Լրահոս
Քաղաքական
11:38
11.04.23
200

Արդյո՞ք ներողություն խնդրելու եք լկտի պահվածքի համար. Կյուրեղյանը՝ Հովհաննիսյանին

Img default alt hy

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը բնորոշում է «շատ վատ»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը վերջինիս հարց ուղղեց, թե ինչպես է գնահատում իր պահվածքն այդ նիստում և արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել:

ՔՊ պատգամավորն էլ իշխանությանը նույնացրեց հայ ժողովրդի հետ, նա նշեց, թե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջադրել էին մի մարդու, ով «անվանարկել է ՀՀ ժողովրդին»: