Լրահոս
Քաղաքական
14:06
11.04.23
73

Երևանը նոր քաղաքապետ չի ունենա մինչև ավագանու հերթական ընտրություններ

Մոտ մեկ ամիս առանց քաղաքապետի մնացած Երևանը հավանաբար նոր քաղաքապետ չի ունենա մինչև ավագանու հերթական ընտրություններ։ Այսօր ավագանու արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում էր քաղաքապետի ընտրության հարցը, բայց այն չի կայացել։ Միայն փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն է ներկայացել նիստին, հայտարարել, որ այն համարվում է չկայացած։ Նախորդ նիստի ժամանակ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, քանի որ ընտրություններին մի քանի ամիս է մնացել։