Լրահոս
2023-04-11
-
ԱրցախԱրցախից 15 անձ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություներով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ 15 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Ավելին14:3011.04.23 -
ՄիջազգայինՈ՞ւմն է Բախմուտը. ռուսական կողմը պնդում է, որ վերահսկում է քաղաքի ավելի քան 75 տոկոսըՊաշտոնական Կիևը երկրորդ օրն է՝ անարձագանք է թողնում Մոսկվայի պնդումները, թե ռուսական կողմը վերահսկողության տակ է առել Բախմուտ քաղաքի ավելի քան 75 տոկոսը: Միայն ուկրաինացի գեներալ Ալեքսանդր Սիրիսկին ասել է, թե ռուսները ստիպված են Բախմուտի համար կռիվներում ներգրավել հատուկ նշանակության ուժեր և օդադեսանտային հարձակման ստորաբաժանումներ:Ավելին14:1711.04.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարությունը մեկնարկում է միջուկային մարտական պատրաստության ամենամյա վարժանքներըGlobal Thunder 23 ամենամյա հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք ուղղված են ԱՄՆ-ի միջուկային ուժերի մարտական պատրաստության բարձրացմանը, կմեկնարկեն ապրիլի 11-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը (STRATCOM):Ավելին14:1511.04.23 -
ԻրավականՎարչապետի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար, չի պատրաստվում ներողություն խնդրել. Aravot.amԵրեկ Վայոց Ձորի մարզում վարչապետի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար ու չի պատրաստվում ներողություն խնդրել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է նրա ամուսինը՝ Սուրեն Զաքարյանը:Ավելին14:1011.04.23 -
ՔաղաքականԵրևանը նոր քաղաքապետ չի ունենա մինչև ավագանու հերթական ընտրություններՄոտ մեկ ամիս առանց քաղաքապետի մնացած Երևանը հավանաբար նոր քաղաքապետ չի ունենա մինչև ավագանու հերթական ընտրություններ։ Այսօր ավագանու արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում էր քաղաքապետի ընտրության հարցը, բայց այն չի կայացել։ Միայն փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն է ներկայացել նիստին, հայտարարել, որ այն համարվում է չկայացած։ Նախորդ նիստի ժամանակ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, քանի որ ընտրություններին մի քանի ամիս է մնացել։Ավելին14:0611.04.23 -
Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունԲրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:Ավելին14:0011.04.23 -
Քաղաքական«Լավ շրջապատով» Մանասյանն անաչառության վարժություններ չի անումԽորհրդարանում քառօրյան սկսել են Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը քննարկելով: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է: Ընդդիմության առաջադրած Էդգար Ղազարյանի թեկնածությունը, ինչպես հիշում եք, մերժել էր քաղաքական մեծամասնությունը: Իշխանական թեկնածուին ընդդիմադիրներն առաջարկել են անաչառության վարժություններ անել: Մանասյանն ասել է՝ վարժություններ մարզվելիս է անում: Դարձյալ հաստատել է՝ ինքը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհին է, բայց վստահ է, որ շրջապատն իրեն չի խանգարի օմբուդսմենի գործը լավ անել:Ավելին13:4811.04.23 -
ՄիջազգայինՃապոնիան ափսոսանք է հայտնել ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցման կապակցությամբՃապոնիայի կառավարությունն ափսոսում է Ռուսաստանի կողմից խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների դադարեցման համար և դրանք վերսկսելու հույս ունի: Նման ձևակերպում կա Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից հրապարակված «Դիվանագիտության կապույտ գրքում»՝ Ճապոնիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:Ավելին13:4511.04.23 -
ՀասարակականՇչակ է գործարկվելուԱպրիլի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:30-ը, «Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ուսանողների գործողությունները» թեմայով օբյեկտային վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։Ավելին13:3011.04.23 -
ՀասարակականԱդրբեջանական բանտերում պահվող շիրակցի գերիների հարազատները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհըԵրկուսուկես տարի ադրբեջանական բանտերում պահվող շիրակցի գերիների հարազատները այսօր փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը՝ պահանջելով վերադարձնել իրենց որդիներին: Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները «Aravot.am»-ի թղթակցին պատմել են, որ անցած շաբաթ Երևան են եկել, ցանկացել են արտագործնախարարություն մտել, նրանց չեն թույլատրել: Հարազատներից մեկն ասել է, որ գերեվարված տղաները ծերացել են: «30 տարեկանը 40, 50 տարեկան է երևում»,- նա այսպես նկարագրել է, թե ինչ վիճակում են գերիները:Ավելին13:1711.04.23 -
ԱրցախԱրցախում կոչ են անում գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնել ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբԱրցախի Հանրապետության Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տարածած հաղորդագրությունից:Ավելին13:1511.04.23 -
ՔաղաքականՍիսիան մտած ադրբեջանցի զինծառայողներից մեկին դեռ չեն գտելՍիսիան մտած ադրբեջանցի զինածառայողներից մեկին դեռ չեն գտել։ Այս մասին «Հայլուրին» հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը: Ըստ պաշտպանական գերատեսչության՝ կիրակի գիշերը՝ ժամը 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի զինծառայող և հայտնել էր, որ իր հետ եղել է ևս մի զինվոր: «Հայլուրին» ականատեսները պատմել էին, որ ադրբեջանցիները մտել են Բնունիս գյուղ, թակել Մաթևոսյանների դուռը և փախել:Ավելին13:0011.04.23 -
ՀասարակականՊարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումըԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մեկնաբանել են շրջանառվող լուրերը, թե Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը (ՀՀՌՑ) առաջիկայում պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։Ավելին12:4511.04.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ստիպված վայրէջք՝ Թուրքիայում. օդանավերը Երևան չեն հասելՀայլուր 12։30 Ստիպված վայրէջք՝ Թուրքիայում. օդանավերը Երևան չեն հասելԱվելին12:3011.04.23 -
ՔաղաքականԹքելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել իրենց իրավունքից. Գեղամ ՄանուկյանԱԺ այսօրվա նիստի առաջին երկու հարցերը խիստ փոխկապակցված են վերջին օրերին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած հարցերի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը:Ավելին12:2011.04.23 -
ՏարածաշրջանԿարո Փայլանն այլևս ներառված չէ պատգամավորի թեկնածուների ընտրացուցակումԹուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրվելու։Ավելին12:1011.04.23 -
ՄիջազգայինԿամչատկայում ժայթքել է Շիվելուչ հրաբուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹԿամչատկայի Շիվելուչ հրաբուխն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:31-ին, սկսել է ժայթքել: Սկսվել է մոխրի արտանետում: Այս մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:Ավելին12:0011.04.23 -
ՀասարակականԼարված իրավիճակ` Շիրակի մարզում․ գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհըԱյս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։Ավելին11:4511.04.23 -
ՔաղաքականԱրդյո՞ք ներողություն խնդրելու եք լկտի պահվածքի համար. Կյուրեղյանը՝ Հովհաննիսյանին«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը բնորոշում է «շատ վատ»:Ավելին11:3811.04.23