Լրահոս
Քաղաքական
13:48
11.04.23
76

«Լավ շրջապատով» Մանասյանն անաչառության վարժություններ չի անում

Խորհրդարանում քառօրյան սկսել են Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը քննարկելով: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է: Ընդդիմության առաջադրած Էդգար Ղազարյանի թեկնածությունը, ինչպես հիշում եք, մերժել էր քաղաքական մեծամասնությունը: Իշխանական թեկնածուին ընդդիմադիրներն առաջարկել են անաչառության վարժություններ անել: Մանասյանն ասել է՝ վարժություններ մարզվելիս է անում: Դարձյալ հաստատել է՝ ինքը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհին է, բայց վստահ է, որ շրջապատն իրեն չի խանգարի օմբուդսմենի գործը լավ անել: