Լրահոս
2023-04-10
-
Քաղաքական«Ականջ կտրելը» նորմալ է, բռունցքով հարվածելը՝ ո՞չ. Սահակյանի հարցով դատախազը միջնորդագիր կներկայացնիՀավանաբար այս շաբաթ խորհրդարանը կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ գլխավոր դատախազի միջնորդագրիրը: Իշխանական Վլադիմիր Վարդանյանի ու ընդդիմադիր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպից 10 օր անց գլխավոր դատախազը Ազգային ժողով է ներկայացրել 18 էջանոց միջնորդագիրը, ինչը Սահակյանի փաստաբանը խտրականություն է համարում, հիշեցնում, որ ականջները կտրելու սպառնալիք հնչեցրած ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի պահվածքը ուսումնասիրելու համար անգամ էթիկայի հանձնաժողով չձևավորվեց:Ավելին23:4510.04.23 -
ԻրավականԱյրել է կատվի ձագուկի աչքը, մի քանիսին էլ շնչահեղձ է արել. «սերիական մարդասպաններն այսպես են սկսում»Կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար իրավական գործընթաց է սկսվել Քննչական կոմիտեում: Այլ մանրամասներ Քննչականը առայժմ չի հայտնում: «Հայլուր»-ի թղթակից Աննա Հովհաննիսյանը կենդանիների խոշտանգման հետքերով նորից Երևանի կենտրոն է գնացել: Երևանցիները կատուների նկատմամբ դաժանությամբ աչքի ընկած տղայի վերաբերյալ նոր տվյալներ են հայտնել:Ավելին23:3710.04.23 -
ՔաղաքականՈ՞ւր է տանում Թուրքիան Հայաստանին՝ Անիի պատմական կամրջով. հայ մասնագետների նախապայմանըԵ՞րբ է սկսվելու Անիի կամրջի վերականգնումը: Մոտ երկու ամիս է անցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հնչեղ հայտարարությունից, թե պատմական կամուրջը նորոգելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սակայն անցած շաբաթավերջին «Հայլուր»-ի թղթակիցները տեսել են, որ Ախուրյան գետի ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ափին ոչինչ էլ չի արվում: Հայաստանի վերականգնող ճարտարապետները չեն կարծում, թե Թուրքիան գործնական քայլեր կանի կամուրջը վերականգնելու ուղղությամբ: Իսկ արտգործնախարարների հայտարարությունը ընդամենը ուղերձ էր աշխարհին, թե Հայաստանն ու Թուրքիան չեն այրում քաղաքական կամուրջները:Ավելին23:3010.04.23 -
ՏարածաշրջանՍաակաշվիլիի կողմնակիցների աղմուկը՝ Ազգային միասնության օրը. Արևմուտքը ճնշում է Վրաստանի իշխանությանըՄեր հարևան Վրաստանում նորից ցույցեր են: Այս անգամ Սաակաշվիլիի կողմնակիցներն են փողոց դուրս եկել, պահանջել կառավարության հրաժարականը, որովհետեև, ըստ Վրաստանի ընդդիմության, իշխանությունը պրոռուսական է, իսկ Վրաստանի ապագան Եվրոպայում է:Ավելին23:1510.04.23 -
ԱրցախԱդրբեջանը շարունակում է իր հանցավոր և ցեղասպան քաղաքականությունը. Արցախի ԱԳՆԱրցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցի կապակցությամբ․ «Ապրիլի 10-ին լրանում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաողբերգական և սարսափելի էջերից մեկի՝ Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցը։ 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը երկար և ինտենսիվ հրետակոծությունից հետո ներխուժեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավան և դաժան կոտորածի ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը: Ավելի քան 50 անմեղ քաղաքացիներ դաժանաբար սպանվեցին և տանջամահ արվեցին, տասնյակ գյուղացիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ գերեվարվեցին, որոնց մի մասը դաժանաբար սպանվեց գերության մեջ, իսկ 19 անձանց ճակատագիրը մինչ այսօր մնում է անհայտ: Այդ հրեշավոր դեպքերից երկու շաբաթ անց բնակավայրը կրկին ենթարկվեց հարձակման, և իրենց հարազատներին հուղարկավորելու վերադարձած բնակիչները դարձան Ադրբեջանի զինված ուժերի նոր վայրագությունների զոհը։ Մարաղայի կոտորածը Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի ու տեղահանությունների շարունակությունն էր, որի նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման օրինական պահանջը, ինչպես նաև էթնիկ զտման և բռնի տեղահանության միջոցով արցախահայությանը զրկել հայրենիքից։ Չնայած այն հանգամանքին, որ Մարաղայում կատարված վայրագությունները մանրամասնորեն փաստագրվել են միջազգային հանրության, այդ թվում՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, համապատասխան միջազգային կառույցների կողմից այս հանցագործության պատշաճ քաղաքական գնահատականի բացակայությունը և անպատժելիությունը պարարտ հող նախապատրաստեցին Ադրբեջանի հետագա ագրեսիայի, նրա ղեկավարության վարած հայատյաց և ցեղասպան քաղաքականության շարունակման և ամրապնդման համար: Արդյունքում՝ վստահ լինելով իր անպատժելիության մեջ՝ հետագայում Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ սանձազերծեց ևս երկու լայնամասշտաբ պատերազմ՝ 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին, արցախահայության դեմ իրականացնելով նոր վայրագություններ և ռազմական հանցագործություններ, մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, ինչպես նաև օկուպացնելով Արցախի Հանրապետության նոր, ավելի ընդարձակ տարածքներ: Այսօր էլ, անտեսելով Արցախի շրջափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ մարդկության աչքի առջև իրականացնել իր հանցավոր և ցեղասպան քաղաքականությունը՝ 120 օր շարունակ Արցախի բնակչությանը պահելով ապօրինի շրջափակման մեջ, զրկելով տարրական կենսապայմաններից, ստեղծելով հումանիտար ճգնաժամ, ինչպես նաև ահաբեկչական գործողություններով հետամուտ լինելով Արցախի հայաթափման իր հանցավոր ծրագրի իրականացմանը: Կրկին կոչ ենք անում միջազգային բոլոր դերակատարներին՝ Ադրբեջանի իշխանությունների ոճրագործությունները դադարեցնելու և դրանց լուռ ականատեսը կամ նույնիսկ հանցակիցը չդառնալու համար գործնական ու արդյունավետ գործողություններով Ադրբեջանին բերել իրավական և կառուցողական դաշտ՝ հարկադրելով վերջինիս ավտորիտար ղեկավարությանը հարգել միջազգային իրավունքն ու իրենց ստանձնած պարտավորությունները»:Ավելին23:0010.04.23 -
ՔաղաքականԱնվտանգություն են փնտրում ՊՆ ղեկավարը՝ Բրյուսելում, ԱԽ քարտուղարը՝ Թեհրանում. Մոսկվայի հիշեցումըՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Թեհրանում է, պաշտպանության նախարարը՝ Բրյուսելում: Աշխարհաքաղաքական հակամարտող բևեռներում ի՞նչ են փնտրում Հայաստանի իշխանությունները: Մեր երկրի անվտանգային ճարտարապետությունը նոր դետալներով հարստացնելու ճկունությու՞ն է դրսևորում Փաշինյանի կառավարությունը, թե՞ շարունակվում է այն, ինչը Փաշինյանի ընդդիմախոսները անվանում են «աշխարհաքաղաքական ճողվածք»: Փորձագետները դժվարանում են որևէ օբյեկտիվ պատասխան գտնել այս հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի անկանխատեսելի արտաքին քաղաքականությունը: Սակայն շատերն են նկատում, որ մեր երկրի անվտանգությունը ամեն օր դառնում է ավելի խոցելի:Ավելին22:4510.04.23 -
ԱշխարհԱմերիկյան Լուիսվիլում հրաձգություն է տեղի ունեցել. կա 5 զոհ, 6 վիրավորԱՄՆ Քենթուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Արդյունքում 5 մարդ զոհվել է, 6 մարդ վիրավորվել, այդ թվում՝ մեկ ոստիկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը: Լուիսվիլի ՀԴԲ գրասենյակը միջադեպը որակել է որպես հրաձգություն, իսկ մյուս պաշտոնյաները բնակիչներին հորդորել են հեռու մնալ այդ շրջանից: Թե կոնկրետ ով է կրակ բացել, դեռ հայտնի չէ։ Փոխհրաձգություն է սկսվել կրակողի և ոստիկանների միջև։ Դեպքի վայրում աշխատում է նաև ՀԴԲ-ն։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ կրակողը չեզոքացվել է: «Ենթադրյալ կրակողը վնասազերծվել է»,- նշվում է Twitter-ի գրառման մեջ։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ճեպազրույցում հայտնել են, որ Լուիսվիլում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, և առնվազն վեց մարդ տեղափոխվել է Լուիսվիլի համալսարանի հիվանդանոց, այդ թվում՝ մեկ սպա՝ «տարբեր վնասվածքներով»: Առայժմ հայտնի չէ հոսպիտալացվածների վիճակի մասին։Ավելին22:3010.04.23 -
ՀասարակականԱդրբեջանական ԶՈւ ծառայողները կոպտորեն խախտում են սահմանային բնակիչների իրավունքները. Արման ԹաթոյանԱդրբեջանական կառավարության գործակալների կողմից Արցախի շրջափակման, ադրբեջանական թշնամանքի ապացույցներն ու իրական մտադրությունները Արման Թաթոյանը ներկայացրել է Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության միջազգային հաղորդակցությունների բաժնի ղեկավարին ու միջազգային լրագրողների։ Այս մասին հաղորդում են «Թաթոյան» հիմնադրամից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության, նրանց հանցավոր արարքների փաստերը: Արման Թաթոյանն ընգծել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կոպտորեն խախտում են սահմանային բնակիչների իրավունքները, մարդիկ զրկվել են իրենց օրինական իրվաունքներից՝ տների, արոտավայրերի, խոտհարքների ու վարելահողերի նկատմամբ։ Նրանց ներկայությունն բնակավայրերի հարեւանությամբ ինքնին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի խախտում է եւ անվտանգության խաթարում: Հանդիպումը կայացել է Հայկական Կարիտասի աջակցությամբ։Ավելին22:1510.04.23 -
ԱռողջապահականԴաստակի ցավի առաջացման պատճառներըԴաստակի ցավը հաճախ առաջանում է գերձգման կամ պատահական վնասվածքի ու կոտրվածքի պատճառով: Սակայն դաստակի ցավը կարող է կապված լինել նաև ոչ թե վնասվածքի, այլ երկարաժամկետ առողջական խնդիրների հետ, օրինակ՝ կրկնվող գերլարում, արթրիտ (հոդաբորբ) կամ կարպալ թունելի համախտանիշ: Բազմաթիվ գործոններ կարող են առաջացնել դաստակի ցավ, ուստի ճշգրիտ պատճառը կարող է դժվարությամբ ախտորոշվել: Այնուամենայնիվ, ճիշտ ախտորոշումը վճռորոշ նշանակություն ունի պատշաճ բուժման համար: Կախված պատճառից, դաստակի ցավը կարող է լինել տարբեր. Օրինակ, օստեոարթրիտի ցավը հաճախ բնութագրվում է որպես բութ ատամնացավին նմանվող, մինչդեռ կարպալ թունելի համախտանիշը սովորաբար առաջացնում է ծակոցներ կամ թմրածություն, հատկապես գիշերային ժամերին: Դաստակի ցավի հստակ տեղորոշումը նույնպես օգնում է հասկանալու առաջացման պատճառը: Դաստակի ցավի ոչ բոլոր դրվագներն են պահանջում բժշկական օգնություն: Թեթև ձգումներից կամ անհաջող շարժումներից առաջացած մեղմ ցավերը սովորաբար թուլանում կամ վերանում են տեղային սառեցնող միջոցներով (օրինակ՝ սառցեպարկ), ձեռքին և դաստակին հանգիստ տալով կամ սովորական ցավազրկողներով: Սակայն, եթե ցավը պահպանվում է մի քանի օր կամ գնալով ուժգնանում է, անհրաժեշտ է այցելել բժշկի: Ուշացած ախտորոշումը և բուժումը կարող են բերել ոչ լիարժեք ապաքինման, շարժումների սահմանափակման և երկարատև հաշմանդամության: Դաստակի ցավը կարող է ի հայտ գալ ցանկացած մարդու մոտ՝ անկախ այն փաստից՝ վերջինս նստակյաց, թե ակտիվ առօրյա է վարում: Ռիսկի գործոնն առավել բարձր է հետևյալ պայմանների առկայության ժամանակ՝ Մարզական գործունեություն. դաստակի վնասվածքները տարածված են տարբեր մարզաձևերով զբաղվող մարդկանց շրջանում, ում մոտ առկա է դաստակի վրա ուժեղ ազդեցություն կամ կրկնվող լարվածություն: Մարդկանց այս խումբը ներառում է՝ ֆուտբոլիստներ, թենիսիստներ, մարմնամարզիկներ, գոլֆ խաղացողներ և այլն: Կրկնվող աշխատանք. գրեթե բոլոր տեսակի գործերը, որոնցում ներառված են ձեռքերը և դաստակները, նույնիսկ մկրատով աշխատելը, եթե կատարվում են ուժով և բավականին հաճախ, կարող են առաջացնել դաստակային ցավեր: Որոշ հիվանդություններ և վիճակներ. հղիությունը, շաքարային դիաբետը, գիրությունը, ռևմատոիդ արթրիտը և պոդագրան կարող են բարձրացնել կարպալ թունելի համախտանիշի զարգացման ռիսկը:Ավելին22:0010.04.23 -
ԱշխարհՄարսելում շենքի պայթյունից հետո փլատակներից 2 հոգու մարմին է հայտնաբերվել, կան անհետ կորածներՖրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում 4-հարկանի բազմաբնակարան շենքը գետնին է հավասարվել պայթյունի հետևանքով: Շենքի փլատակներից 2 հոգու մարմին է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին: Ըստ տեղի իշխանությունների՝ 6 մարդ դեռ անհետ կորած է: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը, տեղի ժամանակով ժամը 00:49-ին: Պայթյունի հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն քննիչները չեն բացառում գազի արտահոսքը: Հարևան շենքերից 5 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, շուրջ 200 մարդ տարհանվել է: Հարևան շենքերից երկուսը մի քանի ժամ անց մասնակի փլուզվել են՝ առանց լրացուցիչ վնասվածքներ հասցնելու: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 100 հրշեջ: Հրդեհը շարունակվել է ամբողջ կիրակի օրվա ընթացքում՝ դժվարացնելով փրկարարների աշխատանքը: Տարհանված մարդկանց տեղավորելու համար իրենց դռներն են բացել տեղի մարզադահլիճը և երկու դպրոց: Ապրիլի 9-ին դեպքի վայր է այցելել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը: Մարսելի փոխքաղաքապետ Յանիկ Օհանեսյանը լրագրողներին հայտնել է, որ մի քանի ականատես հաղորդել է «գազի կասկածելի հոտի մասին»:Ավելին21:4510.04.23 -
ՄիջազգայինԱլեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Սերգեյ ՇոյգուինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Մինսկում հանդիպման ժամանակ քննարկել է մարտական պատրաստության և համատեղ դաշնակցային խմբի համակարգման հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է БелТА գործակալությունը։ Համապատասխան խմբավորման կազմում կան նաև ռուսաստանցի զինծառայողներ, որոնք գտնվում են Բելառուսի տարածքում։ «Շնորհակալ եմ ձեզ, որ բոլոր դժվարություններով հանդերձ դուք այստեղ պահում եք մի քանի հազար ռուսաստանցի զինծառայողների: Մենք, որքանով անհրաժեշտ է, միացել ենք այդ գործընթացին: Եվ ձեր սպաների հետ միասին պատրաստում ենք այդ տղաներին, իրականացնում ենք մարտական ներդաշնակեցում», - ասել է Բելառուսի ղեկավարը։ Լուկաշենկոն շեշտել է ուժերը չթուլացնելու կարևորությունը: «Պատրաստում ենք այնպես, ինչպես հարկն է: Որովհետև այստեղ չպետք է թուլացնենք ուժերը: Դուք տեսնում եք, որ լեհերը, լիտվացիները սկսել են շարժվել մեր ուղղությամբ: Ուստի սա լավ օժանդակություն և նեցուկ է բելառուսական բանակի համար, որն արևմտյան թևում պաշտպանում է Միութենական պետությունը», - հավելել է Բելառուսի նախագահը: Իր հերթին Շոյգուն ասել է, որ կողմերը կարող են քննարկել զորքերի համատեղ խմբավորման «շրջանակների ընդլայնման» հարցերը: «Իրոք, այստեղ բավականին մեծ խմբավորում կա: Եվ, իհարկե, այսօր մենք կքննարկենք դրա հետագա մնալու, նախապատրաստման և, հավանաբար, ընդլայնման բոլոր հարցերը, որոնք դուք քննարկել եք (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Վլադիմիրի (Պուտինի) հետ», - ասել է Շոյգուն:Ավելին21:3010.04.23 -
ՀայաստանԻրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին21:1510.04.23 -
ԻրավականՉորս երիտասարդի մարմնական վնասվածքներ էր պատճառելԱպրիլի 9-ին՝ ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա, 32-ամյա, 35-ամյա և 20-ամյա չորս երիտասարդներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն հաղորդում տալու: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել և տարբեր աստիճանի վնասվածքներ էր պատճառել 41-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:0010.04.23 -
ԱշխարհՌուսաստանը պլանավորում է 2029 թ.-ին տիեզերակայան արձակել ՎեներաՌուսական «Վեներա-Դ» միջմոլորակային կայանի արձակումը պլանավորված է 2029 թ.-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նաթան Էյսմոնտը։ Նա նշել է, որ այս հետազոտության նպատակներից մեկն է Վեներայի ամպերում կյանքի որոնումը: Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը, Լավոչկինի անվան Գիտաարտադրական միավորումը մինչև տարեվերջ ձեռնամուխ կլինի «Վեներա-Դ» միջմոլորակային սարքի էսքիզային նախագծմանը, այն կարող է ամբողջությամբ բաղկացած լինել ռուսական բաղադրիչներից։ «Մենք պատրաստվում ենք այս տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին ձեռնամուխ լինել հաջորդ փուլին. սա էսքիզային նախագծում է», - Պետրուկովիչի խոսքերն է մեջբերում «Интерфакс» գործակալությունը։ Նրա հավելել է, որ այս տարի ավարտվել է նախագծի նախնական փուլը, որտեղ նախապես դիտարկվել են նախագծի իրականացման տեխնիկական հնարավորությունները։ 2022 թ. սեպտեմբերի 5-ին «Ռոսկոսմոս»-ում հայտնել են, որ Ս.Ա. Լավոչկինի անվան Գիտաարտադրական միավորման գիտատեխնիկական խորհուրդը հավանություն է տվել «Վեներա-Դ» սարքի ստեղծման տեխնիկական առաջարկին:Ավելին20:4510.04.23 -
ԻրավականԲացահայտվել են «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերԵրևան քաղաքի բնակիչ Վ.Չ.-ն, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019 թվականի նոյեմբերից համացանցի «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել է «Shoko.178», «Shoko 178» և նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Դրանցում որպես վաճառվող թմրամիջոցների համար գումարի ստացման վճարային գործիք՝ տեղադրել է այլ անձանց անուններով գրանցված, սակայն իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ տեղեկատվություն: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2019-2021 թվականների ընթացքում Վ.Չ.-ն նշված խանութ հարթակների միջոցով տարբեր անձանց ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով «Շոկո» անվամբ հայտնի «MDMB-2201 (5F-MDMB-PICA)» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 53 մլն 479 հազար 443 դրամի, հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ նշված գումարները փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն Վ.Չ.-ի և նրա կնոջ՝ Լ.Չ.-ի կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին: Այնուհետև, նույն եղանակով դրանք փոխանցվել են վերջիններիս էլեկտրոնային դրամապանակներին, ինչպես նաև կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են նրանց կողմից: Հսկող դատախազի որոշմամբ՝ Վ.Չ.-ի և Լ.Չ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի իրացում), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացում) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացմանն օժանդակելը) հարուցվել է հանրային քրեական հետապնդում. վերջիններիս ներկայացվել է մեղադրանք: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի ապրիլի 7-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:3010.04.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Միամիտ լակո՞տ, թե՞ դիվերսանտ. ձերբակալված ադրբեջանցու զինակցին դեռ փնտրում ենԱվելին20:3010.04.23 -
ՀասարակականԿասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը ՍյունիքումՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Լենո Հարությունյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, գ. Շինուհայր): Մասնավորապես՝ արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումը և բորբոսի առաջացումը, հատակի և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում չի իրականացվել, սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել թույլատրելի պայմաններում, սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սակայն արտադրական տարածքում պահվել է անձնական և արտադրական հագուստ, չեն եղել լվացարաններ, անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին20:1510.04.23 -
ՏարածաշրջանԱլիևը «որս» է սկսել. Ադրբեջանը «լրտեսներ» է բռնում և Իսրայելին բերում է Իրանի հետ սահմանՊարանոյայի են վերածվում Բաքվի կասկածները, որ Իրանը իր հատուկ ծառայությունների միջոցով փորձում է տապալել Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունը և կրոնական ռեժիմ հաստատել: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Իրանի օգտին լրտեսող ադրբեջանցիների որսը: Իրանամետ ևս չորս քաղաքացու այսօր են ձերբակալել: Ալիևյան ռեժիմի հակաիրանական տրամադրությունները չեն հանդարտվում՝ չնայած Իրանի հավաստիացումներին, որ Թեհրանը ուզում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել «եղբայրական» Ադբեջանի հետ:Ավելին20:0010.04.23 -
ԻրավականՀՀ վարչապետի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։ Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։ Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:4510.04.23 -
ԻրավականՄիջոցառումներ՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա ակտիվ պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ։ Հերթականը Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացահայտումն էր։ Ապրիլի 3-ին նրանք, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Արտաշատի բաժին են տեղափոխել Մրգաշեն գյուղի 56-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգվածով փաթեթ՝ 5 գրամից ավելի քաշով։ Տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:3010.04.23