Լրահոս
Քաղաքական
13:00
11.04.23
128

Սիսիան մտած ադրբեջանցի զինծառայողներից մեկին դեռ չեն գտել

Սիսիան մտած ադրբեջանցի զինածառայողներից մեկին դեռ չեն գտել։ Այս մասին «Հայլուրին» հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը: Ըստ պաշտպանական գերատեսչության՝ կիրակի գիշերը՝ ժամը 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի զինծառայող և հայտնել էր, որ իր հետ եղել է ևս մի զինվոր: «Հայլուրին» ականատեսները պատմել էին, որ ադրբեջանցիները մտել են Բնունիս գյուղ, թակել Մաթևոսյանների դուռը և փախել: