճառով։ Էրդողանի կառավարության կոռուպցիոն գործելակերպի հետևանքով Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ մահացել են հարյուրավոր վատ կառուցված բարձրահարկ բնակելի շենքերի փլուզման հետևանքով։ Պատշաճ կառուցված բազմաթիվ շենքեր չեն փլուզվել։ Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2023 թվականի մայիսի 14-ին՝ երեք ամիս անց։ Իմանալով, որ արդար կերպով վերընտրվելու իր հնարավորությունները ցածր են, Էրդողանը հավանաբար կհետաձգի ընտրությունները՝ ժամանակ տալով իրեն բարձրացնել իր վարկանիշը՝ հանդես գալով տարբեր հնաքներով։ Էրդողանի համար վերընտրվելը պարտադիր է, քանի ընտրություններում պարտվելու դեպքում, նա պարզապես չի կորցնի նախագահի պաշտոնը․ նա ռիսկի է դիմում իր մնացած կյանքն անցկացնել բանտում՝ իր և իր ընտանիքի զանգվածային կոռուպցիայի պատճառով: Ուստի Էրդողանն ամեն ինչ կանի իշխանությունը պահելու համար։ Թեև նա օրինական իրավունք չունի հետաձգել ընտրությունները, սակայն դատական համակարգին կհրամայի որոշում կայացնել, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում ընտրությունների հետաձգումն օրինական է և արդարացված։ Էրդողանն արդեն շռայլ խոստումներ է տալիս իր հնարավոր ընտրողներին։ Նա երկրաշարժից փրկված միլիոնավոր անօթևան թուրքերի խոստացել է, որ կառավարությունը մեկ տարում նրանց անվճար բնակարաններ կտա։ Էրդողանը մոռանում է, որ իրավունք չունի նման խոստում տալու, քանի որ մեկ տարի անց նա կարող է չլինել Թուրքիայի նախագահը։ Էրդողանը նաև մեծ գումարներ կտրամադրի հանրությանը նրանց ձայները շահելու համար։ Թուրքիայի ավերված տարածքները վերականգնելու համար օտար երկրները և միջազգային ֆինանսական հաստատությունները միլիարդավոր դոլարներ կնվիրաբերեն, որոնք Էրդողանը շռայլորեն կբաժանի ընտրողներին՝ վերընտրվելու համար:
    17:37
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Քըլըչը հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին
    Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանակցող Սերդար Քըլըչը թվիթերյան միկրոբլոգում հայերեն շնորհակալություն է հայտնել: «Ադըյամանում ընդունման խմբերը բացել են Հայաստանից երկրորդ օգնությունը պարունակող բեռնատարների դռները՝ երկրաշարժից տուժածներին այցելելու նպատակով տարածաշրջան ժամանած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հսկողությամբ։ Շնորհակալություն, Հայաստան», - գրել է Քըլըչը՝ վերջին նախադասությունը գրելով հայերեն: Բացի այդ, նա կից տեսանյութ է հրապարկել:
    17:31
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանություններին կոչ ենք անում հետ կանգնել այդ վտանգավոր նախաձեռնությունից․ Ժուռնալիստների միություն
    Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել այն բանի համար, որ նա հանդես է եկել բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման վերաբերյալ քննադատությամբ և պաշտպանել է իր գործընկեր, դատավոր Աննա Փիլոսյանին։ Դատավոր Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ մամուլում հրապարակված միջնորդությունից պարզորոշ երևում է, որ գործադիր իշխանությունը հիմք է ընդունել հանրային հնչեղություն ունեցող խնդրով դատավորի կարծիքն արտացոլող լրատվամիջոցների հրապարակումները։ Այդ առթիվ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներս, լրագրողական կազմակերպություններս մեր վրդովմունքն ու մտահոգությունն ենք հայտնում դատական իշխանությանն անմիջականորեն վերաբերող ու իրենից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցով դատավորի կողմից կարծիք հայտնելը պատժելի դիտարկելու կապակցությամբ։ Դա ուղղակի ոտնձգություն է խոսքի ազատության Սահմանադրական արժեքի նկատմամբ, քանի որ վերագրվող արարքի համար դատավորին պատժելու դեպքում հանրությունը հետայսու կզրկվի ժողովրդավարության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող բանավեճերում դատավորների այլընտրանքային կարծիքներին տեղեկանալու հնարավորությունից։ Իշխանություններին կոչ ենք անում հետ կանգնել այդ վտանգավոր նախաձեռնությունից, իսկ խոսքի ազատությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ տալ համապատասխան գնահատական։ Հայտարարությունը բաց է ստորագրման համար։ Սաթիկ Սեյրանյան-Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյան- NEWS.am կայքի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Սոնա Տռուզյան- «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար Վահե Սարգսյան- «Երկիր» թերթի և Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյան-Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյան-AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր Տաթև Այվազյան-Armday.am կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյան-Irakanum.am կայքի խմբագիր Ժաննա Ծառուկյան-LIVEnews.am, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան-«Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյան-Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյան-«Ժողովուրդ » օրաթերթի գլխավոր խմբագիր Անժելա Նալբանդյան-PARA TV-ի փոխտնօրեն Նարեկ Գալստյան- 24News կայքի տնօրեն Անահիտ Ոսկանյան, Panorama.am-ի գլխավոր խմբագիր Հարություն Հարությունյան- 5-րդ ալիքի տնօրեն Լիա Խոջոյան – MediaHub լրատվական կայքի գլխավոր խմբագիր Էմանուել Մկրտչյան- «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսով- ԱՌԿԱ լրատվական գործակալության տնօրեն Քրիստինա Աղալայան (Զարթօնք/Չափ)- Զարթօնքի աշխատակից Չափի խմբագիր
    17:22
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանը 80 տոննա հումանիտար օգնություն և 1 մլն դոլար է ուղարկել Թուրքիա
    Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը հայտնել է, որ ավերիչ երկրաշարժից հետո Ռուսաստանն 80 տոննա հումանիտար օգնություն Է ուղարկել Թուրքիա և փոխանցել Է ավելի քան մեկ միլիոն դոլար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Մինչև այսօր Ռուսաստանից Թուրքիայի աղետի գոտու կարիքների համար 80 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել և փոխանցվել է ավելի քան 1 միլիոն դոլար», - Սամսարի խոսքը մեջբերում Anadolu գործակալությունը։ Թուրք դիվանագետը հիշեցրել է, որ արդեն աղետի առաջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ «Պուտինը զանգահարել Է Թուրքիայի ղեկավարին և ցավակցություն հայտնել, ինչպես նաև հաղորդել Է անհրաժեշտ օգնություն ուղարկելու մասին: Այս նախաձեռնությունների շրջանակներում ռուսական գերատեսչություններն անհապաղ միջոցներ են ձեռնարկել և առաջին իսկ օրերին երեք ինքնաթիռով 150 մարդուց բաղկացած որոնողափրկարարական խումբ, ինչպես նաև բժիշկների բրիգադով աերոմոբիլային հոսպիտալ են ուղարկել Թուրքիա», - ասել է դիվանագետը։ Սամսարը նշել է, որ նույն օրը Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռ է ուղարկվել Թուրքիա՝ Իսկենդերուն նավահանգստում բռնկված հրդեհը մարելու համար։ Նրա խոսքով՝ երկրաշարժի երկրորդ օրը 50-հոգանոց աերոմոբիլային խմբավորման երկրորդ էշելոնն Է մեկնել երկու ինքնաթիռով։ Ընդհանուր առմամբ, մինչև այսօր Թուրքիայի աղետի գոտում գտնվել են ՌԴ-ի շուրջ 350 մասնագետներ, այդ թվում՝ որոնողափրկարարական թիմերը, Ռուսաստանի ԱԻՆ-ի, ՊՆ-ի բժիշկները, արձանագրել է դեսպանը։ Նա նշել է, որ Թուրքիայի տուժած տարածաշրջաններին օգնություն է ուղարկել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում, Բացի Թուրքիայից, երկրաշարժից մեծապես տուժել Է Սիրիան: Վերջին տվյալների համաձայն՝ աղետից Թուրքիայում զոհվել Է 35 418 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 105 հազարը:
    17:07
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Սունդուկյան փ. 15Ա, 15/1, 15/2, 64Ա շենքեր, Հր.Քոչարի փ. 14/3 շենք, Անդրանիկի փ. 6, 8, 10, 10/2, 10/3 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Թումանյան թաղ. 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քուչակ թաղ. 47 շենք, թիվ 170 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արշակունյաց պող. 18/1-18/4 շենքեր, Բրյուսովի փ. 19, 21, 23, 48, 54 շենքերի բնակիչ բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 6 շենք, Նանսենի 1-ին նրբ. 4, 5, 6 շենքեր, Գայի պող. 4, 6 շենքեր, թիվ 242 և 251 մսուր-մանկապարտեզներ, թիվ 62 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10:00-16:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 11:00-13:00 Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի, Կոտայքի մարզի՝ 11:00-16:00 Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի, Պտղնի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Առինջ գյուղ մասնակի, Լոռու մարզի՝ 12:00-13:00 Նեղոց գյուղ, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Ախուրյանի տարածաշրջան` Ախուրյան գյուղի արևելյան և հարավային մասեր և Նոր Ախուրյան թաղամաս: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    16:52
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավելի քան 10 տարի շահագործել էին տարեց կնոջը. մուրացկանությամբ զբաղվելուն դրդած տղամարդը կալանավորվել է
    Թրաֆիքինգը կամ մարդու շահագործումը սկսվում է գայթակղությամբ՝ հեշտ ու շահավետ աշխատանք, կյանքը կտրուկ բարելավելու խոստումներ: Ստրկական վիճակը գալիս է հետո, երբ արդեն զոհը մտնում է խաղի մեջ, կուլ տալիս խայծը, դառնում խոցելի ու կառավարելի: Այդ պահից սկսվում են սպառնալիքները, ծեծը, նվաստացումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, Հայաստանում շահագործման ամենատարածված ձևերից մեկը մուրացկանության մեջ ներգրավելն է։ «Եվ քանի որ մուրացկանությամբ գումար վաստակելու համար հարկավոր է մարդկանց մեջ առաջացնել գութ ու կարեկցանք, թրաֆիքինգի այս տեսակին զոհ են դառնում հասարակության խոցելի խմբերը` հիմնականում մանկահասակ երեխաներ ու տարեց մարդիկ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկությունը վերաբերում էր հենց տարեց կնոջ շահագործմանը: Այդ դեպքում էլ ամեն ինչ սկսվել էր գայթակղությամբ: 2009 թվականին կինը վարձով բնակվել է Ծարավ աղբյուրի փողոցի սեփական տներից մեկում, որտեղ ծանոթացել է մեկ այլ վարձակալի հետ: Նորածանոթ տղամարդուն կինը խնդրել է սարքել իր մոր գերեզմանը: Ըստ կնոջ` գնի շուրջ նախապես չեն պայմանավորվել, իսկ հետո տղամարդը պահանջել է երեք հազար դոլար: Կինն այդ գումարը չուներ, և տղամարդը, գումարը թեկուզ մաս-մաս ստանալու պայմանով, կնոջը դրդել է զբաղվել մուրացկանությամբ: Եթե հաշվի առնենք, որ կինը մուրացկանությամբ ամեն օր վաստակում էր առնվազն 35-40 հազար դրամ, ապա պարտքը պետք է արագ փակեր: Բայց տղամարդու նպատակն այլ էր. կինն այլևս ոչ թե պարտապան էր, այլ գումար վաստակելու միջոց: Հետագա միջոցառումերով Նոր Նորքի ոստիկանները պարզեցին, որ մուրացկանության դրդելուց զատ` տղամարդը կնոջը հաշվառել էր Բյուրեղավան քաղաքում, նրա անունով ձևակերպել կենսաթոշակ և վերջին երեք տարում ինքն էր ստացել թոշակը: Կարող է հարց ծագել, թե ինչու այդ ողջ ընթացքում կինը չէր դիմել իրավապահներին: Պատասխանը նման դեպքերում միշտ նույնն է. սկզբում ամաչել է, հետո` վախեցել: Կինը ոստիկաններին պատմել է, որ նախկինում մի քանի անգամ փորձել է պարզապես փախչել տղամարդուց, սակայն նա իրեն գտել է, ծեծել ու սպառնացել: Ի դեպ, այդ ամենին տեղյակ էր և որոշակիորեն աջակցում էր նաև տղամարդու կինը: Մինչ կոնկրետ գործողությունների անցնելը` իրավապահները տարեց կնոջը տեղավորեցին հատուկ կացարանում: Փետրվարի 7-ին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ամուսինները ձերբակալվեցին: Ամուսնու խուզարկությամբ հայտնաբերվեցին տարեց կնոջ անձնագիրն ու սոցիալական քարտը: Ավելի տպավորիչ արդյունքներ տվեց ամուսինների բնակության վայրում կատարված խուզարկությունը: Հայտնաբերվեցին և առգրավվեցին կնոջ կենսաթոշակի բանկային քարտը, ավելի քան 70 հազար դոլար, ինչպես նաև տեսակավորած և առանձին պարկերում լցրած մետաղադրամներ` որոնց ընդհանուր գումարը կազմեց 1 միլիոն 299 հազար 750 դրամ: Տղամարդուն ներկայացվել է մեղադրանք: Նա կալանավորվել է: Նշենք, որ 188-րդ հոդվածի 1-ին մասը ենթադրում է պատիժ` ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով: Սակայն հատկապես նման հարցերում ոստիկանության նպատակը ոչ թե պատիժն է, այլ արատավոր երևույթի կանխումը: Եվ այդ երևույթները կանխելու նպատակով ոստիկանությունը մշտապես ձեռնակում է կանխարգելիչ միջոցառումներ, համագործակցում շահագրգիռ բոլոր կառույցների հետ: Նույն հետևողականությամբ թրաֆիքինգի դեմ պայքարում են ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները, ու նաև այդ հետևողականության արդյունքում Հայաստանում նվազել են մարդու շահագործման դեպքերը: Սակայն երևույթը բացառելու անհրաժեշտ պայման է քաղաքացիների բարձր իրավագիտակցությունը: Նման դեպքեր նկատելիս, առավել ևս` թրաֆիքինգի զոհ դառնալիս, առանց ամաչելու և առանց վախենալու անպայման և անմիջապես պետք է դիմել իրավապահներին: Հիշեք, երբ ոստիկանությունը ձեր կողքին է` դուք չէ, որ պետք է վախենաք կամ ամաչեք: Ի վերջո, ամենաամոթալին այն է, որ այսօր մեր հասարակությունում հնարավոր են ստրկության ժամանակակից դրսևորումներ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
    16:37
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արարատ Միրզոյանը ժամանել է Ադըյաման
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հայ փրկարարները: Լուսանկարները՝ Արմենպրես պետական լրատվական գործակալության Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Ադըյամանում միջազգային որոնղափրկարարական խմբերի աշխատանքները համակարգող, դիվանագետ Ջերեն Յազգանը: Ջերեն Յազգանի հետ առանձնազրույց ունենալուց հետո Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ: Աղետի գոտում ՀՀ ԱԳ նախարարին կուղեկցի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
    16:30
    15.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դիրքերն ինքնակամ թողնելու համար մեղադրվող 6 զինծառայողների վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։ Նշված զինծառայողներին վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) 5-րդ մասով նախատեսված առերևույթ հանցանք կատարելու համար։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:
    16:22
    15.02.23
    Ավելին
  • Հասարակական
    «Ինքն ա մեզի մորթել», բայց «դուշմանությունը երկար չի տևում». զրույցներ՝ Մարգարայում
    Հայաստան-Թուրքիա սահմանային Մարգարա գյուղում ակտիվացել են խոսակցությունները, թե Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելուց հետո Մարգարայի կամուրջը կարող է մշտական բացվել: Երկու անգամ մարդասիրական բեռների տեղափոխման համար բացված դարպասները Մարգարայի բնակիչները վերջին անգամ 1993-ին են բաց տեսել: Գյուղում հակասական տրամադրություններ են:
    16:07
    15.02.23
    Ավելին