Լրահոս
Հասարակական
13:17
11.04.23
84

Ադրբեջանական բանտերում պահվող շիրակցի գերիների հարազատները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը

Երկուսուկես տարի ադրբեջանական բանտերում պահվող շիրակցի գերիների հարազատները այսօր փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը՝ պահանջելով վերադարձնել իրենց որդիներին: Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները «Aravot.am»-ի թղթակցին պատմել են, որ անցած շաբաթ Երևան են եկել, ցանկացել են արտագործնախարարություն մտել, նրանց չեն թույլատրել: Հարազատներից մեկն ասել է, որ գերեվարված տղաները ծերացել են: «30 տարեկանը 40, 50 տարեկան է երևում»,- նա այսպես նկարագրել է, թե ինչ վիճակում են գերիները: