Լրահոս
2023-04-11
-
ԻրավականԿաշառքով վարորդական վկայականների տրամադրումը շարունակվում էՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի և տեսուչի պաշտոնները, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի և Ա. Գ.-ի միջնորդությամբ ստացել են տարբեր չափի գումարներ՝ որպես կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:Ավելին17:4511.04.23 -
ՄիջազգայինՄիլիարդատեր Բրենսոնը Կիևում հանդիպել է Զելենսկու հետ (տեսանյութ)Virgin Galactic ընկերության հիմնադիրն Ուկրաինայի նախագահին հանդիպել է Կիևում, որտեղ նա դարձել է UNITED24-ի՝ Ուկրաինայի համար դրամահավաքի պաշտոնական հարթակի նոր դեսպանը:Ավելին17:3011.04.23 -
ՀասարակականԱդրբեջանը կրակ է բացել Տեղ համայնքի ուղղությամբ․ նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՊՆԱպրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:Ավելին17:1911.04.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ն լրտեսում էր իր երկարամյա դաշնակից Հարավային Կորեային. BBC-ն Պենտագոնից արտահոսած փաստաթուղթ է հրապարակելՊենտագոնի արտահոսած փաստաթղթերը բացահայտում են Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև զգայուն մի խոսակցություն, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինային զենքեր ուղարկելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն լրտեսում էր իր երկարամյա դաշնակից Հարավային Կորեային:Ավելին17:1511.04.23 -
ՔաղաքականՄհեր Սահակյանը կողմ կքվեարկի իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հայտարարեց, որ մարտի 31-ին պետաիրավական հանձնաժողովի փակ քննարկմանը տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ դիմելով անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Մհեր Սահակյանը ներկայացրեց միջադեպի վերաբերյալ իր տեսակետը։Ավելին17:0611.04.23 -
ՀասարակականՓոխհրաձգություն՝ Տեղ գյուղում․ զոհ ունենք. «Հրապարակ»Տեղ գյուղում 15-20 րոպե ինտենսիվ փոխհրաձգություն էր, Ձեր զանգից ընդամենը մի քանի վայրկյան առաջ փոխհրաձգությունը դադարեց։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց «Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցության նախագահ, պատերազմի մասնակից Արթուր Վարդանյանը։Ավելին17:0311.04.23 -
ԻրավականՄեկ օրում արձանագրվել է 10 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։Ավելին17:0011.04.23 -
ՀասարակականԱրջը զարթնել է. օրվա կադրը՝ Խոսրովի անտառիցՕրվա կադրը՝ Խոսրովի անտառից: Տեսախցիկ-թակարդները ֆիքսել են, թե ինչպես է արջը քորվում՝ ծառին քսվելով: Գորշ արջը ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում:Ավելին16:4511.04.23 -
ՔաղաքականՉեմ հավատում ո՛չ ձեր խիզախությանը, ո՛չ անաչառ լինելուն. Գալստյանը՝ ՄԻՊ թեկնածուինԱյսօր, երբ թշնամին քայլելով մտնում է սահմանամերձ գյուղեր, երբ լրանում է Լաչինի միջանցքի շրջափակման չորրորդ ամիսը, երբ Արցախում հումանիտար աղետն անհաղթահարելի մասշտաբների է հասնում, երբ Արցախի մեր քույրերն ու եղբայրները մենակ են թշմանու հանդիման, երբ շուտով կլրանա ՀՀ 180 քառ կմ տարածքների ադրբեջանական զորքերի կողմից օկուպացման երկրորդ տարին, երբ գրավված տարածքներին նորերն են ավելանում, երբ Բաքվի բանտերում հայ ռազմագերիներ են խոշտանգվում, երբ շարունակվում է Հայաստանի միջազգային մեկուսացումն ու սուվերենության անկումը, երբ երկիրը շագրենի կաշու պես կծկվում է, երբ Հայաստանի դեմոկրատիայի փքված փուչիկն ընդամենը էժանագին պոպուլիզմ է, երբ խաղաղության օրակարգը սին է, իսկ Հայաստանի անունից բանակցողը սեփական իշխանության համար պատրաստ է ցանկացած զոհողության, ԱԺ-ում քննարկվում է քաղաքական մեծամասնության ներկայացրած ՄԻՊ թեկնածուի հարցը։Ավելին16:3011.04.23 -
ՔաղաքականԱրդյո՞ք պատրաստվում եք Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի հարցով ևս միջնորդություն ներկայացնել ԱԺ․ Աղվան Վարդանյանը՝ գլխավոր դատախազինՓակ նիստին ներկա են եղել 8 հոքի, 4-ը ՔՊ պատգամավորներ, 3-ը «Հայաստան» խմբակությունից և կառավարության ներկայացուցիչը։ Խնդրում եմ բացատրեք՝ ձեր միջնորդության մեջ ինչո՞ւ է հիմնավորվածությունը բխում միայն ՔՊ-ական պատգամավորների ցուցմունքներից։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հարց ուղղելով գլխավոր դատախազին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։Ավելին16:2211.04.23 -
ՔաղաքականԻսկ ո՞վ է ասում, որ հենց երկու ադրբեջանցի է մտել ՀայաստանՈ՞վ գիտի՝ Հայաստանի սուվերեն տարածք ներթափանցած ադրբեջանցիները իրականում երկուսն են եղել, թե ավելի շատ: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ ադրբեջանցիների խումբ լինի մեր երկիր մտած՝ ահաբեկչական գործողություն կամ դիվերսիա անելու նպատակով:Ավելին16:1511.04.23 -
ՄիջազգայինՌուսաստանում մեկ տարում 118 ահաբեկչական հանցագործություն է կանխվել2022 թ. փետրվարից ի վեր Ռուսաստանի Դաշնությունում կանխվել է 118 ահաբեկչական ուղղվածության հանցագործություն: Ըստ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության՝ որպես դրանց իրականացնողներ են հանդես եկել երիտասարդներ ու դեռահասներ, այդ թվում՝ անչափահասներ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:Ավելին16:0011.04.23 -
ՔաղաքականԱդրբեջանական զինվորականների կողմից Հայաստանի սահմանն անցնելու միջադեպը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս․ Մանե ԹանդիլյանԱդրբեջանական զինվորականների կողմից Հայաստանի սահմանն անցնելու երեկվա միջադեպը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։Ավելին15:4511.04.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Սիրտը տրաքեց էլի. կինը չի զղջում անձրևանոցը Փաշինյանի ուղղությամբ նետելու համարՀայլուր 15։30 Սիրտը տրաքեց էլի. կինը չի զղջում անձրևանոցը Փաշինյանի ուղղությամբ նետելու համարԱվելին15:3011.04.23 -
ՄիջազգայինԵրկրորդ հետքայլ է արել Նեթանյահուն. Իսրայելի ՊՆ ղեկավարին վերականգնել է պաշտոնումԻսրայելի վարչապետը զանգվածային բողոքի ակցիանների ֆոնին երկրորդ հետքայլն է արել՝ պաշտպանության նախարարին վերականգնելով պաշտոնում: Նեթանյահուն Յոավ Գալանտին աշխատանքից ազատել էր երկու շաբաթ առաջ, երբ նախարարը հրապարակայնորեն կոչ էր արել սառեցնել դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը: Դժգոհության մեծ ալիքի ֆոնին Իսրյաելի կառավարությունը հետաձգել է դատարիավական բարեփոխումները մինչև ամառ:Ավելին15:1811.04.23 -
ԱրցախԱրցախում հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցը նշանակվել է ԱՀ պետական խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան՝ ազատվելով պետական խորհրդականի պաշտոնից։Ավելին15:1511.04.23 -
ՀասարակականԱրարատում կասեցվել է արտադրական կոոպերատիվի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լավաշ-Ժորա» արտադրական կոոպերատիվում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին (ՀՀ Արարատի մարզ, գ․ Արարատ):Ավելին15:0011.04.23 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Իրան-Թուրքիա սահմանին. այն զգացվել է նաև ՀայաստանումԱպրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.45⁰ և արևելյան երկայնության 44.49⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:Ավելին14:5011.04.23 -
ՄիջազգայինՊենտագոնից փաստաթղթերի անհետացման հարցում արդարացում չեն գտնում Սպիտակ տանըՄիացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը ամեն ինչ անում է, որ Պենտագոնից անհետացած փաստաթղթերը չխաթարեն երկրի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին: «Որևէ արդարացում չկա, որ այդ փաստաթղթերը ինչ-որ մեկի թեթև ձեռքով դարձան հանրային սեփականություն, այդ փաստաթղթերը պետք է պաշտպանվեին»,- ասել է Քիրբին:Ավելին14:4811.04.23 -
ԻրավականԲազում խախտումներ ու նաև կաշառք. պարեկները կարգազանց վարորդի են հայտնաբերելԱպրիլի 10-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ագարակ գյուղի սկզբնամասում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը չի ունեցել տեխզննման, պարտադիր ապահովագրման փաստաթղթեր, իսկ մեքենան հետախուզման մեջ էր: Ավելին, մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում էր և չուներ մեքենան վարելու համապատասխան փաստաթղթեր: Էլ ավելին, վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը, որպես կաշառք, պարեկային ծառայության աշխատակցին փորձել էր տալ հինգ հազար դրամ:Ավելին14:4511.04.23