Լրահոս
Միջազգային
14:15
11.04.23
85

ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարությունը մեկնարկում է միջուկային մարտական պատրաստության ամենամյա վարժանքները

Img default alt hy

Global Thunder 23 ամենամյա հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք ուղղված են ԱՄՆ-ի միջուկային ուժերի մարտական պատրաստության բարձրացմանը, կմեկնարկեն ապրիլի 11-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը (STRATCOM):

«GT23-ը ամենամյա միջուկային հրամանատարաշտաբային զորավարժություններ են, որոնք չեն անցկացվում որևէ պետության կամ այլ դերակատարի գործողությունների դեմ: Դրանք ուժեղացնում են միջուկային ուժերի մարտական պատրաստությունն՝ ապահովելով անվտանգ, ապահով և հուսալի ռազմավարական ուժեր», - նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Նախատեսվում է, որ զորավարժություններին կմասնակցեն նաև ԱՄՆ-ի մի քանի դաշնակիցներ, մասնավորապես՝ բրիտանացի զինվորականներ։

«Ինչպես և նախորդ տարիներին, Global Thunder 23-ի ժամանակ սովորականից ավելի ակտիվ կանցկացվեն ռմբակոծիչների թռիչքները», - նախազգուշացնում է STRATCOM-ը։