Լրահոս
Տարածաշրջան
12:10
11.04.23
165

Կարո Փայլանն այլևս ներառված չէ պատգամավորի թեկնածուների ընտրացուցակում

Img default alt hy

Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրվելու։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Փայլանը տեղեկացրել է, որ կուսակցության ընտրացուցակում իր չընդգրկվելը պայմանավորված է երկու ժամկետի կանոնով։ Այսինքն այն անձինք, որոնք 2 անգամ ստանձնել են պատգամավորական մանդատ, երրորդ անգամ չեն առաջադրվելու։

«Ես իմ կուսակցության կողմից որպես թեկնածու չեմ առաջադրվի։ Հաջողություն մեր բոլոր թեկնածուներին։ Հաղթանակ (քրդերեն)»։

Նշենք, որ Թուրքիայի քաղաքական կուսակցություններն ապրիլի 9-ին  Բարձագույն ընտրական խորհուրդ են ներկայացրել թեկանծուների ցուցակները։